Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆ ...

 

22.07.2020 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

 16 հուլիսի 2020 թվականի N 1178-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշման N 1 հավելվածի`

i

1) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով.

«7) նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս նրա համահայր կամ համամայր քույրերին ու եղբայրներին հաշվի առնելու համար` սույն կարգի 8-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում նշված դեպքում` համապատասխան դատարանի վճիռը կամ ծնողների փոխադարձ գրավոր համաձայնությունը, «բ» պարբերությունում նշված դեպքում` քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնալուծվելիս ծնողների միջև կնքված համաձայնությունը կամ համապատասխան դատարանի վճիռը, «գ» պարբերությունում նշված դեպքում`ալիմենտ վճարելու վերաբերյալ ծնողների միջև կնքված և նոտարի վավերացրած գրավոր համաձայնությունը կամ համապատասխան դատարանի վճիռը, «դ» պարբերությունում նշված դեպքում` համապատասխան նոտարական ակտը, «ե» պարբերությունում նշված դեպքում` ծնողի մահվան վկայականը, կամ նրան մահացած կամ անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճիռը:».

i

2) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս` հաշվի են առնվում նպաստը նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված (անկախ բնակության (հաշվառման) վայրից)`

1) նոր ծնված երեխայի ծնողներից (հորից և մորից) սերված երեխաները և զավակները (նոր ծնված երեխայի հարազատ քույրերն ու եղբայրները).

2) նոր ծնված երեխայի ծնողից (հորից կամ մորից) սերված երեխաները և զավակները (նոր ծնված երեխայի համահայր կամ համամայր քույրերն ու եղբայրները), եթե`

ա. դատարանի վճռով կամ ծնողների փոխադարձ համաձայնությամբ այդ երեխայի բնակության վայր է սահմանվել նոր ծնված երեխայի ծնողի բնակության վայրը,

բ. քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնալուծվելիս ծնողների միջև կնքվել է համաձայնություն` երեխայի խնամքը նոր ծնված երեխայի ծնողի կողմից իրականացնելու վերաբերյալ կամ դատական կարգով հաստատված է այն փաստը, որ այդ երեխայի փաստացի խնամքն ու դաստիարակությունն իրականացնում է կամ այդ զավակի փաստացի խնամքն ու դաստիարակությունն անչափահաս տարիքում իրականացրել է նոր ծնված երեխայի ծնողը,

գ. նոր ծնված երեխայի ծնողը այդ երեխայի համար ստանում է ալիմենտ,

դ. նոտարական ակտով հաստատված է այդ երեխայի` նոր ծնված երեխայի ծնողի խնամքի տակ լինելու փաստը,

ե. նրանց մյուս ծնողը մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը մահացել կամ օրենքով սահմանված կարգով ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող, կամ դատական կարգով ճանաչվել է անգործունակ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

    Ն. Փաշինյան


2020 թ. հուլիսի 20
Երևան

 

 

Պաշտոնական հրապարակման օրը` 21 հուլիսի 2020 թվական:

 

pin
ՀՀ կառավարություն
16.07.2020
N 1178-Ն
Որոշում