Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒ ...

 

09.05.2020 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

21 նոյեմբերի 2019 թվականի N 1621-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) վարույթում գտնվող Էդմոնդ Խուդյանը և «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության (Edmond Khudyan and Arin Capital & Investment Corp. v. Republic of Armenia) թիվ ARB/17/36 ներդրումային արբիտրաժային գործով Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով ներգրավել Նյու Յորքում և Վաշինգտոնում գործող Steptoe & Johnson ընկերությանը, վերջինիս հետ 280,000 ԱՄՆ դոլար (չի ներառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կիրառելի հարկերը) ընդհանուր արժողությամբ փաստաբանական և իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր կնքել և թիվ ARB/17/36 ներդրումային արբիտրաժային գործով արբիտրաժային ծախսերը հոգալու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին 2019 թվականին հատկացնել 125,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով):

(1-ին կետը փոփ. 30.04.20 թիվ 684-Ն որոշում)

i

2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4, 5, 11, 11.1 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված գնման առարկան ձեռք է բերվելու «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 5-րդ կետերով նախատեսված ընթացակարգով և հիմքերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2019 թվականի սեպտեմբերի 17-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան


2019 թ. նոյեմբերի 21
Երևան

 

      Հավելված N 1
ՀՀ  կառավարության
2019 թվականի նոյեմբերի 21-ի
N 1621-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ծրագիրը միջոցա-
ռումը
տարի
ԸՆԴԱՄԵՆԸ -
ՀՀ արդարադատության նախարարություն 60,625.0
1093 Ծրագրի անվանումը` 60,625.0
Դատական և հանրային պաշտպանություն
Ծրագրի նպատակը`
Իրավունքի պաշտպանության հասանելիության և օբյեկտիվության ապահովում
Վերջնական արդյունքի նկարագրությունը`
Հանրային պաշտպանի ծառայությունների հասցեականության և դատական գործընթացներին աջակցության ապահովում
Ծրագրի միջոցառումներ
11007 Միջոցառման անվանումը` 60,625.0
Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությանն ուղղված փաստաբանական, իրավաբանական ծառայություններ
Միջոցառման նկարագրությունը`
Ներդրումային արբիտրաժային վեճի շրջանակներում Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելու համար փաստաբանական, իրավաբանական ծառայությունների ձեռքբերում
Միջոցառման տեսակը
Ծառայությունների մատուցում
ՀՀ վարչապետի աշխատակազմ (50,600.0)
1156 Ծրագրի անվանումը` (50,600.0)
Հայաստան-սփյուռք գործակցության ծրագիր
Ծրագրի նպատակը`
Նպաստել Հայաստանի և հայկական սփյուռքի միջև կապերի ամրապնդմանը և զարգացմանը
Վերջնական արդյունքի նկարագրությունը`
Հայաստանի և սփյուռքի միջև կրթական, մշակութային և երիտասարդական հաղորդակցության, ճանաչողության և տեղեկացվածության մակարդակի բարձրացում
Ծրագրի միջոցառումներ
11001 Միջոցառման անվանումը` (50,600.0)
Հայաստան-սփյուռք գործակցության թեմայով հեռուստահաղորդումների և տեսահոլովակների պատրաստում և հեռարձակում` ձեռքբերում և բազմացում
Միջոցառման նկարագրությունը`
Աշխարհասփյուռ հայության հետ բազմազան հեռահաղորդակցական միջոցներով տարբեր թեմաներով տեսակոնֆերանսների, կարծիքների փոխանակման կազմակերպում, տեղեկատվության փոխանակում
Միջոցառման տեսակը
Ծառայությունների մատուցում
11006 Միջոցառման անվանումը` (10,025.0)
Աշխատանք սփյուռքի համայնքներում
Միջոցառման նկարագրությունը`
Հայաստան-սփյուռք գործակցության բազմաբնույթ խնդիրների լուծման, ճանաչողության, կապերի հաստատման, համայնքների հրավերներին և միջոցառումներին արձագանքելու, տեղերում լինելու և ստեղծված իրավիճակները հստակ պատկերացնելու անհրաժեշտություն
Միջոցառման տեսակը
Ծառայությունների մատուցում
ՀՀ կառավարություն -
1139 Ծրագրի անվանումը` -
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
Ծրագրի նպատակը`
Պետական բյուջեում չկանխատեսված, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ծախսերի ֆինանսավորման ապահովում
Վերջնական արդյունքի նկարագրությունը`
Պահուստային ֆոնդի կառավարման արդյունավետություն և թափանցիկություն
Ծրագրի միջոցառումներ
11001 Միջոցառման անվանումը` 60,625.0
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
Միջոցառման նկարագրությունը`
ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման` պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում
Միջոցառման տեսակը
Ծառայությունների մատուցում
11001 Միջոցառման անվանումը` (60,625.0)
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
Միջոցառման նկարագրությունը`
ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման` պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում
Միջոցառման տեսակը
Ծառայությունների մատուցում

