Սեղմել Esc փակելու համար:
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

15 մայիսի 2019 թվականի N 531-Ա/2

 

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՄ. 647-Ա/Ք ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2015 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների կրթական ծրագրերը հաստատելու մասին» հմ. 647-Ա/Ք հրամանի`

1) N 1 և N 2 հավելվածների ամբողջ տեքստում «Անգլերեն լեզու», «Գերմաներեն լեզու», «Ֆրանսերեն լեզու», «Իսպաներեն լեզու», «Իտալերեն լեզու», «Հունարեն լեզու», «Չինարեն լեզու» բառերը համապատասխանաբար փոխարինել «Անգլերեն», «Գերմաներեն», «Ֆրանսերեն», «Իսպաներեն», «Իտալերեն», «Հունարեն», «Չինարեն» բառերով:

 2) հավելված N 2-ի` «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության (մագիստրոս) մասնագիտությունների կրթական ծրագրերի» ցանկում`

ա. «042-Իրավունք» բաժնի «042101.00.7-Իրավագիտություն» մասնագիտության 3-րդ սյունակի «042101.02.7-Սահմանադրական իրավունք, պետություն և իրավունքի տեսություն» բառերը փոխարինել «042101.02.7-Իրավունքի տեսություն և սահմանադրական իրավունք» բառերով.

բ.«0232-Լեզվաբանություն» բաժնի «023201.00.7-Լեզվաբանություն» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «023201.12.7-Վարչագործարարական թարգմանություն» տողով.

գ. «0551-Ֆիզիկա» բաժնի «055101.00.7-Ֆիզիկա» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «055101.11.7-Պինդմարմնային նանոֆիզիկա և նանոնյութեր» տողով.

 

 ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
15.05.2019
N 531-Ա/2
Հրաման