Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2020 թվականի հունիսի 3-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 970-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 970. Համալիր թույլտվության պայմանագրի ձևը և դրանից բխող իրավունքի գրանցումը».

 

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Այն դեպքերում, երբ համալիր թույլտվության պայմանագիրը կնքվում (կնքվել) է մտավոր սեփականության այնպիսի պահպանվող օբյեկտի օգտագործման վերաբերյալ, որի համար իրավատիրոջն օրենսդրությամբ սահմանված կարգով տրվում է համապատասխան արտոնագիր կամ վկայագիր, համալիր թույլտվության պայմանագրով տրամադրվող իրավունքը, ինչպես նաև այդ իրավունքի դադարումը ենթակա են գրանցման գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների ու ապրանքային նշանների գրանցում իրականացնող լիազորված պետական մարմնում:

Համալիր թույլտվության պայմանագրով նախատեսված` իրավատիրոջը պատկանող բացառիկ իրավունքների համալիրը ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու իրավունքի, ինչպես նաև այդ իրավունքի դադարման պետական գրանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Համալիր թույլտվության պայմանագրի կողմերը երրորդ անձանց հետ հարաբերություններում իրավունք ունեն պայմանագիրը վկայակոչելու միայն դրանից ծագող իրավունքը սույն մասով նախատեսված կարգով գրանցելուց հետո:

Գրանցման պահանջը չպահպանելու դեպքում համալիր թույլտվության պայմանագիրը համարվում է առ ոչինչ:»:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 973-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ապահովել համալիր թույլտվության պայմանագրով տրամադրվող իրավունքի պետական գրանցումը (970-րդ հոդվածի 3-րդ մաս).»:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 978-րդ հոդվածում`

1) երկրորդ պարբերության «970 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով» բառերը փոխարինել «970-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերով.

2) համարակալել բոլոր մասերը:

 

i

Հոդված 4. Օրենսգրքի 979-րդ հոդվածի 2-րդ մասում «970 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով» բառերը փոխարինել «970-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում, Կառավարությունը սահմանում է համալիր թույլտվության պայմանագրով նախատեսված` իրավատիրոջը պատկանող բացառիկ իրավունքների համալիրը ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու իրավունքի, ինչպես նաև այդ իրավունքի դադարման պետական գրանցման կարգը:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2020 թ. հունիսի 11
Երևան
ՀՕ-297-Ն

 

pin
ՀՀ 03.06.2020
N ՀՕ-297-Ն օրենք