28.10.2020 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2020 թվականի հուլիսի 16-ին
«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» ենթակետից հանել «, բացառությամբ տեղական արտադրության կոնյակի,» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. հուլիսի 27 Երևան ՀՕ-378-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 28 հուլիսի 2020 թվական: