Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

9 ապրիլի 2020 թվականի N 727-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի, 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով` Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-Ծրագիր 2-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության և «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» բաժնետիրական ընկերության միջև 27.04.2012 թ. կնքված N T1-T2-CW-01 շինարարական կապալի պայմանագրի ներքո «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» բաժնետիրական ընկերության կողմից չվճարված դրամական պահանջներ ունեցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

1) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-Ծրագիր 2-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության և «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» բաժնետիրական ընկերության միջև 27.04.2012 թ. կնքված N T1-T2-CW-01 շինարարական կապալի պայմանագրի ներքո «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» բաժնետիրական ընկերության կողմից չվճարված դրամական պահանջներ ունեցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրամադրվում են բյուջետային վարկեր` «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» բաժնետիրական ընկերության հանդեպ ունեցած դրամական պահանջի չափով` համաձայն N 1 հավելվածի.

2) բյուջետային վարկերը կտրամադրվեն 2020 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության թիվ 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային ծրագիր, Տրանշ 3» թիվ 21009 միջոցառման 5112 «Շենքերի և շինությունների շինարարություն» և «Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային ծրագիր` Տրանշ 3» թիվ 21011 միջոցառման 5112 «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով նախատեսված միջոցներից` վերաբաշխման միջոցով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկեր և փոխատվություններ» հոդվածով).

3) բյուջետային վարկը տրամադրվում է հինգ տարի ժամկետով` տարեկան 0,01 տոկոսադրույքով.

4) որպես վարկային պարտավորության ապահովման միջոց ընդունվում է գրավը` հաշվի առնելով, որ վարկի գումարը չի կարող գերազանցել գրավի գնահատված արժեքի 80 (ութսուն) տոկոսը, կամ բանկային երաշխիքը` բյուջետային վարկի ողջ գումարի և բյուջետային վարկի պայմանագրի ողջ ժամկետի ընթացքում հաշվեգրվող տոկոսագումարի չափով:

i

2. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 1 աղյուսակում և N 3 հավելվածում ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման N 1, 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 և 11 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» բաժնետիրական ընկերության նկատմամբ չվճարված դրամական պահանջներ ունեցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից բյուջետային վարկ ստանալու հայտ ներկայացվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի N 168 որոշմամբ սահմանված կարգով քննարկել հայտերը և սույն որոշման հավելվածով նախատեսված վարկային պայմանագրի պայմանների հետ համաձայնություն ձեռք բերելու դեպքում կնքել բյուջետային վարկի տրամադրման պայմանագրեր` համաձայն N 2 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում սույն որոշման հավելվածում չներառված` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության և «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» բաժնետիրական ընկերության միջև 27.04.2012 թ. կնքված N T1-T2-CW-01 շինարարական կապալի պայմանագրի ներքո «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» բաժնետիրական ընկերության կողմից չվճարված դրամական պահանջներ ունեցող իրավաբանական անձանցից և անհատ ձեռնարկատերերից բյուջետային վարկ ստանալու պահանջ ներկայացնելու դեպքում մշակել և օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համապատասխան որոշման նախագիծ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
 վարչապետ

Ն. Փաշինյան


2020 թ. մայիսի 13
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2020 թվականի ապրիլի 9-ի
N 727-Ն որոշման

 

ՑԱՆԿ
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ-ԾՐԱԳԻՐ 2-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԿՈՐՍԱՆ-ԿՈՐՎԻԱՄ ԿՈՆՍՏՐՈՒԿՍԻՈՆ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՆԴԵՊ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՆԹԱԿԱՊԱԼԱՌՈՒՆԵՐԻ

 

NN

ը/կ

Կազմակերպության անվանումը

Պահանջի
չափը

1.

«ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ

574 491 741

2.

«Էս ընդ Էյ Մայնինգ» ՍՊԸ

253 504 102

3.

«Դենտալ Իմպորտ» ՍՊԸ

233 815 923

4.

«Սուարդի» ԲԸ Հ/Մ

219 559 596

5.

«Միրադա» ՍՊԸ

192 064 443

6.

«Կամուրջշին» ՓԲԸ

131 325 161

7.

«Բետոնիկա» ՍՊԸ

115 501 315

8.

«Շին Թրեյդ» ՍՊԸ

98 612 371

9.

«Ապառաժ» ՍՊԸ

81 160 038

10.

«ՄԼ Մայնինգ» ՍՊԸ

60 132 468

11.

«Տնա-Շին Աշոտ» ՍՊԸ

50 613 970

12.

«Աննա Ավետիսյան» ԱՁ

31 167 910

13.

«Ռաֆայել» ՍՊԸ

29 053 320

14.

«Կամա» ՍՊԸ

26 127 500

15.

«Ժակշին» ՍՊԸ

21 953 199

16.

«Ինքնաթափ» ՍՊԸ

19 297 200

17.

«Բիզնես Ալտերնատիվ» ՍՊԸ

15 801 400

18.

«Քաջ-Տրանս» ՍՊԸ

12 060 940

19.

«Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ 

11 781 702

20.

«Դանոյան Յուրա» ԱՁ

7 407 000

21.

«Գագիկ Երանոսյան» ԱՁ

6 712 500

22.

«Ավետիք Սարգսյան» ԱՁ

3 469 534

23.

«Բետպռո»  ՍՊԸ

2 625 480

24.

«Քեյ դի էյջ»  ՍՊԸ

2 554 000

25.

«Պյոտր Բլոխին» ԱՁ

2 210 000

26.

«Արարատ Թորոսյան» ԱՁ

2 164 000

27.

