Սեղմել Esc փակելու համար:
ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՏԵ ...

06.12.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   18.08.2005  -ից մինչեւ   06.12.2012  -ը:
 

(ուժը կորցրել է 22.11.12 թիվ 1480-Ն որոշում)

i

040.0094.020202

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» փետրվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 փետրվարի 2002 թվականի N 94

 

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ստորերկրյա ջրերի շահագործական պաշարների և կանխատեսումային ռեսուրսների դասակարգումը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովին` սահմանված կարգով հաստատել`

ա) խմելու և տեխնիկական, հանքային, արդյունաբերական և ջերմաէներգիական ստորերկրյա ջրերի հանքավայրերի նկատմամբ սույն դասակարգման դրույթների կիրառման մասին հրահանգները.

բ) ստորերկրյա ջրերի հանքավայրերի արդյունաբերական գնահատման և կոնդիցիաների պարամետրերի հիմնավորման ու ստորերկրյա ջրերի շահագործական պաշարների հաշվարկման նյութերի բովանդակության, ձևավորման և դրանք պետական փորձաքննության ներկայացնելու կարգերի մասին հրահանգները:

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապեոտւթյան

կառավարության 2002 թվականի

փետրվարի 2-ի N 94 որոշմամբ

 

ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն դասակարգումը Հայաստանի Հանրապետության ընդերքօգտագործման ոլորտում սահմանում է`

ա) ստորերկրյա ջրերի (այսուհետև` ջրեր) շահագործական պաշարների խմբավորման, հաշվարկման և սահմանված կարգով պետական հաշվառման միասնական սկզբունքները` ըստ դրանց ուսումնասիրվածության աստիճանի և տնտեսական նշանակության.

բ) արդյունաբերական յուրացման համար հետախուզված հանքավայրերի նախապատրաստվածության աստիճանը որոշող պայմանները` հաշվի առնելով դրանց ջրաերկրաբանական առանձնահատկությունները և շահագործման բնապահպանական պահանջները.

գ) ջրերի կանխատեսումային ռեսուրսների գնահատման սկզբունքները:

2. Ջրերի շահագործական պաշարները դրանց այն քանակն է, որը, բնապահպանական պահանջների հաշվառմամբ, շահագործման ընդունված ռեժիմի դեպքում կարող է վերցվել հանքավայրից տեխնիկատնտեսապես հիմնավորված ջրհան կառույցներով` պահպանելով ջրի պահանջվող որակը ջրօգտագործման հաշվարկային ամբողջ ժամկետում:

3. Ջրերի շահագործական պաշարները հաշվարկվում և հաշվառվում են հանքավայրում կատարված համալիր ջրաերկրաբանական հետախուզական աշխատանքների արդյունքների և դրանց փաստացի շահագործման տվյալների հիման վրա: Ջրերի շահագործական պաշարների մասին տվյալներն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական ծրագրերի մշակման, երկրաբանահետախուզական աշխատանքների պլանավորման, ինչպես նաև արդյունաբերական յուրացման նպատակով նախապատրաստված հանքավայրերում ջրհան կառույցների նախագծման համար:

4. Ջրերի կանխատեսումային ռեսուրսները, որոնց առկայությունը ենթադրվում է ընդհանուր ջրաերկրաբանական պատկերացումների, գիտական նախադրյալների, երկրաբանական ու ջրաերկրաբանական քարտեզագրման արդյունքների, երկրաֆիզիկական, ջրաքիմիական, ջրաբանական և ջրահաշվեկշռային ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա, գնահատվում են արտեզյան ջրերի ավազանների, ջրաերկրաբանական զանգվածների ու շրջանների սահմաններում և արտացոլում են դրանց հնարավոր օգտագործման հեռանկարները: Կանխատեսումային ռեսուրսների մասին տվյալներն օգտագործվում են որոնողագնահատման աշխատանքների պլանավորման նպատակով, ինչպես նաև հաշվի են առնվում ջրերի համալիր օգտագործման և պահպանման սխեմաների կազմման ժամանակ:

5. Շահագործական պաշարները հաշվարկվում և հաշվառվում, իսկ կանխատեսումային ռեսուրսները գնահատվում են ըստ ջրերի առանձին տեսակների` խմելու և տեխնիկական, հանքային ջրեր (հանքային խմելու բուժիչ և հանքային խմելու բուժիչ-սեղանի), արդյունաբերական և ջերմաէներգիական (այդ թվում` շոգեջրային խառնուրդներ) և տնտեսության մեջ դրանց օգտագործման հնարավոր ուղղությունների:

Կոնդիցիաների պարամետրերի տեխնիկատնտեսական հիմնավորման և պաշարների հաշվարկման նյութերի` Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովի (այսուհետև` ՀՀ ՊՊՀ) կողմից կատարվող պետական փորձաքննության հիման վրա հաստատվում են կոնդիցիաների պարամետրերն ու ջրերի շահագործական պաշարները:

Հաշվարկման, գնահատման և պետական փորձաքննության են ենթակա բոլոր տեսակի ջրերի շահագործական պաշարները, այդ թվում` նաև աղբյուրների ջրերի պաշարները` անկախ դրանց քանակից, որակից և օգտագործման ուղղությունից:

Պետական հաշվառման են ենթակա ջրերի այն շահագործական պաշարները, որոնք հաստատվել են պետական փորձաքննության արդյունքներով:

6. Ջրերի շահագործական պաշարները հաշվարկվում և հաշվառվում, իսկ կանխատեսումային ռեսուրսները գնահատվում են խոր. մ/օր-ով, իսկ շոգեջրային խառնուրդները` տ/օր-ով: Արդյունաբերական ջրերում, ինչպես նաև հանքային ջրերում, որոնցից նախատեսվում է կորզել օգտակար բաղադրիչներ, որոշվում է նաև հիմնական և ուղեկից բաղադրիչների քանակը (տոննաներով), որը կարող է ստացվել հանքավայրում ջրօգտագործման հաշվարկային ժամկետում` ներառյալ նաև վերամշակման ժամանակ առաջացող անխուսափելի կորուստները: Ջերմաէներգիական ջրերի հանքավայրերում, բացի շահագործական պաշարներից, գնահատվում է նաև հանքավայրի ջերմաէներգիական հզորությունը (գիգաջոուլ/տարի-ով, մեգավատտերով, պայմանական վառելանյութի տոննաներով):

7. Այլ օգտակար հանածոների հանքավայրերը յուրացնելիս և ընդերքն օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակներով օգտագործելիս (ստորերկրյա կառույցներ) ցամաքուրդային և ուղեկից ջրերի պաշարները նույնպես ենթակա են պետական փորձաքննության և պետական հաշվառման` դրանց հետագա օգտագործման հնարավորության, հեռացման անհրաժեշտության և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հիմնավորվածությանը համապատասխան:

8. Սույն դասակարգման դրույթների կիրառումը խմելու և տեխնիկական, հանքային, արդյունաբերական, ջերմաէներգիական ջրերի հանքավայրերի նկատմամբ կանոնակարգվում է ՀՀ ՊՊՀ-ի հրահանգներով:

Ջրերի կանխատեսումային ռեսուրսների քանակական գնահատման մեթոդական սկզբունքներն ու գնահատման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը:

9. Ջրամատակարարման նպատակով ջրերի հանքավայրերի (օբյեկտների) ընտրության ու հետախուզման, ջրերի օգտագործման տնտեսական նպատակահարմարության որոշման և ջրհան կառույցի տեխնիկատնտեսապես ռացիոնալ սխեմայի հիմնավորման համար պետք է իրականացվի բոլոր տեսակի ջրերի (խմելու, տեխնիկական, հանքային, արդյունաբերական, ջերմաէներգիական, այդ թվում` շոգեջրային խառնուրդներ) հանքավայրերի (տեղամասերի) արդյունաբերական գնահատում: Արդյունաբերական և ջերմաէներգիական ջրերի համար հիմնավորվում են նաև համապատասխան կոնդիցիաների պարամետրերը:

10. Ջրերի հանքավայրերի շահագործման տեխնիկատնտեսական հիմնավորումներին (այսուհետև` ՏՏՀ), իսկ արդյունաբերական և ջերմաէներգիական ջրերի համար` կոնդիցիաների պարամետրերով ՏՏՀ-ներին ներկայացվող պահանջները կանոնակարգվում են ՀՀ ՊՊՀ-ի կողմից հաստատվող` ստորերկրյա ջրերի հանքավայրերի արդյունաբերական գնահատման և կոնդիցիաների պարամետրերի հիմնավորման նյութերի բովանդակության, ձևավորման և դրանք պետական փորձաքննության ներկայացնելու կարգի մասին հրահանգով:

Տարբեր տեսակի ջրերի հանքավայրերի շահագործական պաշարների հաշվարկման նյութերին ներկայացվող պահանջները կանոնակարգվում են ՀՀ ՊՊՀ-ի կողմից հաստատվող ստորերկրյա ջրերի շահագործական պաշարների հաշվարկման նյութերի բովանդակության, ձևավորման և դրանք պետական փորձաքննության ներկայացնելու կարգի մասին հրահանգով:

11. Խմելու, տեխնիկական և հանքային ջրերի որակը գնահատվում է Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտների, տեխնիկական պայմանների պահանջներին և ջրօգտագործող կազմակերպությունների առաջադրանքներին համապատասխան:

Խմելու և հանքային ջրերը, որպես կանոն, ուսումնասիրվում և օգտագործվում են դրանց նպատակային նշանակությամբ: Բացառիկ դեպքերում այլ նպատակներով այդ ջրերի օգտագործումը կարող է թույլատրվել, համաձայնեցնելով ջրօգտագործման, ընդերքօգտագործման, բնապահպան, առողջապահական և առողջարանային ոլորտների լիազորված մարմինների հետ, այլընտրանքային տեխնիկատնտեսական հաշվարկների պետական փորձաքննության արդյունքների հիման վրա:

12. Արդյունաբերական և ջերմաէներգիական ջրերի որակը գնահատվում է ըստ տեխնիկատնտեսապես հիմնավորված կոնդիցիաների, որոնք հաշվի են առնում այդ ջրերի առավել արդյունավետ մեթոդներով արդյունահանումը, վերամշակումը, համալիր օգտագործումն ու շրջակա միջավայրի պահպանությունը:

 

2. ՋՐԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ (ՏԵՂԱՄԱՍԵՐԻ) ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆ ԸՍՏ ԲՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԴՈՒԹՅԱՆ

 

13. Ջրերի հանքավայրերը (տեղամասերը)` ըստ ջրաերկրաբանական, ջրատնտեսական, երկրաէկոլոգիական, լեռնաերկրաբանական, ջրաքիմիական, երկրաջերմային պայմանների բարդության և հաշվարկային ջրաերկրաբանական պարամետրերի (ջրատար հորիզոնի արդյունավետ հզորություն, ջուր պարունակող ապարների ֆիլտրացիոն հատկություններ` ֆիլտրացիայի, ջրահաղորդականության, ճնշումնահաղորդականության և մակարդակահաղորդականության գործակիցներ, ջրերի որակի ցուցանիշեր և մակարդակների դիրքեր, ստորերկրյա սնման և ստորերկրյա հոսքի գործակիցներ, ջրածախս և այլն) փոփոխականության աստիճանի, ստորաբաժանվում են հետևյալ խմբերի`

