Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

1 ապրիլի 2020 թվականի N 424-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

2. Սահմանել, որ սույն որոշմամբ գնումներն իրականացվում, իսկ վճարումները կատարվում են հաշիվ-ապրանքագրերի հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 296-Ա որոշմամբ նախատեսված կարգով, հաշվի առնելով նաև, որ սույն կետով նախատեսված գործարքների նկատմամբ չեն կիրառվում նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջները:

3. Սույն որոշմամբ նախատեսված հատկացումների հաշվին ձեռք բերվող սարքավորումները (այսուհետ` գույք) ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` համաձայն N 8 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հետ սույն որոշման 3-րդ կետով նախատեսված գույքի ձեռքբերումից հետո ապահովել դրանց հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո` անմիջապես:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2020 թ. ապրիլի 1
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2020 թվականի ապրիլի 1-ի
N 424-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ  N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ  N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

 Ծրագրային դասիչը  Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
 Ծրագիրը  Միջոցա-
ռումը
 Առաջին կիսամյակ  Ինն ամիս  Տարի
     ԸՆԴԱՄԵՆԸ - - -
     ՀՀ առողջապահության նախարարություն 37,154.0 37,154.0 37,154.0
 1003    Ծրագրի անվանումը` 37,154.0 37,154.0 37,154.0
     Հանրային առողջության պահպանում      
     Ծրագրի նպատակը`      
     Մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցության բացառում և նվազեցում, կառավարելի վարակիչ հիվանդությունների դեմ պայքար:      
     Վերջնական արդյունքի նկարագրությունը`      
     Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության և վարակիչ հիվանդությունների նկատմամբ բնակչության անընկալության ապահովում: Հանրապետությունում արյան, արյան բաղադրամասերի և արյան պատրաստուկների անհրաժեշտ քանակության ապահովում      
 Ծրագրի միջոցառումներ
  31001  Միջոցառման անվանումը` 37,154.0 37,154.0 37,154.0
    Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման նպատակով բժշկական սարքերի ձեռքբերում      
     Միջոցառման նկարագրությունը`      
    Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման նպատակով բժշկական սարքերի ձեռքբերում      
     Միջոցառման տեսակը      
    Պետական մարմինների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ      
     ՀՀ վարչապետի աշխատակազմ (37,154.0) (37,154.0) (37,154.0)
 1156    Ծրագրի անվանումը` (37,154.0) (37,154.0) (37,154.0)
     Հայաստան-Սփյուռք գործակցության ծրագիր      
     Ծրագրի նպատակը`      
     Նպաստել Հայաստանի և հայկական սփյուռքի միջև կապերի ամրապնդմանը և զարգացմանը      
     Վերջնական արդյունքի նկարագրությունը`      
     Հայաստանի և Սփյուռքի միջև կրթական, մշակութային և երիտասարդական հաղորդակցության, ճանաչողության և տեղեկացվածության մակարդակի բարձրացում      
 Ծրագրի միջոցառումներ
   11011  Միջոցառման անվանումը` (37,154.0) (37,154.0) (37,154.0)
     Աշխատանք Սփյուռքի համայնքներում      
     Միջոցառման նկարագրությունը`      
     Համայնքների խնդիրներին ծանոթանալու, դրանց լուծման ուղիների քննարկման, համայնքներում կազմակերպված միջոցառումներին մասնակցության, ՀՀ կառավարության Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման ծրագրերի ներկայացման և այլ նպատակներով այցելությունների իրականացում      
     Միջոցառման տեսակը      
     Ծառայությունների մատուցում      

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2020 թվականի ապրիլի 1-ի
N 424-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ  N 3 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Ծրագրային դասիչ Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և ուղղությունների անվանումները Ընդամենը Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով)
այդ թվում`
Ծրագիր Միջոցա-
ռում
Կառուցման
աշխա-
տանքներ
Վերակառուցման,
վերանորոգման և
վերականգնման
աշխատանքներ
Նախագծահե-
տազոտական, գեոդեզիա-
քարտեզագրա-
կան աշխա-
տանքներ
Ոչ
ֆինանսական
այլ ակտիվների
ձեռքբերում
    ԸՆԴԱՄԵՆԸ 37,154.0 0.0 0.0 0.0 37,154.0
    այդ թվում`          
     ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 37,154.0 0.0 0.0 0.0 37,154.0
    այդ թվում`          
1003 31001 Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման նպատակով բժշկական սարքերի ձեռքբերում 37,154.0       37,154.0

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2020 թվականի ապրիլի 1-ի
N 424-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ԵՎ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

