Սեղմել Esc փակելու համար:
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԵՐՁԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ...

 

04.10.2019 -

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

20 հունիսի 2019 թվականի N 776-Լ

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ԱՅՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(որոշումը խմբ. 26.09.19 թիվ 1299-Լ որոշում)

 

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել քրեակատարողական ծառայողների հանդերձանքի, այդ թվում` համազգեստի նկարագիրը, այն տրամադրելու, կրելու կարգը, ժամկետները և պայմանները` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայողի` նոր համազգեստին անցումն իրականացնել փուլերով` ըստ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից հաստատված ժամանակացույցի` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համար յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նշված նպատակով նախատեսված միջոցների հաշվին:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. հունիսի 26
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության
2019 թվականի հունիսի 20-ի
N 776-Լ որոշման

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ԱՅՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ԲԱԺԻՆ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն իրավական ակտով սահմանվում են քրեակատարողական ծառայողի հանդերձանքի, այդ թվում` համազգեստի, խորհրդանշանի, տարբերանշանների նկարագրերը, դրանք տրամադրելու կարգը, ժամկետները և պայմանները:

2. Հանդերձանք են համարվում քրեակատարողական ծառայողի համազգեստը, խորհրդանշանը և տարբերանշանները:

 

ԲԱԺԻՆ 2
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏԻ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

3. Կիսաբրդյա գլխարկ.

Կանաչ գույնի կտորից է` սև լաքապատ հովարով: Գլխարկաբոլորքի վրա երկու ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ հյուսվածքով զարդապարան: Գլխարկաբոլորքի վերևի և գագաթի միացման տեղով անցնում է 2 մմ լայնքով եզրաքուղ` կարմիր մահուդից: Գլխարկաբոլորքի վրա` առջևի կենտրոնական մասում ասեղնագործվում են կաղնու ոսկեգույն փռված տերևներ (Նկար` 8), իսկ գլխարկաբոլորքի և գագաթի կենտրոնական մասում ամրացվում է մեծ գլխարկանշան (Նկար` 3):

Գլխարկի գագաթային մասում` ներսի կողմից հարմարեցված գրպանիկում, տեղադրվում է պոլիէթիլենային գլխարկի քողարկիչ` եզրերը էլաստիկ:

4. Տոնական գլխարկ.

Տոնական կիսաբրդյա գլխարկը մոխրագույն է, նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 3-րդ կետում նկարագրված կիսաբրդյա գլխարկին:

5. Ականջակալներով ձմեռային գլխարկ.

Բաղկացած է թասակից, ականջակալներից, ճակատային մասից: Ականջակալները և ճակատային մասը բնական կարակուլից են, իսկ թասակը` կանաչ գույնի: Գլխարկի ճակատային մասում ամրացվում է փոքր գլխարկանշան (Նկար` 4): Հովարի կենտրոնական հատվածում ասեղնագործվում են կաղնու ոսկեգույն փռված տերևներ (Նկար` 8):

6. Կիսաբրդյա կտորից ձմեռային վերարկու.

Կանաչ կտորից է, կազմված է լանջափեշերից, թիկնամասից, թևքերից և կարակուլե հանովի օձիքից: Վերարկուի առաջամասը, թիկունքը և թևերն ամբողջությամբ մշակվում են սինթեպոնով, որը մգդակված է աստառի հետ շեղանկյուն (փախլավաձև) հյուսքով: Վերարկուն կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Լանջափեշերի վրա` վերևից ուղղահայաց վրադիր գրպաններ: Գրպանների կափույրները կոճկվում են կպչունակներով: Կողային գրպանները` շեղակի կտրվածքով, շղթայով կոճկվող: Օձիքը` ծալովի, վրան ասեղնագործված տերևներ (Նկար` 10): Ուսադիրների շրջանում` կպչունակով ամրակներ: Առջևի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են «ՔԿԾ ՊԵՏ»` քրեակատարողական ծառայության պետի համազգեստին` անկախ կոչումից, կամ «ՔԿԾ»` քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի և տեղակալների համազգեստին` անկախ կոչումից, բառերը, իսկ աջ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են վերջինիս անվան, հայրանվան սկզբնատառերը և ազգանունը:

7. Կիսաբրդյա տարազաբաճկոն (այսուհետ` կիտել) և ազատթող փողքերով տաբատ.

Կիտելը կանաչ գույնի կտորից է, մետաքսյա աստառով: Լանջափեշերը կոճկվում են երեք զույգ ոսկեգույն կոճակով: Օձիքը` ծալովի: Ունի երկու ներկարված կողային գրպան` կափույրներով, երկու ծոցագրպան, վերին օձիքին ասեղնագործված են տերևներ (Նկար` 10): Ուսադիրները կարովի են և ոսկեգույն թելերով ասեղնագործված:

Տաբատը կանաչ գույնի բրդյա կտորից է` երկու ներկարված կողային գրպանով, հետևի մասում ունի մեկ գրպան: Տաբատն առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով, կողքերին ունի երկու լայն (25 մմ) և մեկ նեղ (2 մմ) կարմիր գունաժապավեն:

8. Տոնական կիտել և ազատթող փողքերով տաբատ.

Կիտելը մոխրագույն կտորից է, մետաքսյա աստառով: Լանջափեշերը կոճկվում են երեք զույգ ոսկեգույն կոճակով: Օձիքը` ծալովի, թևքերին` կարմիր և ոսկեգույն մեկական նեղ (2 մմ) ժապավեն և ոսկեգույն թելերով ասեղնագործված տերևներ (Նկար` 9): Ունի երկու ներկարված կողային գրպան` կափույրներով, երկու ծոցագրպան, վերին օձիքին ասեղնագործված են տերևներ (Նկար` 10): Ուսադիրները կարովի են և ոսկեգույն թելերով ասեղնագործված:

Տաբատը սև գույնի բրդյա կտորից է` երկու ներկարված կողային գրպանով, հետևի մասում ունի մեկ գրպան: Տաբատն առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով, կողքերին ունի երկու լայն (25 մմ) և մեկ նեղ (2 մմ) կարմիր գունաժապավեն:

9. Կիսաբրդյա բաճկոն և ազատթող փողքերով տաբատ.

Բաճկոնը կանաչ գույնի կտորից է, մետաքսյա աստառով, բաղկացած է մեջքից, օձիքից, թևքերից և լանջափեշերից, որոնք միացվում են շղթայով: Բաճկոնը առաջամասից կրկնակարվում է սոսնձապատ գործվածքով: Առանձին հատվածները (գրպանների կափույրներ, օձիք) նույնպես կրկնակարվում են սոսնձապատ գործվածքով: Օձիքին ասեղնագործված են տերևներ (Նկար` 10): Կրծքամասի երկու կողմերում տեղադրված են կպչունակով կոճկվող, ուղղանկյուն կափույրով արտաքին գրպաններ: Փեշամասում տեղադրված են ներկարված շղթայով կոճկվող երկու թեք գրպաններ: Մեջքը` վերին կտրվածքով, թևքերը` միակար թեզանիքներով և կտրվածքով: Թեզանիքները կոճկվում են երկու մետաղական ոսկեգույն կոճակով: Բաճկոնը գոտիով է, կողքերից` էլաստիկ ժապավենով ձգված: Ուսադիրների շրջանում` ոսկեգույն կոճակով ամրակներ: Առջևի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են «ՔԿԾ ՊԵՏ»` քրեակատարողական ծառայության պետի համազգեստին` անկախ կոչումից, կամ «ՔԿԾ»` քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի և տեղակալների համազգեստին` անկախ կոչումից, բառերը, իսկ աջ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են վերջինիս անվան, հայրանվան սկզբնատառերը և ազգանունը:

Տաբատը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 7-րդ կետում նկարագրված ազատթող փողքերով տաբատին:

10. Շապիկ.