 

Հավելված N 2
ՀՀ  կառավարության
2019 թվականի նոյեմբերի 21-ի
N 1621-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային ծրագրերի միջոցառումների, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցառումը տարի
          ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ -
          այդ թվում`  
  03           ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ 60,625.0
          այդ թվում`  
    03         Դատական գործունեություն և իրավական պաշտպանություն 60,625.0
          այդ թվում`  
      02       Իրավական պաշտպանություն 60,625.0
          այդ թվում`  
          ՀՀ արդարադատության նախարարություն 60,625.0
          այդ թվում`  
       1093    Դատական և հանրային պաշտպանություն 60,625.0
          այդ թվում`  
         11007  Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությանն ուղղված փաստաբանական, իրավաբանական ծառայություններ 60,625.0
          այդ թվում` ըստ կատարողների  
          ՀՀ վարչապետի աշխատակազմ 60,625.0
          այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ  
          ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 60,625.0
          ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 60,625.0
          ԱՅԼ ԾԱԽՍԵՐ 60,625.0
          Այլ ծախսեր 60,625.0
08         ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ (10,025.0)
          այդ թվում`  
  02       Մշակութային ծառայություններ (10,025.0)
          այդ թվում`  
    05     Արվեստ (10,025.0)
          այդ թվում`  
          ՀՀ վարչապետի աշխատակազմ (10,025.0)
          այդ թվում`  
      1156   Հայաստան-սփյուռք գործակցության ծրագիր (10,025.0)
          այդ թվում`  
        11006 Աշխատանք սփյուռքի համայնքներում (10,025.0)
          այդ թվում` ըստ կատարողների  
          ՀՀ վարչապետի աշխատակազմ (10,025.0)
          այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ  
          ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ (10,025.0)
          ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (10,025.0)
          ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ (10,025.0)
          Պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերում (10,025.0)
          - Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ (10,025.0)
08         ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ (50,600.0)
          այդ թվում`  
  03       Ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման և հրատարակչական ծառայություններ (50,600.0)
          այդ թվում`  
    01     Հեռուստառադիոհաղորդումներ (50,600.0)
          այդ թվում`  
          ՀՀ վարչապետի աշխատակազմ (50,600.0)
          այդ թվում`  
      1156   Հայաստան-սփյուռք գործակցության ծրագիր (50,600.0)
          այդ թվում`  
        11001 Հայաստան-սփյուռք գործակցության թեմայով հեռուստահաղորդումների և տեսահոլովակների պատրաստում և հեռարձակում` ձեռքբերում և բազմացում (50,600.0)
          այդ թվում` ըստ կատարողների  
          ՀՀ վարչապետի աշխատակազմ (50,600.0)
          այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ  
          ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ (50,600.0)
          ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (50,600.0)
          ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ (50,600.0)
          Պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերում (50,600.0)
          - Տեղեկատվական ծառայություններ (50,600.0)
11         ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ -
          այդ թվում`  
  01       ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ -
          այդ թվում`  
    01     ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ -
          այդ թվում`  
          ՀՀ կառավարություն -
          այդ թվում`  
      1139   ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ -
          այդ թվում`  
        11001 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 60,625.0
          այդ թվում` ըստ կատարողների  
          ՀՀ կառավարություն 60,625.0
          այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ  
          ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 60,625.0
          ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 60,625.0
          ԱՅԼ ԾԱԽՍԵՐ 60,625.0
          Պահուստային միջոցներ 60,625.0
        11001 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (60,625.0)
          այդ թվում` ըստ կատարողների  
          ՀՀ կառավարություն (60,625.0)
          այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ  
          ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ (60,625.0)
          ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (60,625.0)
          ԱՅԼ ԾԱԽՍԵՐ (60,625.0)
          Պահուստային միջոցներ (60,625.0)

 

Հավելված N 3
ՀՀ  կառավարության
2019 թվականի նոյեմբերի 21-ի
N 1621-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ NN 11.10, 11.24 ԵՎ 11.52 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ արդարադատության նախարարություն

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

(հազ. դրամ)