 Գործառական դասիչը  Ծրագրային դասիչը  Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային ծրագրերի միջոցառումների, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների անվանումները Ցուցանիշների փոփոխություն (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
 Բաժին  Խումբ  Դաս  Ծրագիր  Միջոցա-
ռում
 Առաջին կիսամյակ  Ինն ամիս  Տարի
           ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ - - -
           այդ թվում`      
07         ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ 37,154.0 37,154.0 37,154.0
          այդ թվում`      
  04       Հանրային առողջապահական ծառայություններ 37,154.0 37,154.0 37,154.0
          այդ թվում`      
    01     Հանրային առողջապահական ծառայություններ 37,154.0 37,154.0 37,154.0
          այդ թվում`      
          ՀՀ առողջապահության նախարարություն 37,154.0 37,154.0 37,154.0
          այդ թվում`      
      1003    Հանրային առողջության պահպանում 37,154.0 37,154.0 37,154.0
           այդ թվում`      
        31001 Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման նպատակով բժշկական սարքերի ձեռքբերում 37,154.0 37,154.0 37,154.0
          այդ թվում ըստ կատարողների      
          ՀՀ վարչապետի աշխատակազմ 37,154.0 37,154.0 37,154.0
          այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ      
           ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 37,154.0 37,154.0 37,154.0
           ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ 37,154.0 37,154.0 37,154.0
           ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ 37,154.0 37,154.0 37,154.0
           ՄԵՔԵՆԱՆԵՐ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ 37,154.0 37,154.0 37,154.0
           - Վարչական սարքավորումներ 37,154.0 37,154.0 37,154.0
08          ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ (37,154.0) (37,154.0) (37,154.0)
           այդ թվում`      
  02        Մշակութային ծառայություններ (37,154.0) (37,154.0) (37,154.0)
           այդ թվում`      
    05      Արվեստ (37,154.0) (37,154.0) (37,154.0)
           այդ թվում`      
           ՀՀ վարչապետի աշխատակազմ (37,154.0) (37,154.0) (37,154.0)
           այդ թվում`      
      1156    Հայաստան-Սփյուռք գործակցության ծրագիր (37,154.0) (37,154.0) (37,154.0)
           այդ թվում`      
        11011  Աշխատանք Սփյուռքի համայնքներում (37,154.0) (37,154.0) (37,154.0)
           այդ թվում` ըստ կատարողների      
           ՀՀ վարչապետի աշխատակազմ (37,154.0) (37,154.0) (37,154.0)
           այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ      
           ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ (37,154.0) (37,154.0) (37,154.0)
           ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (37,154.0) (37,154.0) (37,154.0)
           ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ (37,154.0) (37,154.0) (37,154.0)
           Ծառայողական գործուղումների գծով ծախսեր (37,154.0) (37,154.0) (37,154.0)
           - Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր (37,154.0) (37,154.0) (37,154.0)

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2020 թվականի ապրիլի 1-ի
N 424-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչ Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների, միջոցառումները կատարող պետական մարմինների և ուղղությունների անվանումները Ցուցանիշների փոփոխությունները (Ավելացումները նշված են դրական նշանով)
Ծրագիր Միջոցա-
ռում
Առաջին կիսամյակ Ինն ամիս Տարի
    ԸՆԴԱՄԵՆԸ 37,154.0 37,154.0 37,154.0
    այդ թվում`      
     ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 37,154.0 37,154.0 37,154.0
    այդ թվում`      
1003 31001 Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման նպատակով բժշկական սարքերի ձեռքբերում 37,154.0 37,154.0 37,154.0
    այդ թվում` ըստ կատարողների      
    ՀՀ վարչապետի աշխատակազմ 37,154.0 37,154.0 37,154.0

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2020 թվականի ապրիլի 1-ի
N 424-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ  N 9.3 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ վարչապետի աշխատակազմ
 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 

(հազ. դրամ)

 Ծրագրի դասիչը  Ծրագրի անվանումը
1156 Հայաստան-Սփյուռք գործակցության ծրագիր
 
 Ծրագրի միջոցառումները
    Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
 Ծրագրի դասիչը` 1156
 Միջոցառման դասիչը` 11011 Առաջին կիսամյակ  Ինն ամիս  Տարի
 Միջոցառման անվանումը` Աշխատանք Սփյուռքի համայնքներում
 Նկարագրությունը` Համայնքների խնդիրներին ծանոթանալու, դրանց լուծման ուղիների քննարկման, համայնքներում կազմակերպված միջոցառումներին մասնակցության, ՀՀ
կառավարության Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման ծրագրերի ներկայացման և այլ նպատակներով այցելությունների իրականացում
 Միջոցառման տեսակը` Ծառայությունների մատուցում
Ծառայությունը մատուցող
կազմակերպությունների
անվանումները`
ՀՀ վարչապետի աշխատակազմ
 Արդյունքի չափորոշիչներ
Սփյուռքի համայնքներ գործուղումների թիվն` ըստ երկրների, հատ (35) (35) (35)
 Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազար դրամ) (37,154.0) (37,154.0) (37,154.0)
         