Շապիկը կանաչ գույնի է, կիսաբամբակյա գործվածքից` երկարաթև, կլոր վզով: Ուսադիրների շրջանը կրկնակարված է կանաչ սինթետիկ կտորով` վրան կպչուն ուսադիրների ամրակներ: Առջևի ձախ վերևի մասում ասեղնագործվում են «ՔԿԾ ՊԵՏ»` քրեակատարողական ծառայության պետի համազգեստին` անկախ կոչումից, կամ «ՔԿԾ»` քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի և տեղակալների համազգեստին` անկախ կոչումից, բառերը, իսկ աջ վերևի մասում` վերջինիս անվան, հայրանվան սկզբնատառերը և ազգանունը: Շապիկի թևքերը, գոտին և վիզն էլաստիկ գործվածքից են:

11. Թիկնոց - ուսնոց.

Թիկնոց-ուսնոցը կանաչ գույնի անջրանցիկ կտորից է` ձեռքերի համար նախատեսված երկու կողային բացվածքով և գլխանոցով:

12. Տոնական ձեռնոց.

Ձեռնոցը հնգամատ է` սպիտակ կիսաբամբակյա թելից:

13. Գարնանային-աշնանային ձեռնոց.

Ձեռնոցը հնգամատ է` խիտ կիսաբրդյա թելից, գույնը` սև:

14. Ձմեռային ձեռնոց.

Ձեռնոցը հնգամատ է` բնական սև կաշվից, աստառը` մորթուց:

15. Գարնանային-աշնանային վերարկու.

Վերարկուն կանաչ գույնի անջրանցիկ կտորից է, ծալովի օձիքով, մետաքսյա աստառով, երկու կողային ներկարված գրպանով և մեկ ծոցագրպանով: Վերին օձիքին ասեղնագործված են ոսկեգույն տերևներ (Նկար` 10): Ուսադիրների շրջանում տեղադրված են կպչուն ամրակներ: Կրծքամասի երկու կողմերում տեղադրված են կպչուն, ուղղանկյուն կափույրներով ներկարված գրպաններ: Առջևի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են «ՔԿԾ ՊԵՏ»` քրեակատարողական ծառայության պետի համազգեստին` անկախ կոչումից, կամ «ՔԿԾ»` քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի և տեղակալների համազգեստին` անկախ կոչումից, բառերը, իսկ աջ գրպանի վերևի մասում` վերջինիս անվան, հայրանվան սկզբնատառերը և ազգանունը: Լանջափեշերը միացվում են կափույրով ծածկվող շղթայով:

16. Մորթե կիսաճտքավոր կոշիկ.

Կոշիկը սև, բնական կաշվից է, աստառը` մորթուց:

17. Կոշիկ.

Կոշիկը սև է` բնական կաշվից:

18. Տոնական վերնաշապիկ.

Վերնաշապիկը սպիտակ կիսաբամբակյա կտորից է` ծալովի օձիքով և երկարաթև: Ունի սպիտակ կոճակով և կափույրով շերտակարված վրադիր գրպաններ, գոտի` կողքերից էլաստիկ ժապավենով ձգված, կոճկվում է սպիտակ 8 կոճակով, ձախ կտրվածքը` շերտակարով: Ուսերին տեղադրված են կոճակով ամրացվող ուսադիրների 2 կամրջակ և 3 փակօղակ, թևքերը` երկար: Առջևի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են «ՔԿԾ ՊԵՏ»` քրեակատարողական ծառայության պետի համազգեստին` անկախ կոչումից, կամ «ՔԿԾ»` քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի և տեղակալների համազգեստին` անկախ կոչումից, բառերը, իսկ աջ գրպանի վերևի մասում` վերջինիս անվան, հայրանվան սկզբնատառերը և ազգանունը:

19. Երկարաթև վերնաշապիկ.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 18-րդ կետում նկարագրված վերնաշապիկին, բացառությամբ` գույնը բաց կանաչ է, ուսադիրների շրջանում տեղադրված են ոսկեգույն կոճակով ամրակներ:

20. Ամառային կարճաթև վերնաշապիկ և տաբատ.

Վերնաշապիկը և տաբատը կանաչ գույնի կիսաբամբակյա կտորից են` ծալովի օձիքով: Կրծքամասում` ուղղանկյուն կափույրով փակվող և շերտակարով, կանաչ կոճակով վրադիր գրպաններ: Վերնաշապիկը կողքերից էլաստիկ ժապավենով ձգվող գոտիով է, հետևամասը` վերին կտրվածքով, կոճկվում է 8 կանաչ կոճակով, ձախ կտրվածքը` շերտակարով, թևքերը` կարճ, ուղիղ թևածալքերով: Ուսադիրների շրջանում` ոսկեգույն կոճակներով ամրակներ: Կրծքամասի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են «ՔԿԾ ՊԵՏ»` քրեակատարողական ծառայության պետի համազգեստին` անկախ կոչումից, կամ «ՔԿԾ»` քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի և տեղակալների համազգեստին` անկախ կոչումից, բառերը, իսկ աջ հատվածի վերևի մասում` վերջինիս անվան, հայրանվան սկզբնատառերը և ազգանունը:

Տաբատը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 7-րդ կետում նկարագրված ազատթող փողքերով տաբատին:

21. Սվիտեր.

Կանաչ կիսաբրդյա գործվածքից է, կլոր վզով: Կրծքամասի ձախ հատվածում` կպչուն կափույրով արտաքին գրպան: Ուսադիրների շրջանը կրկնակարված է կանաչ սինթետիկ կտորով` վրան կպչուն ուսադիրների ամրակներ: Գրպանի վերևի մասում ասեղնագործվում են «ՔԿԾ ՊԵՏ»` քրեակատարողական ծառայության պետի համազգեստին` անկախ կոչումից, կամ «ՔԿԾ»` քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի և տեղակալների համազգեստին` անկախ կոչումից, բառերը, իսկ կրծքամասի աջ մասում` վերջինիս անվան, հայրանվան սկզբնատառերը և ազգանունը:

Սվիտերի թևքերը, գոտին և վիզն էլաստիկ գործվածքից են:

22. Փողկապ.

Փողկապը սև կիսաբրդյա կտորից է: Օձիքի մասում ունի ռետինե ժապավեն և ամրակ: Վերին կենտրոնական մասում ասեղնագործվում է Հայաստանի Հանրապետության ոսկեգույն զինանշանը:

23. Փողկապի ամրակ.

Երկճյուղանի մետաղյա շերտիկից է:

24. Տոնական գոտի.

Գոտին ծիրանագույն սինթետիկ կտորից է` քրեակատարողական ծառայության խորհրդանիշի պատկեր ունեցող ոսկեգույն մետաղյա ճարմանդով: Գոտու լայնությունը 50 մմ է:

25. Կաշվե գոտի.

Գոտին սև բնական կաշվից է, լայնությունը` 32 մմ: Գոտին մեկ անցքով է` մետաղյա ճարմանդով:

26. Ուսակապ` արույրե 2 ծայրապանակով.

