Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵ ...

01.07.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.06.2020  -ից մինչեւ   01.07.2022  -ը:
 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2020 թվականի  հունիսի 1-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական  դատավարության  օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 55-րդ հոդվածի  4-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) ստուգումներ, վերստուգումներ, գույքագրումներ,  այլ  ստուգողական  գործողություններ կատարելու որոշում ընդունել,  եթե առկա են քրեական գործի նյութերից բխող վերաբերելի, արժանահավատ և բավարար տվյալներ այն մասին, որ քրեական գործով ապացուցման ենթակա մի շարք հանգամանքներ (հանգամանք) կարող են (է) հերքվել կամ հաստատվել տվյալ ստուգմամբ, վերստուգմամբ, գույքագրմամբ կամ այլ ստուգողական գործողությամբ: Կայացված որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկել դատախազին, որի օրինականությունը ենթակա է ստուգման յոթօրյա ժամկետում.»:

 

i

Հոդված 2.  Օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15) ստուգումներ, վերստուգումներ, գույքագրումներ, այլ ստուգողական գործողություններ կատարելու որոշում է ընդունում, եթե առկա են քրեական գործի նյութերից բխող վերաբերելի, արժանահավատ և բավարար տվյալներ այն մասին, որ քրեական գործով ապացուցման ենթակա մի շարք հանգամանքներ (հանգամանք) կարող են (է) հերքվել կամ հաստատվել տվյալ ստուգմամբ, վերստուգմամբ, գույքագրմամբ կամ այլ ստուգողական գործողությամբ: Կայացված որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկում է դատախազին, որի օրինականությունը ենթակա է ստուգման յոթօրյա ժամկետում.»:

 

Հոդված 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2020 թ. հունիսի 12
Երևան
ՀՕ-299-Ն

 

pin
ՀՀ 01.06.2020
N ՀՕ-299-Ն օրենք