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ 9.9 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
ՀՀ առողջապահության նախարարություն
Ծրագրի դասիչը  Ծրագրի անվանումը
1003 Հանրային առողջության պահպանում
         
 Ծրագրի միջոցառումները
 Ծրագրի դասիչը` 1003 Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումը նշված են դրական նշանով)
 Միջոցառման դասիչը` 31001 Առաջին կիսամյակ Ինը ամիս  Տարի
 Միջոցառման անվանումը` Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման նպատակով բժշկական սարքերի ձեռքբերում
 Նկարագրությունը` Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման նպատակով բժշկական սարքերի ձեռքբերում
Միջոցառման տեսակը`  Պետական մարմինների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ      
Միջոցառումն իրականացնողի անվանումը ՀՀ վարչապետի աշխատակազմ      
 Արդյունքի չափորոշիչներ      
Առողջապահական սարքեր, հատ 2 2 2
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազար դրամ) 37,154.0 37,154.0 37,154.0

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության
2020 թվականի ապրիլի 1-ի
N 424-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.1.3 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ վարչապետի աշխատակազմ

 

ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 
  

(հազ. դրամ)

 Ծրագրի դասիչը  Ծրագրի անվանումը
1156 Հայաստան-Սփյուռք գործակցության ծրագիր
 
 Ծրագրի միջոցառումները
    Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
 Ծրագրի դասիչը` 1156
 Միջոցառման դասիչը` 11011 Առաջին կիսամյակ  Ինն ամիս  Տարի
 Միջոցառման անվանումը` Աշխատանք Սփյուռքի համայնքներում
 Նկարագրությունը` Համայնքների խնդիրներին ծանոթանալու, դրանց լուծման ուղիների քննարկման, համայնքներում կազմակերպված միջոցառումներին մասնակցության, ՀՀ
կառավարության Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման ծրագրերի ներկայացման և այլ նպատակներով այցելությունների իրականացում
 Միջոցառման տեսակը` Ծառայությունների մատուցում
Ծառայությունը մատուցող
կազմակերպությունների
անվանումները`
ՀՀ վարչապետի աշխատակազմ
 Արդյունքի չափորոշիչներ
Սփյուռքի համայնքներ գործուղումների թիվն` ըստ երկրների, հատ (35) (35) (35)
 Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազար դրամ) (37,154.0) (37,154.0) (37,154.0)
         
Ծրագրի դասիչը  Ծրագրի անվանումը
1003 Հանրային առողջության պահպանում
         
 Ծրագրի միջոցառումները
 Ծրագրի դասիչը` 1003 Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումը նշված են դրական նշանով)
 Միջոցառման դասիչը` 31001 Առաջին կիսամյակ Ինը ամիս  Տարի
 Միջոցառման անվանումը` Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման նպատակով բժշկական սարքերի ձեռքբերում
 Նկարագրությունը` Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման նպատակով բժշկական սարքերի ձեռքբերում
Միջոցառման տեսակը`  Պետական մարմինների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ      
Միջոցառումն իրականացնողի անվանումը ՀՀ վարչապետի աշխատակազմ      
 Արդյունքի չափորոշիչներ      
Առողջապահական սարքեր, հատ 2 2 2
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազար դրամ) 37,154.0 37,154.0 37,154.0

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության
2020 թվականի ապրիլի 1-ի
N 424-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գնման առարկայի Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Կոդը անվանումը գնման ձևը չափի միավորը միավորի գինը քանակը
 ՀՀ վարչապետի աշխատակազմ 37,154.0
Բաժին N 07 Խումբ N 04 Դաս N 01 Հանրային առողջապահական ծառայություններ  
1003 31001 Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման նպատակով բժշկական սարքերի ձեռքբերում 37,154.0
ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ 37,154.0
33151280/1 Թթվածնի մատակարարման սարք ՀՄԱ հատ 23562000 1 23,562.0
33151280/2 Թթվածնի մատակարարման սարք ՀՄԱ հատ 13592000 1 13,592.0

 

Հավելված N 8
ՀՀ կառավարության
2020 թվականի ապրիլի 1-ի
N 424-Ն որոշման

 

ՑԱՆԿ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

Հ/Հ Անվանում Չափման միավոր Քանակ Միավորի արժեք /դրամ/ Ընդամենը սկզբնական արժեք /հազար դրամ/
1 400լ/ր թթվածին արտադրող գեներատոր հատ 1 23562000 23,562.0
2 80լ/ր թթվածին արտադրող գեներատոր հատ 1 13592000 13,592.0
Ընդամենը 37,154.0

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.04.2020
N 424-Ն
Որոշում