«Պատվական Ասոյան» ԱՁ

969 500

 ԸՆԴԱՄԵՆԸ

2 206 136 313

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2020 թվականի ապրիլի 9-ի
N 727-Ն որոշման

 

Բյուջետային վարկի տրամադրման պայմանագիր
(Նախագիծ)

 

ք. Երևան

[ամսաթիվ]

Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, ում անունից հանդես է գալիս ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, այսուհետ` Կառավարություն, մի կողմից, և [...], ի դեմս վերջինիս տնօրեն [...], ով գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, այսուհետ` Վարկառու մյուս կողմից, Հաշվի առնելով, որ.

1. Վարկառուն [...] թ.-ին «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն էս Ա» հայաստանյան մասնաճյուղի (այսուհետ` Կորսան-Կորվիամ Ընկերություն) հետ կնքել է [...] պայմանագիրը,

2. Համաձայն [.. .] թ.-ն դուրս է գրվել հաշիվ-ապրանքագիր, որոնց համար վերջինիս կողմից սահմանված կարգով Կորսան-Կորվիամ Ընկերության կողմից վճարում չի իրականացվել,

3. Վարկառու Կորսան-Կորվիամ Ընկերության հանդեպ ունի [...] ՀՀ դրամի չափով գույքային պահանջ: Տարակարծությունից խուսափելու համար կողմերը արձանագրում են, որ Կառավարությունը որևէ կերպով չի հաստատում, ընդունում, համաձայնում կամ հավանություն տալիս Պահանջի առկայությանը, դրա հիմքում ընկած Վարկառուի կամ Կորսան-Կորվիամ Ընկերության պարտավորությունների կատարմանը:

Ինչպես նաև, հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից [...] թ.-ին կայացված թիվ [...]

որոշումը, որի համաձայն ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Վարկառուին [...] ՀՀ դրամի չափով բյուջետային վարկ տրամադրելու վերաբերյալ,

Կողմերը կնքեցին սույն Բյուջետային վարկի տրամադրման պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան.

1.1. Կառավարությունը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի և ՀՀ Կառավարության կողմից [...] թ.-ին կայացված թիվ [...] որոշման հիման վրա Վարկառուին տրամադրում է [...] ՀՀ դրամի բյուջետային վարկ (այսուհետ` Վարկ) վերադարձվելիության, ժամկետայնության, արժեքավորման ու վճարովիության սկզբունքով:

1.2. Վարկառուն պարտավորվում է Վարկը և պայմանագրով սահմանված տոկոսագումարը վերադարձնել Կառավարությանը Պայմանագրի 2-րդ կետի համաձայն սահմանված կարգով հաշվարկված ժամկետում:

1.3. Վարկը Վարկառուին տրամադրվում է 0.01 տոկոս տարեկան տոկոսադրույքով:

1.4. որպես վարկային պարտավորության ապահովման միջոց ընդունել գրավը (այսուհետ` Գրավ), հաշվի առնելով, որ վարկի գումարը չի կարող գերազանցել գրավի գնահատված արժեքի 80 (ութսուն) տոկոսը, կամ բանկային երաշխիքը` բյուջետային վարկի ողջ գումարի և բյուջետային վարկի պայմանագրի ողջ ժամկետի ընթացքում հաշվեգրվող տոկոսագումարի չափով:

1.5. Կառավարությունը պարտավորվում է Վարկառուին տրամադրել Վարկը

Պայմանագրի կնքումից հետո [ ] ժամկետում Վարկառուին բանկային հաշվին փոխանցում կատարելու միջոցով:

1.6. Վարկառուն պարտավորվում է ձեռնարկել բոլոր ողջամիտ անհրաժեշտ քայլերը Կորսան-Կորվիամ ընկերությունից Պահանջի հիման վրա վճարում ստանալու

 

2. Վարկի տրամադրման պայմանները, մարման ժամկետները, պայմանները և վճարման կարգը

2.1. Վարկը տրամադրում է առավելագույնը 5 (հինգ) տարի ժամկետով:

2.2. Վարկը տրամադրվում է 2 (երկու) տարի արտոնյալ ժամկետով, որի ընթացքում Վարկառուին հնարավորություն է տրվում մարելու միայն վարկի գծով կուտակված տոկոսագումարները: Արտոնյալ ժամկետի ավարտից հետո կատարվում է թե՛ Վարկի մայր գումարի, թե՛ տոկոսագումարների մարում` համաձայն Պայմանագրի անբաժանելի մասը կազմող [հավելված 1-ով սահմանված] մարման ժամանակացույցի:

2.3. Վարկառուն պարտավորվում է Պահանջի մարմանն ուղղված ցանկացած վճարում ուղղել բացառապես Պայմանագրով սահմանված Վարկառուի պարտավորությունների կատարմանը:

2.4. Կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ պահանջել Վարկառուին տրամադրել տեղեկատվություն Պահանջի մարմանն ուղղված վճարումներ ստացած լինելու մասին, իսկ Վարկառուն պարտավորվում է Կառավարության կողմից նման տեղեկատվության պահանջ ստացած լինելու դեպքում ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ քան նման պահանջ ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել պահանջված տեղեկատվությունը, ինչպես նաև տեղեկատվությունը հիմնավորող փաստաթղթերը (այդ թվում` համապատասխան ժամանակի համար Վարկառուի բանկային հաշիվների քաղվածքները կամ Բանկից ստացված համարժեք տեղեկանք, որն արտացոլում է Կառավարության կողմից պահանջված տեղեկատվությունը):