1-ին խումբ: Պարզ ջրաերկրաբանական, ջրատնտեսական, երկրաէկոլոգիական, լեռնաերկրաբանական, ջրաքիմիական և երկրաջերմային պայմաններ ունեցող հանքավայրեր (տեղամասեր), որոնք բնութագրվում են ջրատար հորիզոնների հանդարտ (մերձհորիզոնական) տեղադրմամբ, դրանց կայուն հզորությամբ ու կառուցվածքով, ջուր պարունակող ապարների համասեռ ֆիլտրացիոն հատկություններով: Ջրերի շահագործական պաշարների ձևավորման հիմնական սնող աղբյուրները և շահագործման ժամանակ դրանց փոփոխությունները կարող են հետախուզման գործընթացում քանակապես հավաստիորեն ուսումնասիրվել: Հետախուզման ժամանակ կարող է կատարվել շրջակա միջավայրի վրա նախագծվող ջրհան կառույցի քանակական ու որակական հնարավոր ազդեցության հիմնավորված կանխատեսում:

Հետախուզական աշխատանքների կատարումը և ջրերի պաշարների յուրացումը չեն պահանջում հատուկ տեխնոլոգիաների (ջրի պաշարների արհեստական համալրում, երկրաշրջապտուտային համակարգեր, բարդ կոնստրուկցիայի խոր հորատանցքեր, ճառագայթային ջրհան կառույցներ և այլն) կիրառում:

Առավել փոփոխուն հաշվարկային պարամետրի փոփոխականության գործակիցը մինչև 60 տոկոս է:

2-րդ խումբ: Բարդ ջրաերկրաբանական, ջրատնտեսական, երկրաէկոլոգիական, լեռնաերկրաբանական, ջրաքիմիական և երկրաջերմային պայմաններ ունեցող հանքավայրեր (տեղամասեր), որոնք, պայմանավորված բարդ երկրաբանական կառուցվածքով, բնութագրվում են ջրատար հորիզոնների ոչ հանդարտ տեղադրմամբ, անկայուն հզորությամբ ու կառուցվածքով, ջուր պարունակող ապարների անհամասեռ ֆիլտրացիոն հատկություններով: Ջրաքիմիական և երկրաջերմային բարդ պայմանների հետևանքով ջրի որակի հնարավոր փոփոխությունները կարող են որոշվել միայն մոտավոր` հաշվարկային եղանակով: Շահագործական պաշարների ձևավորման սնող աղբյուրների մի մասը և շահագործման ժամանակ այդ ջրերի քանակի փոփոխությունները կարող են որոշվել մոտավոր: Հնարավոր է գնահատել բնական միջավայրի միայն առանձին բաղադրիչների փոփոխությունները:

Շահագործական պաշարների հետախուզման և յուրացման ժամանակ հատուկ տեխնոլոգիաների կիրառումը սահմանափակ է:

Առավել փոփոխուն հաշվարկային պարամետրի փոփոխականության գործակիցը 60-150 տոկոս է:

3-րդ խումբ: Շատ բարդ ջրաերկրաբանական, ջրատնտեսական, երկրաէկոլոգիական, լեռնաերկրաբանական, ջրաքիմիական և երկրաջերմային պայմաններ ունեցող հանքավայրեր (տեղամասեր), որոնք, պայմանավորված շատ բարդ երկրաբանական կառուցվածքով, բնութագրվում են ճեղքավորված և կարստավորված ապարներում ջրատար հորիզոնների սահմանափակ տարածմամբ, ջուր պարունակող ապարների հզորությունների և ֆիլտրացիոն հատկությունների խիստ փոփոխականությամբ: Ջրաքիմիական և երկրաջերմային շատ բարդ պայմանների հետևանքով ջրի որակի հնարավոր փոփոխությունները կարող են որոշվել միայն ընդհանուր ջրաերկրաբանական և ջրատնտեսական վիճակի վերլուծության հիման վրա կամ շահագործվող այլ հանքավայրերի համանմանությամբ: Շահագործական պաշարների ձևավորման սնող աղբյուրները կարող են քանակապես գնահատվել մոտավոր, իսկ շրջակա միջավայրի փոփոխությունների հնարավոր հետևանքները կարող են կանխատեսվել ըստ ընդհանուր երկրաէկոլոգիական վիճակի վերլուծության և շահագործվող ուրիշ հանքավայրերի համանմանությամբ:

Հետախուզական աշխատանքների կատարումը պահանջում է հատուկ տեխնոլոգիաների կիրառում:

Առավել փոփոխուն հաշվարկային պարամետրի փոփոխականության գործակիցը 150 տոկոսից ավելի է:

 

3. ՋՐԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՐԳԵՐԸ

 

14. Ջրերի շահագործական պաշարներն ըստ ուսումնասիրվածության աստիճանի ստորաբաժանվում են հետախուզված A, B, C1 կարգերի և նախնական գնահատված C2 կարգի:

Ջրերի կանխատեսումային ռեսուրսներն ըստ հիմնավորվածության աստիճանի վերագրվում են P կարգին:

15. A կարգին վերագրվող ջրերի պաշարները պետք է բավարարեն հետևյալ պահանջները`

ա) ջրատար հորիզոնների հզորությունը, կառուցվածքը և տեղադրման պայմանները, ջրերի մակարդակների դիրքը, ջուր պարունակող ապարների լիթոլոգիական կազմը, ճեղքածակոտկենությունը և ֆիլտրացիոն հատկությունների փոփոխություններն ըստ մակերեսի ու խորության (կտրվածքի), գնահատվող ջրատար հորիզոնների սնման պայմանները և մյուս հորիզոնների ու մակերևութային ջրերի հետ փոխադարձ կախվածության բնույթն ուսումնասիրված են ջրերի շահագործական պաշարների ձևավորման սնող աղբյուրների հավաստի քանակական գնահատման և ջրերի պաշարների հաշվարկի ժամանակ ընդունվող սահմանային պայմանների հիմնավորման համար բավարար մանրամասնությամբ.

