Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

16 դեկտեմբերի 2019 թվականի N 1268-Ա/2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի ՀՄ. 647-Ա/Ք ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2015 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների կրթական ծրագրերը հաստատելու մասին» հմ. 647-Ա/Ք հրամանի հավելված 2-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության (մագիստրոս) մասնագիտությունների կրթական ծրագրերի» ցանկի`

1) «031 Սոցիալական և վարքաբանական գիտություններ» բաժնում «031802.00.7 Ագրոէկոնոմիկա» մասնագիտության 3-րդ սյունակի «031802.01.7 Ագրարային արտադրության էկոնոմիկա», «031802.02.7 Ագրարային քաղաքականություն և տարածաշրջանի զարգացում» և «031802.03.7 Ագրոպարենային համակարգի խորհրդատվություն և տեղեկատվություն» թվերը և բառերը փոխարինել «031802.01.7 Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա» թվերով և բառերով:

2) «041 Գործարարություն և վարչարարություն» բաժնում`

ա. «041301.00.7 Կառավարում» մասնագիտության «041301.19.7 Սննդարդյունաբերության կառավարում» և «041301.23.7 Ագրարային արտադրության կառավարում» թվերը և բառերը հանել.

բ. «041801.00.7 Ագրոբիզնես» մասնագիտության 3-րդ սյունակի «041801.01.7 Ագրոբիզնես», «041801.02.7 Սննդարդյունաբերության էկոնոմիկա» և «041801.03.7 Սննդի կենսատեխնոլոգիա» թվերը և բառերը փոխարինել «041801.01.7 Ագրոբիզնես և ֆինանսներ» թվերով և բառերով:

3) «052 Շրջակա միջավայր» բաժնում «052201.00.7 Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության 3-րդ սյունակի «052201.02.7 Ագրոէկոլոգիա» և «052201.05.7 Բնապահպանական կենսատեխնոլոգիա» թվերը և բառերը փոխարինել «052201.02.7 Կայուն գյուղատնտեսություն» թվերով և բառերով:

4) «072 Արդյունաբերություն և տեխնոլոգիա» բաժնում`

ա. «072101.00.7 Պարենամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության 3-րդ սյունակի «Գյուղատնտեսական հումքի և պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտացում և սերտիֆիկացում» բառերը փոխարինել «Սննդամթերքի անվտանգություն» բառերով,

բ. «072101.03.7 Հացի, հրուշակեղենի և մակարոնի արտադրության տեխնոլոգիա», «072101.04.7 Պահածոյացման և սննդախտանյութերի տեխնոլոգիա», «072101.05.7 Ձկան և ձկնամթերքի տեխնոլոգիա», «072101.06.7 Կաթի, կաթնամթերքի, մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա» և «072101.07.7 Մսի և մսամթերքի տեխնոլոգիա» բառերը և թվերը հանել:

5) «081 Գյուղատնտեսական գիտություններ» բաժնում`

ա. «081101.00.7 Ագրոնոմիա» մասնագիտության 3-րդ սյունակի «081101.03.7 Գյուղատնտեսական մշակաբույսերի սելեկցիա և գենետիկա» և «081101.04.7 Գյուղատնտեսական կենսատեխնոլոգիա» թվերը և բառերը փոխարինել «081101.03.7 Ջերմատնային ագրոտեխնոլոգիա» և «081101.04.7 Օրգանական գյուղատնտեսություն» թվերով և բառերով.

բ. «081102.00.7 Անասնաբուծություն» մասնագիտության 3-րդ սյունակի «Գյուղատնտեսական կենդանիների սելեկցիա, գենետիկա և կենսատեխնոլոգիա» բառերը փոխարինել «Կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա» բառերով:

 

ՆԱԽԱՐԱՐ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
16.12.2019
N 1268-Ա/2
Հրաման