2.5. Այն դեպքում, երբ (i) Կառավարությունը Վարկառուից կամ երրորդ անձանցից ստացել է տեղեկատվություն այն մասին, որ Վարկառուն Պահանջի մարման համար ստացած գումարները կամ դրանց մի մասը օգտագործել է այլ նպատակով քան Վարկի գումարի և տոկոսագումարի վերադարձը, և/կամ (ii) Վարկառուն Պայմանագրի 2.4 կետով սահմանված կարգով Կառավարությանը չի ներկայացրել պահանջված տեղեկատվությունը և հիմնավորող փաստաթղթերը, և/կամ (iii) Վարկառուն Պայմանագրով տվել է ոչ հավաստի կամ անհիմն երաշխիքներ, և/կամ (iv) Վարկառուն խախտել է Պահանջի բավարարման համար հնարավոր ողջամիտ միջոցների ձեռնարկման պարտավորությունը, (v) համապատասխան դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի կողմից (ում ընդդատյա կլինի նման պահանջի քննությունը) չի հաստատվել Պահանջի առկայությունը կամ հաստատվել է մասնակի, (vi) Վարկառուն խախտել է Պայմանագրով սահմանված պարտավորությունները, Կառավարությունն իրավունք ունի պահանջել Վարկառուին Վարկի գումարը և տոկոսագումարները, ինչպես նաև Պայմանագրով սահմանված տուգանքները վերադարձնել կառավարությանը անմիջապես:

2.6. Պայմանագրի 2.5 կետով սահմանված հիմքերից ցանկացածի վրա հասնելու դեպքում Վարկառուն պարտավորվում է Կառավարությանը վճարել Պայմանագրի խախտման համար տուգանք` տուգանքի վճարման պահին տեղաբաշխված պետական երկարաժամկետ պարտատոմսերի տոկոսադրույքի 1,5 (մեկ ամբողջ հինգ տասնորդական) տոկոսի չափով տարեկան տոկոսադրույք, սակայն ոչ ավելի քան Վարկի գումարը:

2.7. Պայմանագրի անբաժանելի մասը կազմող [հավելված 1-ով սահմանված] վարկի մարման ժամանակացույցի ժամկետից մինչև 90 օր ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վարկառուից գանձվում է տույժ` ժամկետային չմարված վարկի գումարի 0,1 տոկոսի չափով: Վարկի հիմնական գումարի մարումը վարկային պայմանագրով նախատեսված ժամկետից ուշացնելու 91-րդ օրվանից սկսած ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար Վարկառուից գանձվում է տույժ` ժամանակին չվճարված գումարի 0,3 տոկոսի չափով:

2.8. Վարկը տրամադրվում է Վարկառուին վերջինիս` Պայմանագրում նշված բանկային հաշվին փոխանցում կատարելու միջոցով:

2.9. Պայմանագրի համաձայն Վարկի և տոկոսագումարի մարումը (վերադարձը) իրականացվում է հետևյալ [գանձապետական հաշվեհամարին] փոխանցում կատարելու

2.10. Պայմանագրով նախատեսված դրամական պարտավորությունները կատարելու համար վճարված գումարի անբավարարության դեպքում առաջինը փոխհատուցվում են վարկի գումարի բռնագանձման համար Կառավարության կրած ծախսերը (այդ թվում դատական ծախսերը, փաստաբանական և խորհրդատվական ծառայությունների ստացման համար կրած ծախսերը ամբողջությամբ), երկրորդը վճարվում է Պայմանագրով սահմանված տուգանքը, երրորդը մարվում է Պայմանագրով սահմանված տարեկան տոկոսադրույքը, չորրորդը` Վարկի գումարը:

 

3. Վարկառուի երաշխիքները և հավաստումները

3.1. Վարկառուն երաշխավորում, հաստատում և հավաստում է, որ Պայմանագրի.

3.1.1. Չի ստացել Պահանջի լրիվ կամ մասնակի վճարում Կորսան-Կորվիամ Ընկերությունից կամ ցանկացած այլ երրորդ անձանցից:

3.1.2. Պահանջը չի զիջվել, փոխանցվել, գրավադրվել կամ տրվել ի ապահովումն այլ պարտավորությունների:

3.1.3. Վարկառուի ունեցած տեղեկությունների համաձայն Պահանջը հիմնավոր և իրավաչափ է, Կորսան-Կորվիամ ընկերության կողմից հաստատվել և ընդունվել է Պահանջի չափը, բացակայում են Պահանջը դրա հիմքում ընկած փաստերը

հիմնավորող փաստաթղթերը վիճարկելու իրավաչափ հիմքեր, Կորսան-Կորվիամ ընկերությունը չունի պահանջի վիճարկման մասին պահանջներ, հակընդդեմ պահանջներ, հաշվանցի պահանջներ ներկայացնելու իրավունք և բացակայում են նման պահանջների ներկայացման համար իրավաչափ հիմքերը,

3.1.4. Պահանջի հիմքում ընկած փաստաթղթերը վավեր են և առկա չէ որևէ իրավաչափ հիմք նշված փաստաթղթերի վիճարկման համար:

3.1.5. Վարկառուն պատշաճ կարգով իրականացրել է Պահանջի հիմքում ընկած պայմանագրային պարտավորությունները, այդ թվում (կիրառելիության դեպքում) իրականացրել է Պահանջի հիմքում ընկած աշխատանքներ իրականացնելու պահանջները ամբողջ ծավալով, Վարկառուն չի իրականացրել որևէ գործողություն կամ ցուցաբերել անգործություն, չի ունեցել որևէ իրավահարաբերություններ Կորսան-Կորվիամ ընկերության կամ դրա փոխկապակցված անձանց հետ, որոնք կարող են հանգեցնել Պահանջի բավարարման արդյունքում ավելի քիչ փոխհատուցման ստացման կամ վատթարացնել Կառավարության` Պայմանագրով սահմանված իրավունքները իրացնելու հնարավորությունը,

