ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2020 թվականի մարտի 25-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետի երկրորդ նախադասության «Արտարժույթի փոխանակման կամ դիլերային վաճառքի» բառերը փոխարինել «Արտարժույթի առք ու վաճառքի (արտարժույթի փոխանակման)» բառերով:
i
Հոդված 2. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետից հանել «, արտարժույթի դիլերային-բրոկերային առք ու վաճառքի» բառերը:
i
Հոդված 3. Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետից հանել «, արտարժույթի դիլերային-բրոկերային առք ու վաճառքի» բառերը:
i
Հոդված 4. Օրենսգրքի 381-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերից հանել «կամ արտարժույթի դիլերային-բրոկերային» բառերը:
i
Հոդված 5. Օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հանել «կամ արտարժույթի դիլերային-բրոկերային» բառերը:
i
Հոդված 6. Օրենսգրքի 383-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կամ արտարժույթի դիլերային-բրոկերային» բառերը:
i
Հոդված 7. Օրենսգրքի 384-րդ հոդվածի 8-րդ մասից հանել «և արտարժույթի դիլերային-բրոկերային» բառերը:
i
Հոդված 8. Օրենսգրքի 414-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, արտարժույթի դիլերային-բրոկերային առք ու վաճառքի» բառերը:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. ապրիլի 8 Երևան ՀՕ-185-Ն
|
|