Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍԱՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍԱՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

19 դեկտեմբերի 2019 թվականի N 1860-Ն

 

ՀԱՅԱՍԱՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի զբաղեցրած տարածքի տանիքի ընթացիկ նորոգումն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատին 2019 թվականին հատկացնել 11,925.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով):

i

2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4, 5, 11, 11.1. և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների ձեռքբերումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության հիման վրա` մեկ անձից գնման ձևով, գնման գործընթացի նկատմամբ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ», «գ», «զ», ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. դեկտեմբերի 19
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2019 թվականի դեկտեմբերի 19-ի
N 1860-Ն որոշման

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱUԻՆ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ծրագիրը միջոցա-
ռումը
տարի
  ՀՀ կառավարություն (11,925.0)
1139 Ծրագրի անվանումը (11,925.0)
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  
Ծրագրի նպատակը  
Պետական բյուջեում չկանխատեսված, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ծախսերի ֆինանսավորման ապահովում  
Վերջնական արդյունքի նկարագրությունը  
Պահուստային ֆոնդի կառավարման արդյունավետության և թափանցիկության  
Ծրագրի միջոցառումներ
11001 Միջոցառման անվանումը (11,925.0)
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  
Միջոցառման նկարագրությունը  
ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման` պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում  
Միջոցառման տեսակը  
Ծառայությունների մատուցում  
  ՀՀ հաշվեքննիչ պալատ 11,925.0
1161 Ծրագրի անվանումը 11,925.0
Հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում հաշվեքննություն  
Ծրագրի նպատակը  
Հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում հաշվեքննության օբյեկտների կողմից իրականացվող ֆինանսատնտեսական գործունեության օրինականության և տնտեսման,նպատակային և ծախսային արդյունավետության սկզբունքների պահպանման գնահատում  
Վերջնական արդյունքի նկարագրությունը  
Հաշվեքննության օբյեկտների կողմից իրականացվող ֆինանսատնտեսական գործունեության օրինականության և արդյունավետության վերաբերյալ Ազգային ժողովին և հանրությանը ժամանակին, մասնագիտական և անկողմնակալ տեղեկատվության ներկայացում:  
Ծրագրի միջոցառումներ
11001 Միջոցառման անվանումը 11,925.0
Հաշվեքննիչ պալատի գործունեության և հաշվեքննության իրականացման ծառայություններ  
Միջոցառման նկարագրությունը  
Հաշվեքննիչ պալատի բնականոն գործունեության ապահովմանն և հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում օրենքով սահմանված կարգով հաշվեքննության իրականացմանն ուղղված միջոցառումներ  
Միջոցառման տեսակը  
Ծառայությունների մատուցում  

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2019 թվականի դեկտեմբերի 19-ի
N 1860-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցա-
ռումը
տարի
          ԸՆԴԱՄԵՆԸ 0.0
11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ (11,925.0)
  այդ թվում`  
  01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ (11,925.0)
    այդ թվում`  
    01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (11,925.0)
      այդ թվում`  
          ՀՀ կառավարություն  
      1139   ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (11,925.0)
        11001 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (11,925.0)
          այդ թվում` ըստ կատարողների  
          ՀՀ կառավարություն (11,925.0)
          այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ  
          ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ (11,925.0)
          ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (11,925.0)
          ԱՅԼ ԾԱԽՍԵՐ (11,925.0)
          Պահուստային միջոցներ (11,925.0)
01 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 11,925.0
  այդ թվում`  
  01 Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ 11,925.0
    այդ թվում`  
    01 Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում 11,925.0
      այդ թվում`  
          ՀՀ հաշվեքննիչ պալատ  
      1161 11001 Հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում հաշվեքննություն 11,925.0
        այդ թվում`  
        Հաշվեքննիչ պալատի գործունեության և հաշվեքննության իրականացման ծառայություններ 11,925.0
        այդ թվում` ըստ կատարողների  
        ՀՀ հաշվեքննիչ պալատ 11,925.0
        այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ  
        ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 11,925.0
        ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 11,925.0
        ԸՆԹԱՑԻԿ ՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄ (ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՆՅՈՒԹԵՐ) 11,925.0
        Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում 11,925.0

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2019 թվականի դեկտեմբերի 19-ի
N 1860-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.52 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ կառավարություն

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1139 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
Ծրագրի միջոցառումները
Ծրագրի դասիչը 1139 Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
Միջոցառման դասիչը 11001 տարի
Միջոցառման անվանումը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  
Նկարագրությունը ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման` պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում  
Միջոցառման տեսակը Ծառայությունների մատուցում  
Միջոցառումն իրականացնողի անվանումը ՀՀ կառավարություն  
  Արդյունքի չափորոշիչներ  
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (11,925.0)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆN 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ 11.35 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
ՀՀ հաշվեքննիչ պալատ
ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1161 Հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում հաշվեքննություն
Ծրագրի միջոցառումները
(հազ. դրամ)
Ծրագրի դասիչը 1161 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը 11001 տարի
Միջոցառման անվանումը Հաշվեքննիչ պալատի գործունեության և հաշվեքննության իրականացման ծառայություններ  
Նկարագրությունը Հաշվեքննիչ պալատի բնականոն ապահովմանը և հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում օրենքով սահմանված կարգով հաշվեքննության իրականացման ուղղված միջոցառումներ  
Միջոցառման տեսակը Ծառայությունների մատուցում  
Միջոցառումն իրականացնողի անվանումը ՀՀ հաշվեքննիչ պալատ  
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 11,925.0

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2019 թվականի դեկտեմբերի 19-ի
N 1860-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.1.66 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ կառավարություն

 

ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1139 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
Ծրագրի միջոցառումները
Ծրագրի դասիչը 1139 Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
Միջոցառման դասիչը 11001 տարի
Միջոցառման անվանումը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  
Նկարագրությունը ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման` պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում  
Միջոցառման տեսակը Ծառայությունների մատուցում  
Միջոցառումն իրականացնողի անվանումը ՀՀ կառավարություն  
  Արդյունքի չափորոշիչներ  
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (11,925.0)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆN 11.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.1.43 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
ՀՀ հաշվեքննիչ պալատ
ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը  
1161 Հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում հաշվեքննություն  
Ծրագրի միջոցառումները
Ծրագրի դասիչը 1161 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը 11001 տարի
Միջոցառման անվանումը Հաշվեքննիչ պալատի գործունեության և հաշվեքննության իրականացման ծառայություններ  
Նկարագրությունը Հաշվեքննիչ պալատի բնականոն գործունեության ապահովմանն և հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում օրենքով սահմանված կարգով հաշվեքննության իրականացմանն ուղղված միջոցառումներ  
Միջոցառման տեսակը Ծառայությունների մատուցում  
Միջոցառումն իրականացնողի անվանումը ՀՀ հաշվեքննիչ պալատ  
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 11,925.0

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2019 թվականի դեկտեմբերի 19-ի
N 1860-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Կոդը Անվանումը Գնման ձևը Չափի միավորը Միավորի գինը Քանակը Գումարը
(հազ. դրամ)
ՀՀ հաշվեքննիչ պալատ  
Բաժին N 01 Խումբ N 01 Դաս N 01 Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում
1161 11001 Հաշվեքննիչ պալատի գործունեության և հաշվեքննության իրականացման ծառայություններ  
ՄԱՍ II. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ    
45461100 շենքերի,շինությունների ընթացիկ նորոգում ՀՄԱ դրամ 11925000 1 11,925.0

 

pin
ՀՀ կառավարություն
19.12.2019
N 1860-Ն
Որոշում