Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒ ...

 

11.08.2020 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

14 նոյեմբերի 2019 թվականի N 1610-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ, ԼՈՌՈՒ ԵՎ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4, 5, 11 և 11.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2019 թվականին բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով 1,291,572.0 հազ. դրամն ուղղել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի (այսուհետ` ծրագիր) շահառու ճանաչված և 2019 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում իրականացված գրավոր հարցման արդյունքում բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար (բնակարանի գնման վկայագրի (այսուհետ` վկայագիր) տրամադրման տարբերակը նախընտրած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը, որից`

1) 535,587.0 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված 90 ընտանիքի վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրման համար.

2) 674,932.0 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված 121 ընտանիքի վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրման համար.

3) 81,053.0 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված 16 ընտանիքի վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրման համար:

3. Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզպետներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել համապատասխան հանձնարարականներ նոտարների դեպոզիտ հաշիվներին հաշվեգրելու համար` հաշվի առնելով ծրագրի շահառուների բաշխվածությունն ըստ բնակավայրերի, տվյալ նոտարի կողմից սպասարկվող ընտանիքների ցուցակը և այդ ընտանիքների մասով նախատեսված ֆինանսական աջակցության չափը:

4. Սահմանել, որ սույն որոշման շրջանակներում ծրագրի շահառուներին աջակցությունը ցուցաբերվում է վճարումների ձևով, որոնք կատարվում են սույն որոշման 3-րդ կետում նշված նոտարների միջոցով` ծրագրի շահառուների կողմից վկայագրի միջոցով ձեռքբերվող բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագրերի հիման վրա մարզպետարանների կողմից ներկայացված վճարման հայտի համաձայն:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` մինչև 2019 թվականի դեկտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում սույն որոշման 3-րդ կետով նշված նոտարների անվամբ առկա դեպոզիտային հաշիվներին փոխանցել որոշման 2-րդ կետով նախատեսված միջոցները:

6. Սահմանել, որ սույն որոշման 5-րդ կետի համաձայն նույն կետում նշված դեպոզիտային հաշիվներին փոխանցված և 2020 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ չօգտագործված մնացորդային գումարները ենթակա են վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(6-րդ կետը փոփ. 06.08.20 թիվ  1310-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

7. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված ընտանիքներին վկայագրերը տրամադրվում են նրանց կողմից մինչև 2020 թվականի փետրվարի 28-ը համապատասխան մարզպետին ներկայացված դիմումի հիման վրա`

1) վկայագրի և դրա միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան, մարզպետի և վկայագրի միջոցով աջակցություն ստանալու իրավունք ունեցող ընտանիքի միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն ստանալու մասին կնքված պայմանագրի հիման վրա.

2) տրամադրվող վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետ է սահմանվում 2020 թվականի նոյեմբերի 1-ը` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության.

3) վկայագրում ամրագրված ժամկետում բնակարան (բնակելի տուն) ձեռք չբերելու դեպքում վկայագիրը համարվում է մարված.

4) վկայագրերի միջոցով ֆինանսական աջակցությունը տրամադրվում է նրանց կողմից զբաղեցված ոչ հիմնական շինությունը կամ ժամանակավոր կացարանը, բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 1402-Ն որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետի դրույթների համաձայն, բնակությունից ազատելու և քանդելու պայմանով` պահպանելով նույն որոշման նույն կետի 5.1-ին և 5.2-րդ ենթակետերի պահանջները.

5) տրամադրվող վկայագրերում նշվող ֆինանսական աջակցության չափի հաշվարկման ժամանակ հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետով սահմանված նորմաներին համապատասխան Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամաններով հաստատված` վկայագիր ստացող ընտանիքին հասանելիք բնակարանի (սենյակների թվով) մակերեսը և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված` 2019 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ձևավորված շուկայական միջինացված գնի տվյալները`

ա. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի համար` 80600 դրամ (Գյումրի և Արթիկ քաղաքներում ձևավորված շուկայական միջինացված գնի միջին թվաբանականը),

բ. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի գյուղական բնակավայրերի համար` 75750 դրամ (Սպիտակ, Վանաձոր և Ստեփանավան քաղաքներում ձևավորված շուկայական միջինացված գնի միջին թվաբանականը),

գ. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի գյուղական բնակավայրերի համար` 80250 դրամ (Ապարան և Թալին քաղաքներում ձևավորված շուկայական միջինացված գնի միջին թվաբանականը):

(7-րդ կետը փոփ. 06.08.20 թիվ 1310-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

8. Սույն որոշման համաձայն վկայագիր ստացած, սակայն սույն որոշման 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետում բնակարան (բնակելի տուն) ձեռք չբերած, կամ տրամադրվող վկայագրից հրաժարված, կամ սույն որոշման 7-րդ կետով սահմանված ժամկետում վկայագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետին դիմում չներկայացրած անձանց (ընտանիքների) բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ սույն որոշման 2-րդ կետում նշված ծրագրի շրջանակներում պետական պարտավորությունները համարվում են դադարեցված, սակայն այդ անձանց (ընտանիքների) համար պահպանվում է պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման այլ ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման իրավունքը:

9. Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզպետներին` ապահովել սույն որոշմամբ նախատեսված աշխատանքների կատարման ընթացքը և ամենամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե ներկայացնել կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն:

10. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին` եռամսյակային պարբերականությամբ ամփոփել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել սույն որոշմամբ նախատեսված աշխատանքների կատարման վերաբերյալ տեղեկատվությունը:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. նոյեմբերի 18
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2019 թվականի նոյեմբերի 14-ի
N 1610-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, նվազեցումները` փակագծերում) 
ծրագիրը միջոցա-
ռումը
տարի
    Ընդամենը 0.0
   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 1,291,572.0
1098    Ծրագրի անվանումը 1,291,572.0
     Բնակարանային ապահովում
 Ծրագրի նպատակը
Հանրապետությունում մշտական բնակության վայր չունեցող անօթևան անձանց բնակարանային ապահովմանն աջակցություն
 Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հանրապետությունում մշտական բնակության վայր չունեցող անօթևան անձանց բնակարանային ապահովվածության բարելավում
Ծրագրի միջոցառումներ  
  12001  Միջոցառման անվանումը 1,291,572.0
 Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում
 Միջոցառման նկարագրությունը
Բնակության վայր չունեցող անօթևան անձանց բնակարանային ապահովման աջակցություն
 Միջոցառման տեսակը
 Տրանսֆերտների տրամադրում
     ՀՀ կառավարություն (1,291,572.0)
 1139    Ծրագրի անվանումը (1,291,572.0)
 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  
 Ծրագրի նպատակը  
Պետական բյուջեում չկանխատեսված, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ծախսերի ֆինանսավորման ապահովում  
 Վերջնական արդյունքի նկարագրությունը`  
 Պահուստային ֆոնդի կառավարման արդյունավետության և թափանցիկության  
 Ծրագրի միջոցառումներ
   11001  Միջոցառման անվանումը (1,291,572.0)
 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  
 Միջոցառման նկարագրությունը  
ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման` պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում  
 Միջոցառման տեսակը  
 Ծառայությունների մատուցում  

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2019 թվականի նոյեմբերի 14-ի
N 1610-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, նվազեցումները` փակագծերում) 
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցա-
ռումը
տարի
 06          ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1,291,572.0
           այդ թվում`  
   01        Բնակարանային շինարարություն 1,291,572.0
           այդ թվում`  
     01      Բնակարանային շինարարություն 1,291,572.0
           այդ թվում`  
       1098    Բնակարանային ապահովում 1,291,572.0
           այդ թվում`  
        12001  Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում 1,291,572.0
          ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 1,291,572.0
           այդ թվում` ըստ կատարողների  
           ՀՀ Արագածոտնի մարզպետարան 81,053.0
           այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ  
           ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 81,053.0
           ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 81,053.0
          ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ 81,053.0
          Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին 81,053.0
           - Այլ կապիտալ դրամաշնորհներ 81,053.0
           ՀՀ Լոռու մարզպետարան 674,932.0
           այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ  
           ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 674,932.0
           ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 674,932.0
          ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ 674,932.0
          Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին 674,932.0
           - Այլ կապիտալ դրամաշնորհներ 674,932.0
           ՀՀ Շիրակի մարզպետարան 535,587.0
           այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ  
           ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 535,587.0
           ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 535,587.0
          ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ 535,587.0
          Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին 535,587.0
           - Այլ կապիտալ դրամաշնորհներ 535,587.0
 11          ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ (1,291,572.0)
           այդ թվում`  
   01        ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ (1,291,572.0)
           այդ թվում`  
     01      ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (1,291,572.0)
           այդ թվում`  
       1139  11001  ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (1,291,572.0)
           ՀՀ կառավարություն  
           այդ թվում` ըստ կատարողների  
           ՀՀ կառավարություն (1,291,572.0)
           այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ  
           ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ (1,291,572.0)
           ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (1,291,572.0)
           ԱՅԼ ԾԱԽՍԵՐ (1,291,572.0)
           Պահուստային միջոցներ (1,291,572.0)

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2019 թվականի նոյեմբերի 14-ի
N 1610-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.19 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը  
1098  Բնակարանային ապահովում  
     
