Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱ ...

 

 

040.0202.060302

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«6» մարտի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մարտի 2002 թվականի N 202

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման, ինչպես նաև «Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչությունը միացման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կազմում գործող արխիվային գործի գործակալության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

i

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունը, Պատմական միջավայրի պահպանության հանրապետական ծառայության տարածքային մարմինները` և Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայությունը միացման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

i

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության համակարգում գործող Հայաստանի Հանրապետության մշակութային արժեքների պահպանության վարչությունը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության մշակութային արժեքների պահպանության գործակալության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

i

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` 2-ամսյա ժամկետում`

ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համատեղ` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հայաստանի ազգային գրապալատ» պետական հիմնարկը պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմավորելու վերաբերյալ.

բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համատեղ` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Ժողովրդագրական ստեղծագործության և ազգագրության հանրապետական կենտրոն» պետական հիմնարկը պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմավորելու վերաբերյալ.

գ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համատեղ` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Պատմական միջավայրի պահպանության հանրապետական ծառայություն» պետական հիմնարկը «Գառնի» և «Զվարթնոց» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանների, «Դիլիջան» ժողովրդական ճարտարապետության արգելոց-թանգարանի, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի, «Արփի» բնապատմական արգելոցի, «Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոցի» և «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ միացման ձևով պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու վերաբերյալ.

i

դ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համատեղ` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հուշարձանների հետազոտման գիտաարտադրական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, «Թանգարանագիտության հանրապետական գիտամեթոդական կենտրոն» և «Հայկական հուշարձանների համահավաքի խմբագրություն» պետական հիմնարկների հիման վրա «Պատմամշակութային ժառանգության դիվան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու վերաբերյալ.

i

ե) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի հետ համատեղ` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, ինչպես նաև` առաջարկություններ այլ իրավական ակտերում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

(4-րդ կետը փոփ. 07.03.03 թիվ 312-Ն որոշում)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 6-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.03.2002
N 202
Որոշում