Ուսակապը ոսկեգույն լարահյուսքով է:

 

ԲԱԺԻՆ 3
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԼԵՅՏԵՆԱՆՏԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

27. Կիսաբրդյա գլխարկ.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 3-րդ կետում նկարագրված գլխարկին` առանց կաղնու ոսկեգույն տերևների ասեղնագործության:

28. Ականջակալներով ձմեռային գլխարկ.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 5-րդ կետում նկարագրված գլխարկին` բացառությամբ ասեղնագործված կաղնու ոսկեգույն տերևների: Արդարադատության գնդապետի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների համար պատրաստվում է բնական կարակուլից, իսկ արդարադատության փոխգնդապետից մինչև լեյտենանտի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների համար` մորթուց:

29. Ձմեռային կիսաբրդյա վերարկու.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 6-րդ կետում նկարագրված վերարկուին: Բացառությամբ` միայն ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են «ՔԿԾ» տառերը: Արդարադատության գնդապետի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների համար օձիքը պատրաստվում է բնական կարակուլից, իսկ արդարադատության փոխգնդապետից մինչև լեյտենանտի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների համար` մորթուց: Վերին օձիքին տերևներ ասեղնագործված չեն:

30. Կիտել և ազատթող փողքերով տաբատ.

Կիտելը կանաչ գույնի կտորից է, մետաքսյա աստառով: Լանջափեշերը կոճկվում են երեք ոսկեգույն կոճակով: Ունի կողային երկու ներկարված գրպան` կափույրներով, մեկ ծոցագրպան:

Տաբատը կանաչ գույնի կիսաբրդյա կտորից է` կողային երկու ներկարված գրպանով, հետևի մասում ունի մեկ գրպան` կափույրով: Տաբատն առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով: Տաբատը կողքերին ունի մեկ նեղ (2 մմ) կարմիր գունաժապավեն:

31. Կիսաբրդյա բաճկոն և ազատթող փողքերով տաբատ.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 9-րդ կետում նկարագրված կիսաբրդյա բաճկոնին: Բացառությամբ` վերին օձիքին չեն ասեղնագործվում ոսկեգույն տերևներ, իսկ առջևի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են միայն «ՔԿԾ» տառերը:

Տաբատը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 30-րդ կետում նկարագրված տաբատին:

32. Շապիկ.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 10-րդ կետում նկարագրված շապիկին:

Առջևի ձախ վերևի մասում ասեղնագործվում են միայն «ՔԿԾ» տառերը:

33. Թիկնոց-ուսնոց.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 11-րդ կետում նկարագրված թիկնոց-ուսնոցին:

34. Գարնանային-աշնանային վերարկու.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 15-րդ կետում նկարագրված գարնանային-աշնանային վերարկուին, բացառությամբ` վերին օձիքին չեն ասեղնագործվում ոսկեգույն տերևներ, իսկ առջևի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են միայն «ՔԿԾ» տառերը:

35. Մորթե կիսաճտքավոր կոշիկ.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 16-րդ կետում նկարագրված կոշիկին:

36. Կոշիկ.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 17-րդ կետում նկարագրված կոշիկին:

37. Տոնական վերնաշապիկ.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 18-րդ կետում նկարագրված վերնաշապիկին, բացառությամբ` առջևի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են միայն «ՔԿԾ» տառերը:

38. Երկարաթև վերնաշապիկ.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 19-րդ կետում նկարագրված վերնաշապիկին, բացառությամբ` առջևի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են միայն «ՔԿԾ» տառերը:

39. Ամառային կարճաթև վերնաշապիկ և տաբատ.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 20-րդ կետում նկարագրված վերնաշապիկին, բացառությամբ` առջևի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում է միայն «ՔԿԾ» տառերը:

Տաբատը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 30-րդ կետում նկարագրված տաբատին:

40. Սվիտեր.

Սվիտերը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 21-րդ կետում նկարագրված սվիտերին, բացառությամբ` առջևի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են միայն «ՔԿԾ» տառերը:

41. Փողկապ.

Փողկապը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 22-րդ կետում նկարագրված փողկապին:

42. Փողկապի ամրակ.

Երկճյուղանի մետաղյա շերտիկից է:

43. Գարնանային-աշնանային ձեռնոց.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 13-րդ կետում նկարագրված ձեռնոցին:

44. Ձմեռային ձեռնոց.

Ձեռնոցը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 14-րդ կետում նկարագրված ձեռնոցին:

45. Կաշվե գոտի.

Գոտին ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 25-րդ կետում նկարագրված գոտուն:

 

ԲԱԺԻՆ 4
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱՅԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ՍԵՐԺԱՆՏԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

46. Գլխարկ` կեպի (այսուհետ` կեպի).

Կեպին կանաչ գույնի կտորից է` եզրաքուղով և հովարով: Թասակը շրջանաձև է: Փոքր գլխարկանշանն ամրացվում է ճակատային մասում:

47. Ականջակալներով ձմեռային գլխարկ.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 5-րդ կետում նկարագրված գլխարկին` առանց ասեղնագործված կաղնու ոսկեգույն տերևների:

Պատրաստվում է մորթուց:

48. Տոնական գլխարկ.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 3-րդ կետում նկարագրված գլխարկին` առանց կաղնու ոսկեգույն տերևների ասեղնագործության:

49. Ձմեռային կիսաբրդյա գունաքողարկված վերարկու.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 6-րդ կետում նկարագրված վերարկուին, բացառությամբ` միայն ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են «ՔԿԾ» տառերը, իսկ օձիքը պատրաստվում է մորթուց: Օձիքին տերևներ չեն ասեղնագործվում:

Ձմեռային կիսաբրդյա վերարկուն գունաքողարկված, անջրանցիկ կտորից է:

50. Գարնանային-աշնանային գունաքողարկված վերարկու.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 15-րդ կետում նկարագրված գարնանային-աշնանային վերարկուին, բացառությամբ` վերին օձիքին չեն ասեղնագործվում ոսկեգույն տերևներ: Առջևի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են միայն «ՔԿԾ» տառերը:

Գարնանային-աշնանային վերարկուն գունաքողարկված, անջրանցիկ կտորից է:

51. Կիսաբրդյա բաճկոն և ազատթող փողքերով տաբատ կեպիով.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 9-րդ կետում նկարագրված կիսաբրդյա բաճկոնին, բացառությամբ` վերին օձիքին չեն ասեղնագործվում ոսկեգույն տերևներ, իսկ առջևի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են միայն «ՔԿԾ» տառերը:

Տաբատը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 30-րդ կետում նկարագրված տաբատին:

52. Շապիկ.

Շապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 10-րդ կետում նկարագրված շապիկին: Կրծքամասի ձախ մասում ասեղնագործվում են միայն «ՔԿԾ» տառերը:

53. Թիկնոց-ուսնոց.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 11-րդ կետում նկարագրված թիկնոց-ուսնոցին:

54. Մորթե կիսաճտքավոր կոշիկ.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 16-րդ կետում նկարագրված կոշիկին:

55. Կոշիկ.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 17-րդ կետում նկարագրված կոշիկին:

56. Տոնական վերնաշապիկ.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 18-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Առջևի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են միայն «ՔԿԾ» տառերը:

57. Երկարաթև վերնաշապիկ.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 19-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Առջևի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են միայն «ՔԿԾ» տառերը:

58. Ամառային կարճաթև վերնաշապիկ և տաբատ.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 20-րդ կետում նկարագրված վերնաշապիկին և տաբատին: Վերնաշապիկի առջևի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են միայն «ՔԿԾ» տառերը:

Տաբատը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 30-րդ կետում նկարագրված տաբատին:

59. Փողկապ.

Փողկապը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 22-րդ կետում նկարագրված փողկապին:

60. Փողկապի ամրակ.

Երկճյուղանի մետաղյա շերտիկ:

61. Գարնանային-աշնանային ձեռնոց.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 13-րդ կետում նկարագրված ձեռնոցին:

62. Ձմեռային ձեռնոց.

Ձեռնոցը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 14-րդ կետում նկարագրված ձեռնոցին:

63. Կաշվե գոտի.

Գոտին ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 25-րդ կետում նկարագրված գոտուն:

64. Սվիտեր.

