Սեղմել Esc փակելու համար:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

13 հունվարի 2020 թվականի 22-Ն

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԻՉ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 15.1-րդ հոդվածի 3-րդ կետերը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել Ֆինանսական ակտիվների Հայաստանի Հանրապետության դասակարգիչը` համաձայն հավելվածի:

 

Տ. Խաչատրյան

 

Հավելված
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2020 թ. հունվարի 13-ի
N 22-Ն հրամանի

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԻՉ

 

ՀԴ 001-2020

 

Երևան 2020

 

Օգտագործված հապավումների ցանկ

 

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե
Միավորված ազգերի կազմակերպություն
Եվրոպական հանձնաժողով
Արժույթի միջազգային հիմնադրամ
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն
Համաշխարհային բանկ
Անկախ պետությունների համագործակցություն
զգային հաշիվների համակարգ 1993 թ.
 Ազգային հաշիվների համակարգ 2008 թ.
Փոխառության հատուկ իրավունքներ
Դրամական շուկայի հիմնադրամներ
Միջազգային հաշվարկների բանկ
ԱՐՄՍՏԱՏ
ՄԱԿ
Եվրոստատ
ԱՄՀ
ՏՀԶԿ
ՀԲ
ԱՊՀ
ԱՀՀ 1993
ԱՀՀ 2008
ՓՀԻ
ԴՇՀ
ՄՀԲ 

    

Բովանդակություն

 

Նախաբան

Ֆինանսական ակտիվների դասակարգչի հիմնական դրույթները ԱՀՀ 2008 հայեցակարգում

Ֆինանսական ակտիվների դասակարգչի կառուցվածքը

Ֆինանսական ակտիվների դասակարգիչ

Ֆինանսական ակտիվների դասակարգչի պարզաբանումները

 

Նախաբան

 

Ֆինանսական ակտիվների Հայաստանի Հանրապետության դասակարգչի (այսուհետ` Դասակարգիչ) մշակման հիմքում ընկած են ՄԱԿ-ի միջազգային վիճակագրական ստանդարտ` Ազգային հաշիվների համակարգ 2008-ը (ԱՀՀ 2008)1, ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի «Ֆինանսական ակտիվների մոդելային վիճակագրական դասակարգիչը»:

___________

1 ԱՀՀ 2008-ը պատրաստվել և հրապարակվել է միջազգային 5 կազմակերպությունների (Եվրոստատ, ԱՄՀ, ՏՀԶԿ, ՄԱԿ-ի վիճակագրական բաժնի և ՄԱԿ-ի քարտուղարության տարածաշրջանային հանձնաժողովներ, ՀԲ) հովանու ներքո և 2009 թ. փետրվարին Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի 40-րդ նստաշրջանում ընդունվել որպես համընդհանուր ստանդարտ:

 

Դասակարգիչը նախատեսված է կիրառել ֆինանսական ակտիվների ծավալի, կազմի և կարգավիճակի գնահատման աշխատանքներում, ակտիվների և պասիվների հաշվեկշռի, ԱՀՀ 2008-ի հիման վրա ֆինանսական և այլ հաշիվների կազմման գործընթացներում, միջազգային համադրումներում, ֆինանսական ակտիվների հետ կապված տնտեսական ցուցանիշների հաշվարկներում և վիճակագրական մի շարք այլ խնդիրների լուծման համար:

ԱՀՀ 2008-ում ԱՀՀ 1993-ի հետ համեմատ կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք իրենց արտահայտությունն են գտել Դասակարգչում:

ԱՀՀ 2008-ում փոփոխություններ են կատարվել հասկացություններում և սահմանումներում, մանրամասնեցվել և ձևավորվել են նոր խմբավորումներ: Օրինակ, վերանայվել է միջազգային պահուստներում կիրառվող դրամական ոսկու և ոսկու ձուլակտորի սահմանումները, վերանայվել է տեղաբաշխված ոսկու հաշիվների մեկնաբանությունը որպես ֆինանսական ակտիվներ և պարտավորություններ, ճանաչվել է փոխառության հատուկ իրավունքներով պարտավորությունների գոյությունը, դիտարկվել են տարբերությունները ավանդների և փոխառությունների միջև, նկարագրվել է աշխատակիցների կողմից բաժնետոմսերի ձեռքբերման համար օպցիոնների սահմանումը, առաջարկվել է չցուցակված բաժնեմասերի ճկուն գնահատում: Հիմնական հասկացություններում առաջադրվել են մի շարք ճշգրտումներ և մեկնաբանություններ: ԱՀՀ 2008-ում «Արժեթղթեր, բացի բաժնետոմսերից» բաժնի անվանումը փոխարինվել է «Պարտքի արժեթղթերով», իսկ «Բաժնետոմսեր և կապիտալի մասնակցության այլ ձևեր» բաժինը` «Բաժնետիրական կապիտալ և ներդրումային հիմնադրամների բաժնետոմսերով»: Ավելացվել է «Ածանցյալ ֆինանսական գործիքներ և օպցիոններ բաժնեմասերի վրա` նախատեսված աշխատակիցների համար» բաժինը: ԱՀՀ 1993-ի հետ համեմատ մանրամասնեցվել են «Դրամական ոսկի և փոխառության հատուկ իրավունքներ», «Բաժնետիրական կապիտալ և ներդրումային հիմնադրամների բաժնեմասեր», «Ապահովագրական, կենսաթոշակային ապահովության և ստանդարտացված երաշխիքային ծրագրեր», «Ածանցյալ ֆինանսական գործիքներ և օպցիոններ բաժնեմասերի վրա` նախատեսված աշխատակիցների համար» բաժինները, ինչպես նաև «Փոխանցելի ավանդներ» ենթաբաժինը:

 

Ֆինանսական ակտիվների դասակարգչի հիմնական դրույթները ԱՀՀ 2008 հայեցակարգում

 

1. Ֆինանսական ակտիվների դասակարգչի դասակարգման օբյեկտն են ֆինանսական ակտիվները և պարտավորությունները:

1.1 Պարտավորությունն առաջանում է, երբ մի միավորը` վարկառուն պարտավորվում է որոշակի պայմաններով իրականացնել վճարում(ներ) մեկ այլ միավորի` վարկատուին: Համընդհանուր դեպքը, որի ժամանակ առաջանում են պարտավորություններ, դա իրավաբանորեն պարտավորեցնող պայմանագրի կնքումն է, որը սահմանում է վճարման ժամկետներն ու պայմանները, և վճարումն ըստ պայմանագրի համարվում է անվերապահ: Պարտավորություն կարող է առաջանալ պայմանագրից անկախ` համընդհանուր ճանաչման, երկարատև գոյություն ունեցող սովորույթի հետևանքով (արդյունքում), որի վիճարկումը կամ մերժումը դյուրին չէ: Նման դեպքերում վարկատուն ունի օրինական հիմքեր ստանալու վճարումը` չնայած իրավաբանորեն պարտավորեցնող պայմանագրի բացակայությանը: Այդպիսի պարտավորությունները կոչվում են կառուցողական պարտավորություններ: Այս պարտավորությունների շարքին կարող են դասվել պետական կառավարման մարմինների կողմից առանձին անձանց կատարվող որոշ վճարներ:

1.2 Այն պարտավորությունը, որի մեծությունը կարելի է որոշել հավանականության միջոցով, հաճախ անվանում են պահուստներ: «Պարտավորություն» տերմինը կիրառվում է այն դեպքում, երբ առկա է համաձայնություն վճարման մասին, որոշված է վճարվող գումարը և դրա հաշվարկման կարգը: «Պահուստ» տերմինը կիրառվում է այն դեպքում, երբ կա որոշակիություն պարտադիր վճարման վերաբերյալ, բայց չկա համաձայնություն առ այն, թե ինչպես պետք է որոշվի վճարման ենթակա գումարը:

1.3 Պարտավորության առկայության դեպքում վարկատուն համապատասխան ֆինանսական պահանջ ունի վարկառուից: Ֆինանսական պահանջը իրենից ներկայացնում է վարկառուի կողմից վարկատուին համապատասխան պարտավորությունների պայմաններում ենթակա վճար կամ մի շարք վճարումներ: Ինչպես պարտավորությունները, պահանջները նույնպես անվերապահ են: Բացի դրանից կարող է գոյություն ունենալ ֆինանսական պահանջ, որը վարկատուին իրավունք է տալիս վարկառուից գանձել գումար: Պահանջի առկայության դեպքում վարկառուի կողմից կատարվող վճարումը անվերապահ լինելու պարագայում վարկատուն հարցումը կարող է իրականացնել իր հայեցողությամբ:

1.4 Ֆինանսական ակտիվները ներառում են բոլոր ֆինանսական պահանջները, բաժնետոմսերը կամ ընկերության կապիտալում մասնակցության մյուս ձևերը` գումարած ոսկու ձուլակտորները, որը որպես պահուստային ակտիվ տնօրինվում է դրամավարկային կարգավորման մարմինների կողմից: Ոսկու ձուլակտորը` որպես պահուստային ակտիվ, որի բաժնետերերը են դրամավարկային կարգավորման մարմիններն են, դիտվում է որպես ֆինանսական ակտիվ, չնայած որ դրա տնօրինողները չունեն պահանջներ այլ միավորների նկատմամբ: Արժեթղթերը դիտարկվում են որպես ֆինանսական ակտիվներ, չնայած այն հանգամանքի, որ տնօրինողների ֆինանսական պահանջները կազմակերպությունների նկատմամբ չեն դրսևորվում որոշակի կամ նախապես հաստատված գումարով (դրամով):

1.5 Ֆինանսական ակտիվներն ու պարտավորություններն առաջանում են, երբ մի միավորը ընդունում է մյուս միավորին վճարում իրականացնելու պարտավորություն: Դրանք դադարում են գոյություն ունենալ, երբ մի միավորի կողմից մյուս միավորի նկատմամբ այլևս չկան վճարման պարտավորություններ: Դա կարող է լինել պարտավորության սահմանման վերաբերյալ համաձայնության ժամկետի լրանալու հետևանքով կամ այլ պատճառներով:

2. Ռեզիդենտ ինստիտուցիոնալ միավորները, որոնք կազմում են «Երկրի ներքին տնտեսությունը», խմբավորվում են միմյանց բացառող հետևյալ 5 ինստիտուցիոնալ հատվածներում`

1) ոչ ֆինանսական կազմակերպությունների հատված

2) ֆինանսական կազմակերպությունների հատված

3) պետական կառավարման մարմինների հատված

4) տնային տնտեսությունների հատված

5) տնային տնտեսություններն սպասարկող ոչ առևտրային կազմակերպությունների հատված:

Ոչ ռեզիդենտ միավորները, որոնք ռեզիդենտ են «Երկրի ներքին տնտեսությունից» դուրս, այսինքն` նրանց տնտեսական շահերի կենտրոնը գտնվում է այլ երկրների տնտեսական տարածքում, ներառվում են «Արտաքին աշխարհ» հատվածում, որն արտացոլում է ազգային տնտեսության փոխկապվածությունը արտաքին աշխարհի հետ:

Ինստիտուցիոնալ միավորները մասնակցում են միմյանց միջև տեղի ունեցող ֆինանսական գործարքներին, որի ընթացքում շահագրգիռ միավորների կողմից մի հատվածի հավելյալ միջոցները կարող են տրամադրվել այլ հատված(ի)ների միավորներին` օգտագործման համար: Ֆինանսական հաշվում արտացոլվում են, թե.

- պակասուրդ ունեցող կամ զուտ վարկավորվող հատվածները ինչպես են ստանում անհրաժեշտ ֆինանսական միջոցներ` ներգրավելով պարտավորություններ կամ պակասեցնելով իրենց ակտիվները,

- զուտ ֆինանսավորում իրականացնող հատվածները, ինչպես են տնօրինում իրենց հավելյալ (ավելցուկային) միջոցները` ձեռք բերելով ֆինանսական ակտիվներ կամ նվազեցնելով իրենց պարտավորությունները:

Ֆինանսական հատվածի ձախ մասը ցույց է տալիս ֆինանսական ակտիվների ձեռքբերումը` հաշվի առած դուրսգրումները, և միևնույն ժամանակ հաշվի աջ մասում արտացոլվում են պարտավորությունների ստանձնումը` հաշվի առած մարումները:

3. Ֆինանսական պահանջների և պարտավորությունների համաչափության շնորհիվ, ինչպես ակտիվների, այնպես էլ պասիվների արտացոլման համար կիրառվում է միևնույն դասակարգումը: Բացի այդ միևնույն դասակարգումը կիրառվում է բոլոր կուտակային հաշիվներում ֆինանսական գործառնությունների համար: «Գործիք» տերմինը («ֆինանսական գործիք») կարող է կիրառվել ֆինանսական ակտիվների և պասիվների հաշվեկշռում` ինչպես ակտիվներին, այնպես էլ պարտավորություններին վերաբերող հոդվածների համար: Ֆինանսական հաշվում յուրաքանչյուր ինստիտուցիոնալ հատվածի համար առանձնացվում են ֆինանսական գործիքների տեսակները, որոնք կիրառվում են ֆինանսական պարտավորությունների ստանձնման և ակտիվների ձեռք բերման համար:

Դասակարգման մանրամասնեցման աստիճանը կախված է ինստիտուցիոնալ հատվածից: Օրինակ, տնային տնտեսությունների կողմից իրականացվող գործառնությունների շրջանակներում ֆինանսական ակտիվների տեսակները և դրանց վերաբերյալ տեղեկատվական աղբյուրներն ավելի սահմանափակ են, քան այլ հատվածներում, մյուս կողմից, ֆինանսական կազմակերպություններն իրականացնում են գործառնություններ` ողջ գործիքակազմի կիրառմամբ, իսկ տեղեկատվությունը` դրանց կողմից իրականացվող գործառնությունների մասին, համեմատած այլ ինստիտուցիոնալ միավորների հետ` հաճախ ավելի մանրամասն է ու յուրաժամանակ: Հետևաբար, ֆինանսական կազմակերպությունների համար հնարավոր է նախատեսել ավելի բարձր աստիճանի մանրամասնեցում:

4. Դասակարգիչը հիմք է հանդիսանում ֆինանսավորման աղբյուրների, օգտագործման, ինստիտուցիոնալ միավորներին պատկանող ֆինանսական ակտիվների և այդ ֆինանսական ակտիվների հետ իրականացվող գործառնությունների իրացվելիության աստիճանի գնահատման ու վերլուծության համար: Դասակարգչում, ԱՀՀ 2008 ֆինանսական և այլ հաշիվներում չեն նախատեսվում (դիտարկվում) ինչպես ֆինանսական ակտիվների ծավալների (արժեքների) հաշվարկները ժամանակի որոշակի պահի դրությամբ և դրանց փոփոխությունը գործառնությունների իրականացման արդյունքում, այնպես էլ այդ ծավալների և գործառնությունների արտացոլման կարգը ակտիվների և պասիվների հաշվեկշռում:

4.1 Դասակարգման հատկանիշներն (չափորոշիչներն) են` ակտիվների իրացվելիությունը (ներառյալ նրանց շրջանառելիությունը, փոխանցվելիությունը, շուկայում իրացման հնարավորությունը, փոխարկելիությունը) և իրավահարաբերությունները վարկատուի ու վարկառուի միջև:

4.2 Դասակարգման երկրորդական հատկանիշը (չափորոշիչն) դիտարկվում է ֆինանսական գործիքների մարման ժամկետները: Ֆինանսական գործիքներն այս հատկանիշին համապատասխան տարանջատվում են կարճաժամկետի (մինչև 1 տարի մարման ժամկետով) և երկարաժամկետի (մեկ տարուց ավելի մարման ժամկետով): Իրացվելիության հնարավոր ռիսկերի մշտադիտարկման համար կարող է օգտակար լինել մինչև 1 տարի մարման մնացորդային ժամկետ ունեցող երկարաժամկետ ֆինանսական գործիքների առանձնացումը (մարման մնացորդային ժամկետը դա պայմանագրում նշված ժամանակահատվածն է. ելակետային ամսաթվից մինչև վճարման վերջնական ամսաթիվ):

4.3 Դասակարգման խմբավորումների հիմքում ընկած այլ ոչ պարտադիր (լրացուցիչ) հատկանիշներից են ֆինանսական ակտիվների տնօրինողների ռեզիդենտությունը, փոխարժեքը (որում նոմինացված են ֆինանսական ակտիվները), արժեթղթերի ցուցակումը և այլն:

 

Ֆինանսական ակտիվների դասակարգչի կառուցվածքը

 

Դասակարգիչը կառուցված է ԱՀՀ 2008-ի դրույթներին համապատասխան` կիրառելով դասակարգչի հիերարխիկ և ծածկագրման հաջորդականության մեթոդները:

Դասակարգչի հնգանիշ ծածկագրերի ընդհանուր կառուցվածքը դասակարգման օբյեկտների համար հետևյալն է`

X - բաժին,

XX - ենթաբաժին,

XXX - խումբ,

XXXX - ենթախումբ,

XXXXX - դաս:

Դասակարգչում ոչ բոլոր խմբավորումներն են մանրամասնեցված դասի մակարդակի: Օրինակ` 12-րդ` «Փոխառության հատուկ իրավունքներ (ՓՀԻ)» և 11-րդ` «Դրամական ոսկի» ենթաբաժինները մանրամասնեցված են խմբի մակարդակով, իսկ 22-րդ` «Փոխանցվող ավանդներ» ենթաբաժինը` դասի մակարդակով:

Դասակարգչի սյունակ 1-ում նշված են ծածկագրերը, 2-ում` խմբավորումների (ֆինանսական ակտիվների) անվանումները, 3-րդ սյունակում ներկայացված են ԱՀՀ 2008 ծածկագրերի ցանկը (F), որոնք կիրառվում են ֆինանսական ակտիվների և պարտավորությունների հետ գործառնությունների համար: Սյունակ 4-ում ներկայացված են ծածկագրեր (AF), որոնք վերաբերում են պաշարների մակարդակներին կամ դիրքերին և որոնք հայեցակարգային ճշտությամբ համընկնում են միմյանց: Անհրաժեշտության դեպքում AF ծածկագրերը կարող են դեզագրեգացվել, այնպես ինչպես F ծածկագրերը: Սակայն գործնականում ակտիվների և պասիվների հաշվեկշռի տվյալները կարող են լինել քիչ մանրամասնեցված, այսինքն` առաջին մակարդակից ներքև (AF2, AF3,...AF8) դրանք կարող են բացակայել: Սյունակ 5-ում ԱՀՀ 2008 և Դասակարգչի ու ԱՀՀ 1993-ի միջև համեմատությունների և տարբերությունների բացահայտման նպատակով ներկայացված են ֆինանսական ակտիվների պաշարների ծածկագրերը:

Ֆինանսական ակտիվների վերաբերյալ առավել մանրամասն վիճակագրական տեղեկատվության հավաքման և ծածկագրման անհրաժեշտությունից ելնելով Դասակարգչի դասերը հնարավոր է մանրամասնել 6-րդ` ենթադասերի, 7-րդ` տեսակների մակարդակների:

 

Ֆինանսական ակտիվների դասակարգիչ (ՖԱԴ)

 

ՖԱԴ ծածկագիրը ՖԱԴ խմբավորման անվանումը Համապատասխանության ծածկագրեր
ԱՀՀ 2008 ԱՀՀ 1993 պաշարների ծածկագիրը
հոսքերի (գործառնությունների) ծածկագիրը պաշարների ծածկագիրը
1 2 3 4 5
1 Դրամական ոսկի և փոխառության հատուկ իրավունքներ (ՓՀԻ) F1 AF1 AF1
11 Դրամական ոսկի F11 AF11  
111 Դրամական ոսկին ձուլակտորներով (այդ թվում` մետաղադրամի, սալարկների ձևով) և տեղաբաշխված ոսկու հաշիվներում      
112 Դրամական ոսկին ոչ ռեզիդենտների չտեղաբաշխված ոսկու հաշիվներում      
12 Փոխառության հատուկ իրավունքներ (ՓՀԻ) F12 AF12  
2 Կանխիկ արժույթ և ավանդներ F2 AF2 AF2
21 Կանխիկ արժույթ F21 AF21 AF21
211 Ազգային կանխիկ արժույթ      
212 Կանխիկ արտարժույթ      
22 Փոխանցվող ավանդներ F22 AF22 AF22
221 Միջբանկային դիրքեր F221 AF221  
2211 Միջբանկային դիրքեր ազգային արժույթով      
22111 Ռեզիդենտների միջբանկային դիրքեր ազգային արժույթով      
22112 Ոչ ռեզիդենտների միջբանկային դիրքեր ազգային արժույթով      
2212 Միջբանկային դիրքեր արտարժույթով      
22121 Ռեզիդենտների միջբանկային դիրքեր արտարժույթով      
22122 Ոչ ռեզիդենտների միջբանկային դիրքեր արտարժույթով      
229 Այլ փոխանցվող ավանդներ F229 AF229  
2291 Այլ փոխանցվող ավանդներ ազգային արժույթով      
22911 Ռեզիդենտների ազգային արժույթով փոխանցվող այլ ավանդներ      
22912 Ոչ ռեզիդենտների ազգային արժույթով փոխանցվող այլ ավանդներ      
2292 Այլ փոխանցվող ավանդներ արտարժույթով      
22921 Ռեզիդենտների արտարժույթով փոխանցվող այլ ավանդներ      
22922 Ոչ ռեզիդենտների արտարժույթով փոխանցվող այլ ավանդներ      
29 Այլ ավանդներ F29 AF29 AF29
291 Այլ ավանդներ ազգային արժույթով      
2911 Ռեզիդենտների այլ ավանդներ ազգային արժույթով      
2912 Ոչ ռեզիդենտների այլ ավանդներ ազգային արժույթով      
292 Այլ ավանդներ արտարժույթով      
2921 Ռեզիդենտների այլ ավանդներ արտարժույթով      
2922 Ոչ ռեզիդենտների այլ ավանդներ արտարժույթով      
3 Պարտքի արժեթղթեր F3 AF3 AF3
31 Կարճաժամկետ պարտքի արժեթղթեր F31 AF31 AF31
311 Կարճաժամկետ պարտքի արժեթղթեր ցուցակված      
312 Կարճաժամկետ պարտքի արժեթղթեր  չցուցակված      
32 Երկարաժամկետ պարտքի արժեթղթեր F32 AF32 AF32
321 Երկարաժամկետ պարտքի արժեթղթեր ցուցակված      
322 Երկարաժամկետ պարտքի արժեթղթեր չցուցակված      
4 Փոխառություններ F4 AF4 AF4
41 Կարճաժամկետ փոխառություններ F41 AF41 AF41
411 Կարճաժամկետ փոխառություններ ազգային արժույթով      
4111 Ռեզիդենտների կարճաժամկետ փոխառություններ ազգային արժույթով      
4112 Ոչ ռեզիդենտների կարճաժամկետ փոխառություններ ազգային արժույթով      
412 Կարճաժամկետ փոխառություններ արտարժույթով      
4121 Ռեզիդենտների կարճաժամկետ փոխառություններ արտարժույթով      
4122 Ոչ ռեզիդենտների կարճաժամկետ փոխառություններ արտարժույթով      
42 Երկարաժամկետ փոխառություններ F42 AF42 AF42
421 Երկարաժամկետ փոխառություններ ազգային արժույթով      
4211 Ռեզիդենտների երկարաժամկետ փոխառություններ ազգային արժույթով      
4212 Ոչ ռեզիդենտների երկարաժամկետ փոխառություններ ազգային արժույթով      
422 Երկարաժամկետ փոխառություններ արտարժույթով      
4221 Ռեզիդենտների երկարաժամկետ փոխառություններ արտարժույթով      
4222 Ոչ ռեզիդենտների երկարաժամկետ փոխառություններ արտարժույթով      
5 Բաժնետիրական կապիտալ և ներդրումային հիմնադրամների բաժնետոմսեր F5 AF5 AF5
51 Բաժնետիրական կապիտալ F51 AF51  
511 Բաժնետոմսեր ցուցակված F511 AF511  
5111 Ռեզիդենտ-կազմակերպության բաժնետոմսեր ցուցակված      
5112 Ոչ ռեզիդենտ-կազմակերպության բաժնետոմսեր ցուցակված      
512 Բաժնետոմսեր չցուցակված F512 AF512  
5121 Ռեզիդենտ-կազմակերպության բաժնետոմսեր չցուցակված      
5122 Ոչ ռեզիդենտ-կազմակերպության բաժնետոմսեր չցուցակված      
519 Կապիտալում մասնակցության այլ ձևեր F519 AF519  
5191 Կապիտալում ռեզիդենտ-կազմակերպության մասնակցության այլ ձևեր      
5192 Կապիտալում ոչ ռեզիդենտ-կազմակերպության մասնակցության այլ ձևեր      
52 Ներդրումային հիմնադրամների բաժնետոմսեր կամ բաժնեմասեր F52 AF52  
521 Դրամական շուկայի բաժնետոմսեր կամ բաժնեմասեր F521 AF521  
5211 Ռեզիդենտ-կազմակերպության դրամական շուկայի բաժնետոմսեր կամ բաժնեմասեր      
5212 Ոչ ռեզիդենտ-կազմակերպության դրամական շուկայի բաժնետոմսեր կամ բաժնեմասեր      
522 Ոչ դրամական շուկայի ներդրումային հիմնադրամների բաժնետոմսեր կամ բաժնեմասեր      
5221 Ռեզիդենտ-կազմակերպության ոչ դրամական շուկայի ներդրումային հիմնադրամների բաժնետոմսեր կամ բաժնեմասեր      
5222 Ոչ ռեզիդենտ-կազմակերպության ոչ դրամական շուկայի ներդրումային հիմնադրամների բաժնետոմսեր կամ բաժնեմասեր      
6 Ապահովագրական, կենսաթոշակային ապահովության և ստանդարտացված երաշխիքային ծրագրեր F6 AF6 AF6
61 Ապահովագրական տեխնիկական պահուստներ, բացի կյանքի ապահովագրությունից F61 AF61 AF61
62 Կյանքի ապահովագրության և անուիտետի/ամենամյա վճարների ստացման իրավունք F62 AF62 AF62
63 Կենսաթոշակային նպաստի իրավունքներ F63 AF63  
64 Կենսաթոշակային հիմնադրամների պահանջները կենսաթոշակային ծրագրերի կառավարիչներին F64 AF64  
65 Ոչ կենսաթոշակային նպաստի իրավունքներ F65 AF65  
651 Երեխաներ ունեցող քաղաքացիների նպաստի իրավունքներ      
659 Ոչ կենսաթոշակային նպաստի այլ իրավունքներ      
66 Պահանջների կարգավորման համար պահուստներ ըստ ստանդարտացման երաշխիքների F66 AF66  
7 Ածանցյալ ֆինանսական գործիքներ և օպցիոններ բաժնեմասերի վրա` նախատեսված աշխատակիցների համար F7 AF7 AF7
71 Ածանցյալ ֆինանսական գործիքներ F71 AF71  
711 Օպցիոններ F711 AF711  
712 Ֆորվարդներ F712 AF712  
72 Օպցիոններ աշխատակիցների կողմից ձեռքբերված բաժնետոմսերի վրա F72 AF72  
8 Այլ դեբիտորական կամ կրեդիտորական պարտավորություններ F8 AF8 AF7
81 Առևտրային վարկեր և կանխավճարներ F81 AF81 AF71
811 Կարճաժամկետ առևտրային վարկեր և կանխավճարներ      
812 Երկարաժամկետ առևտրային վարկեր և կանխավճարներ      
89 Այլ դեբիտորական կամ կրեդիտորական պարտավորություններ (բացառությամբ առևտրային վարկերի և կանխավճարների) F89 AF89 AF72
891 Պարտավորություններ աշխատավարձի մասով      
892 Պարտավորություններ հարկերի մասով      
899 Այլ դեբիտորական կամ կրեդիտորական պարտավորություններ, չներառված ուրիշ խմբավորումներում      

 

Ֆինանսական ակտիվների դասակարգչի պարզաբանումները

 

ՖԱԴ ծածկագիրը ՖԱԴ խմբավորման անվանումը և պարզաբանումը
1 Դրամական ոսկի և փոխառության հատուկ իրավունքներ (ՓՀԻ)
  Դրամական ոսկին և փոխառության հատուկ իրավունքները` (ՓՀԻ) թողարկված Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից, դասվում է այն ֆինանսական ակտիվներին, որի տնօրինողները սովորաբար միայն դրամավարկային կարգավորման մարմիններն են:
11 Դրամական ոսկի
  Դրամական ոսկին այն ոսկին է, որը պատկանում է դրամավարկային կարգավորման մարմիններին (կամ այլ միավորներին, որոնք փաստացի գտնվում են նրանց վերահսկողության տակ) և նրանց կողմից պահվում է որպես պահուստային ակտիվ: Դրամական ոսկին ներառում է`
- ոսկու ձուլակտորը (այդ թվում` ոսկի, որը տեղակայված է տեղաբաշխված ոսկու հաշիվներում)
- ոչ ռեզիդենտների չտեղաբաշխված ոսկու հաշիվները իրավունք են տալիս պահանջելու ոսկու մատակարարումը:
Ոսկու ձուլակտորը ֆինանսական ակտիվ կարող է լինել միայն կենտրոնական բանկի կամ կենտրոնական կառավարման մարմինների համար: Ոսկու ձուլակտորը, որն օգտագործվում է որպես միջազգային պահուստ, իրենից ներկայացնում է մետաղադրամ, ձուլակտոր կամ սալարկ 995 հարգից ոչ ցածր, սովորաբար դրանով առևտուր են իրականացնում կազմակերպված շուկաներում կամ կենտրոնական բանկերի միջև փոխադարձ համաձայնության հիման վրա: Ոսկու ձուլակտորը միակ ֆինանսական ակտիվն է, որի համար գոյություն չունի համապատասխան պարտավորություններ, այն դեպքում, երբ այն հանդիսանում է պահուստային ակտիվ դրամավարկային մարմինների կարգավորման համար: Տեղաբաշխված ոսկու հաշիվը բաժնետիրոջը ապահովում է ոսկու ստացման իրավունքը բնաիրային ձևով և համարժեք է սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթին: Երբ այս հաշիվները պահվում են դրամավարկային կարգավորող մարմինների կողմից կամ իրենց կողմից լիազորված այլ միավորների կողմից որպես պահուստ, դասվում են «Դրամական ոսկի» ենթաբաժնին: Մնացած դեպքերում տեղաբաշխված ոսկու հաշիվները դիտարկում են որպես արժեքների կրող, այլ ոչ թե Դասակարգչի կատեգորիա:
Չտեղաբաշխված ոսկու հաշիվը բաժնետիրոջը չի տալիս սեփականության իրավունք ոսկու բնաիրային ձևի նկատմամբ, բայց ապահովում է հաշիվը կառավարող ոսկու անվանականությունը միավոր պահանջի նկատմամբ: Չտեղաբաշխված ոսկու հաշիվները դիտարկվում են որպես արտարժույթով ավանդ, եթե նրանք որպես միջազգային պահուստի մաս դրամավարկային կարգավորման մարմինների տնօրինող չեն (տես ենթաբաժին 29):
Ի տարբերություն ձուլակտորներով ոսկու, չտեղաբաշխված ոսկու հաշվի համար գոյություն ունեն թղթակցող պարտավորություններ: Քանի որ չտեղաբաշխված ոսկու հաշիվները` դասակարգվող որպես դրամական ոսկի, պետք է պահվեն որպես միջազգային պահուստի մաս, և այն թղթակցող պարտավորությունները անպայման պետք է պահել արտերկրում: Այդ դեպքում թղթակցող պարտավորությունները գործընկեր-երկրում չեն դիտարկվում դրամական ոսկու պարտադիր մաս:
Դրամական ոսկու հետ գործառնությունները դրամավարկային կարգավորման մարմինների միջև կազմված են ոսկու առուվաճառքից: Դրամական ոսկու առքը/գնումը (վաճառքը) արտացոլվում են հայրենական/տեղական դրամավարկային կարգավորման մարմինների ֆինանսական հաշվում որպես ակտիվների աճ կամ նվազում, իսկ թղթակցող ձայնագրություններն արտացոլվում են որպես արտաքին աշխարհի ակտիվների աճ կամ նվազում:
Ոսկու հաշիվները պետք է տարբերել այն հաշիվներից, որոնք կապված են ոսկու հետ (նույնականացված են ըստ նրա), սակայն չեն տալիս ոսկու մատակարարման պահանջի նկատմամբ սեփականության իրավունք: Այսպիսի հաշիվները չեն ներառվում դրամական ոսկու մեջ և կախված իրնեց բնույթից դասակարգվում են որպես ֆինանսական գործիքներ, սովորաբար որպես ավանդ: Օրինակ` ավանդները, փոխառությունները և արժեթղթերը` արտահայտված ոսկու տեսքով, դիտարկվում են որպես ֆինանսական ակտիվներ (բայց ոչ որպես ոսկի) և դասակարգվում են համանման ակտիվների հետ` արտահայտված արտարժույթով համապատասխան խմբավորումներում (տես բաժիններ 2.3.4):
111 Դրամական ոսկի ձուլակտորներով (այդ թվում` մետաղադրամի, սալարկների ձևով) և տեղաբաշխված ոսկու հաշիվներում
112 Դրամական ոսկի ոչ ռեզիդենտների չտեղաբաշխված ոսկու հաշիվներում
12 Փոխառության հատուկ իրավունքներ (ՓՀԻ)
  Փոխառության հատուկ իրավունքները (ՓՀԻ) միջազգային պահուստային ակտիվ է, որը ստեղծվում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից և տեղաբաշխվում է նրա անդամների միջև ի լրումն առկա պահուստային ակտիվների: ԱՄՀ ՓՀԻ դեպարտամենտը կառավարում է պահուստային ակտիվները` տեղաբաշխելով ՓՀԻ անդամ-պետությունների և որոշ միջազգային կազմակերպությունների միջև (բոլորը միասին` մասնակիցներ):
Միջոցները, ըստ որի ՓՀԻ-ը ստեղծվում (ՓՀԻ տեղաբաշխում) և մարվում են (ՓՀԻ լուծարում)` տալիս են դրանցով գործառնությունների մեկնարկը: Այդ գործառնություններն արտացոլվում են համախառն մեծության տեղաբաշխման չափով և գրանցվում են մի կողմից առանձին մասնակցի դրամավարկային կարգավորման մարմինների ֆինանսական հաշիվներում և մյուս կողմից` արտաքին աշխարհում, որը ներկայացնում է բոլոր մասնակիցներին միասին:
ՓՀԻ տնօրինողները բացառապես պաշտոնական մարմիններն են, ինչպիսիք են կենտրոնական բանկը և մի շարք միջազգային կազմակերպություններ, և այդ իրավունքները մասնակիցների և այլ պաշտոնական տնօրինողների միջև ենթակա են փոխանցման: ՓՀԻ ձևով բաժնետոմսերը յուրաքանչյուր բաժնետիրոջ համար ապահովում է պահուստային ակտիվների երաշխիքային և անվերապահ ստացման իրավունք, հատկապես արտարժույթը, ԱՄՀ այլ անդամներից:
ՓՀԻ-ն ակտիվներ են համապատասխան պարտավորություններով, սակայն այդ ակտիվները բոլոր մասնակիցների նկատմամբ միասին պահանջատեր են, բայց ոչ ԱՄՀ-ի նկատմամբ: Մասնակիցը կարող է վաճառել ՓՀԻ ձևով որոշ կամ բոլոր ակտիվները այլ մասնակցին և փոխարենը ստանալ այլ պահուստային ակտիվներ, առաջին հերթին արտարժույթ:
2 Կանխիկ արժույթ և ավանդներ
  Ֆինանսական գործարքները կանխիկ արժույթով և ավանդներով կազմված են կանխիկ արժույթի մուտքերից կամ հոսքերից և ավանդների թե ստեղծումից, թե համալրումից կամ թե նրանից դուրսգրումից: Ավանդների պարագայում արժեքի թվացյալ մեծացումը կարող է պայմանավորված լինել գոյություն ունեցող ավանդների տոկոսների վճարմամբ: Ավանդների աճը կարող է ուղեկցվել կանխիկ արժույթի նվազմամբ և հակառակը:
21 Կանխիկ արժույթ
  Կանխիկ արժույթը ներառում է թղթադրամներ և մանրադրամներ, որոնք ունեն ամրագրված անվանական արժեք և թողարկված կամ թույլատրված են թողարկել կենտրոնական բանկի կամ պետական կառավարման մարմինների կողմից:
Բոլոր հատվածները արժույթը կարող են պահել որպես ակտիվ, բայց սովորաբար միայն կենտրոնական բանկերը և պետական կառավարման մարմինները կարող են արժույթ թողարկել: Որոշ երկրներում առևտրային բանկերը կարող են թողարկել արժույթ կենտրոնական բանկերի և պետական կառավարման մարմինների թույլտվությամբ:
Թղթադրամներն ու մանրադրամները դիտարկվում են որպես պարտավորություններ լրիվ անվանական արժեքի չափով: Թղթադրամների և մանրադրամների արտադրության ծախսումները դիտարկվում են որպես պետական կառավարման մարմինների ծախսեր:
Կանխիկ արժույթին չեն դասվում`
- հուշադրամները, որոնք փաստացի շրջանառության մեջ չեն գտնվում,
- չթողարկված կամ շրջանառությունից հանված արժույթը:
Կանխիկ արժույթը բաժանվում է ազգային արժույթի և արտարժույթի:
Ազգային արժույթը պարտավորություն է ռեզիդենտ-միավորի կողմից, ինչպիսին կարող են լինել կենտրոնական բանկը, այլ բանկերը և կենտրոնական կառավարման մարմինները:
Արտարժույթը դա պարտավորություն է ոչ ռեզիդենտ-միավորի կողմից, ինչպիսին կարող են լինել արտասահմանյան կենտրոնական բանկը, այլ բանկերը, կենտրոնական կառավարման մարմինները:
211 Ազգային կանխիկ արժույթ
212 Կանխիկ արտարժույթ
22 Փոխանցվող ավանդներ
  Փոխանցվող (իրացվող) ավանդները ներառում են բոլոր ավանդները, որոնք`
ա) կարող են փոխանակվել թղթադրամների և մանրադրամների` ըստ պահանջի, ըստ անվանական արժեքի` առանց տուգանքների կամ սահմանափակումների,
բ) կարող են անմիջականորեն օգտագործվել վճարումները անդորրագրով, փոխանցումով, դուրսգրմամբ, հաշվեգրմամբ կամ այլ միջոցներով իրականացնելու համար:
Փոխանցվող ավանդներին են դասվում բանկերի և այլ ֆինանսավարկային մարմինների թղթակցող հաշիվները, ինչպես նաև ցպահանջ ավանդները:
Փոխանցվող ավանդները չեն կարող ունենալ բացասական մեծություն:
Օրինակ` ընթացիկ կամ հաշվարկային բանկային հաշիվը սովորաբար դիտարկվում է որպես փոխանցվող ավանդ, բայց եթե հաշվի մնացորդը գերազանցում է, ապա միջոցների ամբողջական առգրավումը արտացոլվում է որպես ավանդների առգրավում, իսկ գերածախսված գումարներն արտացոլվում են որպես փոխառության տրամադրում (տես բաժին 4):
Փոխանցվող ավանդներին չեն դասվում և դիտարկվում են որպես այլ ավանդներ (տես ենթաբաժին 29) ավանդային հաշիվների որոշ տեսակներ, որոնք օժտված են փոխանցման սահմանափակ բնութագրիչներով: Օրինակ` որոշ ավանդներ ունեն այնպիսի սահմանափակումներ, ինչպիսիք են երրորդ կողմի վճարումների քանակը, որոնք կարող են թողարկվել այդ ժամանակաշրջանի համար կամ երրորդ կողմին առանձին վճարների նվազագույն չափը:
Փոխանցվող ավանդները պետք է դասակարգվեն հետևյալ բնութագրիչներով`
ա) արտացոլված են ազգային արժույթում կամ արտարժույթում
բ) հանդիսանում են պարտավորություններ ռեզիդենտ-հաստատությունների կամ արտաքին աշխարհի համար:
221 Միջբանկային դիրքեր
 