3.1.6. Առկա չէ ցանկացած այլ իրավաչափ հիմք, որը կարող է ազդեցություն ունենալ Կառավարության կողմից Պայմանագրով և օրենսդրությամբ սահմանված իրավունքների ամբողջությամբ և պատշաճ իրացման համար:

 

4. Վարկառուի պարտավորությունները Պահանջի վերաբերյալ

4.1. Վարկառուն պարտավորվում է ձեռնարկել բոլոր ողջամիտ միջոցները Կորսան-Կորվիամ ընկերությունից Պահանջի բավարարում ստանալու համար, այդ թվում` ողջամտության սահմաններում դատական կամ արտադատական կարգով ներկայացնել պահանջներ ցանկացած դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի, որին ընդդատյա կլինի նման պահանջը:

4.2. Կառավարությունն իրավունք ունի աջակցություն ապահովել Վարկառուին Պահանջի բավարարում ստանալու համար (այդ թվում` Վարկառուի հաշվին): Կառավարության կողմից նման աջակցություն տրամադրելու դեպքում, Վարկառուն պարտավորվում է հետևել Կառավարության ցուցումներին և խորհուրդներին: Տարակարծությունից խուսափելու համար, կողմերը արձանագրում են, որ սույն կետով սահմանված աջակցություն ցուցաբերելը Կառավարության իրավունքն է: Սույն իրավունքը չիրացնելը չի կարող որևէ կերպով մեկնաբանվել որպես Վարկառուի որևէ պարտավորության ազատում կամ ներում:

4.3. Վարկառուն պարտավորվում է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք

4.3.1. Ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող են հանգեցնել Պահանջի, դրանից բխող իրավունքների, պահանջի դիմաց ստացված միջոցների գրավադրում, որպես ապահովված իրավունքի առարկա տրամադրում, զիջում, փոխանցում, հաշվանցում, նվազեցում,

4.3.2. Ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող են իրավաչափ հիմքեր ստեղծել Պահանջը, դրա հիմքում ընկած փաստերը, հիմնավորող փաստաթղթերդ վիճարկելու համար, իրավաչափ հիմքեր ստեղծել Կորսան-Կորվիամ ընկերության կողմից վիճարկման պահանջներ կամ Պահանջի հետ կապված ցանկացած այլ պահանջներ ներկայացնելու համար:

 

5. Պարտավորությունների վաղաժամկետ կատարում

5.1. Կառավարությունը, սեփական հայեցողությամբ իրավունք ունի Վարկառուից պահանջել պարտավորությունների վաղաժամկետ և ամբողջական կատարում, եթե Վարկառուն չի իրականացրել կամ ոչ պատշաճ կարգով է իրականացրել Պայմանագրով սահմանված վճարումները:

5.2. Վարկառուն իրավունք ունի ցանկացած ժամանակ վաղաժամկետ կատարել Պայմանագրով սահմանված պարտավորությունները:

5.3. «Կորսան-Կորվիամ ընկերության կողմից Վարկառուի առջև ստանձնած պարտավորությունների կատարման դեպքում` Վարկատուն իրավունք ունի Վարկառուից պահանջել ամբողջությամբ կամ մասնակի վաղաժամկետ կատարել վարկային պարտավորությունները` Կորսան-Կորվիամ ընկերության կողմից կատարված վճարումների չափին համապատասխան

 

6. Եզրափակիչ դրույթներ

6.1. Պայմանագիրը պարտադիր է Կողմերի, ինչպես նաև նրանց իրավահաջորդների համար: Պայմանագիրը գործելու է մինչև դրանով սահմանված բոլոր պարտավորությունների կատարումն ամբողջ ծավալով:

6.2. Պայմանագրի որևէ դրույթ անվավերություն չի հանգեցնում Պայմանագրի մնացած մասի և Պայմանագրի անվավերությանը, պայմանով, որ Պայմանագիրը կարող էր կնքված լինել առանց անվավեր ճանաչված այդ դրույթի: Այդպիսի անվավեր դրույթը պետք է փոխարինվի այլ իրավաբանորեն հնարավոր այնպիսի դրույթով, որը արտացոլում է կողմերի կամքը:

6.3. Պայմանագրի կնքման և դրա կատարումից բխող բոլոր ծախսերը, այդ թվում Գրավի գնահատման և գրավի պայմանագրի գրանցման համար ենթակա ծախսերը, կատարվում են Վարկառուի միջոցով և վերջինիս հաշվին:

6.4. Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են դատական կարգով` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.5. Պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ` համաձայնագիր կնքելու միջոցով, որը կհանդիսանա պայմանագրի անբաժանելի մասը:

6.6. Պայմանագիրը պարունակում է Կողմերի միջև հաստատված, Պայմանագրի առարկային վերաբերող ամբողջական համաձայնությունը: Կողմերը համաձայնում են, որ գոյություն չունեն այլ հայտարարություններ, երաշխավորագրեր, պայմաններ, երաշխիքներ կամ փոխադարձ համաձայնություններ, բացի նրանցից, որոնք նշված են Պայմանագրում:

 

7. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և ստորագրությունները:

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2020 թվականի ապրիլի 9-ի
N 727-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1  ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