Սվիտերը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 21-րդ կետում նկարագրված սվիտերին: Գրպանի վերևի մասում ասեղնագործվում են միայն «ՔԿԾ» տառերը:

 

ԲԱԺԻՆ 5
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԿԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

65. Կիսաբրդյա գլխարկ-պիլոտկա (այսուհետ` պիլոտկա).

Պիլոտկան կանաչ գույնի կտորից է` կարմիր մահուդե եզրաքուղով և փոքր գլխարկանշանով:

66. Ձմեռային պիլոտկա.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 65-րդ կետում նկարագրված պիլոտկային: Դիմացը, հետնամասը և կողքերը արդարադատության գնդապետի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների համար պատրաստվում են բնական կարակուլից, իսկ արդարադատության փոխգնդապետից մինչև կրտսեր սերժանտի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների համար` մորթուց:

67. Ձմեռային կիսաբրդյա վերարկու.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 6-րդ կետում նկարագրված վերարկուին, բացառությամբ` ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են միայն «ՔԿԾ» տառերը, իսկ վերին օձիքին չեն ասեղնագործվում ոսկեգույն տերևներ: Արդարադատության գնդապետի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների համար օձիքը պատրաստվում է բնական կարակուլից, իսկ արդարադատության փոխգնդապետից մինչև կրտսեր սերժանտի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների համար` մորթուց: Գոտկատեղի հատվածում` ճարմանդով գոտի և կամրջակներ:

68. Գարնանային-աշնանային վերարկու.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 15-րդ կետում նկարագրված գարնանային-աշնանային վերարկուին, բացառությամբ` վերին օձիքին չեն ասեղնագործվում ոսկեգույն տերևներ: Առջևի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են միայն «ՔԿԾ» տառերը: Գոտկատեղի հատվածում` ճարմանդով գոտի և կամրջակներ:

69. Կիտել և կիսաշրջազգեստ.

Կիտելը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 30-րդ կետում նկարագրված կիտելին:

Կիսաշրջազգեստը կանաչ գույնի կտորից է, երկարությունը` ծնկին հավասար, հետևի վերին միջնամասում ունի կայծակաճարմանդ, իսկ հետևի ստորին մասում` 10 սմ երկարությամբ կտրվածք:

70. Կիսաբրդյա բաճկոն և ազատթող փողքերով տաբատ.

Բաճկոնը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 9-րդ կետում նկարագրված կիսաբրդյա բաճկոնին, բացառությամբ` վերին օձիքին չեն ասեղնագործվում ոսկեգույն տերևներ, իսկ առջևի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են միայն «ՔԿԾ» տառերը:

Տաբատը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 30-րդ կետում նկարագրված տաբատին:

71. Շապիկ.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 10-րդ կետում նկարագրված շապիկին:

72. Տոնական վերնաշապիկ.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 18-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Առջևի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են միայն «ՔԿԾ» տառերը:

73. Երկարաթև վերնաշապիկ.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 19-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Առջևի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են միայն «ՔԿԾ» տառերը:

74. Ամառային կարճաթև վերնաշապիկ և տաբատ.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 20-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Առջևի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են միայն «ՔԿԾ» տառերը:

Տաբատը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 30-րդ կետում նկարագրված տաբատին:

75. Սվիտեր.

Սվիտերը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 21-րդ կետում նկարագրված սվիտերին: Գրպանի վերևի մասում ասեղնագործվում են միայն «ՔԿԾ» տառերը:

76. Թիկնոց-ուսնոց.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 11-րդ կետում նկարագրված թիկնոց-ուսնոցին:

77. Երկթև բանտ.

Երկթև բանտը սև կտորից է, թևերը` 10 սմ երկարությամբ, 4.5 սմ լայնությամբ, 450 բացվածքով: Դիմացի վերին կենտրոնական մասում ասեղնագործվում է Հայաստանի Հանրապետության ոսկեգույն զինանշանը:

78. Կնոջ երկարաճիտ կոշիկ.

Կոշիկը սև կաշվից է` երկար ճտքերով, երեսամասը` ամբողջական առաջամասով:

79. Կնոջ կոշիկ.

Կոշիկը սև կաշվից է: Երեսամասն ամբողջական է:

80. Գարնանային-աշնանային ձեռնոց.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 13-րդ կետում նկարագրված ձեռնոցին:

81. Ձմեռային ձեռնոց.

Ձեռնոցը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 14-րդ կետում նկարագրված ձեռնոցին:

82. Կաշվե գոտի.

Գոտին ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 25-րդ կետում նկարագրված գոտուն:

 

ԲԱԺԻՆ 6
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

83. Դաշտային կոստյում` կեպիով կամ բերետով, կիսաբամբակյա, գունաքողարկված անջրանցիկ կտորից.

Բաճկոնը կոճկվում է կափույրով ծածկվող կայծակաճարմանդով, աստառը` մետաքսյա: Կրծքամասում ունի երկու վրադիր գրպան` կափույրներով և կպչունակներով: Ունի նաև երկու ներկարված կողային գրպան: Առջևի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են «ՔԿԾ ՊԵՏ»` քրեակատարողական ծառայության պետի համազգեստին, կամ «ՔԿԾ»` քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի և տեղակալների համազգեստին, բառերը, իսկ աջ մասում ասեղնագործվում են վերջինիս անվան, հայրանվան սկզբնատառերը և ազգանունը: Մյուս բոլոր քրեակատարողական ծառայողների կրծքամասի ձախ հատվածի վերևի մասում ասեղնագործվում են միայն «ՔԿԾ» տառերը: Ուսադիրների ամրակները կպչունակներով և գունաքողարկված կտորից են, աստղերը` կանաչ գույնի: Արդարադատության գեներալ-լեյտենանտի և արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների աստղերն ասեղնագործված են:

Տաբատն ուղիղ կարվածքով է` երկու կողային ներկարված գրպանով, հետևի մասում` մեկ գրպանով, առջևի մասում տեղադրված է կայծակաճարմանդ, աստառը` մետաքսյա:

84. Ձմեռային դաշտային կոստյում հանովի մորթե օձիքով և կայծակաճարմանդով քողարկված գլխանոցով.

Կոստյումը կիսաբամբակյա, գունաքողարկված անջրանցիկ կտորից է, աստառը` մետաքսյա, բաճկոնը և տաբատը լցոնված են սինթեպոնով: Բաճկոնը կոճկվում է կափույրով ծածկվող կայծակաճարմանդով, կրծքամասում ունի երկու ներկարված գրպան` կափույրներով և կպչունակներով: Ունի երկու կողային ներկարված գրպան: Առջևի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են «ՔԿԾ ՊԵՏ»` քրեակատարողական ծառայության պետի համազգեստին, կամ «ՔԿԾ»` քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի և տեղակալների համազգեստին, բառերը, իսկ աջ մասում ասեղնագործվում են վերջինիս անվան, հայրանվան սկզբնատառերը և ազգանունը: Մյուս բոլոր քրեակատարողական ծառայողների կրծքամասի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են միայն «ՔԿԾ» տառերը: Ուսադիրների ամրակները կպչունակներով և գունաքողարկված կտորից են, աստղերը` կանաչ գույնի: Արդարադատության գեներալ-լեյտենանտի և արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների աստղերն ասեղնագործված են, իսկ հանովի օձիքը, այդ թվում նաև արդարադատության գնդապետի համար` կարակուլե:

Տաբատի առջևի մասը կոճկվում է կայծակաճարմանդով: Ունի երկու կողային ներկարված գրպան:

85. Դաշտային պայուսակ.

Դաշտային պայուսակը սև կաշվից է` 22 x 23 սմ չափսերով:

86. Դաշտային կոշիկ.