Բանկերը ընդունում են ավանդներ այլ ինստիտուցիոնալ միավորներից և հանձնում են փոխառություններ:

Միջբանկային դիրքերը այնպիսի փոխանցվող ավանդներ են, որոնց հետ գործարքներում երկու կողմն էլ` և վարկատու և վարկառու հանդիսանում է բանկը:
Հնարավոր է առաջանան դեպքեր, երբ միջբանկային դիրքերի գործիքների դասակարգումը հստակ չէ, օրինակ` սահմանված չեն գործարքների կողմերը, կամ մի կողմը գործիքը դիտարկում է որպես փոխառություն, մյուսը` որպես ավանդ: Այդ դեպքում ըստ պայմանավորվածության, որպեսզի ապահովել համաչափ արտացոլանք, բոլոր միջբանկային դիրքերը, բացի արժեթղթերից (տես բաժին 3) և այլ դեբիտորական և կրեդիտորական պարտքերից (տես բաժին 8), դասակարգվում են որպես ավանդներ:

2211 Միջբանկային դիրքեր ազգային արժույթով
22111 Ռեզիդենտների միջբանկային դիրքեր ազգային արժույթով
22112 Ոչ ռեզիդենտների միջբանկային դիրքեր ազգային արժույթով
2212 Միջբանկային դիրքեր արտարժույթով
22121 Ռեզիդենտների միջբանկային դիրքեր արտարժույթով
22122 Ոչ ռեզիդենտների միջբանկային դիրքեր արտարժույթով
229 Այլ փոխանցվող ավանդներ
2291 Այլ փոխանցվող ավանդներ ազգային արժույթով
22911 Ռեզիդենտների ազգային արժույթով փոխանցվող այլ ավանդներ
22912 Ոչ ռեզիդենտների ազգային արժույթով փոխանցվող այլ ավանդներ
2292 Այլ փոխանցվող ավանդներ արտարժույթով
22921 Ռեզիդենտների արտարժույթով փոխանցվող այլ ավանդներ
22922 Ոչ ռեզիդենտների արտարժույթով փոխանցվող այլ ավանդներ
29 Այլ ավանդներ
  Այլ ավանդները ներառում են բոլոր պահանջները` (բացառությամբ փոխանցվող ավանդների, տես ենթաբաժին 22) ձևակերպված որպես ավանդ:
Այլ ավանդներին են դասվում`
- խնայողական ավանդները (որոնք միշտ չփոխանցվող են),
- շտապ ավանդներն ու չշրջանառվող ավանդային հավաստագրերը,
- բաժնետոմսերը կամ ավանդների նման վկայությունները` թողարկված դրամավարկային-խնայողական ասոցիացիաների, շինարարական կոոպերատիվների, վարկային միությունների և այլնի կողմից;
- սահմանափակ փոխանցմամբ ավանդները, որոնք չեն ներառվում փոխանցվող ավանդների դասում,
- ԱՄՀ-ի նկատմամբ պահանջները, որոնք միջազգային պահուստների բաղադրամաս են և փոխառություններ չեն համարվում, (փոխառություններ համարվող ԱՄՀ-ի նկատմամբ պահանջները պետք է ներառվեն փոխառությունների մեջ, տես բաժին 4),
- վճարման ենթակա կանխիկ մարժաները (տոկոսադրույքների տարբերություն)` կապված ֆինանսական ածանցյալ գործիքների պայմանագրերի հետ (տես ենթաբաժին 71-ի պարզաբանումը),
- արժեթղթերի վաճառքի մասին շատ կարճաժամկետ փոխհատուցմամբ համաձայնագրերը (օրինակ` հաջորդ օրը), եթե նրանք համարվում են դրամի ազգային կատեգորիայի մաս` լայն սահմանմամբ (արժեթղթերի վաճառքի մասին փոխհատուցմամբ այլ համաձայնագրերը պետք է դասակարգվեն որպես փոխառություններ, տես բաժին 4);
Որպես արտարժույթով ավանդ կարելի է դիտարկել նաև չտեղաբաշխված ոսկով հաշիվները (տես «Դրամական ոսկի» 11 ենթաբաժնի պարզաբանումը):
Բացի այդ, տեղաբաշխված և չտեղաբաշխված հաշիվների տարանջատումը հնարավոր է նաև այլ թանկարժեք մետաղների համար, և դա պետք է արտացոլվի հետևյալ տեսքով`
- չտեղաբաշխված մետաղների համար հաշիվները դիտարկվում են որպես արտարժույթով ավանդներ,
- տեղաբաշխված մետաղների համար հաշիվները դիտարկվում են որպես ակտիվներ արժեքների տեսքով և չեն վերաբերում Դասակարգչի կատեգորիաներին:
Բոլոր հատվածները կարող են լինել փոխանցվող և այլ ավանդների տնօրինողներ: Սովորաբար ավանդները որպես պարտավորություն ընդունում են ֆինանսական ընկերությունները, սակայն որոշ երկրներում ավանդները որպես պարտավորություններ թույլատրվում է ընդունել նաև ոչ ֆինանսական ընկերություններին, պետական կառավարման մարմիններին և տնային տնտեսություններին:
Այլ ավանդները կարող են դասակարգվել հետևյալ բնութագրիչներին համապատասխան.
ա) առաջադրված են արդյոք ավանդները ազգային արժույթով թե արտարժույթով
բ) հանդիսանում են դրանք արդյոք ռեզիդենտ հաստատությունների թե արտաքին աշխարհի պարտավորություններ:
291 Այլ ավանդներ ազգային արժույթով
2911 Ռեզիդենտների այլ ավանդներ ազգային արժույթով
2912 Ոչ ռեզիդենտների այլ ավանդներ ազգային արժույթով
292 Այլ ավանդներ արտարժույթով
2921 Ռեզիդենտների այլ ավանդներ արտարժույթով
2922 Ոչ ռեզիդենտների այլ ավանդներ արտարժույթով
3 Պարտքի արժեթղթեր
  Պարտքի արժեթղթերը շրջանառվող գործիքներ են, որոնք պարտքի վկայությունն են:
Պարտքի արժեթղթերը ներառում են`
- մուրհակները, ազատ շրջանառվող ավանդային հավաստագրերը, բանկային ակցեպտները, առևտրային ծրագրերը, պարտքի պարտավորությունները, արժեթղթերը` ապահոված ակտիվներով և այլ նմանատիպ գործիքները, որոնք սովորաբար ենթակա են վաճառքի ֆինանսական շուկայում:
Մուրհակները արժեթղթեր են, որոնք իրենց բաժնետերերին տալիս են անվերապահ իրավունք նշված ժամկետում ստանալ հաստատագրված գումար: Մուրհակները թողարկում և վաճառում են կազմակերպված շուկաներում անվանական արժեքից ցածր գներով, որոնք կախված են տոկոսադրույքից և մարման ժամկետներից:
Պարտքի արժեթղթերն ու պարտքի պարտավորություններն իրենցից ներկայացնում են արժեթղթեր, որոնք իրենց բաժնետերերին տալիս են անվերապահ իրավունք ստանալու հաստատագրված վճարներ կամ պայմանագրով նախատեսված փոփոխական գումարի վճարներ, ինչն էլ փաստում է, որ տոկոսների ստացումը դեբիտորի եկամուտներից կախված չէ: Պարտքի արժեթղթերն ու պարտքի պարտավորություններն իրենց բաժնետերերին սահմանված ամսաթվին տալիս են նաև անվերապահ իրավունք ստանալու հաստատագրված գումար վարկատուին վճարելու համար:
Փոխառությունները, որոնք դարձել են շրջանառվող, կարող են մի բաժնետիրոջից անցնել մյուսին և պետք է վերադասակարգվեն դուրս գալով փոխառություններից` (տես բաժին 4) ներառվելով պարտքի արժեթղթերում: Այսպիսի վերադասակարգման համար պետք է առկա լինեն երկրորդային շուկայում առևտրի ապացույցներ` ներառյալ «շուկայի արտադրողները» և գործիքների հաճախ գնանշումները, այնպիսին ինչպիսին են գնորդի և վաճառողի գների միաժամանակյա գնացուցակները:
Չմասնակցող արտոնյալ բաժնետոմսերը այնպիսի բաժնետոմսեր են, որոնցով վճարվում է հաստատագրված եկամուտը, բայց որոնք չեն նախատեսում մասնակցություն բաժնետիրական ընկերության լուծարման դեպքում մնացորդային արժեքի բաշխմանը: Այս բաժնետոմսերը դասակարգվում են որպես պարտքի արժեթղթեր: Փոխառությունները, որոնք կարող են փոխարկվել կապիտալում, նույնպես պետք է դասակարգվեն այս կատեգորիայում, քանի դեռ նրանք չեն փոխարկվել:
Ակտիվներով և գրավով ապահոված արժեթղթերը և պարտքի պարտավորությունները դրանք այնպիսի համաձայնություններ են, համապատասխան որի տոկոսների և հիմնական պարտքի վճարումներն ապահովվում են որոշակի ակտիվների կամ եկամուտների հոսքերի վճարումներով: Այս գործընթացը կարող է անվանվել նաև արժեթղթավորում: Ակտիվներով ապահոված արժեթղթերը կարող են թողարկվել հատուկ հոլդինգային կամ այլ միավորների կողմից, որոնք վաճառում են այն, որպեսզի միավորեն միջոցները և նախաձեռնողին վճարեն համապատասխան ակտիվների գործառնությունների համար: Ակտիվներով ապահոված արժեթղթերը դասակարգվում են որպես պարտքի արժեթղթեր, քանի որ արժեթղթերը թողարկող կազմակերպությունները (էմիտենտները) պետք է վճարումներ կատարեն այն ժամանակ, երբ նրանց տնօրինողները չունեն մնացորդային պահանջներ ակտիվների նկատմամբ, որոնք էլ ծառայում են որպես երաշխիք, իսկ եթե լինեին մնացորդային պահանջներ, ապա տվյալ գործիքը կդասվեր բաժնետիրական կապիտալի կամ ներդրումային հիմնադրամների բաժնետոմսերի կատեգորիաներին (տես բաժին 5): Ակտիվներով ապահոված արժեթղթերը ապահովված են տարբեր տեսակի ֆինանսական ակտիվներով, օրինակ հիփոթեքային գրավներով և վարկային քարտերի փոխառություններով, ոչ ֆինանսական ակտիվներով և ապագա եկամուտների հոսքերով (այնպիսի եկամուտ, ինչպիսիք են երաժշտի եկամուտը կամ պետական կառավարման մարմնի սպասվելիք եկամուտը), որոնք մակրոտնտեսական վիճակագրության մեջ չեն համարվում տնտեսական ակտիվներ: Բանկային համաձայնագիրը ենթադրում է ֆինանսական կազմակերպության կողմից մուրհակի կամ փոխանցվող մուրհակի համաձայնություն` (վճարման համաձայնություն) կանխավճարի կամ ժամանակի որոշակի պահին սահմանված գումարի վճարման պայմանավորվածության դիմաց: Ավելի լայն իմաստով, բանկային համաձայնագրերը պետք է լինեն շրջանառվող: Միջազգային առևտրի մեծ ծավալները ֆինանսավորվում են հենց այս ճանապարհով: Բանկային համաձայնագրերը դասակարգվում են պարտքի արժեթղթերի հատվածում և իրենից ներկայացնում է բաժնետիրոջ կողմից առանց նախապայմանի պահանջ և պարտավորություն` համաձայնեցված ֆինանսական կազմակերպության կողմից, ֆինանսական կազմակերպության թղթակցային ակտիվ է հանդիսանում իր հաճախորդի նկատմամբ պահանջը: Բանկային կազմակերպությունները դիտարկվում են որպես ֆինանսական ակտիվներ համաձայնության պահից, եթե նույնիսկ դրամական միջոցները կարող են ստացվել ավելի ուշ:
Բաշխված արժեթղթերը այնպիսի արժեթղթեր են, որոնք վերափոխվել են արժեթղթերից հիմնական գումարի և արժեկտրոնի վճարից` զրոյական արժեկտրոնի վճարման ժամկետով պարտքի արժեթղթերի, որն էլ համընկնում է հիմնական գումարի և արժեկտրոնով վճարի մարման ժամկետների հետ: Բաշխման նշանակությունն այն է, որ առանձին դրամական հոսքերի նկատմամբ ներդրողի նախասիրությունները կարող են բավարարվել տարբեր միջոցներով` նախնական արժեթղթերի դրամական խառը հոսքերն օգտագործելու փոխարեն: Բաշխված արժեթղթերը կարող են ունենալ նախնական համաձայնագրից տարբերվող համաձայնագիր, որի դեպքում առաջանում են նոր պարտավորություններ: Գոյություն ունի բաշխված արժեթղթերի երկու տարբերակ.
ա) երբ երրորդ կողմը ձեռք է բերում սկզբնական արժեթղթերը ու օգտագործում այն բաշխված արժեթղթերի թողարկումն ապահովելու համար: Այդ ժամանակ կենտրոնացվում են նոր դրամական միջոցներ և առաջանում են նոր ֆինանսական գործիքներ,
բ) երբ չեն կենտրոնացվում նոր դրամական միջոցներ, իսկ սկզբնական արժեթղթերի վճարումները բաժանվում են և առանձին վաճառվում են էմիտենտի կողմից կամ էմիտենտի համաձայնությամբ գործող գործակալների միջոցով (ինչպիսին են դիլերները):
Ինդեքսավորվող արժեթղթերը այնպիսի գործիքներ են, որոնց համար արժեկտրոնով վճարումները (տոկոսները), կամ հիմնական գումարը կամ և մեկը, և մյուսը կապված են որոշակի ինդեքսի, ինչպիսին է գների ընդհանուր ինդեքսը կամ ինչ-որ ապրանքի գնի ինդեքսը: Նպատակը կայանում է նրանում, որպեսզի պահպանել գնողունակությունը կամ կապիտալի արժեքը գնաճի ժամանակահատվածում` ի լրումն տոկոսների տեսքով եկամտի ստացմանը: Պարտքի արժեթղթերը ըստ մարման ժամկետների լինում են կարճաժամկետ և երկարաժամկետ: Պարտքի արժեթղթերի համար կիրառելի է նաև բաժանումը ցուցակված և չցուցակված գործիքների:
31 Կարճաժամկետ պարտքի արժեթղթեր
  Կարճաժամկետ պարտքի արժեթղթեր են գանձապետական մուրհակները, ազատ շրջանառվող ավանդային և խնայողական հավաստագրերը, բանկային համաձայնագրերը և այլ արժեթղթեր, որոնց սկզբնական մարման ժամկետը կազմում է մեկ տարի և պակաս:
Պարտքի արժեթղթերը մեկ տարի և պակաս ժամկետով, պետք է դասակարգվեն որպես կարճաժամկետ, նույնիսկ եթե նրանք թողարկվել են երկարաժամկետ ծրագրերին համապատասխան, ինչպիսիք են եվրոնոտների թողարկման ծրագրերը:
(Եվրոնոտը լողացող տոկոսադրույքով կարճաժամկետ պարտավորություններ են, եվրոարժութային շուկաներում զետեղված և թողարկված բանկի երաշխիքներով` միջնաժամկետ վարկերի ապահովման համար):
311 Կարճաժամկետ պարտքի արժեթղթեր ցուցակված
312 Կարճաժամկետ պարտքի արժեթղթեր չցուցակված
32 Երկարաժամկետ պարտքի արժեթղթեր
  Երկարաժամկետ պարտքի արժեթղթերն են մուրհակները, բանկային համաձայնագրերը, ազատ շրջանառվող ավանդային և խնայողական հավաստագրերը, հիփոթեքային արժեթղթերը, բնակարանային հավաստագրերը և այլ արժեթղթեր, որոնց սկզբնական մարման ժամկետը կազմում է մեկ տարուց ավել: Մարման կամայական ժամկետներով պահանջները, որոնցից վերջինը կազմում է մեկ տարի և ավել, և պահանջներ` մարման անորոշ ժամկետով, պետք է դասակարգվեն որպես երկարաժամկետ:
321 Երկարաժամկետ պարտքի արժեթղթեր ցուցակված
322 Երկարաժամկետ պարտքի արժեթղթեր չցուցակված
4 Փոխառություններ
 

