Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

31 հոկտեմբերի 2019 թվականի N 1515-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին 2019 թվականին հատկացնել 15,865 եվրոյին համարժեք դրամ, որից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Միրզոյանն ընդդեմ Հայաստանի» գործով (N 57129/10 գանգատ) 2019 թվականի մայիսի 23-ի վճռի պահանջները կատարելու նպատակով 15,000 եվրոյին համարժեք դրամ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ագանիկյանն ընդդեմ Հայաստանի» գործով (N 21791/12 գանգատ) 2018 թվականի ապրիլի 5-ի վճռի պահանջները կատարելու նպատակով 865 եվրոյին համարժեք դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով)` վճիռներով սահմանված արդարացի հատուցման համար:

i

2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3 և 4 հավելվածներում, N 5 հավելվածի N 1 աղյուսակում, N 11 հավելվածի NN 11.10, 11.3 և 11.52 աղյուսակներում և N 11.1 հավելվածի NN 11.1.3 և 11.1.66 աղյուսակներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. նոյեմբերի 4
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2019 թվականի հոկտեմբերի 31-ի
N 1515-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ծրագիրը միջոցա-
ռումը
 տարի
     ԸՆԴԱՄԵՆԸ -
    ՀՀ վարչապետի աշխատակազմ (8,600.0)
1078    Ծրագրի անվանումը (8,600.0)
     Աջակցություն մարդասիրական ծրագրերին  
.    Ծրագրի նպատակը  
     Աջակցել տեղական և օտարերկրյա կազմակերպությունների կողմից առողջապահական, կրթական և սոցիալական ոլորտներին տրամադրվող մարդասիրական ծրագրերի իրականացմանը  
     Վերջնական արդյունքի նկարագրությունը  
     Մարդասիրական ծրագրերի իրականացման ապահովում  
 Ծրագրի միջոցառումներ
  11001  Միջոցառման անվանումը (8,600.0)
     Պետական աջակցություն տեղական և օտարերկրյա կազմակերպությունների կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերին  
     Միջոցառման նկարագրությունը  
     Մարդասիրական բեռներ փոխադրող օտարերկրյա օդանավերի աերոնավիգացիոն սպասարկման, թռիչք-վայրէջքի, օդանավերի կանգառի և վերգետնյա սպասարկումների ու մատուցված ծառայությունների փոխհատուցում  
     Միջոցառման տեսակը  
     Ծառայությունների մատուցում  
    ՀՀ արդարադատության նախարարություն 8,600.0
1093    Ծրագրի անվանումը 8,600.0
     Դատական և հանրային պաշտպանություն  
.    Ծրագրի նպատակը  
    Իրավունքի պաշտպանության հասանելիության և օբյեկտիվության ապահովում  
     Վերջնական արդյունքի նկարագրությունը  
    Հանրային պաշտպանի ծառայությունների հասցեականության և դատական գործընթացներին աջակցության ապահովում  
 Ծրագրի միջոցառումներ
  12019  Միջոցառման անվանումը 8,600.0
    Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների և որոշումների հիման վրա արդարացի ֆինանսական հատուցումների տրամադրում  
     Միջոցառման նկարագրությունը  
    Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների և որոշումների հիման վրա սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարում` դիմումատուի` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ապահովված իրավունքների խախտման դիմաց  
     Միջոցառման տեսակը  
     Տրանսֆերտների տրամադրում  
     ՀՀ կառավարություն -
1139    Ծրագրի անվանումը -
     ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  
     Ծրագրի նպատակը  
    Պետական բյուջեում չկանխատեսված, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ծախսերի ֆինանսավորման ապահովում  
     Վերջնական արդյունքի նկարագրությունը  
     Պահուստային ֆոնդի կառավարման արդյունավետություն և թափանցիկություն  
 Ծրագրի միջոցառումներ
   11001  Միջոցառման անվանումը 8,600.0
    ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  
     Միջոցառման նկարագրությունը  
    ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման` պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում  
     Միջոցառման տեսակը  
     Ծառայությունների մատուցում  
   11001  Միջոցառման անվանումը (8,600.0)
    ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  
     Միջոցառման նկարագրությունը  
    ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման` պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում  
     Միջոցառման տեսակը  
     Ծառայությունների մատուցում  

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2019 թվականի հոկտեմբերի 31-ի
N 1515-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