բ) հաշվարկային ջրաերկրաբանական պարամետրերը որոշված են գնահատվող հանքավայրի (տեղամասի) շահագործման փորձով և ջրերի խմբային փորձնական արտամղումների (ճնշումային ջրերի դեպքում` բացթողումների) տվյալներով, և տրված է այդ պարամետրերի տարածական փոփոխականության գնահատումը.

գ) ջրերի որակն ուսումնասիրված է տնտեսության մեջ դրանց նպատակային օգտագործման պահանջներին (ստանդարտներին, տեխնիկական պայմաններին, իսկ արդյունաբերական և ջերմաէներգիական ջրերի դեպքում` կոնդիցիաներին) համապատասխան բոլոր ցուցանիշերով և միաժամանակ ապացուցված է, որ ջրօգտագործման հաշվարկային ժամկետում ջրերի որակը կլինի կայուն կամ կփոփոխվի թույլատրելի սահմաններում.

դ) արդյունաբերական և ջերմաէներգիական ջրերի տեխնոլոգիական հատկություններն ուսումնասիրված են դրանցից ջերմության ու արդյունաբերական նշանակության բաղադրամասերի համալիր կորզմամբ ջրերի վերամշակման ռացիոնալ տեխնոլոգիական սխեմայի նախագծման համար բավարար ելակետային տվյալների ստացումն ապահովող մանրամասնությամբ.

ե) ջրերի հանքավայրերի շահագործման ջրատնտեսական, սանիտարահիգիենիկ, էկոլոգիական և այլ պայմաններն ուսումնասիրված են գործող կամ նախագծվող ջրհան կառույցների սանիտարական, իսկ հանքային ջրերի դեպքում` լեռնասանիտարական պահպանության գոտիների հիմնավորումն ապահովող մանրամասնությամբ.

զ) ջրերի հանքավայրերի շահագործման պայմաններն ուսումնասիրված են ջրերի հանքավայրի (տեղամասի) յուրացման նախագծի մշակման, այդ թվում` գործող ջրհան կառույցների և մակերևութային ջրաղբյուրների հիման վրա նախագծվող փորվածքների ազդեցության գնահատման համար անհրաժեշտ տվյալներն ապահովող մանրամասնությամբ.

է) ջրերի շահագործական պաշարները հաշվարկված են շահագործական փորվածքների փաստացի ու հաշվարկային ջրածախսերի, հետախուզական փորվածքների տևական խմբային փորձնական արտամղումների (բացթողումների) փաստացի ու հաշվարկային ջրածախսերի, աղբյուրների տևական (մեկ տարուց ոչ պակաս) ռեժիմային դիտարկումների ջրածախսերի հիման վրա, իսկ պարզ ջրաերկրաբանական պայմաններում ջրերի շահագործական պաշարների լրացուցիչ հաշվարկը կատարված է փորձարկված հորատանցքերին հարակից նախագծային փորվածքների հաշվարկային ջրածախսերով.

ը) հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը մինչև +-15 տոկոս է:

16. B կարգին վերագրվող ջրերի պաշարները պետք է բավարարեն հետևյալ պահանջները`

ա) ջրատար հորիզոնների հզորությունը, կառուցվածքը և տեղադրման պայմանները, ջրերի մակարդակների դիրքը, ջուր պարունակող ապարների լիթոլոգիական կազմը և ֆիլտրացիոն հատկությունների փոփոխություններն ըստ մակերեսի և խորության, գնահատվող ջրատար հորիզոնների սնման պայմանները և մյուս հորիզոնների ու մակերևութային ջրերի հետ փոխադարձ կապն ուսումնասիրված են այնպիսի մանրամասնությամբ, որը հնարավորություն է ընձեռում տալու ջրերի շահագործական պաշարների ձևավորման սնող աղբյուրների ընդհանուր քանակական գնահատումը և որոշելու դրանց պաշարների հաշվարկի ժամանակ ընդունվող սահմանային պայմանների բնույթը.

բ) հաշվարկային ջրաերկրաբանական պարամետրերը որոշված են ջրերի հանքավայրերի շահագործման տվյալների հիման վրա կամ փորձնական արտամղումների (բացթողումների) տվյալներով: Պարզաբանված են այդ պարամետրերի տարածական փոփոխությունների հիմնական օրինաչափությունները.

գ) ջրերի որակն ուսումնասիրված է տնտեսության մեջ դրանց նպատակային օգտագործման պահանջներին (ստանդարտներին, տեխնիկական պայմաններին, իսկ արդյունաբերական և ջերմաէներգիական ջրերի դեպքում` կոնդիցիաներին) համապատասխան բոլոր ցուցանիշերով և միաժամանակ ապացուցված է, որ ջրօգտագործման հաշվարկային ժամկետում ջրերի որակը կլինի կամ կփոփոխվի թույլատրելի սահմաններում.

դ) արդյունաբերական և ջերմաէներգիական ջրերի տեխնոլոգիական հատկություններն ուսումնասիրված են դրանցից ջերմության ու արդյունաբերական նշանակության բաղադրամասերի համալիր կորզմամբ ջրերի վերամշակման սկզբունքային տեխնոլոգիական սխեմայի նախագծման համար անհրաժեշտ աստիճանով.