Փոխառությունները ֆինանսական ակտիվներ են, որոնք
- առաջանում են, երբ վարկատուն տրամադրում է պարտքով միջոցներ անմիջապես վարկառուին,
- ձևակերպվում են փաստաթղթեր, որոնք շրջանառվող չեն
Փոխառությունները ներառում են`
- վարկ օվերդրաֆտի տեսքով (հաշվին առկա միջոցների գերածախս)
(Օվերդրաֆտը փոխանցվող ավանդների հաշվի սահմանաչափի գերազանցման հետևանք է և դասակարգվում է որպես փոխառություն:
Սակայն, չօգտագործած վարկային գծերը չեն համարվում պարտավորություն, քանի որ նրանք ունեն պայմանական բնույթ),
- փոխառություններ տարաժամկետ մարմամբ,
- տարաժամկետ գնման վարկեր,
- փոխառություններ առևտրային վարկերի ֆինանսավորման համար
- պահանջներ ԱՄՀ-ի նկատմամբ կամ պարտավորություններ ԱՄՀ-ի նկատմամբ փոխառությունների տեսքով:
Որպես փոխառություններ կարող են դասակարգվել նաև`

- արժեթղթերը,
- վաճառքի մասին համաձայնագրերը արժեթղթերի գնման իրավունքով,
- ոսկով սվոփները,
- ֆինանսավորումը ֆինանսական լիզինգի միջոցով:
Փոխառությունների մեջ չեն դասվում`
- դեբիտորական կամ կրեդիտորական պարտքը, որը ֆինանսական ակտիվների առանձին կատեգորիա է (տես բաժին 8),
- փոխառություններ, որոնք ձևափոխվել են պարտքի արժեթղթերի (փոխառություններ, որոնք դարձել են շրջանառվող և կարող են փոխանցվել մի բաժնետիրոջից մյուսին, տես բաժին 3):
Հետգնման իրավունքով արժեթղթերի վաճառքի մասին համաձայնագիրը գործարք է, որտեղ արժեթղթերը տրամադրվում են կանխիկ գումարի դիմաց` այդ կամ համանման արժեթղթերը հաստատագրված գնով ժամանակի որոշակի պահին, կամ հետգնման «բաց» ժամկետով հետագայում գնման պարտավորությամբ (սովորաբար մեկ կամ մի քանի օր հետո կամ ավելի ուշ ժամկետում): Արժեթղթերի հետգնման տրամադրումը կանխիկ դրամով գրավի դիմաց, տնտեսական տեսանկյունից այնպիսի գործարք է, ինչպիսին է հետագա արժեթղթերի վաճառքի գնման համաձայնությունը, բոլոր այս գործառույթները ենթադրում են արժեթղթերի տրամադրումը որպես փոխառության կամ ավանդի ապահովման ձև:
Ռեպոն արժեթղթերի վաճառքի մասին համաձայնություն է հետգնմամբ, համաձայն որի արժեթղթերը տրամադրվում են կանխիկ դրամի դիմաց` այդ կամ համանման արժեթղթերը հաստատագրված գնով հետագայում ժամանակի որոշակի պահին հետգնման պարտավորությամբ: (Դրանք կոչվում են ռեպո արժեթղթեր տրամադրողի տեսանկյունից և հակադարձ ռեպո` արժեթղթերը ստացողի տեսանկյունից):
Միջոցների ստացումն ու տրամադրումը հետագայում հետգնմամբ` համապատասխան արժեթղթերի վաճառքի մասին համաձայնագրերի, կարելի է դիտարկել որպես փոխառություն կամ ավանդ: Ընդհանուր առմամբ այն համարվում է փոխառություն, բայց կարող է դասակարգվել որպես ավանդ (տես ենթաբաժին 29), եթե ենթադրում է ավանդներ ընդունող կազմակերպության պարտավորություններ և լայն սահմանմամբ ներառվում է դրամի ազգային կատեգորիայում: Եթե արժեթղթերի հետագա հետգնմամբ համաձայնագիրը վաճառքի մասին չի ենթադրում կանխիկ դրամի տրամադրում (այսինքն` եթե մի արժեթուղթը փոխանակվում է մեկ այլ արժեթղթի, կամ մի կողմը տրամադրում է արժեթղթերն առանց գրավի), ապա չկա ոչ փոխառություն, ոչ էլ ավանդ: Սակայն ռեպոյի գործարքների հետ կապված կանխիկ դրամի տեսքով երաշխիքային ավանդների վճարման պահանջի դեպքում դրանք դասակարգվում են որպես փոխառություններ: Արժեթղթերը որպես գրավ, այլ արժեթղթերի պարտքով տրամադրման դեպքում, ներառյալ արժեթղթերի հետգնման մասին համաձայնագիրը, դիտարկվում են որպես տնտեսական սեփականատիրոջը հավատարիմ: Այսպիսի մոտեցումը պայմանավորված է նրանով, որ դրամական միջոցներ ստացողը դեռ կրում է ռիսկեր կամ ստանում օգուտ` կապված արժեթղթերի գնի ցանկացած փոփոխության հետ:
Ոսկու սվոփը ենթադրում է ոսկու արտարժույթով փոխանակում ավանդների` համաձայնեցված ոսկու գնին և հակադարձ գործարքի հետագայում սահմանված ամսաթվին անցկացմանը: Ոսկի ստացողը (դրամական միջոցներ տրամադրողը) սովորաբար, չի ամրագրում ոսկին ակտիվների և պասիվների իր հաշվեկշռում, այն դեպքում երբ ոսկի տրամադրողը (դրամական միջոցներ ստացողը) սովորաբար չի բացառում ոսկին ակտիվների և պասիվների իր հաշվեկշռից: Այսպիսով, գործարքը նման է հակադարձ հետգնման մասին համաձայնությանը և պետք է արտացոլվի որպես ապահոված փոխառություն կամ ավանդ (տես ենթաբաժին 29): Ոսկու սվոփները նման են արժեթղթերի հակադարձ հետգնմամբ մասին համաձայնագրերի, բացառությամբ այն դեպքի, երբ ապահովություն է հանդիսանում ոսկին:
Երբ ապրանքները ձեռք են բերվում ֆինանսական լիզինգի պայմաններով, համարվում է, որ տեղի է ունենում ապրանքների տնտեսական սեփականության անցում վարձատուից վարձակալին: Ընդ որում սեփականության հետ կապված բոլոր ռիսկերն ու պարգևատրումները փոխանցվում են ապրանքի իրավաբանական սեփականատիրոջից, այսինքն` վարձատուից, ապրանքի օգտագործողին, այսինքն` վարձակալին: Վարձակալը պարտավորվում է պայմանագրին համապատասխան կատարել վճարումներ, որոնք թույլ կտան վարձատուին պայմանագրի գործունեության ժամկետի ընթացքում փոխհատուցել ամբողջ կամ գրեթե ամբողջ ծախսերը և ստանալ տոկոսներ: Փաստացի սեփականության փոխանցումը նշանակում է, որ վարձատուն տրամադրում է փոխառություն վարձակալին, վարձակալն օգտագործում է այդ փոխառությունը ակտիվ ձեռք բերելու համար, իսկ վարձակալի վճարները վարձատուին իրենցից ներկայացնում են ոչ թե վարձավճար ակտիվի համար, այլ տոկոսների վճարում, հնարավոր է ծառայությունների դիմաց վճար, ինչպես նաև մայր գումարի մարում ըստ պայմանականորեն տրամադրված փոխառության:
Առանձնացվում են երկարատև և կարճատև փոխառություններ, որոնք կարելի է մանրամասնեցնել այնպիսի չափանիշներով, ինչպիսիք են արժույթը և քաղաքացիությունը, եթե վիճակագրական մարմիններում առկա է հնարավորություն և անհրաժեշտություն նշված ֆինանսական գործիքների տնտեսական վերլուծության համար:
Անհրաժեշտ է նաև առանձնացնել այն փոխառությունները, որոնք չնայած, որ ստացված են ավելի քան մեկ տարի ժամկետով, բայց դիտարկվող հաշվետու ժամանակահատվածում մարմանը մնացել է ավելի քիչ քան մեկ տարի ժամանակ, ինչպես նաև հիփոթեքով ապահովված փոխառությունները:

41 Կարճաժամկետ փոխառություններ
  Կարճաժամկետ փոխառությունները ներառում են 4-րդ բաժնում դիտարկված փոխառությունները, որոնց սկզբնական մարման ժամկետը կազմում է մեկ տարի և պակաս: Փոխառությունները, որոնք ենթակա են մարման վարկատուի պահանջով, պետք է դասակարգվեն որպես կարճաժամկետ, նույնիսկ եթե սպասվում է, որ դրանց մարման պահանջը կլինի ոչ ավելի շուտ, քան մեկ տարի:
411 Կարճաժամկետ փոխառություններ ազգային արժույթով
4111 Ռեզիդենտների կարճաժամկետ փոխառություններ ազգային արժույթով
4112 Ոչ ռեզիդենտների կարճաժամկետ փոխառություններ ազգային արժույթով
412 Կարճաժամկետ փոխառություններ արտարժույթով
4121 Ռեզիդենտների կարճաժամկետ փոխառություններ արտարժույթով
4122 Ոչ ռեզիդենտների կարճաժամկետ փոխառություններ արտարժույթով
42 Երկարաժամկետ փոխառություններ
  Երկարաժամկետ փոխառությունները ներառում են 4-րդ բաժնում դիտարկված փոխառությունները, որոնց մարման սկզբնական ժամկետը կազմում է ավելի քան մեկ տարի:
421 Երկարաժամկետ փոխառություններ ազգային արժույթով
4211 Ռեզիդենտների երկարաժամկետ փոխառություններ ազգային արժույթով
4212 Ոչ ռեզիդենտների երկարաժամկետ փոխառություններ ազգային արժույթով
422 Երկարաժամկետ փոխառություններ արտարժույթով
4221 Ռեզիդենտների երկարաժամկետ փոխառություններ արտարժույթով
4222 Ոչ ռեզիդենտների երկարաժամկետ փոխառություններ արտարժույթով
5 Բաժնետիրական կապիտալ և ներդրումային հիմնադրամների բաժնետոմսեր
  Բաժնետիրական կապիտալը և ներդրումային հիմնադրամների բաժնետոմսերը ունեն այն առանձնահատկությունը, որ նրանց բաժնետերերին է պատկանում ինստիտուցիոնալ միավորի ակտիվների նկատմամբ մնացորդային պահանջը, որը թողարկել է տվյալ գործիքը:
Բաժնետիրական կապիտալը դա ընկերության կապիտալն է անձանց բաժնետոմսերի տեսքով, որոնք էլ հանդիսանում են սեփականատեր-բաժնետերեր:
Համաձայն ԱՀՀ 2008-ի, բաժնետիրական կապիտալը իրենից ներկայացնում է ինստիտուցիոնալ միավորի կապիտալում սեփականատիրոջ միջոցները: Ի տարբերություն պարտքի պարտավորությունների, բաժնետիրական կապիտալը սեփականատիրոջը չի տալիս իրավունք ստանալու նախապես սահմանված գումար կամ բանաձևով որոշվող գումար:
Ներդրումային հիմնադրամների բաժնետոմսերը հատուկ դեր ունեն ֆինանսական միջնորդության մեջ` որպես յուրատեսակ կոլեկտիվ ներդրումներ այլ ակտիվներում, այդ պատճառով նրանք նույնականացվում են առանձին:
Բաժնետիրական կապիտալը և ներդրումային հիմնադրամների բաժնետոմսերը դիվիդենդների կամ կազմակերպությունների եկամտի բաշխման այլ ձևերի աղբյուր են: Այս գործիքների ցանկացած տեսակների համար կարող են գոյություն ունենալ վերաներդրվող եկամուտներ (այսինքն` ակտիվներում կրկնակի ներդրվող):
Ըստ բաժնետիրական կապիտալի և ներդրումային հիմնադրամների բաժնետոմսերի կարող են լինել հոլդինգային զգալի եկամուտներ կամ վնասներ (այսինքն` այն եկամուտները կամ վնասները, որոնք ստացվել են սեփականատիրոջ ակտիվներից գնաճի հետևանքով ակտիվների գների փոփոխությունից): Այս գործիքների ձեռք բերման համար առավել հաճախ պատճառ է հանդիսանում բաժնետոմսերի տիրապետման հետևանքով հոլդինգային եկամտի տեսքով շահույթ ստանալու ցանկությունը:
Բաժնետիրական կապիտալի և ներդրումային հիմնադրամների բաժնետոմսերի հետ գործողությունների հետ կապված ֆինանսական ծառայությունների դիմաց վճարները հաշվարկվում են նույն տեսակ, ինչպես և պարտքի արժեթղթերի դեպքում` այսինքն` որպես ֆինանսական միջնորդի կողմից դրանց վաճառքի գնի ու միջին գնի տարբերություն, և միջին գնի ու միջնորդի կողմից ձեռք բերման գնի տարբերություն: Այն մեկնաբանվում է որպես բացարձակ վճար:
51 Բաժնետիրական կապիտալ
 

Բաժնետիրական կապիտալը ներառում է բոլոր գործիքներն ու փաստաթղթերը, որոնք հաստատում են կորպորացիայի կամ կվազիկորպորացիայի ակտիվների մնացորդային արժեքի նկատմամբ պահանջները, ինչից հետո բոլոր վարկատուների պահանջները բավարարված են: Բաժնետիրական կապիտալը դիտարկվում է որպես ինստիտուցիոնալ միավորի բաժնետոմսերը թողարկող պարտավորություն:
Իրավաբանական անձանց բաժնետիրական կապիտալի նկատմամբ սեփականության իրավունքը սովորաբար հաստատվում է բաժնետոմսերի կամ բաժնեմասերի հավաստագրերով, կանխավճարային անդորրագրով, մասնակցության հավաստագրերով և այլ նմանատիպ փաստաթղթերով:
Ավանդներային անդորրագրերը արժեթղթեր են, որոնք հավաստում են այլ երկրների ցուցակումներում ընդգրկված արժեթղթերի նկատմամբ սեփականության իրավունքը: Դեպոզիտարիաները տալիս են ցուցակված արժեկտրոններ, որոնք հաստատում են սեփականության իրավունքը մեկ այլ բորսայի ցուցակված արժեթղթերի նկատմամբ:
Մասնակցության արտոնյալ բաժնետոմսերը դրանք բաժնետոմսեր են, որոնք նախատեսում են մնացորդային արժեքի բաշխման մասնակցությունը բաժնետիրական ընկերության արձակման դեպքում: Այսպիսի բաժնետոմսերը իրենցից ներկայացնում են նաև արժեթղթեր բաժնետոմսերի տեսքով, անկախ նրանից, թե եկամուտը հաստատված գումար է, թե սահմանվում է բանաձևի համաձայն: Չմասնակցող արտոնյալ բաժնետոմսերը դիտարկվում են որպես պարտքի արժեթղթեր (տես բաժին 3)` համաձայն վերը բերված բացատրությունների:
Բաժնետիրական կապիտալը բաժանվում է հետևյալ տեսակների`
- ցուցակված բաժնետոմսեր,