Ծրագրային
դասիչը
Ծրագրի անվանումը Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
գումարը
(հազ. դրամ)
 Ընդամենը (2,206,136.4)
 1049  Ճանապարհային ցանցի բարելավում (2,206,136.4)

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2020 թվականի ապրիլի 9-ի
N 727-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2  ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Ծրագրային դասիչը Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ծրա-
գիրը
միջոցա-
ռումը
 առաջին
կիսամյակ
 ինն
ամիս
 տարի
     ԸՆԴԱՄԵՆԸ (1,849,000.0) (2,206,136.4) (2,206,136.4)
     ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (1,849,000.0) (2,206,136.4) (2,206,136.4)
 1049    Ծրագրի անվանումը` (1,849,000.0) (2,206,136.4) (2,206,136.4)
 Ճանապարհային ցանցի բարելավում
 Ծրագրի նպատակը`
 Ճանապարհային ցանցի բարելավում և անվտանգ երթևեկության ապահովում
 Վերջնական արդյունքի նկարագրությունը`
 Ճանապարհների ծածկի որակի և փոխադրումների արդյունավետության բարելավում` ճանապարհների վիճակով պայմանավորված պատահարների նվազում
 Ծրագրի միջոցառումներ
  21009  Միջոցառման անվանումը` (1,272,000.0) (1,272,000.0) (1,272,000.0)
 Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային ծրագիր, Տրանշ 3
 Միջոցառման նկարագրությունը`
 Լանջիկ-Գյումրի 27.47 կմ երկարությամբ ճանապարհային հատվածի կառուցում
 Միջոցառման տեսակը
 Հանրության կողմից անմիջականորեն օգտագործվող ակտիվների հետ կապված միջոցառումներ
21011  Միջոցառման անվանումը` (577,000.0) (934,136.4) (934,136.4)
 Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային ծրագիր` Տրանշ 3
 Միջոցառման նկարագրությունը`
 Հատված Թալին-Լանջիկ 71+500 կմ-90+200 կմ կառուցման շինարարական աշխատանքներ
 Միջոցառման տեսակը
 Հանրության կողմից անմիջականորեն օգտագործվող ակտիվների հետ կապված միջոցառումներ
     ՀՀ կառավարություն - - -
 1139    Ծրագրի անվանումը` - - -
     ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ      
     Ծրագրի նպատակը`      
     Պետական բյուջեում չկանխատեսված` ինչպես նաեւ բյուջետային երաշխիքների ապահովման ծախսերի ֆինանսավորման ապահովում      
     Վերջնական արդյունքի նկարագրությունը`      
     Պահուստային ֆոնդի կառավարման արդյունավետության և թափանցիկության ապահովում      
 Ծրագրի միջոցառումներ
   11001  Միջոցառման անվանումը` 1,849,000.0 2,206,136.4 2,206,136.4
     ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ      
     Միջոցառման նկարագրությունը`      
     ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինան­սավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինան­սա­վորման ապահովում      
     Միջոցառման տեսակը      
     Ծառայությունների մատուցում      
   11001  Միջոցառման անվանումը` (1,849,000.0) (2,206,136.4) (2,206,136.4)
     ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ      
     Միջոցառման նկարագրությունը`      
     ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում      
     Միջոցառման տեսակը      
     Ծառայությունների մատուցում      

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2020 թվականի ապրիլի 9-ի
N 727-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 3 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի
և միջոցառումների անվանումները
Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)
 առաջին
կիսամյակ
 ինն
ամիս
 տարի
ԸՆԴԱՄԵՆԸ (1,849,000.0) (2,206,136.4) (2,206,136.4)
այդ թվում`      
Ա.Ներքին աղբյուրներ-ընդամենը (1,849,000.0) (2,206,136.4) (2,206,136.4)
այդ թվում`      
2. Ֆինանսական զուտ ակտիվներ (1,849,000.0) (2,206,136.4) (2,206,136.4)
այդ թվում`      
2.4. Վարկերի և փոխատվությունների տրամադրում (1,849,000.0) (2,206,136.4) (2,206,136.4)

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության
2020 թվականի ապրիլի 9-ի
N 727-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 3 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1.1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Ծրագրային դասիչը Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերիև միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
ծրա-
գիրը
միջոցա-
ռումը
առաջին կիսամյակ ինն ամիս գումարը
     ԸՆԴԱՄԵՆԸ
այդ թվում`
1,849,000.0 2,206,136.4 2,206,136.4
   ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն     
1049   Ծրագրի անվանումը`
Ճանապարհային ցանցի բարելավում
1,849,000.0 2,206,136.4 2,206,136.4
Ծրագրի նպատակը`
Ճանապարհային ցանցի բարելավում և անվտանգ երթևեկության ապահովում
Վերջնական արդյունքի նկարագրությունը`
Ճանապարհների ծածկի որակի և փոխադրումների արդյունավետության բարելավում` ճանապարհների վիճակով պայմանավորված պատահարների նվազում
Ֆինանսական ակտիվների կառավարման միջոցառումներ
  42001 Միջոցառման անվանումը`
«Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» ԲԸ-ի կողմից չվճարված դրամական պահանջներ ունեցող ՀՀ կազմակերպություններին տրամադրվող բյուջետային վարկեր
1,849,000.0 2,206,136.4 2,206,136.4
Միջոցառման նկարագրությունը`
Բյուջետային վարկերի տրամադրում ՀՀ կազմակերպություններին
Միջոցառման տեսակը`
Վարկերի տրամադրում

