Սեղմել Esc փակելու համար:
«ՄԵԴԻԿՈՖԱՐՄ» ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԵԴԻԿՈՖԱՐՄ» ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ Գ ...

 

 

040.0215.060302

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«6» մարտի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մարտի 2002 թվականի N 215

 

«ՄԵԴԻԿՈՖԱՐՄ» ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Մեդիկոֆարմ» դեղորայքային միջոցների արտադրության գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել Ֆրանսիայի հայ բժիշկների միության կողմից 1996 թվականի հունվարի 3-ի համաձայնագրով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը օգտագործման իրավունքով հանձնված «Մեդիկոֆարմ» դեղորայքային միջոցների արտադրության գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ներդրված 223255,0 հազար դրամ հաշվեկշռային արժեքով գույքը (ցանկը կցվում է) և այն անհատույց հանձնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության տնօրինությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը`

ա) Ֆրանսիայի հայ բժիշկների միության առաջարկությունների հիման վրա կնքել գույքի հետագա օգտագործման պայմանագիր.

բ) սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքներն ավարտելուց հետո լուծարել «Մեդիկոֆարմ» դեղորայքային միջոցների արտադրության գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը.

գ) ապահովել «Մեդիկոֆարմ» դեղորայքային միջոցների արտադրության գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարման գործընթացը.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքի հետագա օգտագործման վերաբերյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 6-ից:

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - բնագրում 3-րդ և 4-րդ կետերը չկան

 

ՑԱՆԿ

«ՄԵԴԻԿՈՖԱՐՄ» ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

1. Օսմոս ապարատ

2. Աղի բաք

3. Օսմոս ջրի բաք

4. Օսմոս ջրի բաշխման հանգույց

5. Լուծույթի բաք

6. Լուծույթի բաշխման հանգույց

7. Սրվակների լվացման սարք (երկու գլխիկ)

8. Սրվակների լվացման սարք (երկու գլխիկ)

9. Դեղապատիճների ամրացման (ագուցման) սարք

10. Հորիզոնական լամինար բոքս

11. Ավտոկլավի սայլակներ

12. Խցանները լվանալու մեքենա

13. Շոգեգեներատոր և կոմպրեսոր ավտոկլավի համար

14. Ավտոկլավ

15. Պիտակներ փակցնելու սարք

16. Բոցային լուսաչափիչ սարք

17. Ինկուբատորներ

18. Շերտավոր հորիզոնական լամինար բոքս

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.03.2002
N 215
Որոշում