- չցուցակված բաժնետոմսեր,
- կապիտալում մասնակցության այլ ձևեր:
Ինչպես ցուցակված, այնպես էլ չցուցակված բաժնետոմսերը շրջանառվող գործիքներ են և այդ պատճառով էլ իրենցից ներկայացնում են արժեթղթեր բաժնետոմսերի տեսքով: Բաժնետիրական կապիտալին վերաբերող երեք տեսակի գործառույթներ են տարբերակում`
1. Ֆոնդային բորսայում բաժնետոմսերի առք ու վաճառք
Կորպորացիաները ժամանակ առ ժամանակ վերակազմավորում են իրենց բաժնետոմսերը և կարող են առաջարկել բաժնետերերին բաժնետոմսերի նոր քանակ յուրաքանչյուր նախկին բաժնետոմսի դիմաց: Սակայն, այս բոնուսային բաժնետոմսերի տրամադրումը չի դիտարկվում որպես գործառույթ, այլ համարվում է վերանվանման ձև, քանի որ բաժնետոմսերի նոր քանակի արժեքը բազմապատկված նոր գնով իրենից ներկայացնում է կորպորացիայի կապիտալի արժեքի այն նույն մասը, ինչը նախկին բաժնետոմսերի քանակն է բազմապատկված նախկին գնով:
2. Սեփականատիրոջ կողմից կապիտալի ներգրավումը կամ որոշ դեպքերում կապիտալի դուրսբերումը Սեփականատերերը կարող են ընկերություն ներդնել լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ, օրինակ` ընկերության կողմից հիմնական ֆոնդերի ձեռքբերման, շրջանառվող նյութական միջոցների պահուստների կուտակման, ֆինանսական ակտիվների ձեռք բերման կամ պարտավորությունների մարման համար: Կվազիկորպորացիայի սեփականատերերի կողմից հիմնական ֆոնդերի և այլ ակտիվների փոխանցումները նույնպես ներառվում են կապիտալում ի լրումն: Այսպիսի վճարումները պետք է դիտարկվեն որպես կապիտալի ձեռք բերում, նույնիսկ եթե որևէ նոր բաժնետոմս չի թողարկվել ֆինանսական ներդրումների հետ կապված:
Կապիտալի դուրսբերումը կարող է ընդունել
● հիմնական ֆոնդերից կամ այլ ակտիվների վաճառքից ստացվող մուտքերի ձև,
● կվազիկորպորացիայից իր սեփականատիրոջը հիմնական ֆոնդերի ու այլ ակտիվների փոխանցման ձև,

● դրամական միջոցների դուրսգրում կուտակված չբաշխված եկամտից ձև,
● հատկացումներ հիմնական կապիտալի սպառման փոխհատուցման համար ձևեր: Բացի այդ, այն դեպքերում, երբ վերջին ժամանակահատվածի համար վճարված դիվիդենդները զգալի գերազանցում են եկամուտների միջին մեծությունը, այդ գերազանցումը (այսինքն` «լրացուցիչ դիվիդենդները») պետք է դիտարկվի որպես սեփականատիրոջ կողմից կապիտալի դուրսբերում: Լիկվիդացիոն դիվիդենդները` վճարվող բաժնետերերի կողմից, երբ ընկերությունը սնանկ է ճանաչվել, պետք է արտացոլվեն որպես բաժնետիրական կապիտալի դուրսբերում:
3. Ձեռնարկության եկամտի վերաներդրման ժամանակ կապիտալի համալրումն ու դուրսգրումը օտարերկրյա ուղղակի ներդրմամբ

Շահութաբաժինը համեմատական է ընկերության կապիտալում օտարերկրյա ուղղակի ներդրման մասնաբաժնին և դիտարկվում է որպես դուրսգրված և բաշխված եկամտի վերաներդրման ձևով (ընկերության տարեկան եկամտի մասը չի բաշխված բաժնետերերի միջև, այլ կրկնակի ներդրվում է ակտիվներում): Պայմանական ռեզիդենտ-միավորները դիտարկվում են որպես կվազիկորպորացիաներ: Օրինակ` ոչ ռեզիդենտին պատկանող տան ընդլայնումը արտացոլվում է որպես պայմանական ռեզիդենտ-միավորին պատկանող ակտիվի արժեքի ավելացում` ոչ ռեզիդենտ սեփականատիրոջ կապիտալի արժեքի համապատասխան ավելացմամբ: Սակայն տան սեփականությունից ստացվող ամբողջ եկամուտը արտացոլվում է որպես պայմանական ռեզիդենտ-միավորի սեփականատիրոջ կողմից դուրսգրված, իսկ վերաներդրման համար ոչ մի եկամուտ չկա: Այսպիսով, պայմանական ռեզիդենտ-միավորի կապիտալի ամբողջ զուտ արժեքը հավասարեցվում է համապատասխան ունեցվածքի արժեքին:

511 Բաժնետոմսեր ցուցակված
  Բաժնետոմսերը ցուցակված դա բաժնետոմսերի տեսքով արժեթղթեր են` գրանցված ֆոնդային բորսայում: Դրանք նույնպես անվանվում են բաժնետոմսեր գնանշված բորսայում: Բաժնետոմսերի ցուցակված գների գնանշման առկայությունը նշանակում է շուկայական գների առկայություն:
5111 Ռեզիդենտ-կազմակերպության բաժնետոմսեր ցուցակված
5112 Ոչ ռեզիդենտ-կազմակերպության բաժնետոմսեր չցուցակված
512 Բաժնետոմսեր չցուցակված
  Բաժնետոմսերը չցուցակված, դրանք բաժնետոմսերի տեսքով արժեթղթեր են, որոնք գրանցված չեն ֆոնդային բորսայում: Ցուցակված բաժնետոմսերը կարելի է անվանել նաև մասնավոր բաժնետիրական կապիտալ, սովորաբար այս ձևը ընդունում է վենչուրային կապիտալը (այսինքն` կապիտալ ներդրված ռիսկի բարձր աստիճանով, օրինակ` նախագծում, նոր ձեռնարկությունում, արտադրությունում և այլուր ներդրված կամ անհայտ ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսեր): Բաժնետոմսերը չցուցակված, սովորաբար թողարկվում են դուստր ձեռնարկությունների և փոքր ընկերությունների կողմից, և նրանց նկատմամբ կիրառվում են տարբեր կարգավորող պահանջներ, բայց նրանց նույնականացման համար ոչ մի սահմանափակում պարտադիր չէ:
5121 Ռեզիդենտ-կազմակերպության բաժնետոմսեր չցուցակված
5122 Ոչ ռեզիդենտ-կազմակերպության բաժնետոմսեր չցուցակված
519 Կապիտալում մասնակցության այլ ձևեր
  Կապիտալում մասնակցության այլ ձևերը դա կապիտալում մասնակցությունն է` չարտահայտված արժեթղթերի ձևով: Նրանք կարող են կապիտալում ներառել կվազիկորպորացիաների մասնակցությունը (ինչպիսիք են մասնաճյուղերը, հավատարմագրային կազմակերպությունները, սահմանափակ պատասխանատվությամբ և այլ տիպի գործընկերությունները), չինկորպորացված հիմնադրամների (այսինքն` մեկ անձին պատկանող) և պայմանական միավորների ձևով, որոնք ստեղծվում են անշարժ գույքի և բնական ռեսուրսների սեփականության իրավունքի արտացոլման համար:
Որոշ միջազգային կազմակերպությունների սեփականությունը չի գրանցվում բաժնետոմսերի տեսքով, և այդ պատճառով դասակարգվում է որպես կապիտալում մասնակցության այլ ձևեր (չնայած, Միջազգային հաշվարկների բանկի (ՄՀԲ) կապիտալում մասնակցությունը իրականացվում բաժնետոմսերի տեսքով` չցուցակված (տես խումբ 512):
Կապիտալում մասնակցությունը դա ընկերության կապիտալում մասնաբաժինն է, օրինակ` մասնակցությունը եկամտում և վնասում:
Մասնակցությունը եկամտում և վնասում` բենեֆիցիարի մասնակցությունն է ակտիվում, եկամուտը ենթակա է բաշխման բոլոր վարկատուների պահանջները բավարարումից հետո, իսկ բաժնետերերին` արտոնյալ բաժնետոմսեր և ընթացիկ պարտավորությունների ստանձնում:
5191 Կապիտալում ռեզիդենտ-կազմակերպության մասնակցության այլ ձևեր
5192 Կապիտալում ոչ ռեզիդենտ-կազմակերպության մասնակցության այլ ձևեր
52 Ներդրումային հիմնադրամների բաժնետոմսեր կամ բաժնեմասեր
  Ներդրումային հիմնադրամները խմբային ներդրումային կազմակերպություններն են, որոնց միջոցով ներդրողները միավորում են ներդրման միջոցները ֆինանսական կամ ոչ ֆինանսական ակտիվներում: Ձեռք բերելով հիմնադրամների բաժնետոմսեր, միավորները բաշխում են իրենց ռիսկերը հիմնադրամի բոլոր գործիքների միջև: Որպեսզի տարբերակել թե երբ են ոչ ֆինանսական միավորները անմիջականորեն ձեռք բերում ֆինանսական գործիքներ, ինչպիսիք են` արժեթղթերն ու բաժնետոմսերը, իսկ երբ նրանք ձեռք են բերվում ներդրումային հիմնադրամների միջոցով, վերջիններս ներկայացվում են առանձին: Ներդրումային հիմնադրամները ներառում են փոխառու հիմնադրամներ (բաց բաժնեմասային ներդրումային հիմնադրամներ) և բաժնեմասային տրեստներ: Ներդրումային հիմնադրամները թողարկում են բաժնետոմսեր, երբ նրանք կազմավորված են հավատարմագրային (տրաստային) ընկերության ձևով, և բաժնեմասեր` հավատարմագրային (տրաստային) ընկերության ձևով (այսինքն` հավատարմագրային կառավարման հիման վրա):
Ներդրումային հիմնադրամների բաժնետոմսերը իրենցից ներկայացնում են բաժնետոմսեր` թողարկվող փոխառու հիմնադրամի կողմից, որոնց կարող է տիրապետել փոխառու հիմնադրամը:
Ներդրումային հիմնադրամները բաժանվում են դրամական շուկայի հիմնադրամների (ԴՇՀ) և ոչ դրամական շուկայի հիմնադրամների:
Ներդրումային հիմնադրամների բաժնետոմսերի համար կարող է կիրառվել նաև գործիքների բաժանումը` ցուցակված և չցուցակված:
521 Դրամական շուկայի բաժնետոմսեր կամ բաժնեմասեր
 

Դրամական շուկայի հիմնադրամները (ԴՇՀ) իրենցից ներկայացնում են ներդրումային խմբային ծրագրեր, որոնք կուտակում են միջոցներ բնակչությանը բաժնետոմսեր և բաժնեմասեր վաճառելով: Ստացված միջոցները ներդրվում են հիմնականում դրամական շուկայի գործիքներում, բաժնետոմսերում և ԴՇՀ բաժնեմասերում, փոխանցվող պարտքի գործիքներում` մեկ տարուց ոչ ավել մնացած մարման ժամկետներով, բանկային ավանդներում և գործիքներում, որոնք նպատակ ունեն ստանալ եկամտի չափը, որը մոտ է դրամական շուկայի գործիքների տոկոսադրույքին:
ԴՇՀ բաժնետոմսերը կարող են փոխանցվել արժեկտրոնների կամ երրորդ կողմից այլ տեսակի ուղղակի վճարումների միջոցով:
Դրամական շուկայի հիմնադրամները այնպիսի ներդրումային հիմնադրամներ են, որոնք առավելապես ներդրումներ են կատարում միայն կարճաժամկետ արժեթղթերում, ինչպիսիք են գանձապետական մուրհակները, ավանդներային հավաստագրերը և առևտրային թղթերը:
Դրամական շուկայի բաժնետոմսերը երբեմն գործառնական առումով մոտ են փոխանցվող ավանդներին, օրինակ` անսահմանափակ արտոնություններով արժեկտրոնային հաշիվներին:
Եթե դրամական շուկայի բաժնետոմսերը ընդգրկված են երկրի դրամի կատեգորիայում լայն սահմանմամբ, ապա դրանք պետք է արտացոլված լինեն որպես առանձին հոդված, որպեսզի ապահովեն համաձայնեցվածություն դրամավարկային վիճակագրության հետ (տես` ենթաբաժին 21):
Ներդրումային բաժնեմասը անվանական արժեթուղթ է, որը հավաստում է` 

  • նրա սեփականատիրոջ փոխառության ներդրումային հիմնադրամի մասը կազմող սեփականության նկատմամբ իրավունքը,
  • կառավարող ընկերությունից փոխառության ներդրումային հիմնադրամի հավատարմագրային կառավարման պահանջի իրավունք,
  • տվյալ բաժնեմասային ներդրումային հիմնադրամի բաժնեմասերի բոլոր սեփականատերերի հետ վստահելի կառավարման մասին պայմանագրի լուծարման դեպքում (բաժնեմասային ներդրումային հիմնադրամի գործունեության դադարեցման դեպքում) դրամական փոխհատուցման իրավունք:
Դրամական շուկայի հիմնադրամի բաժնետոմսերն ու բաժնեմասերը իրենցից ներկայացնում են պահանջ զուտ ակտիվների արժեքի մասի նկատմամբ` հաստատված դրամական շուկայի հիմնադրամի կողմից:
Տեղեկություն.
Զուտ ակտիվները (նետտո ակտիվներ) ձևավորում են ընկերության կապիտալը և հավասար են ակտիվների ընդհանուր գումարին` բացառելով գումարային պարտավորությունները:
5211 Ռեզիդենտ-կազմակերպության դրամական շուկայի բաժնետոմսեր կամ բաժնեմասեր
5212 Ոչ ռեզիդենտ-կազմակերպության դրամական շուկայի բաժնետոմսեր և բաժնեմասեր
522 Ոչ դրամական շուկայի ներդրումային հիմնադրամների բաժնետոմսեր և բաժնեմասեր
  Այլ ներդրումային հիմնադրամների բաժնետոմսերը և բաժնեմասերը (այսինքն` ոչ դրամական շուկայի ներդրումային հիմնադրամների) իրենցից ներկայացնում են պահանջ զուտ ակտիվների արժեքի մասի նկատմամբ` հաստատված դրամական շուկայի հիմնադրամի կողմից, բացառությամբ դրամական շուկայի հիմնադրամների (տես 521):
Ոչ դրամական շուկայի հիմնադրամները սովորաբար ֆինանսական ակտիվներում կատարում են երկարաժամկետ ներդրում և հնարավոր է անշարժ գույքում: Այդպիսի գործիքները, սովորաբար չեն հանդիսանում փոխանցվող և չեն դիտվում որպես ավանդ:
5221 Ռեզիդենտ-կազմակերպության ոչ դրամական շուկայի ներդրումային հիմնադրամների բաժնետոմսեր կամ բաժնեմասեր
5222 Ոչ ռեզիդենտ-կազմակերպության ոչ դրամական շուկայի ներդրումային հիմնադրամների բաժնետոմսեր կամ բաժնեմասեր
6 Ապահովագրական, կենսաթոշակային ապահովության և ստանդարտացված երաշխիքային ծրագրեր
 

Ապահովագրական, կենսաթոշակային ապահովության և ստանդարտացված երաշխիքային ծրագրերը իրականացնում են եկամտի կամ հարստության վերաբաշխման գործառույթ` ֆինանսական կազմակերպությունների միջնորդությամբ: Վերաբաշխումը կարող է իրականացվել առանձին ինստիտուցիոնալ միավորների միջև ժամանակի միևնույն հատվածում կամ միևնույն ինստիտուցիոնալ միավորների համար տարբեր ժամանակահատվածների ընթացքում կամ այս երկուսի համադրմամբ: Ծրագրերին մասնակցող միավորները կատարում են հատկացումներ ծրագրերին և կարող են ստանալ վճարումներ (կամ կարգավորել պահանջները) նույն ժամանակահատվածում կամ ավելի ուշ:
Ապահովագրական ընկերությունները, հանդիսանալով միջոցների բաժնետերեր, ներդրումները կատարում են մասնակիցների անունից: Ներդրումային եկամտի մասը, որը բաշխվում է ծրագրերի մասնակիցների միջև որպես սեփականությունից եկամուտ, վերադարձվում է հատկացումներին լրացումների տեսքով: Զուտ հատկացումները (կամ զուտ ապահովագրական պարգևավճարները) սահմանվում են որպես փաստացի հատկացումներ (կամ ապահովագրության պարգևավճարներ) ավելացրած սեփականությունից ստացված բաշխված եկամուտները, հանած համապատասխան ֆինանսական հաստատության կողմից պահված ծառայությունների վճարները: Ծրագրերով վճարված զուտ հատկացումների տարբերությունը (կամ ապահովագրության պարգևավճարներ) և ստացված վճարումներից ու ապահովագրական փոխհատուցումներից, կազմում է այդ ծրագրերի պահուստը: Ակտիվների ծավալներում այլ փոփոխությունների արդյունքում ծրագրերի պահուստներին էական հավելումներ են ստացվում, հատկապես հոլդինգային շահույթներից:
Ապահովագրական, կենսաթոշակային ապահովության և ստանդարտացված երաշխիքային ծրագրերին վերաբերող հինգ տեսակ պահուստներ են տարբերակում: Դրանց թվին են պատկանում`

- ապահովագրական տեխնիկական պահուստներ (բացառությամբ կյանքի ապահովագրության պահուստների)

- կյանքի ապահովագրության և հավասարաչափ պարբերականությամբ վճարման (անուիտետ) իրավունք

- կենսաթոշակային նպաստների իրավունք
- կենսաթոշակային հիմնադրամների պահանջներ կենսաթոշակային ծրագրերի կառավարիչների նկատմամբ
 - պահուստներ ստանդարտացված երաշխիքային պահանջների կարգավորման համար

