Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 65 ...

 

 

040.0105.060202

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«6» փետրվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 փետրվարի 2002 թվականի N 105

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 658 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի 2000-2002 թվականների ֆինանսական առողջացման միջոցառումների մասին» N 658 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 755 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

ա) հանել որոշման 6-րդ կետի «բ» ենթակետը.

i

բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13(1)-րդ կետով.

i

«13(1). Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` մինչև 2003 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ «Ոռոգում-ջրառ», «Արարատյան ոռոգում», «Էջմիածին-ոռոգում», «Արմավիր- ոռոգում», «Թալին-ոռոգում», «Արզնի-Շամիրամ-ոռոգում», «Կոտայք-ոռոգում», «Երևան-ոռոգում», «Շիրակ-ոռոգում», «Մարտունի-ոռոգում», «Սպիտակ-ոռոգում», «Նոյեմբերյան-ոռոգում», «Եղեգնաձոր-ոռոգում», «Վայք-ոռոգում», «Հայջրմուղկոյուղի» և «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների համակարգերում ներդնել տարանցիկ բանկային հաշիվների համակարգ` նախատեսելով տարանցիկ հաշիվներից էլեկտրաէներգիայի դիմաց գումարների վճարում ընթացիկ ծախսերի մեջ էլեկտրաէներգիայի ծախսի համամասնությամբ, պահպանելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հաշվից դրամական միջոցները դուրս գրելու հերթականությունը, յուրաքանչյուր ամիս համապատասխան տեղեկատվություն ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարություն»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 6-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.02.2002
N 105
Որոշում