Սեղմել Esc փակելու համար:
«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ Պ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎ ...

 

21.07.2020 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2020 թվականի հուլիսի 9-ին

 

 «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «լիազոր մարմնի» բառերը փոխարինել «տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին)» բառերով.

2) «լիազոր մարմին» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «տեսչական մարմին» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով.

 «ե) տեսչական մարմինը:»:

 

i

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «է», «ժ», «ի», «իգ» և «իե» կետերն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-ին հոդվածով.

 

«Հոդված 17.1. Տեսչական մարմնի իրավասությունները

 

1. Տեսչական մարմնի իրավասություններն են`

1) սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված կարգադրագրի արձակումը.

2) տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում վարչական վարույթի իրականացումը.

3) սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը.

4) օրենքով սահմանված այլ լիազորություններ:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2020 թ. հուլիսի 17
Երևան
ՀՕ-373-Ն

 

 

Պաշտոնական հրապարակման օրը` 20 հուլիսի 2020 թվական:

 

pin
ՀՀ 09.07.2020
N ՀՕ-373-Ն օրենք