Դաշտային ամառային կոշիկները երկարաճիտ են` սև կաշվից:

87. Ձմեռային դաշտային կոշիկ.

Ձմեռային դաշտային երկարաճիտ կոշիկները սև կաշվից են` մորթե աստառով:

88. Դաշտային կարճաթև վերնաշապիկ և տաբատ.

Վերնաշապիկը կիսաբամբակյա, գունաքողարկված կտորից է` ծալովի օձիքով: Կրծքամասում` ուղղանկյուն կպչուն կափույրով փակվող և շերտակարով վրադիր գրպաններ: Վերնաշապիկը կողքերից էլաստիկ ժապավենով ձգվող գոտիով է, հետևամասը` վերին կտրվածքով, կոճկվում է 8 կոճակով, ձախ կտրվածքը` շերտակարով, թևքերը` կարճ, ուղիղ թևածալքերով: Ուսադիրների ամրակները կպչունակներով և գունաքողարկված կտորից են, աստղերը` կանաչ գույնի: Արդարադատության գեներալ-լեյտենանտի և արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են «ՔԿԾ ՊԵՏ»` քրեակատարողական ծառայության պետի համազգեստին, կամ «ՔԿԾ»` քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի և տեղակալների համազգեստին, բառերը, իսկ աջ գրպանի վերևի մասում` վերջինիս անվան, հայրանվան սկզբնատառերը և ազգանունը: Մյուս բոլոր քրեակատարողական ծառայողների կրծքամասի ձախ հատվածի վերևի մասում ասեղնագործվում են միայն «ՔԿԾ» տառերը:

Տաբատը կիսաբամբակյա գունաքողարկված կտորից է, իսկ առջևի մասը կոճկվում է կայծակաճարմանդով: Ունի երկու կողային ներկարված գրպան:

89. Դաշտային համազգեստը նախատեսվում է քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման, անվտանգության ապահովման և ուղեկցումների ստորաբաժանումների քրեակատարողական ծառայողներին հատկացնելու համար: Ըստ անհրաժեշտության, այն կարող է հատկացվել նաև մյուս քրեակատարողական ծառայողներին:

90. Հատուկ նշանակության ստորաբաժանման քրեակատարողական ծառայողներին, ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, տրամադրվում է նաև հետևյալ նկարագրությամբ և ձևի համազգեստ`

1) ձմեռային, սև մարզական գլխարկ.

2) սև բերետ.

3) սև սվիտեր.

4) ձմեռային կիսավերարկու` ուսադիրներով.

Կիսավերարկուն սև կտորից է, բաղկացած է լանջափեշերից, թևքերից, ծալովի օձիքից` հանվող մորթուց, հետնամասում` կայծակաճարմանդով փակվող ներկարված գրպանից (որի մեջ տեղադրվում է անձրևանոցը (թիկնոցը), առջևի ներքևի փեշերին` վրադիր և միջնադիր գրպաններից, կրծքամասում թաքնված` ներկարված գրպաններից: Կոճկվում է կափույրով ծածկվող կայծակաճարմանդով: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում` ծոցագրպան: Թիկունքի եզրակարի վերևի մասում կարվում է «ՔԿԾ» նշագրմամբ թիկունքանշան: Կրծքամասում` ձախ հատվածի վերևի մասում, ամրացվում է «ՔԿԾ» բառը, իսկ աջ մասում կարվում է կպչունակ` ծառայողի արյան կարգը նշելու համար.

5) մարտական բաճկոն-տաբատ` կեպիով, կիսաբամբակյա.

Սև բրեզենտե կտորով և կաշվից, կայծակաճարմանդով, առանց ուսադիրների, առջևի մասի գրպանը կոճկվող կպչունակով` առանց կոճակի, վերևի մասում` բռնակ: Դիմացի մասում տեղադրված մեծ և փոքր գրպաններ, ատրճանակի, ձեռնաշղթայի, ռադիոկապի և փամփշտատուփի համար նախատեսված գրպաններ: Թիկունքին ամրացվում է կտոր` «ՔԿԾ» նշագրմամբ, առջևի ձախ գրպանի վերևի մասում ամրացվում է «ՔԿԾ» նշագրումը, իսկ աջ գրպանի վերևի մասում կարվում է կպչունակ` ծառայողի արյան կարգը նշելու համար:

Տաբատը` սև կտորից, ուղիղ ուրվագծով: Գոտին` գոտեմակօղերով, կոճկվում է մեկ կոճակով և կայծակաճարմանդով: Հետևամասի աջ կողմում` կոճակով կոճկվող կափույրով ներկարված գրպան:

Կեպին` սև կտորից: Բաղկացած է թասակից և երկարացված գլխարկահովարից: Երկու կողմից ունի օդանցքներ: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է փոքր գլխարկանշան.

6) շապիկ.

Սև բրդյա գործվածքից, կլոր վզով, թիկունքի մասում ասեղնագործվում է «ՔԿԾ» նշագրումը.

7) շապիկ` տրիկոտաժե.

Ուղիղ ձևվածքով, սև, կարճաթև, կլոր օձիքով.

8) ժիլետ` առանց ուսադիրների.

Ցանցապատ, սև կտորից, կողային գրպաններով, կրծքամասում կոճակով կոճկվող 2 արտաքին ձևավոր կափույրով գրպաններով, թիկունքի եզրակարի վերևի մասում կարվում է «ՔԿԾ» նշագրմամբ թիկունքանշան, իսկ աջ գրպանի վերևի մասում` կպչունակ` ծառայողի արյան կարգը նշելու համար.

9) մարտական ժիլետ` առանց ուսադիրների.

10) գոտի` սև, սինթետիկ կամ կաշվից.

50 մմ լայնությամբ, պլաստմասսայե ճարմանդով, վրան հավաքվում են հատուկ հանձնարարությունների կատարման համար անհրաժեշտ պարագաների գրպանիկներ.

11) կոշիկ` կիսաճտքավոր.

Սև գույնի կաշվից: Երեսամասը` ամբողջական առաջամասով, ճտքերի հետևամասերն ունեն երկարեցված գոտի: Լեզվակը միացված է առաջամասին և ճտքերի ստորին մասին, ճտքերի ստորին մասը` սև, բրեզենտե, անջրանցիկ կտորից: Ներբանների եզրերը` վրա քաշվող մասերի հետ` կարերով, միացման մեթոդը` սոսնձով և գամերով.

12) ձեռնոց` բրդյա, սև, հինգմատնյա.

13) ձեռնոց` կաշվե, սև, կիսաբաց մատներով, հինգմատնյա.

14) սև թիկնոց-ուսնոց.

Սև, անջրանցիկ կտորից, ուղիղ ուրվագծով, օձիքը` կենտրոնական 5 կոճակով կոճկվող գաղտնի հանգույցով: Լանջափեշերի վրա` թեք ներկարված միջանցիկ բացվածքներ, հանվող գլխանոցով: Օձիքը` ծալովի: Մեջքամասը` դեպի դուրս բացվող վերին կարով.