ե) ջրերի հանքավայրերի շահագործման ջրատնտեսական, սանիտարահիգիենիկ, էկոլոգիական և այլ պայմաններն ուսումնասիրված են ջրհան կառույցների նախագծման, դրանց շահագործման ռեժիմի, դիտողական հորատանցքերի ցանցի և սանիտարական գոտիների հիմնավորման մասին հանձնարարականների մշակման համար անհրաժեշտ տվյալների ստացումն ապահովող մանրամասնությամբ.

զ) ջրերի հանքավայրերի շահագործման պայմաններն ուսումնասիրված են ջրօգտագործման հաշվարկային ժամկետում հանքավայրի (տեղամասի) շահագործման վրա այդ պայմանների ազդեցության սկզբունքային գնահատումն ապահովող աստիճանով.

է) A կարգի ջրերի պաշարների հետախուզում չպահանջող հանքավայրերում (տեղամասերում) արդյունաբերական և ջերմաէներգիական ջրերի տեխնոլոգիական հատկությունների ու բոլոր տեսակի ջրերի հանքավայրերի շահագործման պայմանների ուսումնասիրվածության աստիճանը պետք է համապատասխանի A կարգի ջրերի պաշարներին ներկայացվող պահանջներին.

ը) ջրերի շահագործական պաշարները հաշվարկված են շահագործական և հետախուզական փորվածքների փաստացի ու հաշվարկային ջրածախսերի, աղբյուրների 1 տարուց ոչ պակաս ռեժիմային դիտարկումների ջրածախսերի հիման վրա, իսկ պարզ երկրաբանական պայմաններում ջրերի շահագործական պաշարների լրացուցիչ հաշվարկը կատարված է ըստ հանքավայրի մակերեսի` ջրաերկրաբանորեն հիմնավորված արտարկման (էքստրապոլյացիա) սահմաններում` նախագծային փորվածքների հաշվարկային ջրածախսերի հիման վրա.

թ) հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը +-15 - +-35 տոկոս է:

17. C1 կարգին վերագրվող պաշարները պետք է բավարարեն հետևյալ պահանջները`

ա) ջրատար հորիզոնների հզորությունը, կառուցվածքը և տեղադրման պայմանները, ջրերի մակարդակների դիրքը, ջուր պարունակող ապարների լիթոլոգիական կազմը և ֆիլտրացիոն հատկություններն ըստ մակերեսի և խորության պարզաբանված են այնպիսի աստիճանով, որը հնարավորություն է տալիս մոտավոր որոշելու ջրերի պաշարների հաշվարկի ժամանակ ընդունվող սահմանային պայմանները: Ջրերի շահագործական պաշարների ձևավորման սնող աղբյուրները որոշված են նույնպես մոտավոր կամ գնահատված են շահագործվող կամ հետախուզված հանքավայրերի համանմանությամբ.

բ) հաշվարկային ջրաերկրաբանական պարամետրերը որոշված են փորձնական և նմուշափորձային արտամղումների (բացթողումների) տվյալներով, մոտավորապես պարզաբանված են այդ պարամետրերի փոփոխությունների հիմնական օրինաչափությունները.

գ) ջրերի որակը և դրա փոփոխությունները ջրօգտագործման հաշվարկային ժամկետում ուսումնասիրված են ջրերի նպատակային օգտագործման հնարավորությունը (ստանդարտների, տեխնիկական պայմանների, իսկ արդյունաբերական և ջերմաէներգիական ջրերի դեպքում` կոնդիցիաների պահանջներին համապատասխանությունը) հիմնավորող աստիճանով.

դ) արդյունաբերական և ջերմաէներգիական ջրերի տեխնոլոգիական հատկությունները բնութագրված են ջրերի հետախուզված պաշարների արդյունաբերական արժողության հիմնավորման համար բավարար աստիճանով.

ե) ջրերի հանքավայրերի շահագործման ջրատնտեսական, սանիտարահիգիենիկ, էկոլոգիական և այլ պայմաններն ուսումնասիրված են ջրհան կառույցների տեղադրման համար անհրաժեշտ մոտավոր ելակետային տվյալների ստացումն ապահովող աստիճանով.

զ) ջրերի հանքավայրերի շահագործման պայմաններն ուսումնասիրված են այնպիսի աստիճանով, որը հնարավորություն է տալիս մոտավոր բնութագրելու հանքավայրի (տեղամասի) շահագործման հիմնական առանձնահատկությունները.

է) ջրերի շահագործական պաշարները հաշվարկված են հետախուզական փորվածքների սահմանափակ թվով փորձարկման փաստացի արդյունքներով, իսկ պարզ ջրաերկրաբանական պայմաններում` նախագծային փորվածքների հաշվարկային ջրածախսերով, որոնք որոշվել են հանքավայրերի մանրազնին հետախուզված կամ շահագործվող հարակից տեղամասերի համանմանության հիման վրա կամ առավել բարձր կարգերի ջրերի պաշարները հիմնավորող տվյալների արտարկմամբ.

ը) հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը +-35 - +-55 տոկոս է:

18. C2 կարգին վերագրվող պաշարները պետք է բավարարեն հետևյալ պահանջները`

ա) ջրերի հանքավայրի (տեղամասի) երկրաբանական կառուցվածքն ու ջրաերկրաբանական պայմաններն ուսումնասիրված են ընդհանուր գծերով և հիմնված են հանքավայրի (տեղամասի) տարածքում աղբյուրների փաստագրման, եզակի հետախուզական հորատանցքերի փորձարկման, երկրաֆիզիկական հետազոտությունների արդյունքների, ինչպես նաև նույն կամ հարևան նմանատիպ հանքավայրի առավել մանրամասն ուսումնասիրված այլ տեղամասերի համանմանության հիման վրա.

