Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

10 սեպտեմբերի 2019 թվականի N 1180-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4, 5, 11 և 11.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող սառնարանային տարածքում գտնվող վտանգավոր սննդամթերքի տեղափոխման, ախտահանման և ոչնչացման, ինչպես նաև սառնարանային տարածքի մաքրման ու ախտահանման ծախսերը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին 2019 թվականի ինն ամսում հատկացնել 14,961.7 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարը դրամաշնորհի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա տրամադրել «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. սեպտեմբերի 10
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2019 թվականի սեպտեմբերի 10-ի
N 1180-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ծրագիրը միջոցա-
ռումը
ինն ամիս տարի
    ԸՆԴԱՄԵՆԸ - -
    ՀՀ վարչապետի աշխատակազմ 14,961.7 14,961.7
1136   Ծրագրի անվանումը 14,961.7 14,961.7
    ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում    
    Ծրագրի նպատակը    
    Աջակցել ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի և ՀՀ փոխվարչապետերի գործունեությանը    
    Վերջնական արդյունքի նկարագրությունը    
    ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման վերահսկողության ապահովում    
Ծրագրի միջոցառումներ
  12004 Միջոցառման անվանումը 14,961.7 14,961.7
    «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը փոխհատուցման տրամադրում    
    Միջոցառման նկարագրությունը    
    «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող սառնարանային տարածքում գտնվող վտանգավոր սննդամթերքի տեղափոխման, ախտահանման և ոչնչացման, ինչպես նաև սառնարանային տարածքի մաքրման ու ախտահանման համար կատարված ծախսերի փոխհատուցում    
    Միջոցառման տեսակը    
    Տրանսֆերտների տրամադրում    
    ՀՀ կառավարություն (14,961.7) (14,961.7)
1139   Ծրագրի անվանումը (14,961.7) (14,961.7)
    ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ    
    Ծրագրի նպատակը    
    Պետական բյուջեում չկանխատեսված, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ծախսերի ֆինանսավորման ապահովում    
    Վերջնական արդյունքի նկարագրությունը    
    Պահուստային ֆոնդի կառավարման արդյունավետություն և թափանցիկություն    
Ծրագրի միջոցառումներ
  11001 Միջոցառման անվանումը (14,961.7) (14,961.7)
    ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ    
    Միջոցառման նկարագրությունը    
    ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման` պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում    
    Միջոցառման տեսակը    
    Ծառայությունների մատուցում    

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2019 թվականի սեպտեմբերի 10-ի
N 1180-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային ծրագրերի միջոցառումների, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցա-
ռումը
ինն ամիս տարի
           ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ - -
           այդ թվում`    
 01          ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 14,961.7 14,961.7
           այդ թվում`    
   01        Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ 14,961.7 14,961.7
           այդ թվում`    
     01      Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում 14,961.7 14,961.7
           այդ թվում`    
           ՀՀ վարչապետի աշխատակազմ 14,961.7 14,961.7
           այդ թվում`    
       1136    ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում 14,961.7 14,961.7
           այդ թվում`    
        12004 «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը փոխհատուցման տրամադրում 14,961.7 14,961.7
           այդ թվում` ըստ կատարողների    
           ՀՀ վարչապետի աշխատակազմ 14,961.7 14,961.7
           այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ    
           ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 14,961.7 14,961.7
           ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 14,961.7 14,961.7
           ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ 14,961.7 14,961.7
           Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին 14,961.7 14,961.7
           - Այլ ընթացիկ դրամաշնորհներ 14,961.7 14,961.7
 11          ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ (14,961.7) (14,961.7)
           այդ թվում`    
   01        ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ (14,961.7) (14,961.7)
           այդ թվում`    
     01      ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (14,961.7) (14,961.7)
           այդ թվում`    
           ՀՀ կառավարություն (14,961.7) (14,961.7)
           այդ թվում`    
       1139    ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (14,961.7) (14,961.7)
           այդ թվում`    
         11001  ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (14,961.7) (14,961.7)
           այդ թվում` ըստ կատարողների    
           ՀՀ կառավարություն (14,961.7) (14,961.7)
           այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ    
           ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ (14,961.7) (14,961.7)
           ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (14,961.7) (14,961.7)
           ԱՅԼ ԾԱԽՍԵՐ (14,961.7) (14,961.7)
           Պահուստային միջոցներ (14,961.7) (14,961.7)