15) սև դիմակ:

 

ԲԱԺԻՆ 7
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ ԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

91. Քրեակատարողական ծառայության խորհրդանշանը կիսաձվաձև է, բարձրությունը` 100 մմ, լայնությունը` 78 մմ, կարվում է վերնաշապիկի, բաճկոնի, կիտելի, սվիտերի, վերարկուի և շապիկի ձախ թևքին` ուսակարից 70 մմ ներքև:

Խորհրդանշանի վրա պատկերված են ոսկեգույն վահան, թուր, Հայաստանի Հանրապետության զինանշանը, դրոշը և կշեռք: Վահանի վերևում գրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», իսկ ներքևում` «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» (Նկար 2):

Քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողների վերնաշապիկի, բաճկոնի, կիտելի, սվիտերի և վերարկուի աջ թևքին` ուսակարից 70 մմ ներքև, կարվում է նաև 100 մմ բարձրությամբ և 78 մմ լայնությամբ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը (Նկար 1):

92. Քրեակատարողական ծառայողների տարբերանշաններն են` գլխարկանշանները, կոճակները, ուսադիրները, աստղերը, ժապավենները և օձիքի վրա տեղադրվող տարբերանշանները:

93. Գլխարկանշանները պատրաստվում են ոսկեգույն մետաղից կամ կանաչ պլաստմասսայից: Վերջինը նախատեսված է դաշտային համազգեստի համար (Նկար 5):

Քրեակատարողական ծառայողների մեծ գլխարկանշանի բարձրությունը 6.5 սմ է, լայնությունը` 5.6 սմ (Նկար 3): Պատկերում է քրեակատարողական ծառայության երիզված խորհրդանշանը, ամրացվում է կիսաբրդյա գլխարկի վրա: Փոքր գլխարկանշանի բարձրությունը 4.0 սմ է, լայնությունը` 3.5 սմ, պատկերում է քրեակատարողական ծառայության երիզված խորհրդանշանը (Նկար 4), ամրացվում է ականջակալներով ձմեռային գլխարկի, կեպիի, բերետի և պիլոտկայի վրա:

94. Մեծ կոճակների չափսը 22 մմ է, փոքրինը` 14 մմ` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով:

95. Կոչումների տարբերանշաններն են ուսադիրները, դրանց վրա ամրացվող մակաշերտերը, աստղերը և ժապավենները:

96. Կարովի և կոճակով ամրացվող ուսադիրներն իրենցից ներկայացնում են ձգված վեցանկյուն` երկարավուն, զուգահեռ կողմերով, որի ներքևի վերջնամասն ուղղանկյուն է, իսկ վերևինը վերջանում է ստորին եզրին զուգահեռ բութանկյուն կտրվածքով: Ուսադիրի երկարությունը 110-140 մմ է, լայնությունը` արդարադատության գեներալ-լեյտենանտի և գեներալ-մայորի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների համար 55 մմ է, մյուս քրեակատարողական ծառայողների համար` 50 մմ: Արդարադատության գեներալ-լեյտենանտի և գեներալ-մայորի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների ուսադիրի եզրերը, բացի ստորինից, երիզվում են 2.5 մմ լայնությամբ կարմիր մահուդով: Ուսադիրները պատրաստվում են կանաչ, սպիտակ կամ ոսկեգույն կիսափափուկ կտորից` մահուդե աստառի վրա:

Արդարադատության գնդապետի, արդարադատության փոխգնդապետի, արդարադատության մայորի ուսադիրները 2 կարմիր մակաշերտով են, իսկ արդարադատության կապիտանի, արդարադատության ավագ լեյտենանտի և արդարադատության լեյտենանտի ուսադիրները` մեկ կարմիր մակաշերտով: Արդարադատության ավագ ենթասպայի, արդարադատության ենթասպայի, արդարադատության ավագի, արդարադատության ավագ սերժանտի, արդարադատության սերժանտի, արդարադատության կրտսեր սերժանտի ուսադիրներն առանց մակաշերտի են:

Արդարադատության գեներալ-լեյտենանտի և գեներալ-մայորի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների տոնական կիտելի և տոնական վերնաշապիկի ուսադիրները ոսկեգույն դաշտով են, իսկ կիտելինը` կանաչ: Արդարադատության կրտսեր սերժանտից մինչև գնդապետի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների տոնական վերնաշապիկի ուսադիրները սպիտակ դաշտով են` կարմիր մակաշերտով, իսկ կիտելի ուսադիրները կանաչ գույնի դաշտով են` կարմիր մակաշերտով:

Ուսադիրներն ամրացվում են մեկական ոսկեգույն կոճակով:

97. Հանովի ուսադիրներ.

Հանովի ուսադիրներն ուղղանկյուն են, զուգահեռ կողմերով, երկարությունը 90 մմ է, լայնությունը` արդարադատության գեներալ-լեյտենանտի և գեներալ-մայորի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների համար 55 մմ է, մյուս քրեակատարողական ծառայողների համար` 50 մմ, ստորին և վերին եզրերը 2.5 մմ լայնությամբ կանաչ գույնի ասեղնագործված, իսկ արդարադատության գեներալ-լեյտենանտից մինչև արդարադատության գեներալ-մայոր կոչումների համար նախատեսված հանովի ուսադիրների դաշտը` նաև նախշազարդված:

Արդարադատության գնդապետի, արդարադատության փոխգնդապետի, արդարադատության մայորի ուսադիրները ստորին հատվածում ասեղնագործվում են երկու ոսկեգույն, 4 մմ լայնությամբ մակաշերտեր (դաշտայինի դեպքում` կանաչ), իսկ արդարադատության կապիտանի, արդարադատության ավագ լեյտենանտի և արդարադատության լեյտենանտի ուսադիրները` մեկ ոսկեգույն, 4 մմ լայնությամբ մակաշերտ (դաշտայինի դեպքում` կանաչ): Արդարադատության ավագ ենթասպայի, արդարադատության ենթասպայի, արդարադատության ավագի, արդարադատության ավագ սերժանտի, արդարադատության սերժանտի, արդարադատության կրտսեր սերժանտի ուսադիրներն առանց մակաշերտերի են:

Ուսադիրները պատրաստվում են կանաչ կիսափափուկ կտորից, վերարկուի ուսադիրները` վերարկուի կտորից, իսկ գարնանային-աշնանային գունաքողարկված վերարկուի և ձմեռային կիսաբրդյա, գունաքողարկված վերարկուի ուսադիրները` գունաքողարկված:

Դաշտային համազգեստների համար նախատեսված հանովի ուսադիրները պատրաստվում են գունաքողարկված կտորից, իսկ արդարադատության գեներալ-լեյտենանտի և գեներալ-մայորի կոչումների ուսադիրները` զարդանախշով մուգ կանաչ կտորից:

98. Արդարադատության գեներալ-լեյտենանտից մինչև արդարադատության գեներալ-մայորի կոչումների համար նախատեսված հանովի ուսադիրների վրա ասեղնագործվում են հնգաթև ուռուցիկ ոսկեգույն աստղեր, իսկ դաշտային համազգեստինը` կանաչ:

Արդարադատության գնդապետից մինչև արդարադատության ենթասպայի կոչումների հանովի ուսադիրների վրա տեղադրվում են հնգաթև ուռուցիկ ոսկեգույն մետաղական աստղեր, իսկ գունաքողարկված ուսադիրների դեպքում` կանաչ:

Քրեակատարողական ծառայողներին տրամադրվում են կոչումին համապատասխան ուսադիրներ, աստղեր, ժապավեններ և տարբերանշաններ:

99. Քրեակատարողական ծառայողների ուսադիրների վրա աստղերը տեղադրվում են հետևյալ աղյուսակին համապատասխան`

 

Հատուկ կոչումը Աստղերի թիվը ուսադիրների վրա Աստղերի տրամագիծը (մմ) Տարածությունն ուսադիրի ներքևի եզրից մինչև 1-ին աստղի կենտրոնը (մմ) Ուսադիրների երկարությամբ աստղերի կենտրոնների միջև ընկած տարածությունը (մմ)
Գեներալ-լեյտենանտ 2 22 25 25
Գեներալ-մայոր 1 22 45 -
Գնդապետ 3 20 25 25
Փոխգնդապետ 2 20 25 -
Մայոր 1 20 45 -
Կապիտան 4 13 20 20
Ավագ լեյտենանտ 3 13 20 20
Լեյտենանտ 2 13 20 -
Ավագ ենթասպա 3 13 20 20
Ենթասպա 2 13 20 20

