Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ ...

 

06.10.2020 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2020 թվականի հունիսի 18-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 47.27-րդ հոդվածով․

 

«Հոդված 47.27. Ոչ հոժարակամ հոսպիտալացման կարգը խախտելը

 

1. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին հարկադիր հոսպիտալացնելուց հետո հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմնի կողմից 72 ժամվա ընթացքում հոգեբուժական հանձնաժողով չհրավիրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

2. Հարկադիր հոսպիտալացման հիմնավորվածությունը մասնագիտական հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությամբ հաստատվելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով անձին հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման ենթարկելու համար հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմնի կողմից 72 ժամվա ընթացքում դատարան չդիմելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վաթսունապատիկի չափով:

3. Հիվանդանոցային հարկադիր բուժում իրականացնող բժիշկ-հոգեբույժի կողմից ամիսը առնվազն մեկ անգամ հոգեբուժական կազմակերպության հոգեբուժական հանձնաժողովին հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի վիճակի մասին մասնագիտական գրավոր կարծիք չներկայացվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

4. Մինչև օրենքով սահմանված վեցամսյա ժամկետի լրանալը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մոտ հարկադիր բուժման օրենքով սահմանված հիմքերը վերանալու դեպքում հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմնի կողմից հարկադիր հոսպիտալացման ենթարկվելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելու պահանջով դատարան չդիմելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

5. Սույն հոդվածով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար` սույն հոդվածով նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով:»:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 230-րդ հոդվածը «47.26-րդ,» թվից հետո լրացնել «47.27-րդ,» թվով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2020 թ. հուլիսի 3
Երևան
ՀՕ-351-Ն

 

 

Պաշտոնական հրապարակման օրը` 6 հուլիսի 2020 թվական:

 

pin
ՀՀ 18.06.2020
N ՀՕ-351-Ն օրենք