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2019 թվականի սեպտեմբերի 10-ի
N 1180-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 8 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների, ծախսային ուղղությունների անվանումները Միջոցառումները կատարող պետական մարմինների և դրամաշնորհ ստացող տնտեսավարող սուբյեկտների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
ծրագիրը միջոցա-
ռումը
տարի
  ՀՀ վարչապետի աշխատակազմ 14,961.7
1136 ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում   14,961.7
  12004 «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը փոխհատուցման տրամադրում ՀՀ վարչապետի աշխատակազմ 14,961.7
        տարեկան «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն 14,961.7

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2019 թվականի սեպտեմբերի 10-ի
N 1180-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ NN 11.3 ԵՎ 11.52 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ վարչապետի աշխատակազմ

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի միջոցառումները
Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1136 ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում
Ծրագրի միջոցառումները
    Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Ծրագրի դասիչը 1136
Միջոցառման դասիչը 12004 ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը փոխհատուցման տրամադրում    
Նկարագրությունը «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող սառնարանային տարածքում գտնվող վտանգավոր սննդամթերքի տեղափոխման, ախտահանման և ոչնչացման, ինչպես նաև սառնարանային տարածքի մաքրման ու ախտահանման համար կատարված ծախսերի փոխհատուցում    
Միջոցառման տեսակը Տրանսֆերտների տրամադրում    
Շահառուների ընտրության չափանիշները «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն    
Արդյունքի չափորոշիչներ    
Փոխհատուցում ստացած ընկերությունների թիվը, հատ    
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 14,961.7 14,961.7

 

ՀՀ կառավարություն

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1139 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
    
Ծրագրի միջոցառումները
    Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
Ծրագրի դասիչը 1139  
Միջոցառման դասիչը 11001 ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ    
Նկարագրությունը ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման` պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում    
Միջոցառման տեսակը Ծառայությունների մատուցում    
Միջոցառումն իրականացնողի անվանումը ՀՀ կառավարություն    
Արդյունքի չափորոշիչներ    
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (14,961.7) (14,961.7)

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2019 թվականի սեպտեմբերի 10-ի
N 1180-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ NN 11.1.3 ԵՎ 11.1.66 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ վարչապետի աշխատակազմ

 

ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1136 ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում
Ծրագրի միջոցառումները
    Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Ծրագրի դասիչը 1136  
Միջոցառման դասիչը 12004 ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը փոխհատուցման տրամադրում    
Նկարագրությունը «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող սառնարանային տարածքում գտնվող վտանգավոր սննդամթերքի տեղափոխման, ախտահանման և ոչնչացման, ինչպես նաև սառնարանային տարածքի մաքրման ու ախտահանման համար կատարված ծախսերի փոխհատուցում    
Միջոցառման տեսակը  Տրանսֆերտների տրամադրում    
Շահառուների ընտրության չափանիշները «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն    
Արդյունքի չափորոշիչներ    
Փոխհատուցում ստացած ընկերությունների թիվը, հատ     
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 14,961.7 14,961.7

 

ՀՀ կառավարություն

 

ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1139 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
    
Ծրագրի միջոցառումները
    Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
Ծրագրի դասիչը 1139  
Միջոցառման դասիչը 11001 ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ    
Նկարագրությունը ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման` պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում    
Միջոցառման տեսակը Ծառայությունների մատուցում    
Միջոցառումն իրականացնողի անվանումը ՀՀ կառավարություն    
Արդյունքի չափորոշիչներ    
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (14,961.7) (14,961.7)

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.09.2019
N 1180-Ն
Որոշում