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության
2020 թվականի ապրիլի 9-ի
N 727-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 3 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 3.1.1.1.1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 5 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներնու դրանց տարրերի անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
ծրա-
գիրը
միջոցա-
ռումը
առաջին կիսամյակ ինն ամիս տարի
    ԸՆԴԱՄԵՆԸ 1,849,000.0 2,206,136.4 2,206,136.4
   այդ թվում`      
    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն 1,849,000.0 2,206,136.4 2,206,136.4
1049    Ճանապարհային ցանցի բարելավում 1,849,000.0 2,206,136.4 2,206,136.4
  42001  «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» ԲԸ-ի կողմից չվճարված դրամական պահանջներ ունեցող ՀՀ կազմակերպություններին տրամադրվող բյուջետային վարկեր 1,849,000.0 2,206,136.4 2,206,136.4
   այդ թվում` ըստ կատարողների      
 ՀՀ ֆինանսների նախարարություն 1,849,000.0 2,206,136.4 2,206,136.4
 այդ թվում` ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների`      
 ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ, այդ թվում` 1,849,000.0 2,206,136.4 2,206,136.4
 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ, այդ թվում 1,849,000.0 2,206,136.4 2,206,136.4
 ՆԵՐՔԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ, այդ թվում` 1,849,000.0 2,206,136.4 2,206,136.4
 Ներքին վարկեր և փոխատվություններ 1,849,000.0 2,206,136.4 2,206,136.4

 

Հավելված N 8
ՀՀ կառավարության
2020 թվականի ապրիլի 9-ի
N 727-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

 Գործառական դասիչը  Ծրագրային դասիչը  Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային ծրագրերի միջոցառումների, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
բաժի-
նը
խում-
բը
դա-
սը
ծրա-
գիրը
միջոցա-
ռումը
  առաջին կիսամյակ ինն
ամիս
տարի
           ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ (1,849,000.0) (2,206,136.4) (2,206,136.4)
 04          ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (1,849,000.0) (2,206,136.4) (2,206,136.4)
           այդ թվում`      
  05       Տրանսպորտ (1,849,000.0) (2,206,136.4) (2,206,136.4)
           այդ թվում`      
     01      Ճանապարհային տրանսպորտ (1,849,000.0) (2,206,136.4) (2,206,136.4)
          այդ թվում`      
           ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (1,849,000.0) (2,206,136.4) (2,206,136.4)
          այդ թվում`      
      1049   Ճանապարհային ցանցի բարելավում (1,849,000.0) (2,206,136.4) (2,206,136.4)
          այդ թվում`      
        21009 Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային ծրագիր, Տրանշ 3 (1,272,000.0) (1,272,000.0) (1,272,000.0)
           այդ թվում` ըստ կատարողների      
           ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (1,272,000.0) (1,272,000.0) (1,272,000.0)
           այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ      
           - Շենքերի և շինությունների շինարարություն (1,272,000.0) (1,272,000.0) (1,272,000.0)
         21011  Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային ծրագիր` Տրանշ 3 (577,000.0) (934,136.4) (934,136.4)
           այդ թվում` ըստ կատարողների      
           ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (577,000.0) (934,136.4) (934,136.4)
           այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ      
           - Շենքերի և շինությունների շինարարություն (577,000.0) (934,136.4) (934,136.4)
 11          ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ - - -
           այդ թվում`      
   01        ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ - - -
           այդ թվում`      
     01      ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ - - -
           այդ թվում`      
       1139    ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ - - -
           այդ թվում`      
         11001  ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 1,849,000.0 2,206,136.4 2,206,136.4
           այդ թվում` ըստ կատարողների      
           ՀՀ կառավարություն 1,849,000.0 2,206,136.4 2,206,136.4
           այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ      
           ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 1,849,000.0 2,206,136.4 2,206,136.4
           ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 1,849,000.0 2,206,136.4 2,206,136.4
           ԱՅԼ ԾԱԽՍԵՐ 1,849,000.0 2,206,136.4 2,206,136.4
           Պահուստային միջոցներ 1,849,000.0 2,206,136.4 2,206,136.4
         11001  ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (1,849,000.0) (2,206,136.4) (2,206,136.4)
           այդ թվում` ըստ կատարողների      
           ՀՀ կառավարություն (1,849,000.0) (2,206,136.4) (2,206,136.4)
           այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ      
           ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ (1,849,000.0) (2,206,136.4) (2,206,136.4)
           ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (1,849,000.0) (2,206,136.4) (2,206,136.4)
           ԱՅԼ ԾԱԽՍԵՐ (1,849,000.0) (2,206,136.4) (2,206,136.4)
           Պահուստային միջոցներ (1,849,000.0) (2,206,136.4) (2,206,136.4)

 

Հավելված N 9
ՀՀ կառավարության
2020 թվականի ապրիլի 9-ի
N 727-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 3  ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)
առաջին
կիսամյակ
ինն
ամիս
տարի
ծրա-
գիրը
միջոցա-
ռումը
Ընդամենը  այդ թվում Ընդամենը  այդ թվում Ընդամենը  այդ թվում
վար-
կային
միջոց-
ներ
համա-
ֆինան-
սավորում
վար-
կային
միջոց-ներ
համա-
ֆինան-
սավորում
վար-
կային
միջոց-ներ
համա-
ֆինան-
սավորում
     ԸՆԴԱՄԵՆԸ