բ) ջրերի որակը հետազոտված է եզակի նմուշներով և բավարարում է տնտեսության մեջ դրանց նպատակային օգտագործման պահանջները.

գ) արդյունաբերական և ջերմաէներգիական ջրերի տեխնոլոգիական հատկությունները գնահատված են տարածաշրջանում հայտնի այլ հանքավայրերի նմանակմամբ` ելնելով տվյալ հանքավայրի ջրերի եզակի նմուշների քիմիական անալիզների տվյալներից.

դ) ջրերի շահագործական պաշարները հաշվարկված են ջրհան կառույցների հաշվարկային արտադրողականությանը համապատասխան` եզակի հետախուզական հորատանցքերի փորձարկման, երկրաֆիզիկական հետազոտությունների արդյունքների, հարակից մանրամասն հետախուզված հանքավայրերի ջրաերկրաբանական համանմանության կամ առավել բարձր կարգերի ջրերի պաշարները հիմնավորող տվյալների արտարկման հիման վրա.

ե) հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը +-55 - +-80 տոկոս է:

19. P կարգին վերագրվող ջրերի կանխատեսումային ռեսուրսները գնահատվում են տարածաշրջանային ջրաերկրաբանական հետազոտությունների կամ փոքրամասշտաբ երկրաբանական-ջրաերկրաբանական քարտեզագրման արդյունքում ստացված ընդհանուր պատկերացումների հիման վրա, ինչպես նաև առավել ուսումնասիրված նույնատիպ տարածքների համանմանությամբ: Ջրերի կանխատեսումային ռեսուրսների գնահատման հիման վրա ջրհան կառույցների տեղադրումը բացառվում է: Այդ ռեսուրսները կարող են հիմք հանդիսանալ հեռանկարային տեղամասերում ջրահաշվեկշռային հաշվարկումների, ինչպես նաև ջրաերկրաբանական որոնողագնահատման աշխատանքների կատարման համար:

 

4. ՋՐԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

20. Ջրերի շահագործական պաշարներն ըստ տնտեսական նշանակության ստորաբաժանվում են տարանջատ հաշվարկման և հաշվառման ենթակա 2 խմբի`

ա) հաշվեկշռային պաշարներ, որոնց օգտագործումը տեխնիկատնտեսական հիմնավորման և կոնդիցիաների (արդյունաբերական և ջերմաէներգիական ջրեր) համաձայն ներկայումս տնտեսապես նպատակահարմար է ջրերի արդյունահանման, մշակման և վերամշակման առկա կամ արդյունաբերության կողմից յուրացվող առաջադիմական տեխնիկայի ու տեխնոլոգիայի կիրառման դեպքում` ապահովելով ընդերքի ռացիոնալ յուրացման և շրջակա միջավայրի պահպանության պահանջները.

բ) արտահաշվեկշռային պաշարներ, որոնց օգտագործումը տեխնիկատնտեսական հիմնավորման և կոնդիցիաների (արդյունաբերական և ջերմաէներգիական ջրեր) համաձայն ներկայումս տնտեսապես աննպատակահարմար է կամ` տեխնիկապես ու տեխնոլոգիապես անհնար, սակայն դրանք հետագայում կարող են վերածվել հաշվեկշռայինի:

Ջրերի արտահաշվեկշռային շահագործական պաշարները հաշվարկվում և հաշվառվում են այն դեպքում, եթե ապացուցված է հետագայում դրանց արդյունահանման և օգտագործման հնարավորությունը:

 

5. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՋՐԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ (ՏԵՂԱՄԱՍԵՐԻ) ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

 

21. Ջրերի հետախուզված հանքավայրերը (տեղամասերը) արդյունաբերական յուրացման համար նախապատրաստված են համարվում հետևյալ պայմանների պահպանման դեպքում`

ա) ջրերի հաշվեկշռային շահագործական պաշարները սահմանված կարգով հաստատված են ՀՀ ՊՊՀ-ի կողմից.

բ) սահմանված կարգով հաստատված ջրերի հաշվեկշռային շահագործական պաշարները, որոնք օգտագործվում են նոր ու վերակառուցվող ջրհան կառույցների և ջուր արդյունահանող ու վերամշակող օբյեկտների նախագծման ժամանակ, պետք է ունենան տարբեր կարգերի շահագործական պաշարների հետևյալ հարաբերակցությունը (տոկոսներով)`

 

Աղյուսակ

._________________________________________________________________________.

|Ջրերի շահագործական պաշարների կարգերը |    Ջրերի հանքավայրերի խմբերը      |

|                                     |___________________________________|

|                                     |1-ին խումբ |2-րդ խումբ |3-րդ խումբ |

|_____________________________________|___________|___________|___________|

|                A+B                  |     80    |     80    |     50    |

|_____________________________________|___________|___________|___________|

|       այդ թվում` A (ոչ պակաս)       |     40    |     20    |     -     |

|_____________________________________|___________|___________|___________|

|                 C1                  |     20    |     20    |     50    |

._________________________________________________________________________.

