Սեղմել Esc փակելու համար:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՏԱԼՈՒ ԿԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ
ՀՐԱՄԱՆ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

2 մարտի 2020 թվականի N 13-Լ

 

i

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «ՀՀ ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 8-րդ ենթակետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել`

1) ոստիկանության ծառայողի վկայականի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) ոստիկանության ծառայողի վկայականը տալու կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության տնտեսական վարչության պետին` սույն հրամանով հաստատված կարգի համաձայն ոստիկանության կադրային քաղաքականության վարչության կողմից ներկայացված հայտերի հիման վրա իրականացնել ոստիկանության ծառայողների վկայականների պատրաստումը:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության պետին` ապահովել ոստիկանության ծառայողների վկայականների պատրաստման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացումը:

4. Հրամանը ծանոթացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնակազմին:

 

 

Ժամանակավոր պաշտոնակատար,
ոստիկանության գնդապետ

Ա. Սարգսյան


2020 թ. մարտի 2
Երևան

 

Հավելված 1
ՀՀ ոստիկանության պետի
2020 թվականի մարտի 2-ի
թիվ 13-Լ հրամանի

 

ՁԵՎ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ

 

1. Ոստիկանության ծառայողի վկայականը (այսուհետ` վկայական) (Ձև 1) բաղկացած է երեք մասից`

1) 102x70 մմ չափսի երկկողմանի ծալվող սև կաշվե պատյանը (այսուհետ` պատյան) (Ձև 2),

2) Պատյանի դիմերեսին ամրացված 55x79 մմ չափսի մետաղյա կրծքանշանը (այսուհետ` կրծքանշան) (Ձև 3),

3) Պատյանի ներսում պլաստիկ շերտի տակ տեղադրվող 85.60x53.98 մմ չափսի պլաստիկ քարտը (այսուհետ` քարտ) (Ձև 4):

2. Կրծքանշանը կարող է հանվել վկայականի վրայից և ամրացվել ոստիկանության ծառայողի համազգեստին:

3. Ոստիկանության ծառայողը կրծքանշանը համազգեստի վրա կրում է իր ուղղակի կամ անմիջական ղեկավարի ցուցումով կամ ծառայողական անհրաժեշտությունից ելնելով:

4. Կրծքանշանն ունի հերթական համար, որը համընկնում է քարտի հնգանիշ համարի հետ:

5. Քարտը տեղադրվում է պատյանի ներսի աջ հատվածում` թափանցիկ շերտի տակ: Քարտն ունի հերթական հնգանիշ համար:

6. Քարտի վրա առկա է ոստիկանության ծառայողի 25x35 մմ չափսի լուսանկարը` ոստիկանության ծառայողի համազգեստով: Ոստիկանության ծառայողը վկայականի համար լուսանկարվում է կիտելով, առանց գլխարկի, սպիտակ վերնաշապիկով և սև փողկապով: Կիտելի վրա պետք է ամրացված լինեն մեդալների շերտաձողիկները, կրթությունը հավաստող և ծառայության ընթացքում ստացած կրծքանշանները (առկայության դեպքում): Լուսանկարից ներքև կատարվում է նշում վկայականի վավերականության ժամկետի վերաբերյալ:

7. Քարտի վրա իրար հաջորդող դաշտերում տպագրվում է ծառայողի կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը, ծառայողի զբաղեցրած պաշտոնը, նշում է կատարվում հաշվեցուցակային զենք պահելու և կրելու իրավունքի մասին: Կադրերի ռեզերվում գրանցված ոստիկանության ծառայողներին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողներին տրամադրվող քարտերում հաշվեցուցա կային զենք պահելու և կրելու իրավունքի մասին նշում չի կատարվում:

8. Քարտի ներքևի հատվածում նշվում է վկայականը տրամադրող պաշտոնատար անձի պաշտոնը, ազգանունը և առանձնացվում է ստորագրության հատվածը:

9. Քարտի դարձերեսին նշվում են ծառայողի տվյալները` անգլերեն և ռուսերեն լեզուներով, ինչպես նաև վկայականի վավերականության ժամկետը` ռուսերեն լեզվով:

 

 

Ձև 1

Նկար_1

 

Ձև 2

 

Նկար_2

 

Ձև 3

 

 

Նկար_3

 

Ձև 4

 

 

Նկար_4

 

 

Հավելված 2
ՀՀ ոստիկանության պետի
2020 թվականի մարտի 2-ի
թիվ 13-Լ հրամանի

 

