Սեղմել Esc փակելու համար:
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱ ...

 

21.07.2020 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2020 թվականի հուլիսի 9-ին

 

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» 1999 թվականի ապրիլի 28-ի ՀՕ-302 օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածում`

 1) վերնագրի «քաղաքաշինական պետական տեսչությանը» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին» բառերով.

 2) տեքստի «քաղաքաշինական պետական տեսչությանը» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին (այսուհետ` տեսչական մարմին)» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածում`

1) առաջին պարբերության առաջին նախադասության «քաղաքաշինական պետական տեսչությունը» բառերը փոխարինել «տեսչական մարմինը» բառերով.

2) առաջին պարբերության երկրորդ նախադասության «են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական տեսչության տարածքային ստորաբաժանումների պետերը` ըստ դրանց կատարման վայրի» բառերը փոխարինել «է տեսչական մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը» բառերով.

3) երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածում «քաղաքաշինական պետական տեսուչները» բառերը փոխարինել «տեսչական մարմնի ծառայողները» բառերով:

 

i

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածում «քաղաքաշինական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանման պետը» բառերը փոխարինել «տեսչական մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը» բառերով:

 

i

Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածում`

1) առաջին պարբերության «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանման պետն» բառերը փոխարինել «տեսչական մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալն» բառերով.

2) երկրորդ պարբերությունը «գործի վերաբերյալ եզրահանգումը» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ տողերով.

 «- խախտման վերացման համար տրված ժամկետը.

 - տուգանքի փոխանցման համար հաշվեհամարը:».

3) երրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածում «քաղաքաշինական պետական տեսչության պետը» բառերը փոխարինել «տեսչական մարմնի ղեկավարը» բառերով:

 

i

Հոդված 7. Օրենքի 22-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական տեսչություն կամ տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանում» բառերը փոխարինել «տեսչական մարմին» բառերով:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2020 թ. հուլիսի 17
Երևան
ՀՕ-367-Ն

 

 

Պաշտոնական հրապարակման օրը` 20 հուլիսի 2020 թվական:

 

pin
ՀՀ 09.07.2020
N ՀՕ-367-Ն օրենք