 Գործառական դասիչը  Ծրագրային դասիչը  Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային ծրագրերի միջոցառումների, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների անվանումները Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
 բաժինը  խումբը  դասը ծրագիրը միջոցա-
ռումը
տարի
           ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ -
           այդ թվում`  
03         ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ 8,600.0
           այդ թվում`  
  03       Դատական գործունեություն և իրավական պաշտպանություն 8,600.0
           այդ թվում`  
    02     Իրավական պաշտպանություն 8,600.0
           այդ թվում`  
          ՀՀ արդարադատության նախարարություն 8,600.0
           այդ թվում`  
      1093   Դատական և հանրային պաշտպանություն 8,600.0
           այդ թվում`  
        12019 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների և որոշումների հիման վրա արդարացի ֆինանսական հատուցումների տրամադրում 8,600.0
           այդ թվում` ըստ կատարողների  
           ՀՀ վարչապետի աշխատակազմ 8,600.0
           այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ  
           ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 8,600.0
           ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 8,600.0
           ԱՅԼ ԾԱԽՍԵՐ 8,600.0
          Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում 8,600.0
           - Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում 8,600.0
04          ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (8,600.0)
           այդ թվում`  
  05        Տրանսպորտ (8,600.0)
           այդ թվում`  
    04      Օդային տրանսպորտ (8,600.0)
           այդ թվում`  
           ՀՀ վարչապետի աշխատակազմ (8,600.0)
           այդ թվում`  
      1078    Աջակցություն մարդասիրական ծրագրերին (8,600.0)
           այդ թվում`  
        11001  Պետական աջակցություն տեղական և օտարերկրյա կազմակերպությունների կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերին (8,600.0)
           այդ թվում` ըստ կատարողների  
           ՀՀ վարչապետի աշխատակազմ (8,600.0)
           այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ  
           ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ (8,600.0)
           ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (8,600.0)
           ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ (8,600.0)
           Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին (8,600.0)
           - Այլ ընթացիկ դրամաշնորհներ (8,600.0)
 11          ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ -
           այդ թվում`  
   01        ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ -
           այդ թվում`  
     01      ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ -
           այդ թվում`  
           ՀՀ կառավարություն -
           այդ թվում`  
       1139    ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ -
           այդ թվում`  
         11001  ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 8,600.0
           այդ թվում` ըստ կատարողների  
           ՀՀ կառավարություն 8,600.0
           այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ  
           ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 8,600.0
           ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 8,600.0
           ԱՅԼ ԾԱԽՍԵՐ 8,600.0
           Պահուստային միջոցներ 8,600.0
         11001  ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (8,600.0)
           այդ թվում` ըստ կատարողների  
           ՀՀ կառավարություն (8,600.0)
           այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ  
           ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ (8,600.0)
           ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (8,600.0)
           ԱՅԼ ԾԱԽՍԵՐ (8,600.0)
           Պահուստային միջոցներ (8,600.0)

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2019 թվականի հոկտեմբերի 31-ի
N 1515-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ NN 11.3, 11.10 ԵՎ 11.52 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ վարչապետի աշխատակազմ

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

 Ծրագրի դասիչը  Ծրագրի անվանումը
1078  Աջակցություն մարդասիրական ծրագրերին
     
 Ծրագրի միջոցառումները
    Ցուցանիշների փոփոխությունները (նվազեցումները նշված են փակագծերում)
 Ծրագրի դասիչը  1078  տարի
 Միջոցառման դասիչը  11001  
 Միջոցառման անվանումը  Պետական աջակցություն տեղական և օտարերկրյա կազմակերպությունների կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերին  
 Նկարագրությունը  Մարդասիրական բեռներ փոխադրող օտարերկրյա օդանավերի աերոնավիգացիոն սպասարկման, թռիչք-վայրէջքի, օդանավերի կանգառի և վերգետնյա սպասարկումների ու մատուցված ծառայությունների փոխհատուցում  
 Միջոցառման տեսակը  Ծառայությունների մատուցում  
 Շահառուների ընտրության չափանիշները  ՀՀ վարչապետի աշխատակազմ  
 Արդյունքի չափորոշիչներ  
 Մարդասիրական բեռների փոխադրում իրականացնող չվերթների քանակ, հատ (4)
 Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (8,600.0)
ՀՀ արդարադատության նախարարություն
 ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
 
 Ծրագրի դասիչը  Ծրագրի անվանումը
1093 Դատական և հանրային պաշտպանություն
     
 Ծրագրի միջոցառումները
    Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով)
 Ծրագրի դասիչը 1093  տարի
 Միջոցառման դասիչը 12019
 Միջոցառման անվանումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների և որոշումների հիման վրա արդարացի ֆինանսական հատուցումների տրամադրում  
 Նկարագրությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների և որոշումների հիման վրա սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարում` դիմումատուի` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ապահովված իրավունքների խախտման դիմաց  
 Միջոցառման տեսակը  Տրանսֆերտների տրամադրում  
 Շահառուների ընտրության չափանիշները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներին համապատասխան հատուցման ենթակա ֆիզիկական և իրավաբանական անձինք  
 Արդյունքի չափորոշիչներ  
Շահառու անձանց թիվը, մարդ 2
Վճարման հաճախականությունը միանվագ
 Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 8,600.0
ՀՀ կառավարություն
 ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
 Ծրագրի դասիչը  Ծրագրի անվանումը
1139  ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
     