61 Ապահովագրական տեխնիկական պահուստներ, բացի կյանքի ապահովագրությունից
  Ապահովագրական տեխնիկական պահուստները (բացի կյանքի ապահովագրության պահուստներից) ներառում են ապահովագրության զուտ պարգևավճարների նախնական վճարումները (բացառությամբ կյանքի ապահովագրության պարգևավճարների) և չկարգավորվող պահանջների բավարարման համար նախատեսված ապահովագրական փոխհատուցումների պահուստները (բացառությամբ կյանքի ապահովագրության փոխհատուցումների):
Դրանք կազմված են վճարված, սակայն դեռ չվաստակած ապահովագրության պարգևավճարներից (անվանում են չվաստակած պարգևավճար) և դեռ չվճարված ապահովագրական փոխհատուցումներից, որոնց վճարման ժամկետը լրացել է, սակայն դեռ չի վճարվել (չվճարված փոխհատուցումներ), վերջիններս ներառում են դեպքեր, երբ վճարման գումարը վիճելի է կամ երբ իրադրությունը, որը հանգեցնում է պահանջմունքի առաջացմանը, դեռ չի հայտարարվել:
62 Կյանքի ապահովագրության և անուիտետի/ամենամյա վճարների ստացման իրավունք
  Կյանքի ապահովագրումը գործունեություն է, որի ընթացքում ապահովագրության վկայագրի բաժնետերը կատարում է պարբերական վճարումներ ապահովագրողին, որին ի պատասխան ապահովագրողը երաշխավորում է ապահովագրվողին (կամ որոշ դեպքերում այլ անձանց) որոշակի գումարի վճարում կամ անուիտետ որոշակի ժամկետում կամ` մինչ դրա լրանալը ապահովագրության վկայագրի բաժնետիրոջ մահվան դեպքում:
Կյանքի ապահովագրության կամ անուիտետի վճարումներ ստանալու իրավունքները արտացոլում են ապահովագրական վկայագրերի բաժնետիրոջ ապահովագրական ընկերության նկատմամբ ֆինանսական պահանջի ծավալները:
Այսպիսով, տնային տնտեսությունը կատարում է վճարում ապահովագրական ընկերությանը և փոխարենը ստանում ակտիվ` առաջացող անուիտետի պայմաններին համապատասխան: Ապահովագրական ընկերությունը ստանում է ֆինանսական ակտիվ տնային տնտեսության կողմից և դրանով ստանձնում որոշակի պարտականություններ նրա առջև:
Ապահովագրական ռեզիդենտ-ընկերությունները հաճախ տնային տնտեսություններին և արտաքին աշխարհի ձեռնարկություններին մատուցում են ծառայություններ, իսկ տնային տնտեսություններն ու ռեզիդենտ-ընկերությունները կարող են ձեռք բերել ապահովագրական ծառայություններ արտաքին աշխարհի ապահովագրական ընկերություններից:
Կյանքի ապահովագրության և անուիտետի վճարների ստացման իրավունքները (պահուստները) իրենցից ներկայացնում են ստացման ենթակա զուտ ապահովագրական պարգևավճարների և վճարման ենթակա ապահովագրական փոխհատուցումների միջև տարբերություն:
Չնայած նմանության, կյանքի ապահովագրության և ապահովագրություն` բացառությամբ կյանքի ապահովագրության, գործունեությունների միջև առկա է զգալի տարբերություն: Ապահովագրություն` բացառությամբ կյանքի ապահովագրության, իրենից ներկայացնում է ընթացիկ ժամանակահատվածում միջոցների վերաբաշխում ապահովագրական վկայագրերի բոլոր բաժնետերերի և որոշ պահանջներ ներկայացնող փոխհատուցվող վճարումների միջև: Կյանքի ապահովագրության պարգևավճարների` վճարված ապահովագրական վկայագրերի բաժնետիրոջ կողմից որոշակի ժամանակահատվածի համար, գլխավորապես վերաբաշխվում են այդ նույն ապահովադրին ավելի ուշ վճարումներ կատարելու համար: Ըստ էության կյանքի ապահովագրության պարգևավճարները հանդիսանում են ֆինանսական, այլ ոչ թե ընթացիկ գործարքներ: Անուիտետները սովորաբար առաջարկվում են կյանքի ապահովագրությամբ զբաղվող ընկերությունների կողմից և ռիսկերի կառավարման միջոց են: Անուիտետի օգնությամբ եկամուտների պարբերական հոսքը կարող է ստացվել խոշոր գումարի միանվագ վճարման դիմաց:
Ապահովագրական ռենտա ստացողը պաշտպանում է իրեն ռիսկից` համաձայնվելով ընդունել վճարումների որոշակի հոսք (որոշակի կամ բացարձակ արտահայտությամբ կամ որևէ բանաձևին համապատասխան, օրինակ` ինդեքսավորմանը) զգալի գումարի վճարման դիմաց: Ապահովագրական ընկերությունը ընդունում է ռիսկը` ակնկալելով ստանալ ավելին ներդրված գումարից, քան այն պետք է վճարի ապահովագրական ռենտայի ստացողին: Անուիտետների տոկոսադրույքները սահմանվում են հաշվի առնելով կյանքի սպասվող տևողությունը:
Վաղաժամ մահացողը ստանում է ավելի քիչ, իսկ ապահովագրական ընկերությունը ստանում է սպասվածից ավելին: Անուիտետները, սովորաբար, ավարտվում են ապահովագրական ռենտան ստացողի մահվան հետ միասին, և այդ պահին մնացած իրեն պատկանող ցանկացած պահուստներ փոխանցվում են ապահովագրական ընկերությանը: Սակայն, եթե ենթադրենք, որ ապահովագրական ընկերությունը ճշգրիտ կանխատեսել է ապահովագրական ռենտան ստացողների խմբի կյանքի սպասվող տևողությունը, այդ դեպքում նրանց մահից հետո մնացած միջոցները միջինում կլինեն զրոյական:
Ապահովագրական ընկերությունը ստիպված է վճարել նախատեսվածից ավելի երկարակյաց ապահովագրական ռենտա ստացողներին, ովքեր կարող են ստանալ ավելի մեծ գումար, քան իրենց սկզբնական վճարումն էր` ստացված եկամտում դրա ներդրումից: Գործող անուիտետների համար կյանքի սպասվող տևողության մեծացումը կբերի այն գումարի փոքրացմանը, որն ապահովագրական ընկերությունը ստանում է որպես ծառայությունների դիմաց վճար, և հնարավոր է այն դառնա բացասական: Այդ դեպքում ապահովագրական ընկերությանը ստիպված կլինի ներգրավել իր սեփական միջոցները` հուսալով փոխհատուցել այն ապագայում` նոր անուիտետների համար ավելի բարձր վճարներ սահմանելով:
Գործող անուիտետների համար`
- ապահովագրական ընկերության անուիտետների հետ կապված ծառայությունների դիմաց վճարումները ենթակա են վճարման տարեկան կտրվածքով և դասվում են այն տնային տնտեսության վերջնական սպառման ծախսերին (այդ թվում` ոչ ռեզիդենտ տնային տնտեսությունների), որին պատկանում է բենեֆիցիարը,
- ներդրումային եկամուտը ենթակա է վճարման ապահովագրական ընկերության կողմից և ստանում է այն տնային տնտեսությունը, որին պատկանում է բենեֆիցիարը,
- պահուստների արժեքների փոփոխությունը ըստ անուիտետի վճարում է այն տնային տնտեսությունը, որին պատկանում է ապահովագրական ընկերության բենեֆիցիարը:
63 Կենսաթոշակային նպաստի իրավունք
 

Կենսաթոշակային նպաստի իրավունքն արտացոլում է ինչպես ներկա, այնպես էլ ապագա կենսաթոշակառուների պահանջների ծավալն իրենց գործատուների կամ այն հիմնադրամների նկատմամբ` որոնք ընտրվել են գործատուի կողմից վաստակած կենսաթոշակը վճարելու համար գործատուի և աշխատակցի միջև աշխատանքային պայմանագրի պայմաններին համապատասխան:
Կենսաթոշակային նպաստի իրավունքները (պահուստները) իրենցից ներկայացնում են ստացման ենթակա զուտ հատկացումների և վճարման ենթակա կենսաթոշակային զուտ նպաստների միջև տարբերությունը: Կենսաթոշակային նպաստների իրավունքների մեծացում կարող է տեղի ունենալ մի կենսաթոշակային հիմնադրամից մյուսին` կենսաթոշակային նպաստների իրավունքների փոխանցման հաշվին:

Սոցիալական ապահովության և զբաղվածության հետ կապված այլ ծրագրերով տրամադրվող կենսաթոշակների բաժանումը ըստ երկրների էապես տարբերվում է: Կենսաթոշակների ամբողջական վերլուծության համար պարտականություններն ու դրանց հետ կապված հոսքերը պետք է արտացոլված լինեն բոլոր պետական և մասնավոր կենսաթոշակային ծրագրերում` ներառյալ սոցիալական ապահովությունը` անկախ նրանից կազմակերպված են վերջիններն առանձին հիմնադրամների տեսքով թե ոչ:

Կենսաթոշակային ապահովության ծրագրերին համապատասխան վճարումների ստացման իրավունքները ներառում են երկու դեպք`
- առաջինի դեպքում կենսաթոշակի չափը սահմանող բանաձևը նախապես համաձայնեցված է (նպաստների որոշակի մեծությամբ ծրագիր),

- երկրորդի դեպքում կենսաթոշակի մեծությունը կախված է ֆինանսական ակտիվների արդյունավետությունից, որոնք ձեռք են բերվում կենսաթոշակառուի հատկացումների հաշվին (հատկացումների որոշակի մեծությամբ ծրագիր):
Առաջինի դեպքում կիրառվում է կենսաթոշակը վճարողի պարտականությունների ակտուար գնահատականը, վերջինիս համար իրավունքների արժեքը դա ֆինանսական ակտիվների շուկայական արժեքն է, որի տնօրինողը կենսաթոշակային հիմնադրամն է ապագա բենեֆիցիարների անունից:

Գործատուի կողմից կենսաթոշակային ծրագրին իր աշխատակցի անունից որոշակի մեծությամբ հատկացումները դիտարկվում են որպես աշխատանքի վարձատրության մաս, որը ենթակա է վճարման գործատուի կողմից և ստացման` աշխատակցի կողմից:

Կենսաթոշակային իրավունքների տեսքով ներդրումային եկամուտը կուտակված ակտիվների նկատմամբ նույնպես արտացոլվում է որպես տնային տնտեսությունների կողմից բաշխված (նրանց կողմից ստացման ենթակա) և կենսաթոշակային հիմնադրամի կողմից վճարման ենթակա: Ներդրումային եկամուտը ներառում է վճարման ենթակա տոկոսներն ու դիվիդենտները գումարած կոլեկտիվ ներդրումային ծրագրերի բաշխված եկամուտը, եթե կենսաթոշակային հիմնադրամը հանդիսանում է նրանց բաժնետոմսերի բաժնետերը: Կենսաթոշակային հիմնադրամը կարող է տնօրինել սեփականությունը և նրանից ստանալ զուտ շահույթ, որը հաշվի է առնվում ներդրումային եկամուտների հետ միասին` որպես թոշակառու-բենեֆիցիարներին բաշխված շահույթ: Այս դեպքում «ներդրումային եկամուտ» տերմինը հարկավոր է մեկնաբանել բավականին ճկուն, եթե այն գոյություն ունի, անհրաժեշտ է ներառել որպես եկամտի աղբյուր: Կենսաթոշակային իրավունքների տեսքով կուտակված ակտիվներում ներդրման արդյունքում ստացված հոլդինգային եկամուտներն ու վնասները չեն ներառվում ներդրումային եկամտի մեջ:
Գործատուների ծրագրերով կենսաթոշակային նպաստների իրավունքները պայմանագրային պարտավորություններ են, որոնց կատարումը սպասելի է կամ կարող է լինել պարտադիր: Դրանք պետք է դիտարկվեն որպես պարտավորություններ տնային տնտեսությունների նկատմամբ` անկախ նրանից անհրաժեշտ ակտիվները ընդգրկած են առանձին ծրագրերում թե ոչ:
Հաստատագրված հատկացումներով ծրագրերի համար սոցիալական ապահովագրության փաստացի հատկացումները` թողարկված գործատուի և աշխատակցի կողմից տվյալ ժամանակահատվածում, իրենից ներկայացնում են կենսաթոշակային հիմնադրամ փաստացի վճարված գումար:
Հաստատագրված նպաստներով ծրագրերի համար գործատուի հատկացումների մեծությունը պետք է սահմանվի աշխատակցի կենսաթոշակային նպաստի իրավունքի իրական արժեքի զուտ աճի միջոցով, որը նա վաստակել է տվյալ ժամանակահատվածում` ավելացնելով կենսաթոշակային հիմնադրամի ծրագրերի կառավարման վարձատրության ծախսերը և աշխատակցի կողմից թողարկված հատկացումների գումարի գանձումը:

Այդ հատկացումների մեծությունը պետք է սահմանվի ակտուար հիմքի վրա` հաշվի առնելով միայն աշխատակցի կյանքի սպասվող տևողությունը, սակայն առանց հաշվի առնելու հետագա վաստակները կամ վճարումների հետագա ավելացումների ազդեցությունը կենսաթոշակային նպաստների վերջնական վճարումների վրա:
Կենսաթոշակային հիմնադրամի պարտավորությունները աշխատակցի նկատմամբ պետք է հստակ արտացոլված լինեն ֆինանսական հաշիվներում և ակտիվների ու պասիվների հաշվեկշռում: Ակտիվների հիմնադրամները պետք է դիտարկվեն որպես հիմնադրամին պատկանող ակտիվներ, այլ ոչ աշխատակցին:
Կախված հիմնադրամի և գործատուի փոխհարաբերություններից, ունեցած ակտիվների նկատմամբ պարտավորությունների ցանկացած վերազանցում իրենից կարող է ներկայացնել կենսաթոշակային հիմնադրամի պահանջ գործատուի նկատմամբ (և ակտիվների ցանկացած վերազանցում պարտավորությունների նկատմամբ դա գործատուի պահանջն է կենսաթոշակային հիմնադրամի նկատմամբ):
Կենսաթոշակային ցանկացած ծրագրի կառավարում, ներառյալ ոչ ինքնավար ծրագրերը, և ծրագրեր առանց հիմնադրամների, ենթադրում է ծախսումներ: Այդ ծախսումներն իրենցից ներկայացնում են կենսաթոշակային հիմնադրամի թողարկման արժեքը: Այն պետք է սահմանվի ընթացիկ ծախսումների հիման վրա և ըստ պայմանավորվածության աշխատակիցների կողմից ենթակա է վճարման, որոնք իրավատեր են կենսաթոշակային նպաստների նկատմամբ:

64 Կենսաթոշակային հիմնադրամների պահանջները կենսաթոշակային ծրագրերի կառավարիչներին
  Գործատուն կարող է պայմանագիր կնքել երրորդ կողմի հետ` իր աշխատակիցների կենսաթոշակային հիմնադրամները կառավարելու համար: Եթե գործատուն շարունակում է սահմանել կենսաթոշակային ծրագրերի պայմանները և պահպանում է պատասխանատվությունը ծրագրերի ֆինանսավորման պակասուրդի համար, ինչպես նաև միջոցների ավելցուկի պահպանման իրավունքը, ապա գործատուն համարվում է կենսաթոշակային հիմնադրամի կառավարիչ, իսկ կենսաթոշակային հիմնադրամների կառավարչի ղեկավարման ներքո աշխատող միավորը` կենսաթոշակային հիմնադրամների ադմինիստրատոր: Եթե գործատուի և երրորդ կողմի միջև համաձայնությունն այնպիսին է, որ գործատուն փոխանցում ու պատասխանատու է ֆինանսավորման պակասուրդի համար ռիսկերը երրորդ կողմին միջոցների ավելցուկի պահպանման իրավունքի դիմաց, ապա երրորդ կողմը դառնում է կենսաթոշակային հիմնադրամների և կառավարիչ, և ադմինիստրատոր:
Եթե կենսաթոշակային հիմնադրամի կառավարիչը մեկ միավոր է, իսկ ադմինիստրատորը մեկ այլ միավոր, և դրա հետևանքով միջոցների պակասուրդի համար պատասխանատվությունն ու դրանց ավելցուկի իրավունքը պատկանում են կենսաթոշակային հիմնադրամի կառավարչին, ապա տվյալ խմբում (64) արտացոլվում են կենսաթոշակային հիմնադրամի պահանջները (պահուստները) կառավարչի նկատմամբ: Այս պահանջների մեծությունը կլինի բացասական, եթե կենսաթոշակային հիմնադրամը ստանում է ավելի մեծ ներդրումային եկամուտ իր տնօրինած կենսաթոշակային իրավունքների ներդրումներից, քան անհրաժեշտ է կենսաթոշակային իրավունքների ավելացման ծածկույթի համար, իսկ տարբերությունը ենթակա է վճարման կառավարչին կենսաթոշակային ծրագրի կողմից:
65 Ոչ կենսաթոշակային նպաստների իրավունքներ
 

Ոչ կենսաթոշակային նպաստներին են դասվում հիվանդության նպաստները, կրթության, կացության կամ գործազրկության նպաստները:
Ոչ կենսաթոշակային նպաստների իրավունքներն իրենցից ներկայացնում են նպաստների նկատմամբ ֆինանսական պահանջների ծավալ` վճարված տնային տնտեսությունների կողմից, որոնք մասնակցում են սոցիալական ապահովության ծրագրերում կամ զբաղվածության հետ կապված այլ ծրագրերում, բացի սոցիալական ապահովության ծրագրերը: Ոչ կենսաթոշակային նպաստները կարելի է խմբավորել հետևյալ կերպ`
1. Ոչ կենսաթոշակային նպաստներ` վճարված սոցիալական ապահովության ծրագրերով
Սոցիալական ապահովության ծրագրերի գործարկման վրա կատարված ծախսումները դիտարկվում են որպես պետական կառավարման մարմինների ընթացիկ ծախսերի մի մաս: Հատկացումներն այդ ծրագրերին կարող են կատարվել ինչպես գործատուի, այնպես էլ աշխատակցի կողմից: Գործատուն կարող է դասվել ոչ ֆինանսական ընկերությունների, ֆինանսական ընկերությունների, պետական կառավարման, գործատուների տնային տնտեսություններին, տնային տնտեսությունները սպասարկող ոչ առևտրային կազմակերպությունների կամ արտաքին աշխարհի հատվածներին (եթե ռեզիդենտն աշխատում է ոչ ռեզիդենտ ինստիտուցիոնալ միավորի համար), աշխատակիցը դասվում է տնային տնտեսությունների հատվածին:

Սոցիալական ապահովության վրա կատարվող հատկացումները` թողարկված գործատուների և տնային տնտեսությունների կողմից որպես վարձու աշխատող, ենթակա են պետական կառավարման մարմինների կողմից ստացման: Այնուհետև, տնային տնտեսություններին վճարվող սոցիալական ապահովության նպաստները դրամական արտահայտությամբ դիտարկվում են որպես պետական կառավարման մարմինների կողմից վճարման ենթակա, (կամ արտաքին աշխարհի կողմից, եթե դրանք վճարվում են այլ արտերկրների պետական կառավարման մարմինների կողմից) իսկ տնային տնտեսությունների կողմից ստացման ենթակա:
2. Ոչ կենսաթոշակային նպաստներ, որոնք վճարվում են առանց հատուկ հիմնադրամների ստեղծմամբ ծրագրերով, բացի սոցիալական ապահովությունից

Ծրագիրն առանց հատուկ հիմնադրամի ստեղծմամբ կազմակերպող գործատուն, դիտարկվում է որպես իր աշխատակիցների անունից սոցիալական ապահովագրության ծրագրով պայմանականորեն հաշվարկված հատկացումներ կատարող: Գործնականում գործատուների և աշխատակիցների հատկացումների մեծությունը դիտարկվող ժամանակահատվածում (որպես կանոն, այդպիսի ծրագրերը չեն նախատեսում աշխատակիցների հատկացումները) հավասար է նպաստների մեծությանը` հավելած ծրագրի գործարկման վրա կատարած ծախսումների արժեքը: Նույնիսկ եթե ծրագիրը չի նախատեսում հատուկ հիմնադրամի ստեղծում, միևնույն է նրա կառավարումը պահանջում է ծախսեր: Այդ ծախսերը դիտարկվում են որպես աշխատակիցների կողմից ծառայությունների ձեռք բերում գործատուից:
Պայմանականորեն հաշվարկված հատկացումները կազմում են աշխատակիցների աշխատանքի վարձատրության մի մաս: Վճարվող նպաստները դիտարկվում են որպես գործատուի կողմից վճարվող և տնային տնտեսությունների կողմից ստացող:
3. Հատուկ հիմնադրամների ստեղծմամբ սոցիալական ապահովագրություն (բացի կենսաթոշակայինից)
Հատուկ հիմնադրամների ստեղծմամբ ոչ կենսաթոշակային նպաստների վճարման ծրագրերը քիչ տարածում ունեն: Սակայն նրանք կարող են գոյություն ունենալ երկու դեպքում. առաջինը, երբ գործատուն նմանատիպ նպաստների համար ունի հիմնադրամ և նա կուտակում է մի տարվա ընթացքում չծախսված միջոցները հաջորդ տարիների ընթացքում հնարավոր գերածախսերը ծածկելու նպատակով: Երկրորդ դեպքում գործատուն կարող է գնահատել հետագա վճարումների նկատմամբ պարտավորությունները և նպատակահարմար գտնել պահուստների ստեղծումը, որպեսզի հնարավորություն ունենա կատարելու այդ վճարումները: Այդպիսի օրինակ է նախկին և ներկա աշխատակիցներին առողջապահության ծառայությունների տրամադրման ծրագիրը:
Ի տարբերություն կենսաթոշակների, սոցիալական ապահովագրության ոչ կենսաթոշակային նպաստների վճարման հնարավոր ապագա պահանջների գնահատականները չեն նախատեսվում ԱՀՀ 2008-ում: Պարտականությունները հաշվի են առնվում միայն այն դեպքում, երբ նրանք նույն մեծությամբ առկա են գործատուի հաշիվներում:

Հատուկ հիմնադրամների ստեղծմամբ նպաստների վճարման (բացի կենսաթոշակներից) սոցիալական ապահովագրության ծրագրերը կարող են իրագործվել ապահովագրական կորպորացիաների կամ գործատուների կողմից` իրենց աշխատակիցների անունից:

Սոցիալական ապահովագրության ծրագրերում բոլոր հատկացումները դիտարկվում են որպես տնային տնտեսության կողմից վճարվող: Այս հատկացումները ներառում են գործատուի կողմից վճարվող աշխատանքի վարձատրության մի մասը, ինչպես նաև անմիջապես աշխատակցի կամ այլ անձանց կողմից իր աշխատավարձից կատարվող հատկացումները` ներառելով նախկին աշխատակիցներին:
Տնային տնտեսությունները ստանում են ներդրումային եկամուտ` այդ ծրագրերի բաժնետերերից և այն մեկնաբանվում է որպես ի լրումն հատկացումներին:
Տնային տնտեսությունների կատարած հատկացումները սոցիալական ապահովագրություն ներառում են տնային տնտեսությունների ուղիղ վճարումները` ավելացրած հատկացումները, հանած սոցիալական ապահովագրության ծրագրերի ծառայությունների համար կատարված վճարումները:
Զբաղվածության հետ կապված սոցիալական ապահովագրության ծրագրերի սոցիալական նպաստները (բացի կենսաթոշակներից) ենթակա են վճարման ապահովագրական ընկերությունների կողմից կամ այն հատվածի կողմից, որին պատկանում է գործատուն և ենթակա են ստացման տնային տնտեսությունների կողմից: Ոչ կենսաթոշակային նպաստների իրավունքները (65) կարելի է մանրամասնել հետևյալ խմբերի`
- «Երեխաներ ունեցող քաղաքացիների նպաստների իրավունքները» (օրինակ` երեխայի խնամքի ամսական նպաստի իրավունք, դաստիարակության նպատակով երեխային ընտանիք հանձնելու միանվագ նպաստի իրավունք, երեխայի ծննդյան միանվագ նպաստ, հղիության և ծննդաբերության նպաստներ և այլն),
- «Ոչ կենսաթոշակային նպաստների այլ իրավունքներ» (օրինակ` ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունքներ, արտադրական բնույթի դժբախտ պատահարների կամ մասնագիտական հիվանդությունների հետ կապված ապահովագրական վճարումների իրավունքներ, բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգնման համար լրացուցիչ ծախսերի վճարման իրավունքներ, ապահովագրված անձին անհրաժեշտ բուժօգնության հետ կապված բժշկական հաստատություն փոխհատուցման ծախսերի իրավունքներ, հուղարկավորման համար սոցիալական նպաստների իրավունքներ, կացության և կրթության նպաստների իրավունքներ և այլն):

651 Երեխա ունեցող քաղաքացիների նպաստի իրավունքներ
659 Ոչ կենսաթոշակային նպաստի այլ իրավունքներ
66 Պահուստներ ստանդարտացված երաշխիքների պահանջների կարգավորման համար
 

Ստանդարտացված երաշխիքները ներկայացվում են մեծ քանակությամբ, բայց ոչ մեծ գումարների: Այդպիսի պայմանագրերի մասնակցող երեք կողմերն են` վարկատու, վարկառու և երաշխավոր: Երաշխավորի հետ պայմանագիրը վարկատուի փոխհատուցման մասին, կարող է կնքել և վարկառուն, և վարկատուն, եթե վարկառուն հրաժարվում է վերադարձնել պարտքը: Դրանց դասական օրինակներ կարող են ծառայել արտահանման և ուսանողական վարկերի երաշխիքները:
Այլ օրինակներ են վճարման դիմաց տրամադրվող պետական երաշխիքները, այնպիսի ֆինանսական գործիքների համար, ինչպիսին են` փոխատվությունները և մի շարք այլ պարտքի պարտավորություններ: Այս դեպքերում չնայած հնարավոր չէ սահմանել որևէ առանձին վարկառուի պարտքի վճարումից հրաժարվելու հավանականությունը, սակայն հրաժարվողների հնարավոր քանակի գնահատականը համանման պարտքերի խմբի համար ոչ միայն հնարավոր է, այլ գործնականում տարածված է: Եթե երաշխավորը աշխատում է զուտ առևտրային սկզբունքով, ապա նա ակնկալում է, որ երաշխիքների բոլոր վճարումները և այդ վճարումների միջոցների ներդրումներից և որևէ պահուստներից ստացված եկամուտները պետք է ծածկեն պարտքի ենթադրյալ չվճարումները, ինչպես նաև ծախսերը և բերեն եկամուտ: Նույնպիսի սխեմա է գործում նաև ապահովագրությունում` բացառությամբ կյանքի ապահովագրության:
Ակտիվների և պասիվների հաշվեկշռի գործողությունների և հոդվածների արտացոլումը համանման է ապահովագրության գործողություններին և հոդվածներին` բացառությամբ կյանքի ապահովագրության, դրանք ներառում են թողարկումը, հավելում վճարումներն ըստ երաշխիքների և ծառայությունների դիմաց վճարումները` երաշխիքներ ստացող կողմից:

Ստանդարտացված երաշխիքներ կարող են տրամադրել ֆինանսական կազմակերպությունները, ներառյալ ապահովագրական ընկերությունները, ինչպես նաև պետական կառավարման մարմինները: Երաշխիքների այս տեսակը կարող են տրամադրել նաև ոչ ֆինանսական ընկերությունները, բայց դա քիչ հավանական է, որ դրանք կարող են տրամադրվել որևէ ոչ ռեզիդենտ միավորի կողմից:
Երբ միավորը առաջարկում է ստանդարտացված երաշխիքներ, դրա դիմաց ստանում է վճար և ստանձնում է երաշխիքի պահանջների բավարարման պարտավորություններ: Երաշխավորի հաշիվներում պարտավորության արժեքը հավասարվում է գոյություն ունեցող երաշխիքների սպասվող պահանջների իրական արժեքին` հանած այն փոխհատուցումները, որոնք երաշխավորը ենթադրում է ստանալ պարտքերը չվճարած վարկառուից: Պարտավորությունը ստանդարտացված երաշխիքների պահանջների կարգավորման համար համարվում է պահուստային:
Ստանդարտացված երաշխիքների պահանջների կարգավորման համար պահուստները կազմված են նախնական զուտ վճարումներից և ստանդարտացված երաշխիքների չկարգավորված պահանջների ծածկման համար անհրաժեշտ պահուստներից:
Երաշխիքների զուտ վճարումները հաշվարկվում են որպես ստացման ենթակա վճարումներ` ավելացրած լրավճարները (հավասար վերագրված միավորի ներդրումային եկամտին, որն իրականացնում է վճարներ ըստ երաշխիքների) և հանած սպառողական ծառայությունների արժեքը: Այս զուտ վճարումները կատարվում են տնտեսության բոլոր հատվածների կողմից և ստացվում է երաշխավորության ոլորտը:

Ստանդարտացված երաշխիքների ծրագրերով պահանջների փոխհատուցումը ենթակա է վճարման երաշխավորի կողմից և ստացման վարկատուի կողմից այն պարտքի, որի համար տրվել է երաշխիքը, անկախ նրանից, թե ով է կատարել երաշխիքային վճարումները` վարկատուն թե վարկառուն:

7 Ածանցյալ ֆինանսական գործիքներ և օպցիոններ բաժնեմասերի վրա` նախատեսված աշխատակիցների համար
  Ածանցյալ ֆինանսական գործիքները կապված են արժեթղթերի շուկայական գների, ապրանքների, տոկոսադրույքների և արտարժույթի փոխարժեքի փոփոխման շուկայական ռիսկի հետ: Վարկային ածանցյալ ֆինանսական գործիքները ածանցյալ ֆինանսական գործիքներ են, որոնց հիմնական նպատակը վարկային ռիսկով առևտուրն է: Դրանք նախատեսված են փոխատվությունների և արժեթղթերի չվճարման հետևանքով առաջացող ռիսկերի առևտրի համար: Վարկային ածանցյալ ֆինանսական գործիքներն ընդունում են պայմանագրի ձև, ինչպիսին են ֆորվարդներն ու օպցիոնները և ինչպես նաև այլ ածանցյալ ֆինանսական գործիքները, որոնք կազմվում են հիմնական իրավաբանական համաձայնագրերի նման և նախատեսում են երաշխիքային վճար և գրավների վճարումներ, ինչը հնարավորություն է տալիս որոշել դրանց շուկայական գինը:
Երաշխիքային վճարները կանխիկ դրամական միջոցների կամ գրավների վճարումներ են, որոնք ապահովում են ածանցյալ ֆինանսական գործիքների փաստացի կամ պոտենցիալ պարտավորություններ` հատկապես ֆյուչերսների կամ օպցիոնների, որոնք շրջանառվում են բորսայում: Վճարման ենթակա երաշխիքային վճարները բաղկացած են ավանդադրված ավանդներից կամ այլ գրավներից, որպեսզի մյուս կողմին պաշտպանեն գործարքի չվճարման ռիսկից, սակայն նրանք մնում են այն միավորի սեփականությունը, որը կատարել է երաշխիքային վճարը: Չնայած որ ավանդի գործածումը սահմանափակ է, այն դիտարկվում է որպես վերադարձի ենթակա, եթե ավանդատուն պահպանում է դրա սեփականության ռիսկերն ու շահերը: Վերադարձի ենթակա երաշխիքային կանխիկ վճարներն իրենցից ներկայացնում են գործառնություններ ավանդների, այլ ոչ թե ածանցյալ ֆինանսական գործիքների հետ: Ավանդատուն ստանում է պահանջ բորսայի կամ այլ հաստատության նկատմամբ, որտեղ պահվում է ավանդը: ԱՀՀ 2008 որոշ մշակողներ գերադասում են երաշխիքային այս վճարումները դասել դեբիտորական կամ կրեդիտորական այլ պարտքերի մեջ, որպեսզի վերապահել «ավանդ» տերմինը դրամական ագրեգատների համար: Երբ վերադարձի ենթակա երաշխիքային վճարները իրականացվում են ոչ կանխիկ եղանակով, այլ, օրինակ` արժեթղթերի միջոցով, ապա որևէ գրառման կարիք չկա, քանի որ այն միավորը (էմիտետը` արժեթղթերը թողարկող հաստատությունը), որի նկատմամբ պահանջ ունի ավանդատուն, չի փոխվում: Երաշխիքային վճարները, որոնք վերադարձի ենթակա չեն և առաջացել են համաձայն ածանցյալ ֆինանսական գործիքների պայմանագրի, նվազեցնում են ֆինանսական պարտավորությունները: Միավորը, որը վճարում է երաշխիքային վճարները, որը վերադարձման ենթակա չէ, չի պահպանում դրանց նկատմամբ իր սեփականության իրավունքը, ինչպես նաև նրանից ստացվող ռիսկերի և շահերի նկատմամբ պարտավորություններն ու իրավունքները, ինչպիսիք են եկամտի ստացումը կամ հոլդինգային շահույթներն ու վնասները: Երաշխիքային վճարները, որոնք վերադարձի ենթակա չեն, սովորաբար արտացոլում են կանխիկ արժույթի նվազումը և ավանդները ուղեկցող գրառմամբ ածանցյալ ֆինանսական պարտավորությունների նվազումը, իսկ երաշխիքային վճարների ստացումը, որոնք վերադարձի ենթակա չեն, արտացոլում են կանխիկ արժույթի մեծացումը և ավանդները ուղեկցող գրառմամբ ածանցյալ ֆինանսական պարտավորությունների նվազումը:
71 Ածանցյալ ֆինանսական գործիքներ
 

Ածանցյալ ֆինանսական գործիքները ֆինանսական գործիքներ են, որոնք կապված են որոշակի ֆինանսական գործիքի, ցուցանիշի կամ ապրանքի հետ, ինչի շնորհիվ ֆինանսական որոշակի ռիսկերը կարող են լինել ֆինանսական շուկաներում փոխանակման առարկա` իր սեփական որակի մեջ:
Ածանցյալ ֆինանսական գործիքի արժեքը որոշվում է այդ գործիքի հիմքում ընկած օբյեկտի արժեքով, այսինքն` բազային գնով: Բազային գին կարող է լինել ապրանքի գինը, ֆինանսական ակտիվի, փոխարժեքի, արտարժույթի փոխարժեքի, այլ ածանցյալ ֆինանսական գործիքի գինը կամ երկու գների տարբերությունը: Ածանցյալ ֆինանսական գործիքի պայմանագիրը կարող է նախատեսել նաև նրա կապը գների ինդեքսի կամ սպառողական զամբյուղի գների հետ:

 Ցանկացած ածանցյալ ֆինանսական գործիքի արժեքի հաշվարկման համար կարևոր են նրա հիմքում ընկած օբյեկտի շուկայական գինը կամ ինդեքսը: Եթե ածանցյալ ֆինանսական գործիքը հնարավոր չէ գնահատել բազային օբյեկտի շուկայական գերակշռող գնի կամ ինդեքսի բացակայության պատճառով, ապա այն չի կարող համարվել ֆինանսական ակտիվ: Ածանցյալ ֆինանսական գործիքների դեպքում, ի տարբերություն պարտքի գործիքների, չկա պարտքի որևիցե հիմնական գումար, որը պետք է վճարվի և չի հաշվարկվում ներդրումային եկամուտ: Ածանցյալ ֆինանսական գործիքներն օգտագործվում են շատ նպատակներով` ներառյալ ռիսկերի կառավարումը, հեջավորումը (գնային ռիսկի նվազեցում), արբիտրաժային և սպեկուլյատիվ գործարքները:

Ածանցյալ ֆինանսական գործիքները թույլ են տալիս փոխանցել որոշ ֆինանսական ռիսկեր (տոկոսային ռիսկ, արժույթի հետ կապված, արժեթղթերի և ապրանքների գների հետ կապված ռիսկեր, վարկային ռիսկեր և այլն) այլ կողմերին, որոնք ունեն ցանկություն կամ ավելի լավ են պատրաստված ընդունելու կամ կառավարելու այդ ռիսկերը, այդ դեպքում, բայց ոչ միշտ, սկզբնական ակտիվի կամ ապրանքի փոխանցում չի կատարվում: Ածանցյալ ֆինանսական գործիքի ռիսկը` արտացոլված պայմանագրում, կարող է փոխանակվել հենց պայմանագրի փոխանակման միջոցով (դա հնարավոր է օպցիոնների դեպքում) կամ նոր պայմանագրի կնքման եղանակով, որը ներառում է ռիսկի այն բնութագրիչները, որոնք համապատասխանում են ներկա պայմանագրի ռիսկի բնութագրիչներին և կրում են փոխհատուցող բնույթ: Վերջին տարբերակը կոչվում է փոխստուգարք և այն հիմնականում տարածված է ֆորվարդային պայմանագրերի շուկաներում կամ այնտեղ, որտեղ տեղի չեն ունենում ոչ մի ձևական փոխանակումներ, որոնց միջոցով հնարավոր է ածանցյալ ֆինանսական գործիքների առևտուրը:
Ածանցյալ ֆինանսական գործիքները, որոնք կարող են գնահատվել իրենց հետ կապված բազային օբյեկտից առանձին, դիտարկվում են որպես ֆինանսական ակտիվներ անկախ նրանից, թե դրանց «առևտուրը» կատարվում է բորսայում թե դրանից դուրս:
Գործակալներին և այլ միջնորդներին վճարված ցանկացած միջնորդավճար կամ նրանց կողմից ածանցյալ ֆինանսական գործիքներին վերաբերվող օպցիոնների, ֆյուչերսների, սվոպերի կամ այլ պայմանագրերի կազմակերպման համար ստացվող ցանկացած վճար դիտարկվում է որպես ծառայությունների դիմաց վճար:

Ածանցյալ ֆինանսական գործիքներին են վերբերում օպցիոն պայմանագրերը (օպցիոնները) և ֆորվարդային տիպի պայմանագրերը (ֆորվարդները):

Օպցիոն և ֆորվորդային պայմանագրերի միջև գլխավոր տարբերությունն այն է, որ ֆորվորդային պայմանագրի դեպքում երկու կողմերն էլ հանդիսանում են հնարավոր դեբիտորներ, իսկ օպցիոն պայմանագրի դեպքում գնորդը ձեռք է բերում ակտիվ, իսկ վաճառողը` ստանձնում պարտավորություն: Սակայն օպցիոն պայմանագրերը հաճախ ավարտվում են անարդյունավետ, օպցիոնները կատարվում են միայն այն դեպքում, երբ պայմանագրի կարգավորումը շահավետ է օպցիոնի բաժնետերերին:
Օպցիոններն ու ֆորվարդները կարող են մանրամասնեցվել (եթե վիճակագրական ծառայությունները փաստեն դրա անհրաժեշտությունն ու հնարավորությունը) շուկայական ռիսկերին համապատասխան` արտարժույթի հետ կապված ռիսկեր, միասնական արտարժույթով տոկոսադրույքի հետ կապված ռիսկեր, բաժնետոմսերի, ապրանքների, վարկերի հետ կապված ռիսկեր և այլն:

711 Օպցիոններ
 

Օպցիոնները պայմանագրեր են, որոնք իրենց գնորդին տալիս են իրավունք, բայց նրան չեն պարտավորեցնում գնել («քոլլ» օպցիոն) կամ վաճառել («փութ» օպցիոն) որոշակի ֆինանսական գործիք կամ ապրանք սահմանված գնով (կատարման գնով) սահմանված ժամանակահատվածի ընթացքում (ամերիկյան օպցիոն) կամ ժամանակի սահմանված պահի (եվրոպական օպցիոն):

Շատ օպցիոն պայմանագրեր իրականանում են, եթե դրանք իրացվում են կանխիկ վճարումների միջոցով, այլ ոչ թե պայմանագրին վերաբերող ակտիվների կամ ապրանքների մատակարարման միջոցով:
Վաճառվող օպցիոնների հիմքում կարող են ընկած լինել շատ տարբեր օբյեկտներ, ինչպիսիք են` բաժնետոմսերը, տոկոսադրույքները, արտարժույթները, ապրանքները և որոշակի ինդեքսները: Օպցիոնի գնորդը վճարում է պարգևավճար (օպցիոնի գինը) վաճառողին վերջինիս գնորդի պահանջով որոշակի արժեքով օպցիոնի հիմքում ընկած ֆինանսական գործիքներ կամ ապրանքներ գնելու կամ վաճառելու պարտավորության դիմաց: Չնայած որ օպցիոնը վաճառողին վճարված պարգևավճարը տեսականորեն կարող է իր մեջ ներառել ծառայությունների համար վճարները, գործնականում ծառայությունների տարրը հնարավոր չէ տարանջատել: Ամբողջական գինը պետք է արտացոլված լինի որպես գնորդի կողմից ֆինանսական ակտիվի ձեռք բերում և վաճառողի կողմից պարտավորությունների ստանձնում: Բայց, այն դեպքերում երբ դա հնարավոր է, ծառայության դիմաց վճարը պետք է արտացոլվի առանձին:
Պայմանագրի տեսակից կախված օպցիոնների պարգևավճարները վճարվում են պայմանագրի գործունեության սկզբում, երբ օպցիոնները իրացվում են կամ լրանում է ժամկետը:
Օպցիոնների գործարկման սկզբում դրանք ունեն դրական արժեք` սովորաբար ստեղծման համար վճարված պարգևավճարին հավասար: Հետագայում կարող են տեղի ունենալ օպցիոնների գնի ցանկացած փոփոխություններ, որոնք էլ դիտարկվում են որպես օպցիոնի վերագնահատում: Օպցիոնները միշտ ակտիվներ են գնորդի համար (նույնիսկ բացասական արժեքի դեպքում) և պարտավորություն վաճառողի համար (ի տարբերություն ֆորվարդների` տես 712 խումբը) Վարրանտները (օպցիոնների տեսակ) ֆինանսական գործիքներ են, որոնք շրջանառվում են բորսայում և բաժնետիրոջը իրավունք են տալիս վարրանտ վաճառողից (սովորաբար դա ընկերություն է) գնել բաժնետոմսերի կամ պարտքի արժեթղթերի որոշակի քանակ` նախապես համաձայնեցված պայմաններով և սահմանված ժամկետներում:
Գոյություն ունեն այնպիսի արժութային վարրանտներ, որոնց հիմքում ընկած է մի արժույթի գումար, որն անհրաժեշտ է մեկ այլ արժույթի գնման համար, և վարրանտներ արժույթի խաչաձև փոխարժեքով` կապված երրորդ արժույթին: Դրանք կարող են վաճառվել իրենց հիմքում ընկած արժեթղթերից առանձին և այդ պատճառով էլ ունեն շուկայական արժեք: Վարրանտ վաճառողը ստանձնում է պարտավորություն, որը համապատասխանում է գնորդի մոտ գտնվող ակտիվի հետ:

712 Ֆորվարդներ
 

 Ֆորվարդային պայմանագրի համաձայն գործարքի երկու կողմերը համաձայնվում են փոխանակել նրա հիմքում ընկած օբյեկտի (որոշակի ապրանքի կամ ֆինանսական ակտիվի) որոշակի քանակ համաձայնեցված պայմանագրային գնով (կատարման գին) ժամանակի սահմանված պահին: Ֆյուչերսային պայմանագրերը դա ֆորվարդային պայմանագրեր են, որոնք գնվում և վաճառվում են կազմակերպված բորսաներում: Ֆորվարդային պայմանագիրը ֆինանսական պայմանագիր է, որն իրենից ներկայացնում է անվերապահ պարտավորություն, ինչն էլ կարգավորվում է սահմանված ժամկետում: Հաշվարկներն ըստ ֆյուչերսների և այլ ֆորվարդային պայմանագրերի, սովորաբար, բայց ոչ միշտ, իրականացվում են կանխիկ վճարմամբ կամ մեկ այլ ֆինանսական գործիքի տրամադրմամբ, բայց ոչ պայմանագրի հիմքում ընկած օբյեկտի փաստացի մատակարարմամբ, և այդ պատճառով այսպիսի պայմանագրերը գնահատվում և շրջանառվում են պայմանագրի հիմքում ընկած օբյեկտից առանձին:
Պայմանագրի գործողության սկզբում տեղի է ունենում միևնույն շուկայական արժեքի ռիսկերի փոխանակում, և որպես հետևանք պայմանագիրը ունենում է զրոյական արժեք: Պետք է անցնի որոշակի ժամանակ, որպեսզի կողմերից յուրաքանչյուրի ռիսկերի շուկայական արժեքը տարբերվի այնպես, որ կողմերից մեկի համար ստեղծվի ակտիվի դիրք (վարկատու), իսկ մյուսի համար` պարտավորության (վարկառու): Ֆորվարդային պայմանագրի գոյության ընթացքում վարկառուի և վարկատուի փոխհարաբերությունները կարող են փոխվել ինչպես մեծությամբ, այնպես էլ ուղղությամբ: Սովորաբար ֆորվարդային տիպի պայմանագրերը ներառում են տոկոսային սվոպեր, հետագա տոկոսադրույքի վերաբերյալ պայմանավորվածություն, արժութափոխանակային սվոպեր, ֆորվարդային արժութային սվոպեր և արժութատոկասային սվոպեր, ինչպես նաև վարկի մասով չվճարման սվոպեր որպես երաշխիքի ապահովում:
Տոկոսային սվոպը նախատեսում է միևնույն արժույթով տոկոսային վճարումների փոխանակում սահմանված ժամանակահատվածի ընթացքում` հաշվարկված հիմնական պայմանական գումարով, որը երբեք չի վերահաշվարկվում: Հաշվարկները շատ հաճախ իրականացվում են զուտ կանխիկ վճարումներով գործարքի մի կողմից մյուսին:
Հետագա տոկոսադրույքի մասին համաձայնագիրը (ՀՏՀ) դա մի պայմանագիր է, ըստ որի տոկոսադրույքների տատանումներից պաշտպանված լինելու նպատակով երկու կողմերը պայմանավորվում են այնպիսի տոկոսադրույքի մասին, ըստ որի հաշվարկման սահմանված ժամկետում պետք է վճարվեն պայմանական գումարին համապատասխան տոկոսներ, որը երբեք չի փոխանցվում: ՀՏՀ-ի վերաբերյալ հաշվարկները կատարվում են զուտ կանխիկ վճարումների միջոցով: Կատարվող միակ վճարումը կապված է համաձայնագրի մեջ նշված և հաշվարկման պահին շուկայում գերակշռող տոկոսադրույքների միջև տարբերության հետ: Համաձայնագրի գնորդը հետագա տոկոսադրույքի մասին վաճառողից ստանում է վճարում այն դեպքում, երբ գերակշռող շուկայական տոկոսադրույքը գերազանցում է համաձայնեցված տոկոսադրույքը, և վաճառողը ստանում է վճարումը, եթե գերակշռող շուկայական տոկոսադրույքը ցածր է համաձայնեցված դրույքից:
Արժութափոխանակային սվոպը կանխիկ վաճառք է (գնում) որևէ արժույթի դրամարկղից և միաժամանակ այդ նույն արժույթի ֆորվարդային գնում (վաճառք):
Ֆորվարդային արժութային համաձայնագիրը դա մի համաձայնագիր է, համապատասխան որի երկու կողմերը համաձայնվում են հետագայում փոխանակել որոշակի գումար տարբեր արտարժույթով` համաձայնեցված փոխարժեքով և որոշակի ամսաթվին:
Արժութատոկոսային սվոպը, որը երբեմն անվանում են նաև արժութային սվոպ, իրենից ներկայացնում է տարբեր արժույթներով տոկոսային վճարումների հոսքերի փոխանակում և պայմանագրի գործողության ավարտին համաձայնեցված փոխարժեքով հիմնական գումարի փոխանակում:
Հնարավոր է նաև հիմնական գումարի փոխանակում պայմանագրի սկզբում, և այդ դեպքում կարող են կատարվել հետագա վճարումները` ներառած ինչպես տոկոսները, այնպես էլ մայր գումարը, որոշ ժամանակ անց և նախապես սահմանված կանոններով:

Ֆորվարդային տեսակի ֆինանսական ածանցյալ գործիքի սկզբնական արժեքը հավասար է զրոյի, սակայն այն անմիջապես ձեռք է բերում արժեք, երբ հանգամանքներում տեղի է ունենում փոփոխություն, որոնց դեմ տվյալ ֆինանսական գործիքը պետք է ապահովի ֆինանսական անվտանգություն: Այդ պահին ճանաչվում է ֆինանսական ակտիվի և համապատասխան պարտավորության գոյությունը, և դա դիտարկվում է որպես ածանցյալ ֆինանսական գործիքի հետ գործառնություն: Ֆինանսական ակտիվի արժեքի հետագա փոփոխությունները դիտարկվում են որպես նրա վերագնահատում: Եթե նրա արժեքը դառնում է բացասական, ապա այն ակտիվից վերածվում է պարտավորության բաժնետիրոջ համար և պարտավորությունից ակտիվ` վաճառողի համար:

72 Օպցիոններ աշխատակիցների կողմից ձեռքբերված բաժնետոմսերի վրա
  Բնական եկամտի հատուկ ձև է գործատուի կողմից աշխատակիցներին օպցիոնի տրամադրումը` հետագայում բաժնետոմս գնելու համար (որպես աշխատանքի վարձատրության մաս):
Աշխատակիցների կողմից բաժնետոմսերի ձեռքբերված օպցիոնը դա որոշակի ամսաթվի (դրամաշնորհի ամսաթիվ) կնքված համաձայնագիր է, ըստ որի աշխատակիցը կարող է սահմանված գնով ձեռք բերել գործատուի բաժնետոմսերի որոշակի քանակ (կատարման գին) ժամանակի սահմանված պահին (փոխանցման պահ) կամ որոշակի ժամանակահատվածում (օգտագործման ժամանակահատված), որն անմիջապես հետևում է փոխանցման ամսաթվին: Օգտագործման ամսաթիվը դա ժամանակի այն պահն է, երբ լրանում է օպցիոնի գործողության ժամկետը: Այն չի կարող լինել փոխանցման պահից շուտ և օգտագործման ժամանակահատվածի ավարտից հետո: Այս օպցիոնները համարժեք են ֆինանսական ածանցյալ գործիքներին և աշխատակիցը կարող է չօգտվել օպցիոնից այն պատճառով, որ այժմ բաժնետոմսերի գինը ավելի ցածր է այն գնից, որով նա կարող է օգտագործել այդ օպցիոնը, կամ այն պատճառով, որ նա թողել է ծառայությունը տվյալ գործատուի մոտ և զրկվել օպցիոնից:
8 Այլ դեբիտորական կամ կրեդիտորական պարտավորություններ
 

Այլ դեբիտորական կամ կրեդիտորական վճարային պարտավորություններն իրենցից ներկայացնում են հավելագումարների ճշգրտումներ, ինչպիսիք են առևտրային վարկերն ու կանխավճարները: Առևտրային վարկերը այն դեպքերից են, երբ ապրանքներն ու ծառայությունները տրամադրված են, սակայն դրանց դիմաց վճարը դեռ ստացված չէ:

Ավանդները վերաբերվում են անավարտ արտադրության վճարումներին, երբ կանխավճարը կատարված է, բայց ապրանքը մատակարարված չէ:
Չեն ներառվում`
- ֆինանսավորման այնպիսի միջոցներ, ինչպիսիք են վարկային քարտերը, որտեղ քարտի մնացորդը դիտարկվում է որպես փոխառություն, և այնպիսի վճարումներ, ինչպիսին են տոկոսների կամ սպասարկման ժամկետանց ծառայությունների վճարները, արտացոլվում են որպես փոխառություն (տես բաժին 4):

81 Առևտրային վարկեր և կանխավճարներ
  Այս ենթաբաժինը ներառում է ապրանքների և ծառայությունների համար առևտրային վարկերը` տրամադրվող ընկերություններին, պետական կառավարման մարմիններին, տնային տնտեսություններն սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններին, տնային տնտեսություններին և արտաքին աշխարհին, և անավարտ աշխատանքի համար կանխավճարները (եթե անավարտ աշխատանքը դասակարգվում է նյութական շրջանառու միջոցների պահուստների կազմում) կամ նոր ձեռնարկվող աշխատանքի համար:
Առևտրային վարկերն ու կանխավճարները չեն ներառում առևտրային վարկերի ֆինանսավորման նպատակով տրված փոխառությունները, որոնք դասակարգվում են որպես փոխառություն:
Առևտրային վարկերն ու կանխավճարները կարելի է բաժանել կարճաժամկետ առևտրային վարկերի և կանխավճարների (որոնց սկզբնական մարման ժամկետը կազմում է մինչև մեկ տարի) և երկարաժամկետ առևտրային վարկերի և կանխավճարների (որոնց սկզբնական մարման ժամկետը կազմում է ավելի քան մեկ տարի):
811 Կարճաժամկետ առևտրային վարկեր և կանխավճարներ
812 Երկարաժամկետ առևտրային վարկեր և կանխավճարներ
89 Այլ դեբիտորական կամ կրեդիտորական պարտավորություններ (բացառությամբ առևտրային վարկերի և կանխավճարների)
  Այս ենթաբաժինը ներառում է դեբիտորական կամ կրեդիտորական այլ պարտավորությունները (բացառությամբ 81 խմբում նկարագրվածի), որոնք կապված չեն ապրանքների և ծառայությունների տրամադրման հետ:
Դեբիտորական կամ կրեդիտորական այլ պարտավորությունները ներառում են հարկերի վճարման, դիվիդենտների, արժեթղթերի գնման կամ վաճառքի, ռենտայի վճարման, աշխատավարձի, ինչպես նաև սոցիալական ապահովության համար հատկացումների հետ կապված պարտավորությունների գումարները: Այստեղ են ներառվում նաև հաշվարկված, սակայն չվճարված տոկոսները, այն դեպքում, երբ հաշվարկված տոկոսները չեն ավելացվում այն ակտիվի արժեքին, որի համար դրանք սովորաբար վճարվում են:
891 Պարտավորություններ աշխատավարձի մասով
892 Պարտավորություններ հարկերի մասով
899 Այլ դեբիտորական կամ կրեդիտորական պարտավորություններ, չներառված ուրիշ խմբավորումներում

 

 

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
13.01.2020
N 22-Ն
Հրաման