Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽ ...

 

 

040.0199.060302

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«6» մարտի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մարտի 2002 թվականի N 199

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման, ինչպես նաև «Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ենթակայության Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության վարչությունը և «Շրջակա բնական միջավայրի մոնիտորինգի կենտրոն» պետական հիմնարկը, բացառությամբ լաբորատոր արտադրական ստորաբաժանումների միացման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի գործակալության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

(1-ին կետը փոփ. 03.04.03 թիվ 411-Ն որոշում)

i

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ենթակայության Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների գործակալության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

i

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ենթակայության «Հանրապետական բնապահպանական պետական տեսչություն» պետական հիմնարկը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության բնապահպանական տեսչության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Երկրաբանության վարչություն» պետական հիմնարկը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության երկրաբանական գործակալության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

i

5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի հետ համատեղ` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, ինչպես նաև` առաջարկություններ այլ իրավական ակտերում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 6-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.03.2002
N 199
Որոշում