Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2019 թվականի դեկտեմբերի 4-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 41-րդ հոդվածը «41.2» թվից հետո լրացնել «41.6» թվով, իսկ նույն հոդվածի «տասնյոթերորդ» բառը փոխարինել «տասնիններորդ» բառով:

 

i

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 41.6-րդ հոդվածով.

 

«Հոդված 41.6. Աշխատանքի ընդունելու կամ թույլատրելու պահանջները խախտելը

 

1. Գործատուի կողմից մինչև տասնվեց տարեկան անձին օրենքով նախատեսված պահանջների խախտումով աշխատանքի ընդունելը կամ ներգրավելը կամ մինչև տասնութ տարեկան անձին աշխատանքային օրենսդրությամբ արգելված աշխատանքներում ներգրավելը կամ թույլատրելը կամ հղի կամ մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց աշխատանքային օրենսդրությամբ արգելված աշխատանքներում կամ վնասակար կամ վտանգավոր աշխատանքի պայմաններում աշխատանքի ներգրավելը կամ թույլատրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածով սահմանված արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:»:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 42.1-ին հոդվածի վերնագիրը և 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 42.1. Առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի պաշտոնատար անձանց հանձնարարականները չկատարելը կամ տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների, ուսումնասիրությունների և (կամ) վարչական վարույթի իրականացմանը խոչընդոտելը

 

1. Առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին) պաշտոնատար անձանց հանձնարարականները չկատարելը կամ տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների, ուսումնասիրությունների և (կամ) վարչական վարույթի իրականացմանը խոչընդոտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:»:

 

i

Հոդված 4. Օրենսգրքի 169.6-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 5. Օրենսգրքի 230-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 230. Առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը

 

1. Սույն օրենսգրքի 41-րդ, 41.1-ին, 41.2-րդ, 41.6-րդ, 42-43-րդ, 45-47.5-րդ, 47.7-47.13-րդ, 80-86-րդ (եթե դրանք համարվում են մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի խախտումներ), 87-րդ (Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կարգադրագրերը չկատարելու համար), 96.1-ին հոդվածներով, 152-րդ հոդվածով, 158-րդ հոդվածի 19-րդ մասով, 169.5-րդ, 169.8-րդ, 173.3-րդ, 198-րդ հոդվածներով, 201-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր է նշանակում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:»:

 

i

Հոդված 6. Օրենսգրքի 244.2-րդ հոդվածից հանել «169.5» թիվը:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ 2-րդ հոդվածի:

 

Հոդված 8. Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2019 թ. դեկտեմբերի 12
Երևան
ՀՕ-266-Ն

 

 

pin
ՀՀ 04.12.2019
N ՀՕ-266-Ն օրենք