այդ թվում`
(1,849,000.0) 0.0 (1,849,000.0) (2,206,136.4) 0.0 (2,206,136.4) (2,206,136.4) 0.0 (2,206,136.4)
     - ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0
     - ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ (1,849,000.0) 0.0 (1,849,000.0) (2,206,136.4) 0.0 (2,206,136.4) (2,206,136.4) 0.0 (2,206,136.4)
    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
այդ թվում`
(1,849,000.0) 0.0 (1,849,000.0) (2,206,136.4) 0.0 (2,206,136.4) (2,206,136.4) 0.0 (2,206,136.4)
1049   Ճանապարհային ցանցի բարելավում                  
    այդ թվում`                  
  21009  Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային ծրագիր, Տրանշ 3 (1,272,000.0) 0.0 (1,272,000.0) (1,272,000.0) 0.0 (1,272,000.0) (1,272,000.0) 0.0 (1,272,000.0)
     այդ թվում` ըստ կատարողների                  
     ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (1,272,000.0) 0.0 (1,272,000.0) (1,272,000.0) 0.0 (1,272,000.0) (1,272,000.0) 0.0 (1,272,000.0)
     այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ                  
     ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ (1,272,000.0) 0.0 (1,272,000.0) (1,272,000.0) 0.0 (1,272,000.0) (1,272,000.0) 0.0 (1,272,000.0)
     ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ (1,272,000.0) 0.0 (1,272,000.0) (1,272,000.0) 0.0 (1,272,000.0) (1,272,000.0) 0.0 (1,272,000.0)
     ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (1,272,000.0) 0.0 (1,272,000.0) (1,272,000.0) 0.0 (1,272,000.0) (1,272,000.0) 0.0 (1,272,000.0)
     - Շենքերի և շինությունների շինարարություն (1,272,000.0) 0.0 (1,272,000.0) (1,272,000.0) 0.0 (1,272,000.0) (1,272,000.0) 0.0 (1,272,000.0)
   21011  Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային ծրագիր` Տրանշ 3 (577,000.0) 0.0 (577,000.0) (934,136.4) 0.0 (934,136.4) (934,136.4) 0.0 (934,136.4)
     այդ թվում` ըստ կատարողների                  
     ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (577,000.0) 0.0 (577,000.0) (934,136.4) 0.0 (934,136.4) (934,136.4) 0.0 (934,136.4)
     այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագի­տական դասակարգման հոդվածներ                  
     ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ (577,000.0) 0.0 (577,000.0) (934,136.4) 0.0 (934,136.4) (934,136.4) 0.0 (934,136.4)
     ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ (577,000.0) 0.0 (577,000.0) (934,136.4) 0.0 (934,136.4) (934,136.4) 0.0 (934,136.4)
     ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒ­ԹՅՈՒՆՆԵՐ (577,000.0) 0.0 (577,000.0) (934,136.4) 0.0 (934,136.4) (934,136.4) 0.0 (934,136.4)
     - Շենքերի և շինություն­ների շինարարություն (577,000.0) 0.0 (577,000.0) (934,136.4) 0.0 (934,136.4) (934,136.4) 0.0 (934,136.4)

 

Հավելված N 10
ՀՀ կառավարության
2020 թվականի ապրիլի 9-ի
N 727-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 4 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
 

Ծրագրի դասիչը  Ծրագրի անվանումը
 1049  Ճանապարհային ցանցի բարելավում

 

 Ծրագրի միջոցառումները
    Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Ծրագրի դասիչը` 1049  
Միջոցառման դասիչը` 42001 առաջին կիսամյակ ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը` «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» ԲԸ-ի կողմից չվճարված դրամական պահանջներ ունեցող ՀՀ կազմակերպություններին տրամադրվող բյուջետային վարկեր
Նկարագրությունը` Բյուջետային վարկերի տրամադրում ՀՀ կազմակերպություններին
Միջոցառման տեսակը` Վարկերի տրամադրում
Միջոցառումն իրականացնողի անվանումը` ՀՀ ֆինանսների նախարարություն
  Արդյունքի չափորոշիչներ
Քանակական Տրամադրվող վարկերի քանակ, հատ 19 27 27
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 1,849,000.0 2,206,136.4 2,206,136.4

 

    Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 4.1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի ելքային ծրագրերի և միջոցառումների գծով արդյունքային (կատարողական) ցուցանիշների եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ միջոցառումները կատարող հանրային իշխանության մարմինների

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

Ծրագրի դասիչը  Ծրագրի անվանումը
 1049  Ճանապարհային ցանցի բարելավում

 

 Ծրագրի միջոցառումները
     
Ծրագրի դասիչը` 1049 Ցուցանիշներ
Միջոցառման դասիչը` 42001 առաջին կիսամյակ ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը` «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» ԲԸ-ի կողմից չվճարված դրամական պահանջներ ունեցող ՀՀ կազմակերպություններին տրամադրվող բյուջետային վարկեր  
Նկարագրությունը` Բյուջետային վարկերի տրամադրում ՀՀ կազմակերպություններին  
Միջոցառման տեսակը` Վարկերի տրամադրում  
Միջոցառումն իրականացնողի անվանումը` ՀՀ ֆինանսների նախարարություն  
  Արդյունքի չափորոշիչներ  
Քանակական Տրամադրվող վարկերի քանակ, հատ 19 27 27
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 1,849,000.0 2,206,136.4 2,206,136.4

 

Հավելված N 11
ՀՀ կառավարության
2020 թվականի ապրիլի 9-ի
N 727-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.8 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

Ծրագրի դասիչը  Ծրագրի անվանումը
 1049  Ճանապարհային ցանցի բարելավում

 

