Սեղմել Esc փակելու համար:
{01.01.2020 - 01.01.2023} ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.01.2020 - 01.01.2023} ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2020  -ից մինչեւ   01.01.2023  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

01.01.2020 - 01.01.2023

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

11 հոկտեմբերի 2019 թվականի N 671-Ն

 

ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

Վերահսկվող գործարքների մասին ծանուցման ձևը և լրացման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

 

Դ. Անանյան

 

Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների կոմիտեի նախագահի
2019 թվականի հոկտեմբերի 11-ի
N 671-Ն հրամանի

 

Ձև

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ` ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Մաս 1.

 

1. Հարկ վճարողը  
2. Հարկ վճարողի հաշվառման համարը  
3. Ոչ ռեզիդենտի գրանցման (ռեզիդենտության) երկիրը  
4. Հարկ վճարողի գտնվելու վայրը  
5. Գործունեության տեսակը (ները)  
6.Անձի տվյալները, ով կարող է տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն Անուն, ազգանուն Հեռ. Էլ. հասցե

 

Մաս 2.

 

7. Վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող` ոչ ռեզիդենտի անվանումը (եթե տրամադրման ենթակա է) 8. Վերա-
հսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող` ոչ ռեզիդենտի ռեզիդեն-
տության երկիրը
9. Վե-
րահսկվող գործարքի առարկան
10. Վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող` ոչ ռեզիդենտը վերահսկվող գործարքի մասով հանդիսանում է մատա-
կարարո՞ղ (մատուցող, կատարող, տրամադրող, հատկացնող), թե՞ ձեռք բերող (ստացող, ընդունող)
11. Օգ-
տա-
գործված տրանս-
ֆերային գնագո-
յացման մեթոդը
12. Օգտա-
գործված տրանս-
ֆերային գնա-
գոյացման մեթոդների տեսակարար կշիռը վերահսկվող գործարք-
ներում
13. Տվյալ գոր-
ծարքի գումարը (ՀՀ դրամ)
14. Վերահըսկ-
վող գործարքի մյուս կողմ հանդի-
սացող` ոչ ռեզի-
դենտի հետ կատար-
ված բոլոր գործարք-
ների հանրա-
գումարը (ՀՀ դրամ)
               
             
             
             

 

Մաս 3.

 

15. Հարկ վճարողի և ոչ ռեզիդենտ փոխկապակցված կողմի միջև անհատույց իրականացված վերահսկվող գործարքների մասով տեղեկություն
16. Նախնական գնագոյացման պայմանավորվածության առկայություն (այո/ոչ)

 

Մաս 4.

 

Փոխկապակցված չհամարվող կողմերի հետ գործարքները
17. Գոր-
ծարքի առար-
կան
18. Հարկ վճարողը հանդի-
սանում է մատա-
կարարո՞ղ (մա-
տուցող, կա-
տարող, տրա-
մադրող, հատ-
կացնող), թե՞ ձեռք բերող (ստացող, ընդունող)
19. Տվյալ գոր-
ծարքի գու-
մարը (ՀՀ դրամ)
20. Փոխկա-
պակց-
ված չհամար-
վող կողմերի հետ կատար-
ված բոլոր գործարք-
ների հանրա-
գումարը (ՀՀ դրամ)
21. Փոխկա-
պակց-
ված կողմի անվա-
նումը (եթե տրա-
մադրման ենթակա է)
22. Վերա-
հսկվող գոր-
ծարքի առար-
կան
23. Ռեզի-
դենտ փոխկա-
պակցված կողմը վերա-
հսկվող գործարքի մասով հանդի-
սանում է մատա-
կատարո՞ղ (մատու-
ցող, կա-
տարող, տրա-
մադրող, հատ-
կացնող), թե՞ ձեռք բերող (ստացող, ընդունող)
24. Օգտա-
գործված տրանս-
ֆերային գնագո-
յացման մեթոդը
25. Օգտա-
գործված տրանս-
ֆերային գնագո-
յացման մեթոդ-
ների տեսա-
կարար կշիռը վերա-
հսկվող գործար-
քներում
26. Տվյալ գոր-
ծարքի գու-
մարը (ՀՀ դրամ)
27. Ռեզի-
դենտ փոխկա-
պակց-
ված կողմերի հետ կատար-
ված բոլոր գոր-
ծարք-
ների հանրա-
գումարը (ՀՀ դրամ)
                     
                 
                 

 

ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎԻ

 

