Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԼՐԱՑԱԾ, ՊԵՏԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԼՐԱՑԱԾ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱ ...

 

 

040.0168.220202

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» փետրվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 փետրվարի 2002 թվականի N 168

 

i

ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԼՐԱՑԱԾ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ, ԳԱՂՏՆԱԶԵՐԾՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել պահպանման ժամկետները լրացած, պետական և ծառայողական գաղտնիք կազմող, գաղտնազերծված տեղեկությունները պետական արխիվ հանձնելու կամ տեղեկությունները ոչնչացնելու կարգը (կցվում է):

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թ.

փետրվարի 22-ի N 168 որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԼՐԱՑԱԾ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ, ԳԱՂՏՆԱԶԵՐԾՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է պահպանման ժամկետները լրացած, պետական և ծառայողական գաղտնիք կազմող, գաղտնազերծված տեղեկությունները պետական արխիվ հանձնելու կամ տեղեկությունները ոչնչացնելու ընթացակարգը:

2. Պահպանման ժամկետները լրացած, պետական և ծառայողական գաղտնիք կազմող, գաղտնազերծված տեղեկությունները (տեղեկություններ պարունակող փաստաթղթերը) Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի բաղկացուցիչ մասն են:

3. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները (տեղեկություններ պարունակող փաստաթղթերը) Հայաստանի Հանրապետության պետական արխիվի (այսուհետև` պետական արխիվ) պահպանությանն են հանձնվում պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները տնօրինող պետական մարմինների և կազմակերպությունների կողմից` պահպանման ժամկետները լրանալուց և գաղտնազերծումից հետո եռամսյա ժամկետում:

4. Պահպանման ժամկետները լրացած, պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող գաղտնազերծված փաստաթղթերը պետական արխիվի պահպանությանն են հանձնվում դրանց փորձագիտական արժեքավորումից հետո` ըստ համապատասխան ցուցակների (N 1 ձևը կցվում է): Փաստաթղթերի հանձնումը ձևակերպվում է 2 օրինակից կազմված հանձնման-ընդունման ակտով (N 2 ձևը կցվում է): Ակտի 1 օրինակը պահվում է փաստաթղթերը տնօրինող պետական մարմնում կամ կազմակերպությունում, մյուս` պետական արխիվում:

5. Նախքան պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող գաղտնազերծված փաստաթղթերը պետական արխիվ հանձնելը պետական արխիվի ներկայացուցիչն ստուգում է փաստաթղթերի ֆիզիկական և սանիտարահիգիենիկ վիճակը: Թերություններ հայտնաբերվելու դեպքում պետական արխիվի կողմից կազմվում է համապատասխան ակտ: Թերությունները վերացվում են պետական մարմնի կամ կազմակերպությունների միջոցների հաշվին:

6. Պահպանման ժամկետները լրացած, պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող գաղտնազերծված փաստաթղթերը հանձնվում են ըստ համապատասխան ցուցակների` թերթ առ թերթ ստուգվելուց հետո: Ցուցակների բոլոր օրինակների վրա կատարվում է նշում փաստաթղթերը պետական արխիվ հանձնելու վերաբերյալ: Ցուցակում կատարված ամփոփ գրառման և առկա փաստաթղթերի (գործերի) միջև տարբերություն լինելու դեպքում ցուցակում կատարվում է նոր ամփոփ գրառում, որում նշվում են փաստացի առկա փաստաթղթերի (գործերի) քանակն ու պակասող փաստաթղթերի (գործերի) համարները: Պակասող փաստաթղթերի (գործերի) համարները նշվում են նաև հանձնման-ընդունման ակտով: Պակասող փաստաթղթերի (գործերի) համար պատասխանատու է նշված տեղեկությունները տնօրինող պետական մարմինը կամ կազմակերպությունը:

7. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող ոչնչացման ենթակա փաստաթղթերի համար կազմվում է համապատասխան ակտ (N 3 ձևը կցվում է): Փաստաթղթերը ենթակա են ոչնչացման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Ձև N 1

__________________________________________________________________________

                       (կազմակերպության անվանումը)

__________________________________________________________________________

 

ՖՈՆԴ N ______

 

ՑՈՒՑԱԿ N ______

 

_____________________________________________ մշտական պահպանության գործերի

(ծայրային տարեթվերը)

 

________________________

                            (բաժնի անվանումը)

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`

 

_________________________

                                                (կազմակերպության ղեկավարի

                                                __________________________

                                                          պաշտոնը)

                                                ___________________________

                                                     (ստորագրությունը)

 

____ ____________ 200 թ.

 

ՖՈՆԴ N ______

 

ՑՈՒՑԱԿ N ______

 

__________________________________________________________________________

                 (կազմակերպության և բաժնի անվանումները)

 

_____________________________________________ մշտական պահպանության գործերի

(ծայրային տարեթվերը)

 

._________________________________________________________________________.

|NN | Գործերի վերնագրերը| Գործի թվագրումը| Թերթերի քանակը| Ծանոթագրություն|

|ը/կ|                   |                |               |                |

|___|___________________|________________|_______________|________________|

| 1 |        2          |       3        |       4       |      5         |

|___|___________________|________________|_______________|________________|

|   |                   |                |               |                |

|   |                   |                |               |                |

|   |                   |                |               |                |

._________________________________________________________________________.