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1093 Դատական և հանրային պաշտպանություն
Ծրագրի միջոցառումները
    Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Ծրագրի դասիչը` 1093  
Միջոցառման դասիչը` 11007 տարի
Միջոցառման անվանումը` Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությանն ուղղված փաստաբանական, իրավաբանական ծառայություններ  
Նկարագրությունը` Ներդրումային արբիտրաժային վեճի շրջանակներում Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելու համար փաստաբանական, իրավաբանական ծառայությունների ձեռքբերում  
Միջոցառման տեսակը` Ծառայությունների մատուցում  
Միջոցառումն իրականացնողի անվանումը Հանրային շահերը պաշտպանող կազմակերպություն  
Արդյունքի չափորոշիչներ  
Տրամադրվող խորհրդատվությունների թիվը` հատ 1
Վճարման հաճախականությունը միանվագ
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազար դրամ) 60,625.0
ՀՀ վարչապետի աշխատակազմ
ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1156 Հայաստան-սփյուռք գործակցության ծրագիր
Ծրագրի միջոցառումները
    Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
Ծրագրի դասիչը` 1156  
Միջոցառման դասիչը` 11001 տարի
Միջոցառման անվանումը` Հայաստան-սփյուռք գործակցության թեմայով հեռուստահաղորդումների և տեսահոլովակների պատրաստում և հեռարձակում` ձեռքբերում և բազմացում  
Նկարագրությունը` Աշխարհասփյուռ հայության հետ բազմազան հեռահաղորդակցական միջոցներով տարբեր թեմաներով տեսակոնֆերանսների` կարծիքների փոխանակման կազմակերպում` տեղեկատվության փոխանակում  
Միջոցառման տեսակը` Ծառայությունների մատուցում  
Միջոցառումն իրականացնողի անվանումը «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն ընտրված կազմակերպություն  
Արդյունքի չափորոշիչներ  
Հայաստան-սփյուռք գործակցության թեմայով ֆիլմաշարեր, տեսահոլովակներ, հեռուստահաղորդումներ, հատ -190
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (50,600.0)
Ծրագրի դասիչը` 1156 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը` 11006 տարի
Միջոցառման անվանումը` Աշխատանք սփյուռքի համայնքներում  
Նկարագրությունը` Հայաստան-սփյուռք գործակցության բազմաբնույթ խնդիրների լուծման, ճանաչողության, կապերի հաստատման, համայնքների հրավերներին և միջոցառումներին արձագանքելու, տեղերում լինելու և ստեղծված իրավիճակները հստակ պատկերացնելու անհրաժեշտություն  
Միջոցառման տեսակը` Ծառայությունների մատուցում  
Միջոցառումն իրականացնողի անվանումը ՀՀ վարչապետի աշխատակազմ  
Արդյունքի չափորոշիչներ  
Գործուղումների քանակ, հատ -5
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (10,025.0)
ՀՀ կառավարություն
ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
 
Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1139 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
 
Ծրագրի միջոցառումները
    Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
Ծրագրի դասիչը` 1139  
Միջոցառման դասիչը` 11001 տարի
Միջոցառման անվանումը` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  
Նկարագրությունը` ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման` պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում  
Միջոցառման տեսակը` Ծառայությունների մատուցում  
Միջոցառումն իրականացնողի անվանումը ՀՀ կառավարություն  
Արդյունքի չափորոշիչներ  
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 60,625.0
Ծրագրի դասիչը` 1139 Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
Միջոցառման դասիչը` 11001 տարի
Միջոցառման անվանումը` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  
Նկարագրությունը` ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման` պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում  
Միջոցառման տեսակը` Ծառայությունների մատուցում  
Միջոցառումն իրականացնողի անվանումը ՀՀ կառավարություն  
Արդյունքի չափորոշիչներ  
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (60,625.0)

 

Հավելված N 4
ՀՀ  կառավարության
2019 թվականի նոյեմբերի 21-ի
N 1621-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ; NN 11.1.3, 11.1.24 ԵՎ 11.1.66 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ վարչապետի աշխատակազմ

 

ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1093 Դատական և հանրային պաշտպանություն
 
Ծրագրի միջոցառումները
 
Ծրագրի դասիչը` 1093 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը` 11007 տարի
Միջոցառման անվանումը` Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությանն ուղղված փաստաբանական, իրավաբանական ծառայություններ  
Նկարագրությունը` Ներդրումային արբիտրաժային վեճի շրջանակներում Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելու համար փաստաբանական, իրավաբանական ծառայությունների ձեռքբերում  
Միջոցառման տեսակը` Ծառայությունների մատուցում  
Միջոցառումն իրականացնողի անվանումը Հանրային շահերը պաշտպանող կազմակերպություն  
Արդյունքի չափորոշիչներ  
Տրամադրվող խորհրդատվությունների թիվը` հատ 1
Վճարման հաճախականությունը միանվագ
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 60,625.0
 