 

Ջրերի շահագործական պաշարների տարբեր կարգերի` աղյուսակում ներկայացված հարաբերակցությունն առանձնապես պետք է պահպանվի ջրի առաջնահերթ պահանջարկի բավարարման համար առկա և կառուցման համար նախատեսվող ջրհան կառույցների տեղամասերում: Ջրի հեռանկարային պահանջարկի բավարարման համար ջրերի շահագործական պաշարները պետք է հետախուզվեն առնվազն C1 կարգով:

1-ին և 2-րդ խմբերի հանքավայրերում (տեղամասերում) A կարգով և 1-3-րդ խմբերի հանքավայրերում (տեղամասերում) B կարգով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հետախուզված ջրերի շահագործական պաշարների քանակների գերազանցումն աղյուսակում նշվածների համեմատությամբ, առանց հիմնավորման, նպատակահարմար չէ:

Ջրերի սակավ շահագործական պաշարներ և կանխատեսումային ռեսուրսներ ունեցող տարածաշրջանների 1-3-րդ խմբերի հանքավայրերում (տեղամասերում) նպատակահարմար համարել հետախուզված C1 կարգի ջրերի շահագործական պաշարների քանակի գերազանցումն աղյուսակում ներկայացված նորմատիվների համեմատությամբ: Յուրաքանչյուր կոնկրետ հանքավայրի (տեղամասի) համար C1 կարգի այդպիսի շահագործական պաշարները հաստատվում են ՀՀ ՊՊՀ-ի որոշմամբ` այդ պաշարների հաշվարկման նյութերի փորձաքննության հիման վրա: C1 կարգի շահագործական պաշարները պետք է հաշվի առնվեն նախատեսվող ջրհան կառույցների նախագծման (3-րդ խմբի հանքավայրեր ու տեղամասեր) և առկա ջրհան կառույցների հեռանկարային ընդլայնման ժամանակ (1-ին և 2-րդ խմբերի հանքավայրեր ու տեղամասեր):

1-ին և 2-րդ խմբերի հանքավայրերում (տեղամասերում) կարող են հաստատվել նաև C2 կարգի ջրերի շահագործական պաշարներ` այդ հանքավայրերի (տեղամասերի) ջրերի ներզոր (պոտենցիալ) հնարավորությունների գնահատման ու հաշվառման նպատակով: C2 կարգի ջրերի շահագործական պաշարների հաշվարկված քանակի լրիվ կամ մասնակի հաստատման հարցը լուծվում է պետական փորձաքննությամբ:

Աղյուսակի տվյալների համեմատությամբ հետախուզվածության ավելի ցածր աստիճանի դեպքում բոլոր խմբերի նոր հետախուզված հանքավայրերի (տեղամասերի) արդյունաբերական յուրացման հնարավորությունը պաշարների հաստատման ժամանակ սահմանում է ՀՀ ՊՊՀ-ն` ջրերի շահագործական պաշարների հաշվարկման նյութերի փորձաքննության հիման վրա.

գ) ջրերի որակն ուսումնասիրված է տնտեսության մեջ դրանց նպատակային օգտագործման պահանջներին (ստանդարտներին, տեխնիկական պայմաններին, իսկ արդյունաբերական և ջերմաէներգիական ջրերի դեպքում` կոնդիցիաներին) համապատասխան բոլոր ցուցանիշերով և միաժամանակ ապացուցված է, որ ջրօգտագործման հաշվարկային ժամկետում ջրերի որակը կլինի կայուն կամ կփոփոխվի թույլատրելի սահմաններում.

դ) արդյունաբերական և ջերմաէներգիական ջրերի տեխնոլոգիական հատկություններն ուսումնասիրված են դրանցից ջերմության ու արդյունաբերական նշանակության բաղադրամասերի համալիր կորզմամբ ջրերի վերամշակման ռացիոնալ տեխնոլոգիական սխեմայի նախագծման համար անհրաժեշտ ելակետային տվյալների ստացումն ապահովող մանրամասնությամբ.

ե) ջրերի հանքավայրերի շահագործման ջրատնտեսական, սանիտարահիգիենիկ, էկոլոգիական և այլ պայմաններն ուսումնասիրված են գործող կամ նախագծվող ջրհան կառույցների սանիտարական (լեռնասանիտարական) պահպանության գոտիների հիմնավորումն ապահովող մանրամասնությամբ.

զ) ներկայացված են առաջարկություններ ընդերքի պահպանության, շրջակա միջավայրի աղտոտման կանխման և (կամ) արտադրական թափոնների օգտահանման ու վնասազերծման, մասնավորապես, արդյունաբերական, ջերմաէներգիական և հանքային ջրերի օգտագործումից առաջացած հոսքաջրերի հեռացման կամ այլ նպատակներով (տեխնիկական, ոռոգման) վերստին օգտագործման, ինչպես նաև խախտված հողերի վերականգնման միջոցառումների մշակման վերաբերյալ.

է) ջրերի հանքավայրերի շահագործման պայմաններն ուսումնասիրված են հանքավայրի (տեղամասի) յուրացման նախագծի մշակման համար անհրաժեշտ տվյալներն ապահովող մանրամասնությամբ.

ը) տրված են հանքավայրի (տեղամասի) A, B և C1 կարգերի հետախուզված ընդհանուր շահագործական պաշարների (և՛ հաշվեկշռային, և՛ արտահաշվեկշռային) տեխնիկատնտեսական գնահատումը, նախնական գնահատված C2 կարգի շահագործական պաշարների հաշվարկները և հնարավոր հեռանկարի բնութագիրը և P կարգի կանխատեսումային ռեսուրսների գնահատումը: Նշված են այն մակերեսները, որտեղ բացակայում են ջրատար հորիզոնները, ջուրը պարունակող ապարները, և կարող են տեղաբաշխվել արտադրական ու քաղաքացիական-բնակարանային նշանակության օբյեկտները:

 

6. ՋՐԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ (ՏԵՂԱՄԱՍԵՐԻ) ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

22. Ջրհան կառույցների, ջրեր արդյունահանող և վերամշակող օբյեկտների շինարարության ու վերակառուցման նախագծման ժամանակ հաշվի են առնվում սույն դասակարգման 21-րդ կետի համաձայն հաստատված հաշվեկշռային պաշարները: Դրանց նախագծման աշխատանքների ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կարող է կատարվել միայն ջրերի հաստատված հաշվեկշռային շահագործական պաշարների առկայության դեպքում:

23. Ջրեր արդյունահանող և վերամշակող օբյեկտների շահագործման, դրանց վերակառուցման և նոր ջրհան կառույցների նախագծման ժամանակ պետք է հաշվի առնվեն`

ա) A կարգի ջրերի շահագործական պաշարները` գործող ջրհան կառույցների արտադրողականության ապահովման, վերակառուցվող և նոր կառուցվող ջրհան կառույցների նախագծման համար.