 Ծրագրի միջոցառումները
    Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
 Ծրագրի դասիչը 1139  տարի
 Միջոցառման դասիչը  11001  
 Միջոցառման անվանումը  ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  
 Նկարագրությունը  ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման` պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում  
 Միջոցառման տեսակը  Ծառայությունների մատուցում  
 Միջոցառումն իրականացնողի անվանումը  ՀՀ կառավարություն  
Արդյունքի չափորոշիչներ  
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 8,600.0
Ծրագրի դասիչը 1139  
Միջոցառման դասիչը  11001  տարի
Միջոցառման անվանումը  ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  
Նկարագրությունը  ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման` պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում  
Միջոցառման տեսակը  Ծառայությունների մատուցում  
Միջոցառումն իրականացնողի անվանումը  ՀՀ կառավարություն  
Արդյունքի չափորոշիչներ  
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (8,600.0)

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2019 թվականի հոկտեմբերի 31-ի
N 1515-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.1.3 ԵՎ N 11.1.66 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ վարչապետի աշխատակազմ

 

ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

 Ծրագրի դասիչը  Ծրագրի անվանումը
1078  Աջակցություն մարդասիրական ծրագրերին
     
 Ծրագրի միջոցառումները
    Ցուցանիշների փոփոխությունները (նվազեցումները նշված են փակագծերում)
 Ծրագրի դասիչը  1078  տարի
 Միջոցառման դասիչը  11001  
 Միջոցառման անվանումը  Պետական աջակցություն տեղական և օտարերկրյա կազմակերպությունների կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերին  
 Նկարագրությունը  Մարդասիրական բեռներ փոխադրող օտարերկրյա օդանավերի աերոնավիգացիոն սպասարկման` թռիչք-վայրէջքի` օդանավերի կանգառի և վերգետնյա սպասարկումների ու մատուցված ծառայությունների փոխհատուցում  
 Միջոցառման տեսակը  Ծառայությունների մատուցում  
 Շահառուների ընտրության չափանիշները  ՀՀ վարչապետի աշխատակազմ  
 Արդյունքի չափորոշիչներ  
 Մարդասիրական բեռների փոխադրում իրականացնող չվերթների քանակ, հատ (4)
 Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (8,600.0)
 ՀՀ վարչապետի աշխատակազմ
 ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
 
 Ծրագրի դասիչը  Ծրագրի անվանումը
1093 Դատական և հանրային պաշտպանություն
     
 Ծրագրի միջոցառումները
    Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով)
 Ծրագրի դասիչը 1093  տարի
 Միջոցառման դասիչը 12019  
 Միջոցառման անվանումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների և որոշումների հիման վրա արդարացի ֆինանսական հատուցումների տրամադրում  
 Նկարագրությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների և որոշումների հիման վրա սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարում` դիմումատուի` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ապահովված իրավունքների խախտման դիմաց  
 Միջոցառման տեսակը  Տրանսֆերտների տրամադրում  
 Շահառուների ընտրության չափանիշները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներին համապատասխան հատուցման ենթակա ֆիզիկական և իրավաբանական անձինք  
 Արդյունքի չափորոշիչներ  
Շահառու անձանց թիվը, մարդ 2
Վճարման հաճախականությունը միանվագ
 Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 8,600.0
     
 ՀՀ կառավարություն
 ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
 Ծրագրի դասիչը  Ծրագրի անվանումը
1139  ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
     
 Ծրագրի միջոցառումները
    Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
 Ծրագրի դասիչը 1139  
 Միջոցառման դասիչը  11001  տարի
 Միջոցառման անվանումը  ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  
 Նկարագրությունը  ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման` պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում  
 Միջոցառման տեսակը  Ծառայությունների մատուցում  
 Միջոցառումն իրականացնողի անվանումը  ՀՀ կառավարություն  
 Արդյունքի չափորոշիչներ  
 Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 8,600.0
 Ծրագրի դասիչը 1139  
 Միջոցառման դասիչը  11001  տարի
 Միջոցառման անվանումը  ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  
 Նկարագրությունը  ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման` պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում  
 Միջոցառման տեսակը  Ծառայությունների մատուցում  
 Միջոցառումն իրականացնողի անվանումը  ՀՀ կառավարություն  
 Արդյունքի չափորոշիչներ  
 Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (8,600.0)

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.10.2019
N 1515-Ն
Որոշում