1. Վերահսկվող գործարքների մասին ծանուցման ձևը (այսուհետ` ծանուցման ձև) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին` համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 375-րդ հոդվածի դրույթների: Ծանուցման ձևը ներկայացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով:

2. Ծանուցման ձևի 1-ին կետում լրացվում է հարկ վճարող կազմակերպության անունը:

3. Ծանուցման ձևի 2-րդ կետում լրացվում է հարկ վճարող կազմակերպության հաշվառման համարը:

4. Ծանուցման ձևի 3-րդ կետում լրացվում է ոչ ռեզիդենտի գրանցման (ռեզիդենտության) երկիրը:

5. Ծանուցման ձևի 4-րդ կետում լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը:

6. Ծանուցման ձևի 5-րդ կետում լրացվում է կազմակերպության գործունեության տեսակը (ները):

7. Ծանուցման ձևի 6-րդ կետում լրացվում է այն անձի տվյալները, ով կարող է տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն (անձի անունը, ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն):

8. Ծանուցման ձևի 7-րդ կետում լրացվում է վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող` ոչ ռեզիդենտի անվանումը (եթե տրամադրման ենթակա է):

9. Ծանուցման ձևի 8-րդ կետում լրացվում է վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող` ոչ ռեզիդենտի ռեզիդենտության երկիրը:

10. Ծանուցման ձևի 9-րդ կետում լրացվում է վերահսկվող գործարքի առարկան, ընդ որում անհրաժեշտ է նշել հետևյալ գործարքի առարկաներից որևէ մեկը` 1) ապրանք, 2) հումք, 3) վարձավճարներ, ռոյալթիներ, լիցենզավորման և ֆրանշիզայի վճարներ, 4) ոչ նյութական ակտիվներ (ձեռք բերել կամ օտարել), 5) կառավարում և վարչարարություն, 6) տեխնիկական, 7) հետազոտություն և զարգացում, 8) կոմիսիոն, 9) ֆինանսական, 10) տոկոս, 11) շահաբաժին, 12) ապահովագրական, 13) երաշխիք, 14) ծախսերի փոխհատուցում, 15) ծախսերի բաշխման պայմանավորվածություն: Եթե կատարված գործարքի տեսակը նշված չէ թվարկվածների շարքում, ապա անհրաժեշտ է նշել «այլ» և մանրամասնել:

11. Ծանուցման ձևի 10-րդ կետում լրացվում է վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող ոչ ռեզիդենտը վերահսկվող գործարքի մասով հանդիսանում է մատակարարո՞ղ (մատուցող, կատարող, տրամադրող, հատկացնող), թե՞ ձեռք բերող (ստացող, ընդունող):

12. Ծանուցման ձևի 11-րդ կետում լրացվում է օգտագործված տրանսֆերային գնագոյացման մեթոդը, այն է` համադրելի չվերահսկվող գնի մեթոդ, վերավաճառքի գնի մեթոդ, ծախսումներ գումարած մեթոդ, զուտ շահույթի մեթոդ, շահույթի բաշխման մեթոդ:

13. Ծանուցման ձևի 12-րդ կետում լրացվում է օգտագործված տրանսֆերային գնագոյացման մեթոդների տեսակարար կշիռը վերահսկվող գործարքներում:

14. Ծանուցման ձևի 13-րդ կետում լրացվում է վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող` ոչ ռեզիդենտի հետ կատարված տվյալ գործարքի գումարը (ՀՀ դրամ)», ընդ որում գործարքի գումարը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում անհրաժեշտ է նշել գործարքի գումարը` Հարկային օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով:

15. Ծանուցման ձևի 14-րդ կետում լրացվում է վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող` ոչ ռեզիդենտի հետ կատարված բոլոր գործարքների հանրագումարը (ՀՀ դրամ):

16. Ծանուցման ձևի 15-րդ կետում լրացվում է հարկ վճարողի և ոչ ռեզիդենտ փոխկապակցված կողմի միջև անհատույց իրականացված վերահսկվող գործարքների մասով տեղեկություն:

17. Ծանուցման ձևի 16-րդ կետում լրացվում է նախնական գնագոյացման պայմանավորվածության առկայությունը:

18. Ծանուցման ձևի 17-րդ կետում լրացվում է վերահսկվող գործարքի առարկան, ընդ որում անհրաժեշտ է նշել հետևյալ գործարքի առարկաներից որևէ մեկը` 1) ապրանք, 2) հումք, 3) վարձավճարներ, ռոյալթիներ, լիցենզավորման և ֆրանշիզայի վճարներ, 4) ոչ նյութական ակտիվներ (ձեռք բերել կամ օտարել), 5) կառավարում և վարչարարություն, 6) տեխնիկական, 7) հետազոտություն և զարգացում, 8) կոմիսիոն, 9) ֆինանսական, 10) տոկոս, 11) շահաբաժին, 12) ապահովագրական, 13) երաշխիք, 14) ծախսերի փոխհատուցում, 15) ծախսերի բաշխման պայմանավորվածություն: Եթե կատարված գործարքի տեսակը նշված չէ թվարկվածների շարքում, ապա անհրաժեշտ է նշել «այլ» և մանրամասնել:

19. Ծանուցման ձևի 18-րդ կետում լրացվում է թե հարկ վճարողը հանդիսանում է մատակարարո՞ղ (մատուցող, կատարող, տրամադրող, հատկացնող), թե՞ ձեռք բերող (ստացող, ընդունող):

i

20. Ծանուցման ձևի 19-րդ կետում լրացվում է տվյալ գործարքի գումարը (ՀՀ դրամ)», ընդ որում գործարքի գումարը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում անհրաժեշտ է նշել գործարքի գումարը` Հարկային օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով:

21. Ծանուցման ձևի 20-րդ կետում լրացվում է փոխկապակցված չհամարվող կողմերի հետ կատարված բոլոր գործարքների հանրագումարը (ՀՀ դրամ):

22. Ծանուցման ձևի 21-րդ կետում լրացվում է հարկ վճարողի վերահսկվող գործարքի կողմ հանդիսացող ռեզիդենտ փոխկապակցված կողմի անվանումը (եթե տրամադրման ենթակա է):

23. Ծանուցման ձևի 22-րդ կետում լրացվում է ռեզիդենտ փոխկապակցված կողմի հետ կատարված գործարքի առարկան, ընդ որում անհրաժեշտ է նշել հետևյալ գործարքի առարկաներից որևէ մեկը` 1) ապրանք, 2) հումք, 3) վարձավճարներ, ռոյալթիներ, լիցենզավորման և ֆրանշիզայի վճարներ, 4) ոչ նյութական ակտիվներ (ձեռք բերել կամ օտարել), 5) կառավարում և վարչարարություն, 6) տեխնիկական, 7) հետազոտություն և զարգացում, 8) կոմիսիոն, 9) ֆինանսական, 10) տոկոս, 11) շահաբաժին, 12) ապահովագրական, 13) երաշխիք, 14) ծախսերի փոխհատուցում, 15) ծախսերի բաշխման պայմանավորվածություն: Եթե կատարված գործարքի տեսակը նշված չէ թվարկվածների շարքում, ապա անհրաժեշտ է նշել «այլ» և մանրամասնել:

24. Ծանուցման ձևի 23-րդ կետում լրացվում է ռեզիդենտ փոխկապակցված կողմը վերահսկվող գործարքի մասով հանդիսանում է մատակարարո՞ղ (մատուցող, կատարող, տրամադրող, հատկացնող), թե՞ ձեռք բերող (ստացող, ընդունող):

25. Ծանուցման ձևի 24-րդ կետում լրացվում է օգտագործված տրանսֆերային գնագոյացման մեթոդը, այն է` համադրելի չվերահսկվող գնի մեթոդ, վերավաճառքի գնի մեթոդ, ծախսեր գումարած մեթոդ, զուտ շահույթի մեթոդ, շահույթի բաշխման մեթոդ:

26. Ծանուցման ձևի 25-րդ կետում լրացվում է օգտագործված տրանսֆերային գնագոյացման մեթոդների տեսակարար կշիռը վերահսկվող գործարքներում:

i

27. Ծանուցման ձևի 26-րդ կետում լրացվում է տվյալ գործարքի գումարը (ՀՀ դրամ), ընդ որում գործարքի գումարը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում անհրաժեշտ է նշել գործարքի գումարը` Հարկային օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով:

28. Ծանուցման ձևի 27-րդ կետում լրացվում է ռեզիդենտ փոխկապակցված կողմերի հետ կատարված բոլոր գործարքների հանրագումարը (ՀՀ դրամ):

(1-ին հավելվածը փոփ. 19.12.19 թիվ 860-Ն (հրամանն ունի անցումային դրույթ) հրաման)

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
11.10.2019
N 671-Ն
Հրաման