 

Ցուցակում ընդգրկված է ___________________________

(ծայրային տարեթվերը)

 

___________________________________

                         (գործերի քանակը` տառերով և թվերով)

 

    Փորձագիտական հանձնաժողովի նախագահ       ____________________

                                              (ստորագրությունը)

    Հանձնաժողովի անդամներ                   ____________________

                                              (ստորագրությունը)

                                            ____________________

                                              (ստորագրությունը)

 

Ձև N 2

 

        ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ                              ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

 

   կազմակերպության ղեկավարի                  ՀՀ պետական արխիվի տնօրեն

պաշտոնի անվանումը

   ____________________                      ____________________

     (ստորագրությունը)                         (ստորագրությունը)

   ____________________                      ____________________

   (անունը, ազգանունը)                       (անունը, ազգանունը)

 

   ____ _________ 200  թ.                     ____ _________ 200  թ.

        Կ.Տ.                                       Կ.Տ.

 

ԱԿՏ N ____ __________________

(կազմման վայրը)

 

փաստաթղթերի պետական արխիվ

հանձնման-ընդունման մասին

 

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ կետի համաձայն պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող փաստաթղթերը գաղտնազերծումից հետո եռամսյա ժամկետը լրանալու կապակցությամբ ____________________________ հանձնում է,

(կազմակերպության անվանումը)

 

իսկ __________________________ պետական պահպանության է ընդունում

(պետական արխիվի անվանումը)

 

_______________ թթ. մշտական պահպանության փաստաթղթերը (գործերը):

._________________________________________________________________________.

|NN |Ցուցակի անվանումը  |     Ցուցակի     |Գործերի քանակը| Ծանոթագրություն|

|ը/կ|և  համարները       |օրինակների քանակը|              |                |

|___|___________________|_________________|______________|________________|

| 1 |        2          |        3        |       4      |      5         |

|___|___________________|_________________|______________|________________|

|   |                   |                 |              |                |

|   |                   |                 |              |                |

._________________________________________________________________________.

 

Ընդգրկված է ընդամենը _________________________________ գործ:

(տառերով և թվերով)

 

Պետական արխիվում ֆոնդին տրվում է N _____

 

        ՀԱՆՁՆԵՑ                                  ԸՆԴՈՒՆԵՑ

  __________________                       ___________________

   (հանձնողի պաշտոնը)                      (ընդունողի պաշտոնը)

  ___________________                      ____________________

   (ստորագրությունը)                         (ստորագրությունը)

 

    ____ _________ 200  թ.                 ____ _________ 200  թ.

 

Ձև N 3

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

 

_________________________

                                                (կազմակերպության ղեկավարի

                                                __________________________

                                                          պաշտոնը)

                                                ___________________________

                                                     (ստորագրությունը)

 

____ ____________ 200 թ.

 

ԱԿՏ

 

ոչնչացման ենթակա փաստաթղթերի առանձնացման մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Փաստաթղթերի` ըստ տեսակների պահպանության ժամկետների նշումով ցանկը հաստատելու մասին» N 833 որոշմամբ հաստատված ցանկի հիման վրա ոչնչացման համար առանձնացվել են ___________________________________________________________

(կազմակերպության և բաժնի անվանումները, ծայրային տարեթվերը)

 

գիտապատմական արժեք չունեցող և գործնական նշանակությունը կորցրած հետևյալ փաստաթղթերը (գործերը)`

.______________________________________________________________________.

|NN |Գաղտնիության|Փաստաթղթի|Գործերի  |Գործերի|Թերթերի քանակը|Թերթերի   |

|ը/կ|դրոշմագիրը  |(գործի)  |տարեթվերը|քանակը |մեկ հատորում  |ընդհանուր |

|   |            |վերնագիրը|         |       |              |քանակը    |

|   |            |         |         |       |              |(տառերով) |

|___|____________|_________|_________|_______|______________|__________|

| 1 |     2      |   3     |   4     |   5   |     6        |   7      |

|___|____________|_________|_________|_______|______________|__________|

|   |            |         |         |       |              |          |

.______________________________________________________________________.

 

Ոչնչացման է ենթակա ընդամենը ____________________________________ գործ:

(գործերի քանակը` տառերով և թվերով)

 

    Փորձագիտական հանձնաժողովի նախագահ       ____________________

                                              (ստորագրությունը)

    Հանձնաժողովի անդամներ                   ____________________

                                              (ստորագրությունը)

                                            ____________________

                                              (ստորագրությունը)

 

Փաստաթղթերը ոչնչացված են _____ միջոցով: ____________________

    ԱԿՏ N ____                                 (ստորագրությունը)

                                             ____________________

                                               (ստորագրությունը)

    ____ _________ 200  թ.                   ____________________

                                               (ստորագրությունը)

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.02.2002
N 168
Որոշում