Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

14 փետրվարի 2020 թվականի N 161-Ա/2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի ՀՄ. 647-Ա/Ք ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

i

1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2015 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների կրթական ծրագրերը հաստատելու մասին» հմ. 647-Ա/Ք հրամանի՝

1) հավելված 1-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության (բակալավր ու անընդհատ և ինտեգրացված) մասնագիտությունների կրթական ծրագրերի» ցանկում՝

ա. «031 Սոցիալական և վարքաբանական գիտություններ» բաժնի «031802.00.7 Ագրոէկոնոմիկա» մասնագիտության 3-րդ սյունակի «031802.01.6 Ագրոէկոնոմիկա և սննդարդյունաբերության էկոնոմիկա», «031802.02.6 Ագրարային քաղաքականություն, խորհրդատվություն և տեղեկատվություն» թվերը և բառերը փոխարինել «031802.01.6 Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա» թվերով և բառերով.

բ. «041 Գործարարություն և վարչարարություն» բաժնի «041801.00.6 Ագրոբիզնես» մասնագիտության 3-րդ սյունակի «041801.01.6 Ագրոբիզնես», «041801.02.6 Ապահովագրական գործ» և «041801.03.6 Ապրանքագիտություն» թվերը և բառերը փոխարինել «041801.01.6 Ագրոբիզնես և ֆինանսներ» թվերով և բառերով.

գ. «055 ֆիզիկական գիտություններ» բաժնի «055101.00.6 Ֆիզիկա» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր՝ «055101.03.6 Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ» թվերով և բառերով.

դ. «072 Արդյունաբերություն և տեխնոլոգիա» բաժնի «072101.00.6 Պարենամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության 3-րդ սյունակի «072101.09.6 Գյուղատնտեսական հումքի և պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտացում և սերտիֆիկացում» և «072101.10.6 Կենդանական և բուսական ծագման սննդամթերքի անվտանգություն և փորձաքննություն» թվերը և բառերը փոխարինել «072101.03.6 Սննդամթերքի անվտանգություն» թվերով և բառերով.

ե. «072 Արդյունաբերություն և տեխնոլոգիա» բաժնի «072101.00.6 Պարենամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության 3-րդ սյունակից «072101.03.6 Հացի, հրուշակեղենի և մակարոնի արտադրության տեխնոլոգիա», «072101.04.6 Պահածոյացման և սննդախտանյութերի տեխնոլոգիա», «072101.05.6 Ձկան և ձկնամթերքի տեխնոլոգիա», «072101.06.6 Կաթի, կաթնամթերքի, մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա» և «072101.07.6 Մսի և մսամթերքի տեխնոլոգիա» թվերը և բառերը հանել.

զ. «081 Գյուղատնտեսական գիտություններ» բաժնի «081101.00.6 Ագրոնոմիա» մասնագիտության 3-րդ սյունակի «081101.03.6 Պաշտպանված գրունտի տեխնոլոգիա» թվերը և բառերը փոխարինել «081101.03.6 Ջերմատնային ագրոտեխնոլոգիա» թվերով և բառերով.

է. «081 Գյուղատնտեսական գիտություններ» բաժնի «081102.00.6 Անասնաբուծություն» մասնագիտության 3-րդ սյունակի «081102.02.6 Գյուղատնտեսական կենդանիների սելեկցիա, գենետիկա և կենսատեխնոլոգիա» բառերը փոխարինել «081102.02.6 Կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա» բառերով:

i

2) հավելված 2-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության (մագիստրոս) մասնագիտությունների կրթական ծրագրերի» ցանկում՝

ա. «031 Սոցիալական և վարքաբանական գիտություններ» բաժնի «031101.00.7 Տնտեսագիտություն» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր՝ «031101.20.7 Կիրառական մաթեմատիկական տնտեսագիտություն» և «031101.21.7 Նորարարությունների տնտեսագիտություն» թվերով և բառերով.

բ. «031 Սոցիալական և վարքաբանական գիտություններ» բաժնի «031301.00.7 Հոգեբանություն» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր՝ «031301.16.7 Մանկական հոգեբանություն և հոգեթերապիա» թվերով և բառերով.

գ. «041 Գործարարություն և վարչարարություն» բաժնի «041301.00.7 Կառավարում» մասնագիտության 3-րդ սյունակի «041301.29.7 Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» թվերը և բառերը փոխարինել «041301.30.7 Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» թվերով և բառերով.

դ. «041 Գործարարություն և վարչարարություն» բաժնի «041301.00.7 Կառավարում» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր՝ «041301.31.7 –Առողջապահության կառավարում և վարչարարություն», «041301.32.7 –Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում» և «041301.33.7 Արդյունաբերական բիզնեսի կազմակերպում և կառավարում» թվերով և բառերով.

 ե. «041 Գործարարություն և վարչարարություն» բաժնի «041401.00.7 Շուկայագիտություն (մարքեթինգ)» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր՝ «041401.07.7 Հանրային ծառայությունների բիզնեսի կազմակերպում և կառավարում» թվերով և բառերով.

զ. «042 Իրավունք» բաժնի «042101.00.7 Իրավագիտություն» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր՝ «042101.10.7 Մարդու իրավունքներ և սահմանադրական արդարադատություն», «042101.11.7 Բիզնես իրավունք և միջազգային արբիտրաժ», «042101.12.7 Դատական իրավունք և փաստաբանություն», «042101.13.7 Համալիր (տեսագործնական) իրավական հետազոտություններ» և «042101.14.7 Քրեական արդարադատություն և փաստաբանություն» թվերով և բառերով.

է. «056 Մաթեմատիկա և վիճակագրություն» բաժնի «056101.00.7 Մաթեմատիկա» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր՝ «056101.08.7 Մաթեմատիկա և կիրառություններ» թվերով և բառերով:

 

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
14.02.2020
N 161-Ա/2
Հրաման