ԿԱՐԳ
ՈՍՏԻԿԱՆՈԻԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈԻ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են ոստիկանության ծառայողին վկայական տալու հետ կապված հարաբերությունները:

2. Ոստիկանության ծառայողի վկայականը (այսուհետ` վկայական) Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայության մեջ գտնվելը, զբաղեցրած պաշտոնը, շնորհված կոչումը, ինչպես նաև ոստիկանության ծառայողին հաշվեցուցակային զենք պահելու և կրելու թույլտվությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթ է:

3. Ոստիկանության ծառայողը ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, իր լիազորությունները հավաստելու և անձը հաստատելու համար ներկայացնում է վկայական:

4. Շահադիտական կամ ծառայության հետ չկապված այլ անձնական նկատառումներից ելնելով վկայականը ներկայացնելը կամ օգտագործելը, այլ անձանց փոխանցելը, ինչպես նաև այն կորցնելը կամ վավերականության ժամկետը լրացած վկայական օգտագործելը կարող է առաջացնել օրենքով նախատեսված պատասխանատվություն:

5. Ոստիկանության ծառայողներն ապահովում են իրենց վկայականների անվնաս պահպանությունը և պատշաճ տեսքը:

6. ՀՀ ոստիկանության ծառայողների վկայականները տպագրվում, հաշվառվում և հատկացվում են ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչության կողմից:

7. Վկայականը տրվում է 5 տարի ժամկետով:

8. Վկայական տրվում է`

1) ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին,

2) ոստիկանության զորքերում և ոստիկանության բժշկական հաստատություններում ծառայող սպայական, ենթասպայական կազմի, ինչպես նաև պայմանագրային զինծառայողներին,

3) կադրերի ռեզերվում գրանցված ոստիկանության ծառայողներին, ինչպես նաև ոստիկանության ուսումնական հաստատության սովորողներին:

9. Վկայականը տրվում է ոստիկանությունում ծառայության անցնելու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում:

10. Վկայականի քարտերը փոխարինվում են ոստիկանությունում այլ պաշտոնի նշանակվելու, նոր կոչում շնորհելու, ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցվելու, ինչպես նաև վկայականի վավերականության ժամկետը լրանալու դեպքերում: Ոստիկանությունում այլ պաշտոնի նշանակվելու կամ նոր կոչում շնորհելու դեպքերում ոստիկանության ծառայողը 7-օրյա ժամկետում, իսկ վավերականության ժամկետը լրանալու դեպքում` 7 օր առաջ ներկայանում է ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչություն կամ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կադրային ծառայություն` լուսանկարվելու համար: Ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցվելու դեպքում ոստիկանության ծառայողը 3-օրյա ժամկետում ներկայանում է ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության կամ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կադրային ծառայություն` ծառայողական վկայականի պլաստիկ քարտը փոխարինելու համար:

11. Փոխանակման ենթակա քարտը ոստիկանության ծառայողին տրվում է ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչությունում լուսանկարվելուց կամ լուսանկարը ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչությունում ստացվելուց հետո` 15-օրյա ժամկետում` նախկին քարտը հանձնելուց հետո:

12. Վկայականի պատյանը փոխարինվում է նորով` օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում:

13. Ոստիկանության ծառայողը վկայականը (պատյանը, կրծքանշանը, քարտը) ստանում է ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչությունից կամ համապատասխան կադրային ծառայությունից:

14. Կադրային ապարատ չունեցող ստորաբաժանումների ոստիկանության ծառայողները վկայականները (պատյանը, կրծքանշանը, քարտը) ստանում են ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչությունից` անձամբ:

15. Կադրային ապարատ ունեցող ստորաբաժանումների ծառայողներն իրենց վկայականները (պատյանը, կրծքանշանը, քարտը) ստանում են ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչությունից կամ տվյալ ստորաբաժանման կադրային ծառայությունից: Կադրային ապարատ ունեցող ստորաբաժանումների ծառայողներին` վկայականները տրամադրելու նպատակովՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչությունից դրանք կարող են ստանալ տվյալ ստորաբաժանման կադրային գործառույթ իրականացնող ոստիկանության ծառայողները կամ ստորաբաժանման ղեկավարի կողմից լիազորված այլ անձը:

16. ՀՀ ոստիկանության պետի ստորագրությամբ վկայական տրվում է` ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատի գլխավոր վարչությունների, ինքնուրույն վարչությունների ու բաժինների պետերին և դրանց հավասարեցված պաշտոններ զբաղեցնող ծառայողներին, Երևան քաղաքի և մարզային վարչությունների պետերին:

17. Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ փնտրողական վարչության պետի ստորագրությամբ վկայական տրվում է նշված վարչության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին:

18. Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետի ստորագրությամբ վկայական տրվում է`

1) գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին (բացառությամբ սույն կարգի 16-րդ և 17-րդ կետերում նշված դեպքերի),

2) ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցված ծառայողներին,

3) ոստիկանության ուսումնական հաստատության սովորողներին:

19. Ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարները պարտավոր են պարբերաբար իրականացնել ենթակաների մոտ վկայականների առկայության, դրանց վավերականության և վիճակի ստուգում:

20. Վկայականի կորստյան, օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում ծառայողն անմիջապես զեկուցագիր է ներկայացնում ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին, ով 24 ժամվա ընթացքում այն ներկայացնում է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն:

21. Վկայականի կորստյան, օգտագործման համար ոչ պիտանի դառնալու, ինչպես նաև շահադիտական կամ անձնական այլ նպատակներով վկայականը ներկայացնելու կամ օգտագործելու յուրաքանչյուր փաստի առնչությամբ սահմանված կարգով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվում է ծառայողական քննություն, որի ընթացքում միջոցներ են ձեռնարկվում կորած վկայականը հայտնաբերելու, կորստյան կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու պատճառներն ու պայմանները ճշտելու, շահադիտական կամ անձնական այլ նպատակով վկայականը ներկայացնելու կամ օգտագործելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:

22. Սույն կարգի 21-րդ կետով նախատեսված դեպքում իրականացված ծառայողական քննության արդյունքումՀՀ ոստիկանության պետի կողմից համապատասխան որոշում կայացնելուց հետո ծառայողին տրվում է նոր վկայական` սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով և ժամկետում: Ծառայողական քննության եզրակացության պատճենը կցվում է ծառայողի անձնական գործին:

23. Կորցրած վկայականն անվավեր է ճանաչվում ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետի հրամանով:

24. Կորցրած վկայականը հայտնաբերելու դեպքում այն անմիջապես հանձնվում է կադրային ծառայություն:

25. Ոստիկանության ծառայողը հանձնում է վկայականը`

1) իր նկատմամբ նշանակված ծառայողական քննության ժամանակահատվածում` ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու դեպքում.

2) իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելիս` լիազորությունների ժամանակավորապես կասեցվելու դեպքում.

3) Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից ազատվելու դեպքում:

26. Ոստիկանության ծառայողը վկայականն առձեռն հանձնում է միայն իր անմիջական կամ ուղղակի ղեկավարներին, կադրային ծառայության ղեկավարին, ծառայողական քննություն իրականացնող ստորաբաժանման պետին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետին:

27. Վկայականը ծառայողի կողմից չհանձնելու դեպքում այն վերցնելու պարտականությունը կրում է ծառայողի անմիջական և ուղղակի ղեկավարը, իսկ ծառայողական քննության դեպքում` նաև այն իրականացնող ստորաբաժանման ղեկավարը:

28. Ոստիկանության ծառայողի վկայականն առգրավելու դեպքում այդ մասին գրավոր հայտնվում է ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչություն:

29. Ոստիկանությունում ծառայությունից ազատվելու դեպքում ոստիկանության ծառայողը ծառայությունից ազատվելու զեկուցագրին կից ներկայացնում է նաև իր վկայականը:

30. ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչությունում վկայականի հաշվառումն իրականացվում է «Կադրեր» ինֆորմացիոն համակարգի միջոցով, իսկ կադրային ծառայություն ունեցող ստորաբաժանումներում` նաև հաշվառման մատյաններով (ձև 1):

31. Վկայականը և հաշվառման մատյանները պահվում են պահարաններում` գաղտնի փաստաթղթերի պահպանման համար սահմանված կարգով:

32. Կադրային քաղաքականության վարչություն հանձնված վկայականների քարտերը ոչնչացվում են գաղտնի փաստաթղթերի ոչնչացման համար սահմանված կարգով:

33. Ոչնչացման արձանագրությունը հաստատվում է ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետի կողմից:

34. Վկայականներ տալու, պահպանելու և հաշվառելու ընթացքի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետը:

 

Ձև 1

 

Տրման
ամսաթիվը
Վկայականի
համարը
Ում է տրվել
(ազգանուն, անուն, հայրանուն)
Կոչումը Ստորաբաժանումը և պաշտոնը Ստացողի
ստորագրու-
թյունը
Նշումներ

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
02.03.2020
N 13-Լ
Հրաման