Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒ ...

 

12.10.2019 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

19 սեպտեմբերի 2019 թվականի N 1253-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 980-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ` ավելացնելով եկամուտները և ծախսերը 970,426.4 հազար դրամով` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

i

2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

3. Սահմանել, որ սույն որոշման N 8 հավելվածում նշված գնման առարկաների ձեռքբերումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության հիման վրա մեկ անձից գնման ձևով, և գնման գործընթացին մասնակցելու համար հրավեր ուղարկել շինարարական աշխատանքների կատարման համար «Մերձմոսկովյան» բաց բաժնետիրական ընկերությանը, իսկ շինարարական աշխատանքների կատարման նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների համար` «Շին ինդուստրիա ԳՏԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` գնման գործընթացների նկատմամբ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 32-րդ կետի 5-րդ ենթակետի, 43-րդ կետի 3-րդ ենթակետի, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ», «գ», ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

(3-րդ կետը փոփ. 10.10.19 թիվ 1374-Ն որոշում)

i

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին գումար հատկացնելու և գնման ընթացակարգը կազմակերպելու մասին» N 980-Ն որոշման 4-րդ կետում նշված «Հայնախագիծ» փակ բաժնետիրական ընկերությանը» բառերը փոխարինել «Հայնախագիծ» բաց բաժնետիրական ընկերությանը» բառերով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան


2019 թ. սեպտեմբերի 24
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2019 թվականի սեպտեմբերի 19-ի
N 1253-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

  Ցուցանիշների փոփոխությունները
(ավելացումները նշված են դրական նշանով)
Եկամուտների գծով 970,426.4
Ծախսերի գծով 970,426.4
Դեֆիցիտը (պակասուրդը) 0.0

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2019 թվականի սեպտեմբերի 19-ի
N 1253-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Եկամտատեսակ Ցուցանիշների փոփոխությունները
(ավելացումները նշված են դրական նշանով)
ինն ամիս տարի
Ընդամենը` 970,426.4 970,426.4
այդ թվում`    
Հարկային եկամուտներ և պետական տուրքեր 970,426.4 970,426.4

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2019 թվականի սեպտեմբերի 19-ի
N 1253-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով)
ինն ամիս տարի
ծրագիր միջոցա-
ռում
    ԸՆԴԱՄԵՆԸ 970,426.4 970,426.4
    ՀՀ պետական եկամուտների կոմիտե 970,426.4 970,426.4
1023   Ծրագրի անվանումը`
    Հարկային և մաքսային ծառայություններ
Ծրագրի նպատակը`
Հարկային և մաքսային միասնական պետական քաղաքականության իրականացում, հարկային և մաքսային օրենսդրության ամբողջական և համահավասար կիրառում
Վերջնական արդյունքի նկարագրությունը`
         
Ծրագրի միջոցառումներ
  31003 Միջոցառման անվանումը` 970,426.4 970,426.4
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի շենքային ապահովվածության բարելավում
Միջոցառման նկարագրությունը`
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նոր շենքերի և շինությունների շինարարություն
Միջոցառման տեսակը`
    Պետական մարմինների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2019 թվականի սեպտեմբերի 19-ի
N 1253-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գործառնական դասիչ Ծրագրային դասիչը Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային ծրագրերի միջոցառումների, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների անվանումները Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով)
ինն ամիս տարի
բաժին խումբ դաս ծրագիր միջոցա-
ռում
          ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ այդ թվում` 970,426.4 970,426.4
01         ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ այդ թվում` 970,426.4 970,426.4
  01       Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ այդ թվում` 970,426.4 970,426.4
    02     Ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ այդ թվում` 970,426.4 970,426.4
      1023 31003 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի շենքային ապահովվածության բարելավում 970,426.4 970,426.4
          ՀՀ պետական եկամուտների կոմիտե 970,426.4 970,426.4
               
        31003 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի շենքային ապահովվածության բարելավում 970,426.4 970,426.4
          այդ թվում` ըստ կատարողների    
        ՀՀ պետական եկամուտների կոմիտե 970,426.4 970,426.4
        այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների    
        ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 970,426.4 970,426.4
        ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ 970,426.4 970,426.4
        ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ 970,426.4 970,426.4
        ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ 970,426.4 970,426.4
         - Շենքերի և շինությունների շինարարություն 970,426.4 970,426.4

