Սեղմել Esc փակելու համար:
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2020 թվականի մարտի 6-ին

 

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

 Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 29-րդ և 30-րդ կետերով.

«29) զանգվածային լրատվության միջոց` «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված լրատվություն իրականացնելու միջոց.

30) լրատվական գործունեություն իրականացնող`իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իր անունից տարածում է լրատվության միջոց:»:

 

i

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին գլխով.

 

«ԳԼՈՒԽ 13.1
ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԱՌԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

Հոդված 66.1. Գրանցամատյանում առկա տեղեկություններին հասանելիություն ստանալու հայտը

 

1. Լրատվական գործունեություն իրականացնողը, որը ցանկանում է ստանալ հասանելիություն պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններին` առանց պետական տուրքի վճարման, պետք է գործակալություն ներկայացնի համապատասխան հայտ, որի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հայտը պետք է պարունակի`

1) զանգվածային լրատվության միջոցի անվանումը.

2) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, իրավաբանական անձի պետական գրանցման (կամ իրավաբանական անձի անունից գործող նրա առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի հաշվառման) համարը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը անհատ ձեռնարկատեր է, ապա նրա անունը, ազգանունը, հաշվառման, ինչպես նաև լրատվական գործունեության իրականացման հասցեն և պետական հաշվառման համարը.

3) համացանցային կայքի միջոցով տարածվող լրատվության միջոցի դեպքում հայտում պետք է նշվի նաև այդ համացանցային կայքի հասցեն.

4) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի աշխատակցի նույնականացման քարտի պատճենը, որի անունով տրամադրվելու է հասանելիությունը գրանցամատյանում առկա տեղեկություններին, ինչպես նաև էլեկտրոնային փոստի հասցեն, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը անհատ ձեռնարկատեր է, ապա նրա նույնականացման քարտի պատճենը և էլեկտրոնային փոստի հասցեն:

Անձի` իրավաբանական անձի աշխատակից լինելու հանգամանքը հավաստվում է իրավաբանական անձի համապատասխան մարմնի տված տեղեկանքով:

 

Հոդված 66.2. Հայտի հիման վրա գրանցամատյանում առկա տեղեկություններին հասանելիության տրամադրումը և հայտի մերժումը

 

1. Սույն օրենքի 66.1-ին հոդվածում նշված հայտը ներկայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, սպասարկման գրասենյակն ստուգում է հայտի և դրանով ներկայացված տվյալների համապատասխանությունը սույն օրենքի պահանջներին: Համապատասխանության դեպքում հայտը բավարարվում է, և այն ներկայացրած անձանց տրամադրվում է հասանելիություն գրանցամատյանում առկա տեղեկություններին:

2. Սույն օրենքով ներկայացվող պահանջներին հայտի կամ դրանով ներկայացված տվյալների անհամապատասխանության դեպքում գրանցամատյանում առկա տեղեկություններին հասանելիություն ստանալու հայտը մերժվում է:

 

Հոդված 66.3. Գրանցամատյանում առկա տեղեկություններին հասանելիության դադարեցումը

 

1. Լրատվական գործունեություն իրականացնող անձին սույն օրենքի 66.1-ին հոդվածում նշված հայտի հիման վրա տրամադրված հասանելիությունը գրանցամատյանում առկա տեղեկություններին ինքնաշխատ կերպով դադարում է, եթե լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձը լուծարվել է, գործունեությունը դադարել է, կամ անհատ ձեռնարկատերը հաշվառումից հանվել է:

2. Լրատվական գործունեություն իրականացնող անձին տրամադրված հասանելիությունը գրանցամատյանում առկա տեղեկություններին դադարում է նաև լրատվական գործունեություն իրականացնող անձի դիմումի հիման վրա:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հանրապետության նախագահ

     Ա. Սարգսյան


2020 թ. մարտի 26
Երևան
ՀՕ-145-Ն

 

 

 

 

 

pin
ՀՀ 06.03.2020
N ՀՕ-145-Ն օրենք