Ծրագրի միջոցառումները
    Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
 Ծրագրի դասիչը`  1049  
 Միջոցառման դասիչը` 21009  առաջին կիսամյակ  ինն ամիս  տարի
 Միջոցառման անվանումը` Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային ծրագիր, Տրանշ 3      
 Նկարագրությունը` Լանջիկ-Գյումրի 27.47 կմ երկարությամբ ճանապարհային հատվածի կառուցում      
 Միջոցառման տեսակը`  Հանրության կողմից անմիջականորեն օգտագործվող ակտիվների հետ կապված միջոցառումներ      
 Միջոցառումն իրականացնողի անվանումը`  Մասնագիտացված միավոր      
 Արդյունքի չափորոշիչներ      
Կապալի պայմանագրերի քանակը      
 Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (1,272,000.00) (1,272,000.00) (1,272,000.00)
     
 Ծրագրի դասիչը`  1049  
 Միջոցառման դասիչը` 21011  առաջին կիսամյակ  ինն ամիս  տարի
 Միջոցառման անվանումը` Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային ծրագիր, Տրանշ 3      
 Նկարագրությունը`  Հատված Թալին-Լանջիկ 71+500 կմ-90+200 կմ կառուցման շինարարական աշխատանքներ      
 Միջոցառման տեսակը`  Հանրության կողմից անմիջականորեն օգտագործվող ակտիվների հետ կապված միջոցառումներ      
 Միջոցառումն իրականացնողի անվանումը՛  Մասնագիտացված միավոր      
 Արդյունքի չափորոշիչներ      
Կապալի պայմանագրերի քանակը      
 Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (577,000.00) (934,136.40) (934,136.40)
     
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.47 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ կառավարություն
 ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
 Ծրագրի դասիչը  Ծրագրի անվանումը
 1139  ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
 Ծրագրի միջոցառումները
 Ծրագրի դասիչը`  1139 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
 Միջոցառման դասիչը`  11001  առաջին կիսամյակ  ինն ամիս  տարի
 Միջոցառման անվանումը`  ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ      
 Նկարագրությունը`  ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում      
 Միջոցառման տեսակը`  Ծառայությունների մատուցում      
 Միջոցառումն իրականացնողի անվանումը  ՀՀ կառավարություն      
 Արդյունքի չափորոշիչներ      
 Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 1,849,000.00 2,206,136.40 2,206,136.40
 Ծրագրի դասիչը`  1139  
 Միջոցառման դասիչը`  11001  առաջին կիսամյակ  ինն ամիս  տարի
 Միջոցառման անվանումը`  ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ      
 Նկարագրությունը`  ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում      
 Միջոցառման տեսակը`  Ծառայությունների մատուցում      
 Միջոցառումն իրականացնողի անվանումը  ՀՀ կառավարություն      
 Արդյունքի չափորոշիչներ      
 Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (1,849,000.00) (2,206,136.40) (2,206,136.40)

 

Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.1.8 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը  Ծրագրի անվանումը
 1049  Ճանապարհային ցանցի բարելավում

 

 Ծրագրի միջոցառումները
    Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
 Ծրագրի դասիչը`  1049  
 Միջոցառման դասիչը` 21009  առաջին կիսամյակ  ինն ամիս  տարի
 Միջոցառման անվանումը` Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային ծրագիր, Տրանշ 3      
 Նկարագրությունը` Լանջիկ-Գյումրի 27.47 կմ երկարությամբ ճանապարհային հատվածի կառուցում      
 Միջոցառման տեսակը`  Հանրության կողմից անմիջականորեն օգտագործվող ակտիվների հետ կապված միջոցառումներ      
 Միջոցառումն իրականացնողի անվանումը՛  Մասնագիտացված միավոր      
 Արդյունքի չափորոշիչներ      
Կապալի պայմանագրերի քանակը      
 Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (1,272,000.00) (1,272,000.00) (1,272,000.00)
     
 Ծրագրի դասիչը`  1049  
 Միջոցառման դասիչը` 21011  առաջին կիսամյակ  ինն ամիս  տարի
 Միջոցառման անվանումը` Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային ծրագիր, Տրանշ 3      
 Նկարագրությունը`  Հատված Թալին-Լանջիկ 71+500 կմ-90+200 կմ կառուցման շինարարական աշխատանքներ      
 Միջոցառման տեսակը`  Հանրության կողմից անմիջականորեն օգտագործվող ակտիվների հետ կապված միջոցառումներ      
 Միջոցառումն իրականացնողի անվանումը՛  Մասնագիտացված միավոր      
 Արդյունքի չափորոշիչներ      
Կապալի պայմանագրերի քանակը      
 Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (577,000.00) (934,136.40) (934,136.40)
     
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.1.58 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 ՀՀ կառավարություն
 ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
 Ծրագրի դասիչը  Ծրագրի անվանումը
 1139  ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
 Ծրագրի միջոցառումները
 Ծրագրի դասիչը`  1139 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը`  11001  առաջին կիսամյակ  ինն ամիս  տարի
Միջոցառման անվանումը`  ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ      
 Նկարագրությունը`  ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում      
 Միջոցառման տեսակը`  Ծառայությունների մատուցում      
 Միջոցառումն իրականացնողի անվանումը  ՀՀ կառավարություն      
 Արդյունքի չափորոշիչներ 1,849,000.00 2,206,136.40 2,206,136.40
 Ծրագրի դասիչը`  1139  
 Միջոցառման դասիչը`  11001  առաջին կիսամյակ  ինն ամիս  տարի
 Միջոցառման անվանումը`  ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ      
 Նկարագրությունը`  ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում      
 Միջոցառման տեսակը`  Ծառայությունների մատուցում      
 Միջոցառումն իրականացնողի անվանումը  ՀՀ կառավարություն      
 Արդյունքի չափորոշիչներ (1,849,000.00) (2,206,136.40) (2,206,136.40)

 

pin
ՀՀ կառավարություն
09.04.2020
N 727-Ն
Որոշում