ՀՀ վարչապետի աշխատակազմ
ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
 
Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1156 Հայաստան-սփյուռք գործակցության ծրագիր
 
Ծրագրի միջոցառումները
    Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
Ծրագրի դասիչը` 1156  
Միջոցառման դասիչը` 11001 տարի
Միջոցառման անվանումը` Հայաստան-սփյուռք գործակցության թեմայով հեռուստահաղորդումների և տեսահոլովակների պատրաստում և հեռարձակում` ձեռքբերում և բազմացում  
Նկարագրությունը` Աշխարհասփյուռ հայության հետ բազմազան հեռահաղորդակցական միջոցներով տարբեր թեմաներով տեսակոնֆերանսների` կարծիքների փոխանակման կազմակերպում` տեղեկատվության փոխանակում  
Միջոցառման տեսակը` Ծառայությունների մատուցում  
Միջոցառումն իրականացնողի անվանումը «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն ընտրված կազմակերպություն  
Արդյունքի չափորոշիչներ  
Հայաստան-սփյուռք գործակցության թեմայով ֆիլմաշարեր, տեսահոլովակներ, հեռուստահաղորդումներ, հատ (190)
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 50,600.0
Ծրագրի դասիչը` 1156  
Միջոցառման դասիչը` 11006 տարի
Միջոցառման անվանումը` Աշխատանք սփյուռքի համայնքներում  
Նկարագրությունը` Հայաստան-սփյուռք գործակցության բազմաբնույթ խնդիրների լուծման, ճանաչողության, կապերի հաստատման, համայնքների հրավերներին և միջոցառումներին արձագանքելու, տեղերում լինելու և ստեղծված իրավիճակները հստակ պատկերացնելու անհրաժեշտություն  
Միջոցառման տեսակը` Ծառայությունների մատուցում  
Միջոցառումն իրականացնողի անվանումը ՀՀ վարչապետի աշխատակազմ  
Արդյունքի չափորոշիչներ  
Գործուղումների քանակ, հատ -5
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (10,025.0)
 
ՀՀ կառավարություն
ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
 
Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1139 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
 
Ծրագրի միջոցառումները
 
Ծրագրի դասիչը` 1139 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
Միջոցառման դասիչը` 11001 տարի
Միջոցառման անվանումը` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  
Նկարագրությունը` ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման` պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում  
Միջոցառման տեսակը` Ծառայությունների մատուցում  
Միջոցառումն իրականացնողի անվանումը ՀՀ կառավարություն  
Արդյունքի չափորոշիչներ  
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 60,625.0
Ծրագրի դասիչը` 1139  
Միջոցառման դասիչը` 11001 Տարի
Միջոցառման անվանումը` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  
Նկարագրությունը` ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման` պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում  
Միջոցառման տեսակը` Ծառայությունների մատուցում  
Միջոցառումն իրականացնողի անվանումը ՀՀ կառավարություն  
Արդյունքի չափորոշիչներ  
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (60,625.0)

 

Հավելված N 5
ՀՀ  կառավարության
2019 թվականի նոյեմբերի 21-ի
N 1621-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գնման առարկայի Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
կոդը անվանումը գնման ձևը չափի միավորը միավորի գինը քանակը
ՀՀ վարչապետի աշխատակազմ -48,500.0
Բաժին N 08 Խումբ N 03 Դաս N 01 Հեռուստառադիոհաղորդումներ  
1156 11001 Հայաստան-սփյուռք գործակցության թեմայով հեռուստահաղորդումների և տեսահոլովակների պատրաստում և հեռարձակում` ձեռքբերում և բազմացում -48,500.0
ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ -48,500.0
64235180-1 հեռուստահաղորդումների հեռարձակման ծառայություններ ԷԱՃ դրամ     -48,500.0
ՀՀ վարչապետի աշխատակազմ 60,625.0
Բաժին N 03 Խումբ N 03 Դաս N 02 Իրավական պաշտպանություն  
1093 11007 Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությանն ուղղված փաստաբանական, իրավաբանական ծառայություններ 60,625.0
ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 60,625.0
79141100 իրավական խորհրդատվական և տեղեկատվական ծառայություններ ՄԱ դրամ 48,500.0 1 60,625.0

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.11.2019
N 1621-Ն
Որոշում