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2019 թվականի սեպտեմբերի 19-ի
N 1253-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 11 ԵՎ 11.1 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ NN 11.31 ԵՎ 11.1.33 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1023 Հարկային և մաքսային ծառայություններ
Ծրագրի միջոցառումները
 
Ծրագրի դասիչը` 1023 Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը` 31003  ինն ամիս  տարի
Միջոցառման անվանումը` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի շենքային ապահովվածության բարելավում    
Նկարագրությունը` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նոր շենքերի և շինությունների շինարարություն, նախագծային աշխատանքների ձեռքբերում    
Միջոցառման տեսակը` Պետական մարմինների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ    
Միջոցառումն իրականացնողի անվանումը` ՀՀ պետական եկամուտների կոմիտե    
  Արդյունքի չափորոշիչներ    
Շինարարական օբյեկտների թիվը, հատ 1 1
Կառուցվող շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսը, քմ    
Բյուջետային տարում կառուցապատման մակերեսը, քմ    
Շինարարական աշխատանքների ավարտվածության աստիճանը, տոկոս 100.0 100.0
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազար դրամ) 970,426.4 970,426.4
       

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության
2019 թվականի սեպտեմբերի 19-ի
N 1253-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 3 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և ուղղությունների անվանումները Ցուցանիշների փոփոխությունները
(ավելացումները նշված են դրական նշանով)
Ընդա-
մենը
այդ թվում`
Կառուցման աշխա-
տանքներ
Վերակա-
ռուցման, վերանո-
րոգման և վերա-
կանգնման աշխա-
տանքներ
Նախագծա-
հետազո-
տական, գեոդեզիաքար-
տեզագրական աշխա-
տանքներ
Ոչ ֆինան-
սական այլ ակտիվ-
ների ձեռք-
բերում
ծրա-
գիր
միջոցա-
ռում
    ԸՆԴԱՄԵՆԸ 970,426.4 970,426.4 - - -
    այդ թվում`          
    ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ 970,426.4 970,426.4      
    այդ թվում`          
1023 31003 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի շենքային ապահովվա-
ծության բարելավում
970,426.4 970,426.4 - -  
    ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հյուսիսային մաքսատուն-վարչության ավտոմաքսատան կառուցման աշխատանքներ 970,426.4 970,426.4      

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության
2019 թվականի սեպտեմբերի 19-ի
N 1253-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով)
ինն ամիս տարի
ծրագիր միջոցա-
ռում
    ԸՆԴԱՄԵՆԸ 970,426.4 970,426.4
    այդ թվում`    
    ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ 970,426.4 970,426.4
    այդ թվում`    
1023 31003 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի շենքային ապահովվածության բարելավում 970,426.4 970,426.4
    այդ թվում ըստ կատարողների`    
    ՀՀ պետական եկամուտների կոմիտե 970,426.4 970,426.4
    այդ թվում` ըստ ուղղությունների    
    ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հյուսիսային մաքսատուն-վարչության ավտոմաքսատան կառուցման աշխատանքներ 12,582.0 12,582.0

 

Հավելված N 8
ՀՀ կառավարության
2019 թվականի սեպտեմբերի 19-ի
N 1253-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գնման առարկայի Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
կոդը անվանումը գնման ձևը չափի միավորը քանակը միավորի գինը
ՀՀ պետական եկամուտների կոմիտե 970,426.4
Բաժին N 01 Խումբ N 01 Դաս N 02 Ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ 970,426.4
ՄԱՍ II. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ         957,844.4
1023 31003 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի շենքային ապահովվածության բարելավում 957,844.4
45451700-3 վերակառուցման աշխատանքներ ՀՄԱ դրամ 1 957844400 957,844.4
ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 12,582.0
1023 31003 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի շենքային ապահովվածության բարելավում 12,582.0
71351540-5 տեխնիկական հսկողության ծառայություններ ՀՄԱ դրամ 1 7864000 7,864.0
98111140-5 հեղինակային հսկողության ծառայություններ ՄԱ դրամ 1 4718000 4,718.0

 

pin
ՀՀ կառավարություն
19.09.2019
N 1253-Ն
Որոշում