 

100. Արդարադատության սերժանտի, արդարադատության ավագի կոչումների ուսադիրների երկայնակի առանցքային գծի վրա տարբերանշանները` ոսկեգույն կամ պաշտպանական գույնի ժապավենները, ամրացվում են հետևյալ աղյուսակին համապատասխան`

 

Արդարադատության կոչումը Ուսադիրների վրայի 25 մմ ժապավենների թիվը Ուսադիրների վրայի 10 մմ ժապավենների թիվը Ուսադիրների ներքևի եզրից մինչև 1-ին ժապավենի միջև տարածությունը (մմ) Ուսադիրների երկարությամբ ժապավենների միջև ընկած տարածությունը (մմ)
Ավագ 1 - - -
Ավագ սերժանտ 1 - 30 -
Սերժանտ - 3 30 1
Կրտսեր սերժանտ - 2 30 1

 

101. Արդարադատության ավագ ենթասպայից մինչև արդարադատության կրտսեր սերժանտը ներառյալ կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների` կոճակով ամրացվող սպիտակ ուսադիրների վերին միջնամասում ամրացվում է սույն հավելվածի 7-րդ նկարով նախատեսված տարբերանշանը, իսկ արդարադատության լեյտենանտից մինչև արդարադատության գնդապետը ներառյալ` սույն հավելվածի 6-րդ նկարով նախատեսված տարբերանշանը, որն ամրացվում է նաև կիտելի վերին օձիքին:

Արդարադատության գեներալ-լեյտենանտի և արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների վերարկուի ծալովի օձիքների եզրային հատվածում ասեղնագործվում է սույն հավելվածի 10-րդ նկարով նախատեսված տարբերանշանի պատկերը:

 

ԲԱԺԻՆ 8
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՔԱՆԱԿԻ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

102. Սույն բաժնում ներկայացվում են քրեակատարողական ծառայողներին հատկացվող համազգեստի քանակը և կրելու ժամկետները`

 

NN ը/կ Համազգեստի տեսակը Քանակը Կրելու ժամկետը
1. Կիսաբրդյա գլխարկ 1 հատ 2 տարի
3. Տոնական գլխարկ 1 հատ 5 տարի
4. Ականջակալներով ձմեռային գլխարկ կամ ձմեռային պիլոտկա 1 հատ 4 տարի
5. Պիլոտկա 1 հատ 2 տարի
6. Կեպի 1 լրակազմ 2 տարի
7. Ձմեռային վերարկու 1 հատ 3 տարի
8. Գարնանային-աշնանային վերարկու 1 հատ 3 տարի
9. Ձմեռային կիսաբրդյա գունաքողարկված վերարկու 1 հատ 3 տարի
10. Գարնանային-աշնանային գունաքողարկված վերարկու 1 հատ 3 տարի
11. Կիտել և ազատթող փողքերով տաբատ կամ կիսաշրջազգեստ 1 լրակազմ 3 տարի
12. Տոնական կիտել և ազատթող փողքերով տաբատ 1 լրակազմ 4 տարի
13. Կիսաբրդյա բաճկոն և ազատթող փողքերով տաբատ 1 լրակազմ 2 տարի
14. Դաշտային կոստյում` կեպիով կամ բերետով, կիսաբամբակյա, գունաքողարկված, անջրանցիկ կտորից 1 լրակազմ 2 տարի
15. Ձմեռային դաշտային կոստյում հանովի մորթե օձիքով և կայծակաճարմանդով քողարկված գլխանոցով 1 լրակազմ 3 տարի
16. Թիկնոց-ուսնոց 1 հատ 4 տարի
17. Գարնանային-աշնանային ձեռնոց 1 զույգ 2 տարի
18. Ձմեռային ձեռնոց 1 զույգ 3 տարի
19. Մորթե կիսաճտքավոր կոշիկ 1 զույգ 2 տարի
20. Կոշիկ 1 զույգ 1 տարի
21. Կնոջ երկարաճիտ կոշիկ 1 զույգ 2 տարի
22. Կնոջ կոշիկ 1 զույգ 1 տարի
23. Ձմեռային դաշտային կոշիկ 1 զույգ 2 տարի
24. Դաշտային կոշիկ 1 զույգ 1 տարի
25. Տոնական վերնաշապիկ 1 հատ 3 տարի
26. Երկարաթև վերնաշապիկ 1 հատ 1 տարի
27. Ամառային կարճաթև վերնաշապիկ և տաբատ 2 հատ 2 տարի
28. Փողկապ 1 հատ 3 տարի
29. Կանացի սև երկթև բանտ 1 հատ 3 տարի
30. Կաշվե գոտի 1 հատ 2 տարի
31. Ուսակապ 1 հատ 5 տարի
32. Փողկապի ամրակ 1 հատ 5 տարի
33. Շապիկ 2 հատ 2 տարի
34. Դաշտային կարճաթև վերնաշապիկ և տաբատ 1 հատ 2 տարի
35. Դաշտային պայուսակ 1 հատ 5 տարի
36. Սվիտեր 1 հատ 2 տարի
37. Տոնական ձեռնոց 1 հատ 5 տարի
38. Տոնական գոտի 1 հատ 5 տարի
Հատուկ նշանակության ստորաբաժանման քրեակատարողական ծառայողների համազգեստի նկարագիրը և կրելու ժամկետները
39. Կիսավերարկու` ձմեռային, ուսադիրներով 1 հատ 4 տարի
40. Ձմեռային, սև մարզական գլխարկ 1 հատ 3 տարի
41. Մարտական բաճկոն-տաբատ` կեպիով, կիսաբամբակյա 1 լրակազմ 2 տարի
42. Շապիկ` տրիկոտաժե 2 հատ 1 տարի
43. ժիլետ` առանց ուսադիրների 1 հատ 2 տարի
44. Մարտական ժիլետ` առանց ուսադիրների 1 հատ 2 տարի
45. Սև բերետ 1 հատ 2 տարի
46. Սև դիմակ 1 հատ 2 տարի
47. Գոտի` սև, սինթետիկ կամ կաշվից 1 հատ 2 տարի
48. Կոշիկ` կիսաճտքավոր 1 զույգ 1 տարի
49. Ձեռնոց` բրդյա, սև, հինգմատնյա 1 զույգ 2 տարի
50. Շապիկ 1 հատ 3 տարի
51. Ձեռնոց` կաշվե, սև, կիսաբաց մատներով, հինգմատնյա 1 զույգ 2 տարի
52. Սև թիկնոց-ուսնոց 1 հատ 2 տարի
53. Սև սվիտեր 1 հատ 2 տարի

 

103. Համազգեստի արտաքին տեսքի պատշաճ պահպանման նպատակով պահպանության ապահովման և ուղեկցումների ստորաբաժանումների ծառայողներին դաշտային համազգեստ կարող է տրամադրվել յուրաքանչյուր տարի:

 

ԲԱԺԻՆ 9
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԸ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

104. Հանդերձանք կրում են բոլոր քրեակատարողական ծառայողները:

Քրեակատարողական ծառայությունում օպերատիվ ստորաբաժանման քրեակատարողական ծառայողներին կարող է թույլատրվել հանդերձանքի փոխարեն կրել քաղաքացիական հագուստ:

105. Քրեակատարողական ծառայողի հանդերձանքը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևերին ու նկարագրությանը և պահվի անթերի վիճակում:

106. Սահմանվում են քրեակատարողական ծառայողի հանդերձանքի հետևյալ ձևերը`

1) տոնական.

2) ամենօրյա.

3) դաշտային.