Ծրագրի միջոցառումները    
     
Ծրագրի դասիչը 1098 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) 
Միջոցառման դասիչը 12001  տարի
Միջոցառման անվանումը  Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում  
Նկարագրությունը Բնակության վայր չունեցող անօթևան անձանց բնակարանային ապահովման աջակցություն  
Միջոցառման տեսակը  Տրանսֆերտների տրամադրում  
Շահառուների ընտրության չափանիշներ  Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած` ծրագրի շահառու ճանաչված ընտանիքներ  
  Արդյունքի չափորոշիչներ  
 Բնակարանով ապահովված շահառուների թիվը, ընտանիք 227
 Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 1,291,572.0
     
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.52 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
     
     
ՀՀ կառավարություն
     
ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ  
     
Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը  
1139  ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  
     
Ծրագրի միջոցառումները    
     
Ծրագրի դասիչը 1139 Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում) 
Միջոցառման դասիչը 11001 տարի
Միջոցառման անվանումը  ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  
Նկարագրությունը  ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման` պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում  
Միջոցառման տեսակը  Ծառայությունների մատուցում  
Միջոցառումն իրականացնողի անվանումը  ՀՀ կառավարություն  
  Արդյունքի չափորոշիչներ  
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (1,291,572.0)

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2019 թվականի նոյեմբերի 14-ի
N 1610-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.1.56 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

 

ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը  
 1098  Բնակարանային ապահովում  
     
 Ծրագրի միջոցառումները
     
 Ծրագրի դասիչը  1098  Ցուցանիշներ (ավելացումները նշված են դրական նշանով) 
 Միջոցառման դասիչը  12001  տարի
 Միջոցառման անվանումը  Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում  
 Նկարագրությունը  Բնակության վայր չունեցող անօթևան անձանց բնակարանային ապահովման աջակցություն  
 Միջոցառման տեսակը  Տրանսֆերտների տրամադրում  
 Շահառուների ընտրության չափանիշներ  Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած` ծրագրի շահառու ճանաչված ընտանիքներ  
 Արդյունքի չափորոշիչներ  
 Բնակարանով ապահովված շահառուների թիվը, ընտանիք 16
 Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 81,053.0
     
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.1.60 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
     
ՀՀ Լոռու մարզպետարան
     
ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ  
     
Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը  
 1098  Բնակարանային ապահովում  
     
 Ծրագրի միջոցառումները
     
 Ծրագրի դասիչը  1098  Ցուցանիշներ (ավելացումները նշված են դրական նշանով)
 Միջոցառման դասիչը  12001  տարի
 Միջոցառման անվանումը  Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում  
 Նկարագրությունը  Բնակության վայր չունեցող անօթևան անձանց բնակարանային ապահովման աջակցություն  
 Միջոցառման տեսակը  Տրանսֆերտների տրամադրում  
 Շահառուների ընտրության չափանիշներ  Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած` ծրագրի շահառու ճանաչված ընտանիքներ  
 Արդյունքի չափորոշիչներ  
 Բնակարանով ապահովված շահառուների թիվը, ընտանիք 121
 Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 674,932.0
     
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.1.62 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
     
ՀՀ Շիրակի մարզպետարան
     
ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ  
     
Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը  
 1098  Բնակարանային ապահովում  
     
 Ծրագրի միջոցառումները
     
 Ծրագրի դասիչը  1098  Ցուցանիշներ (ավելացումները նշված են դրական նշանով) 
 Միջոցառման դասիչը  12001  տարի
 Միջոցառման անվանումը  Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում  
 Նկարագրությունը  Բնակության վայր չունեցող անօթևան անձանց բնակարանային ապահովման աջակցություն  
 Միջոցառման տեսակը  Տրանսֆերտների տրամադրում  
 Շահառուների ընտրության չափանիշներ  Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած` ծրագրի շահառու ճանաչված ընտանիքներ  
 Արդյունքի չափորոշիչներ  
 Բնակարանով ապահովված շահառուների թիվը, ընտանիք 90
 Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 535587.0
     
     
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.1.66 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
     
 ՀՀ կառավարություն
     
ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ  
     
Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը  
1139  ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  
     
Ծրագրի միջոցառումները    
     
Ծրագրի դասիչը 1139 Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում) 
Միջոցառման դասիչը 11001  տարի
Միջոցառման անվանումը  ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  
Նկարագրությունը  ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման` պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում  
Միջոցառման տեսակը  Ծառայությունների մատուցում  
Միջոցառումն իրականացնողի անվանումը  ՀՀ կառավարություն  
  Արդյունքի չափորոշիչներ  
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (1,291,572.0)

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.11.2019
N 1610-Ն
Որոշում