Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

21 նոյեմբերի 2019 թվականի N 1644-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ֆիզիկական անձանց գույքահարկի և հողի հարկի վճարումների անդորրագրերի լրացուցիչ տպագրության նպատակով` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը 2019 թվականին հատկացնել 2,100.0 հազար դրամ` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տեղեկատվական ծառայություններ» հոդվածով):

i

2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4, 5 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. նոյեմբերի 26
Երևան

 

      Հավելված  N 1
ՀՀ կառավարության
2019 թվականի նոյեմբերի 21-ի
N 1644-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (գումարների ավելացումը նշված է դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ծրագիր միջոցա-
ռում
    Ընդամենը` -
    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն  
1001   Ծրագրի անվանումը`  
    Տարածքային կառավարման ոլորտում քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիտորինգի իրականացում -
    Ծրագրի նպատակը`  
    Տարածքային կառավարման բնագավառում պետական արդյունավետ քաղաքականության մշակման և իրականացման ապահովում  
    Վերջնական արդյունքի նկարագրությունը`  
    Տարածքային կառավարման քաղաքականության իրագործմանն ուղղված ծրագրերի ազդեցության և արդյունավետության բարելավում  
Ծրագրի միջոցառումներ
  11001 Միջոցառման անվանումը`  
    Տարածքային կառավարման քաղաքականության մշակում և ծառայությունների մատուցում  
    Միջոցառման նկարագրությունը`  
    ՀՀ մարզերի զարգացման անհամաչափությունների կրճատում, խոշորացվող համայնքների սոցիալ-տնտեսական և հաղորդակցության համակարգերի բարելավում, տեղական ինքնակառավարման համակարգի տնտեսական, ֆինանսական և քաղաքական դերի բարձրացում, ծառայությունների որակի բարելավում  
    Միջոցառման տեսակը`  
    Ծառայությունների մատուցում 2,100.0
  11001 Միջոցառման անվանումը`  
    Տարածքային կառավարման քաղաքականության մշակում և ծառայությունների մատուցում  
    Միջոցառման նկարագրությունը`  
    ՀՀ մարզերի զարգացման անհամաչափությունների կրճատում, խոշորացվող համայնքների սոցիալ-տնտեսական և հաղորդակցության համակարգերի բարելավում, տեղական ինքնակառավարման համակարգի տնտեսական, ֆինանսական և քաղաքական դերի բարձրացում, ծառայությունների որակի բարելավում  
    Միջոցառման տեսակը`  
    Ծառայությունների մատուցում (2,100.0)
    ՀՀ կառավարություն -
1139   Ծրագրի անվանումը`  
    ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ -
    Ծրագրի նպատակը`  
    Պետական բյուջեում չկանխատեսված, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ծախսերի ֆինանսավորման ապահովում  
    Վերջնական արդյունքի նկարագրությունը`  
    Պահուստային ֆոնդի կառավարման արդյունավետության և թափանցիկության բարձրացում  
Ծրագրի միջոցառումներ
  11001 Միջոցառման անվանումը`  
    ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ -
    Միջոցառման նկարագրությունը`  
    ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման` պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում  
    Միջոցառման տեսակը`  
    Ծառայությունների մատուցում (2,100.0)
  11001 Միջոցառման անվանումը`  
    ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  
    Միջոցառման նկարագրությունը`  
    ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման` պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում  
    Միջոցառման տեսակը  
    Ծառայությունների մատուցում 2,100.0

 

Հավելված  N 2
ՀՀ կառավարության
2019 թվականի նոյեմբերի 21-ի
N 1644-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
բաժին խումբ դաս ծրագիր միջոցա-
ռում
տարի
          ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ -
          այդ թվում`  
01         ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ -
          այդ թվում`  
  01       Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ -
          այդ թվում`  
    01     Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում -
          այդ թվում`  
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ -
          այդ թվում`  
      1001   Տարածքային կառավարման ոլորտում քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիտորինգի իրականացում -
          այդ թվում`  
        11001 Տարածքային կառավարման քաղաքականության մշակում և ծառայությունների մատուցում 2,100.0
          այդ թվում` ըստ կատարողների  
          ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն 2,100.0
          այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ  
          ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 2,100.0
          ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 2,100.0
          ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ 2,100.0
          Պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերում 2,100.0
          - Տեղեկատվական ծառայություններ 2,100.0
        11001 Տարածքային կառավարման քաղաքականության մշակում և ծառայությունների մատուցում (2,100.0)
          այդ թվում` ըստ կատարողների  
          ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (2,100.0)
          այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ  
          ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ (2,100.0)
          ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (2,100.0)
          ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ (2,100.0)
          Պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերում (2,100.0)
          - Էներգետիկ ծառայություններ (1,005.8)
          - Տեղեկատվական ծառայություններ (1,094.2)
11         ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ -
          այդ թվում`  
  01       ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ -
          այդ թվում`  
    01     ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ -
          այդ թվում`  
      1139   ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ -
          այդ թվում`  
        11001 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (2,100.0)
          այդ թվում` ըստ կատարողների  
          ՀՀ կառավարություն (2,100.0)
          այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ  
          - Պահուստային միջոցներ (2,100.0)
        11001 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 2,100.0
          այդ թվում` ըստ կատարողների  
          ՀՀ կառավարություն 2,100.0
          այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ  
          - Պահուստային միջոցներ 2,100.0

 

Հավելված  N 3
ՀՀ կառավարության
2019 թվականի նոյեմբերի 21-ի
N 1644-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Կոդը Անվանումը Գնման ձևը Չափման միավորը Միավորի գինը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումներընշված ենդրական նշանով, իսկնվազեցումները` փակագծերում)
քանակը գումարը
(հազ. դրամ)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն  
Բաժին N 01 Խումբ N 01 Դաս N 01 Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում -
1001 11001 Տարածքային կառավարման քաղաքականության մշակում և ծառայությունների մատուցում  
ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ -
65311100/1 էլեկտրականության բաշխում ՄԱ դրամ     (1,005.8)
79821200/2 այլ պոլիգրաֆիական արտադրանքի տպագրման ծառայություն ԳՀ հատ     (1,042.2)
79821200/3 այլ պոլիգրաֆիական արտադրանքի տպագրման ծառայություն ԳՀ հատ     (39.0)
79821200/4 այլ պոլիգրաֆիական արտադրանքի տպագրման ծառայություն ԳՀ հատ     (13.0)
79821200 այլ պոլիգրաֆիական արտադրանքի տպագրման ծառայություն ԳՀ դրամ 2,100,000 1 2,100.0

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.11.2019
N 1644-Ն
Որոշում