4) հատուկ նշանակության:

107. Քրեակատարողական ծառայողները կրում են շնորհված կոչումներին համապատասխանող հանդերձանք:

108. Քրեակատարողական ծառայողները տոնական հանդերձանք կրում են տոնակատարություններին մասնակցելու, մեդալներ, շքանշաններ և կառավարական պարգևներ շնորհելու, նոր պաշտոնի նշանակվելու կապակցությամբ կազմակերպվող ընդունելությունների, կոչումներ շնորհելու և երդման արարողակարգի ժամանակ:

109. Քրեակատարողական ծառայողներն ամենօրյա հանդերձանք կրում են ամենօրյա ծառայողական պարտականությունները կատարելու, ատեստավորման, հատուկ ուսուցման և վերապատրաստման ժամանակ: Շարային ստուգատեսների ժամանակ համազգեստի ձևը նախօրոք հայտարարվում է ստուգատեսն անցկացնող պաշտոնատար անձի հրամանով:

110. Ամառային կամ ձմեռային հանդերձանքի անցնելը հայտարարվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի հրամանով:

111. Քրեակատարողական ծառայողներին թույլատրվում է ծառայությունից ազատ ժամերին կրել քաղաքացիական հագուստ:

112. Քրեակատարողական ծառայողին արգելվում է`

1) համազգեստը, խորհրդանշանը և կոչումների տարբերանշանները կրել սահմանված ձևերին չհամապատասխանող ձևով.

2) համազգեստի վրա կրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված կրծքանշաններ, քաղաքացիական հագուստի պարագաներ և այլ իրեր:

113. Քրեակատարողական ծառայողների համազգեստի առանձին մասերի կրելու առանձնահատկություններն են`

1) գլխարկը կրելու կարգը.

Բերետը կամ պիլոտկան դրվում է փոքր-ինչ դեպի աջ թեքությամբ, իսկ կեպին, ամենօրյա կիսաբրդե գլխարկը կամ ականջակալներով գլխարկը` ուղիղ, այնպես, որ հովարի եզրը գտնվի հոնքերի հետ հավասար բարձրության վրա: Բոլոր գլխարկների ներքևի մասը պետք է գտնվի հոնքերից 2 մատնաչափ դեպի վեր բարձրության վրա:

Ականջակալներով գլխարկի ականջակալները թույլատրվում է իջեցնել քրեակատարողական հիմնարկի ղեկավարի հրամանով:

Իջեցված ականջակալների ժապավենաթելերը պետք է կապված լինեն ծնոտի տակ, իսկ բարձրացված ականջակալների դեպքում` կապված ժապավենաթելերը մտցվում են ականջակալների տակ:

Գլխարկը հանելիս այն պահվում է ձախ, ազատ թողնված ձեռքում: Ականջակալներով գլխարկը, պիլոտկան, կիսաբրդյա գլխարկը և կեպին պահվում են գլխարկանշանը դեպի առաջ դիրքով.

2) վերնազգեստը կրելու կարգը.

Վերարկուն կրվում է կոճկված վիճակում:

Թիկնոց-ուսնոցը կրում են անբարենպաստ եղանակային պայմաններում` ամառային կամ ձմեռային վերնազգեստի վրայից:

Կիտելը կրում են բոլոր կոճակները դեպի աջ (կին ծառայողների համար` դեպի ձախ) կոճկված վիճակում: Կիտելը կրում են երկարաթև վերնաշապիկով, այդ թվում սպիտակ` տոնական օրերին և փողկապով (կին ծառայողները` երկթև բանտով և կիսաշրջազգեստով): Կիսաշրջազգեստը կրում են նաև ամառային կարճաթև և երկարաթև վերնաշապիկով: Արդարադատության ավագ ենթասպայից մինչև արդարադատության կրտսեր սերժանտի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողներին տոնական օրերին թույլատրվում է սպիտակ երկարաթև վերնաշապիկը կրել նաև կիսաբրդյա բաճկոնով:

Բաճկոնը և դաշտային կոստյումը կրում են շապիկով կամ սվիտերով` կոճկված վիճակում:

Շապիկը և սվիտերը թույլատրվում է կրել տաբատով, այդ թվում` դաշտային, իսկ սվիտերը` նաև վերարկուով և ձմեռային դաշտային կոստյումով:

Վերը նշված բոլոր վերնազգեստները, ինչպես նաև տաբատը պետք է միշտ լինեն մաքուր, հարդարված և արդուկված:

Տոնական սպիտակ երկարաթև վերնաշապիկը կրում են տոնական օրերին` փողկապով (կին ծառայողները` երկթև բանտով) և կիսաբրդյա գլխարկով (կին ծառայողները` պիլոտկայով):

Այդ համազգեստների գրպանների կափույրները պետք է դուրս հանված լինեն:

Քրեակատարողական ծառայողների տոնական գոտին պետք է ամրացվի առջևի մասում` վերնազգեստի կոճակների` վերևից հաշված երկրորդ շարքի վերին մասում: Գոտու ճարմանդը պետք է լինի առջևի միջնամասում:

Գոտկատեղի գոտին կրում են վերարկուի և տաբատի վրայից:

Ատրճանակը կրում են վերարկուի կամ կիտելի վրայից, ինչպես նաև տակից` աջ ազդրի վրա:

3) վերնաշապիկը, փողկապը, ձեռնոցները կրելու կարգը.

Վերնաշապիկի օձիքի հետևի մասը պետք է կիտելի օձիքի հետ հավասար կամ 0.5 սմ-ից ոչ ավելի բարձրության վրա լինի:

Երկարաթև վերնաշապիկը թույլատրվում է կրել առանց կիտելի` փողկապով և ուսադիրներով, իսկ կարճաթև վերնաշապիկը` ուսադիրներով, առանց փողկապի:

Վերնաշապիկը պետք է լինի մաքուր, արդուկված, ճիշտ տեղադրված ուսադիրներով: Վերնաշապիկը կոճկվում է դեպի աջ (կին ծառայողների համար` դեպի ձախ):

Արգելվում է կրել գունաթափված և չարդուկված վերնաշապիկ:

Փողկապն ամրացվում է վերնաշապիկին: Այն միշտ պետք է մաքուր և կոկիկ վիճակում լինի: Արգելվում է կրել գունաթափված և մաշված փողկապ: Փողկապի ամրակն ամրացվում է վերնաշապիկի վերին 3-րդ և 4-րդ կոճակների մեջտեղում: Տոնական ձեռնոցներ կրելը պարտադիր է տոնական համազգեստ կրելիս, իսկ ամենօրյա համազգեստ կրելու դեպքում այն պարտադիր չէ:

Ձեռնոցները պատվի առնելիս չեն հանվում:

4) կոշիկները և կիսագուլպաները կրելու կարգը.

Համազգեստ կրելու դեպքում կոշիկները պետք է լինեն սահմանված նմուշի, բարվոք և մշտապես մաքուր վիճակում, կիսաճտքավոր կոշիկների քուղերը` կապված: Կիսաճտքավոր կոշիկների ճտքերն իջեցնելը կամ ծալելն արգելվում է:

Կիսագուլպաները պետք է լինեն սև:

 

Նկար 1.

 

Նկար 1

 

Նկար 2.

 

Նկար 2

 

Նկար 3.

 

Նկար 3

 

Նկար 4.

 

Նկար 4

 

Նկար 5.

 

Նկար 5

 

Նկար 6.

 

Նկար 6

 

Նկար 7.

 

Նկար 7

 

Նկար 8.

 

Նկար 8

 

Նկար 9.

 

Նկար 9

 

Նկար 10.

 

Նկար 10

 

pin
ՀՀ կառավարություն
20.06.2019
N 776-Լ
Որոշում