բ) B կարգի ջրերի շահագործական պաշարները` բոլոր խմբերի հետախուզված հանքավայրերում ջրհան կառույցների նախագծման համար.

գ) C1 կարգի ջրերի շահագործական պաշարները` 3-րդ խմբի հանքավայրերում (տեղամասերում) ջրհան կառույցների նախագծման, իսկ 1-ին և 2-րդ խմբերի հանքավայրերում (տեղամասերում)` ջրհան կառույցների հնարավոր հեռանկարային ընդլայնման համար (ջրատարների հատույթի և պոմպակայանների հզորության ընտրություն, շահագործական հորատանցքերի խորության ու կառուցվածքի և սանիտարական պահպանության գոտու որոշում, կառուցապատումից և աղտոտումից ջրհան կառույցի պահպանության միջոցառումների մշակում).

դ) C2 կարգի ջրերի շահագործական պաշարները` հանքավայրի (տեղամասի) սահմաններում ջրհան կառույցի ներզոր հնարավորությունների գնահատման և այդ պաշարների հիման վրա հետագա հետախուզական աշխատանքների նախագծման ու իրականացման համար.

ե) P կարգի ջրերի կանխատեսումային ռեսուրսները` ջրային ռեսուրսների համալիր օգտագործման և պահպանության սխեմաների, ջրատնտեսական հաշվեկշիռների կազմման ու որոնողագնահատման աշխատանքների պլանավորման համար:

24. Ջրերի շահագործվող հանքավայրերում (տեղամասերում) կատարվում են`

i

ա) ջրերի քանակի, որակի, մակարդակների սիստեմատիկ ռեժիմային դիտարկումներ ջրհան և ռեժիմային (դիտողական) հորատանցքերում` յուրաքանչյուր հորատանցքի համար Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովի կողմից հաստատված ջրաերկրաբանական հաշվարկային պարամետրերի խստիվ պահպանմամբ.

բ) անբավարար ուսումնասիրված մասերում (թևերում, տարանջատ տեղամասերում, օգտագործվող և չօգտագործվող ջրատար հորիզոններում) լրացուցիչ հետախուզական աշխատանքներ (լրահետախուզում): Դրանց արդյունքների հիման վրա իրականացվում է ցածր կարգերի (C1+C2) պաշարների` ավելի բարձր կարգերին վերագրում և նոր բացահայտված պաշարների հաշվարկ:

Սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված աշխատանքներն իրականացվում են լիազորված մարմնի մասնագիտացված ջրաերկրաբանական կազմակերպության կողմից և դրանք վճարովի ծառայություններ են բոլոր ջրօգտագործողների համար` բացառությամբ խմելու և ոռոգման ջուր մատակարարող` 50 տոկոսից ավելի պետական բաժնեմասով կառավարվող, ինչպես նաև ջրօգտագործողների ընկերությունների:

(24-րդ կետը փոփ. 14.07.05 թիվ 1056-Ն որոշում)

25. (25-րդ կետն ուժը կորցրել է 14.07.05 թիվ 1056-Ն որոշում)

i

26. Ջրերի հանքավայրերի (տեղամասերի) կոնդիցիաների պարամետրերը (արդյունաբերական և ջերմաէներգիական ջրերի համար) ու շահագործական պաշարները ենթակա են վերագնահատման և ՀՀ ՊՊՀ-ի կողմից վերահաստատման` հետևյալ դեպքերում`

ա) փոփոխվել են ջրերի որակին կոնդիցիաներով, ստանդարտներով կամ տեխնիկական պայմաններով ներկայացվող պահանջները.

բ) փոփոխվել են արդյունաբերական և ջերմաէներգիական ջրերից օգտակար բաղադրիչների ու ջերմության կորզման տեխնոլոգիական սխեմաները.

գ) նախկինում հաստատված ջրերի շահագործական պաշարների ջրատնտեսական, բնական կամ սանիտարական պայմանները կրել են այնպիսի փոփոխություններ, որոնք էականորեն անդրադարձել են ջրերի նպատակային օգտագործման և (կամ) դրանց շահագործման ծավալների վրա` հանգեցնելով շահույթի քսան և ավելի տոկոսով աճի (նվազման).

դ) լրացուցիչ հետախուզական աշխատանքների և (կամ) շահագործվող հանքավայրում կատարված ռեժիմային դիտարկումների արդյունքներով ջրերի հաշվեկշռային շահագործական պաշարների ավելացումը կամ նվազումը նախկինում հաստատված պաշարների համեմատությամբ եռամյա ժամկետում կազմել է քսան և ավելի տոկոս.

ե) ջրերի հանքավայրերի (տեղամասի) շահագործման փաստացի ժամկետը գերազանցել է պաշարների հաստատման պահին ընդունված ջրօգտագործման հաշվարկային ժամկետը, և ըստ այդ տեղի են ունեցել շահագործման պայմանների այնպիսի փոփոխություններ, որոնք առաջացրել են ջրհան կառույցի վերակառուցման անհրաժեշտություն:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.02.2002
N 94
Որոշում