Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈ ...

 

 

06.10.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

6 հոկտեմբերի 2020 թվականի N 1646-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԼՈՌՈՒ, ԿՈՏԱՅՔԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

 «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և N 1 հավելվածի NN 5 և 7 աղյուսակներում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության համայնքներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին 2020 թվականին հատկացնել 557,305,5 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշման 2-րդ կետում նշված ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության համայնքներին տրամադրվում են համապատասխան մարզպետարանի և համայնքի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա` հիմք ընդունելով տվյալ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով համայնքի և ընտրված մասնակցի հետ կնքված գնման պայմանագրի շրջանակում մարզպետարան ներկայացված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծախսը հիմնավորող փաստաթղթերը: Ընդ որում, ձեռքբերված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքին վճարումն իրականացվում է ծախսը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա, պայմանագրով սահմանված գումարի այն տոկոսային հարաբերակցությամբ, ինչ տոկոսային հարաբերակցությամբ նշված է սուբվենցիայի պայմանագրում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

    Ն. Փաշինյան


2020 թ. հոկտեմբերի 6
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2020 թվականի հոկտեմբերի 6-ի
N 1646-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ծրագիրը միջոցառումը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ -
ՀՀ տարածքային կառավարման և ենթակաոուցվածքների նախարարություն -
1040 Ծրագրի անվանումը (557,305.5)
Կոշտ թափոնների կառավարում
Ծրագրի նպատակը
Կենցաղային թափոնների արդյունավետ կառավարում, սոցիալական և բնապահպանական խնդիրների լուծում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Կենցաղային թափոնների արդյունավետ կառավարում
Ծրագրի միջոցառումներ
32006 Միջոցառման անվանումը (507,938.70
Եվրոպական միության հարևանության ներդրումային գործիքի աջակցությամբ իրականացվող Երևանի կոշտ թափոնների կառավարման դրամաշնորհային ծրագիր
Միջոցառման նկարագրությունը
Կոշտ թափոնների կառավարման համակարգի բարելավում և նոր աղբավայրի ստեղծում
Միջոցառման տեսակը
Այլ պետական կազմակերպությունների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ
32004 Միջոցառման անվանումը
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Կոտայքի և Գեղարքունիքի մարզի կոշտ թափոնների կառավարման դրամաշնորհային ծրագիր (49,366.8)
Միջոցառման նկարագրությունը
Կոշտ թափոնների կառավարման համակարգի բարելավում և նոր աղբավայրի ստեղծում
Միջոցառման տեսակը
Այլ պետական կազմակերպությունների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ
1212 Ծրագրի անվանումը
Տարածքային զարգացում 557,305.5
Ծրագրի նպատակը
Տարածքային համաչափ զարգացման խթանում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՀՀ համայնքների կառավարման արդյունավետության բարձրացում և տնտեսական գործունեության խթանում
Ծրագրի միջոցառումներ
12007 Միջոցառման անվանումը
ՀՀ մարզերին սուբվենցիաների տրամադրում ենթակառուցվածքների զարգացման նպատակով 557,305.5
Միջոցառման նկարագրությունը
ՀՀ մարզերին սուբվենցիաների տրամադրում ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Միջոցառման տեսակը
Տրանսֆերտների տրամադրում

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2020 թվականի հոկտեմբերի 6-ի
N 1646-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 7 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 6 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ծրագիրը միջոցառումը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ 0.0
այդ թվում
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն 557,305.5
այդ թվում`
1212 Տարածքային զարգացում 557,305.5
12007 ՀՀ մարզերին սուբվենցիաների տրամադրում` ենթակառուցվածքների զարգացման նպատակով
ՀՀ Արագածոտնի մարզպետարան 91,824.4
այդ թվում` ըստ ուղղությունների
Աշտարակ համայնքի կարիքների համար աղբատար, բազմաֆունկցիոնալ մեքենաների ձեռքբերում 27,560.0
Կաքավաձոր համայնքի ջրատարի կառուցում 6,451.4
Փարպի համայնքի փողոցների արտաքին լուսավորության աշխատանք­ների իրականացում 4,584.8
Կարբի համայնքի կարիքները սպասարկելու նպատակով հատուկ տեխ­նիկայի ձեռքբերում 13,833.6
Թալին համայնքի համայնքապետարանի դահլիճի, ջեռուցման համա­կարգի և 3 սենյակների հիմնանորոգման աշխատանքներ 9,093.8
Օհանավան համայնքի փողոցների արտաքին լուսավորության աշխա­տանքների իրականացում 7,570.0
Ավան համայնքի փողոցների արտաքին լուսավորության իրականացում 2,247.3
Թալին համայնքի թիվ 3 մանկապարտեզի դահլիճի, խաղահրապարակի հիմնանորոգման աշխատանքներ 11,662.7
Մելիքգյուղ համայնքի խմելու ջրի կապիտալ կառուցում մոտ 2000 մետր 8,820.8
ՀՀ Արարատի մարզպետարան 97,685.0
այդ թվում` ըստ ուղղությունների
Ազատավան համայնքի մանկապարտեզի լոկալ ջեռուցման համակարգի, տարածքի ցանկապատի և շվաքարանների կառուցման աշխատանքներ 10,055.0
Բուրաստան համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ 12,255.0
Դիտակ համայնքի «Նվեր Սարգսյան փողոցի ասֆալտապատում» 11,690.9
Գետազատ համայնքում կիսախողովակներով ոռոգման համակարգի կառուցում 17,253.5
Լանջազատ համայնքի «Եղիշե Չարենց և Ծովակալ Իսակով փողոցների գազաֆիկացում» 4,328.3
Մարմարաշեն համայնքի «Համայնքի 2-րդ, 3-րդ, 4-րդ,5-րդ, 6-րդ, 7-րդ փողոցների ջրամատակարարման ջրագծի կառուցում» 11,754.6
Նարեկ համայնքի Խմելու ջրագծի և արտաքին կոյուղագծի կառուցում 6,863.9
Նոր Կյանք համայնքի «Ոռոգման ցանցի կառուցում» 4,848.8
Շահումյան համայնքի «Գերեզմանատուն տանող ճանապարհի ասֆալ­տապատման աշխատանքներ» 11,651.6
Սիս համայնքի կենտրոնական հրապարակի ասֆալտապատման աշխատանքներ 6,983.4
ՀՀ Արմավիրի մարզպետարան 32,893.4
այդ թվում` ըստ ուղղությունների
Արևիկ համայնքի 13-րդ, 14-րդ, 15-րդ, 28-րդ և 30-րդ փողոցների գազաֆի- կացում 9,914.4
Դաշտ համայնքում սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված գյուղատնտե­սական տեխնիկայի` տրակտորի օգտագործման համար գործիքների ձեռքբերում 1,796.3
Պտղունք համայնքի Օտյան, Դուրյան, Վարուժան, Դպրության և Թամանյան փողոցների գազատարի կառուցում 6,291.3
Դալարիկ համայնքի Կոմիտասի փողոցի 7 հասցեում գտնվող բազմա­բնակարան շենքի տանիքի վերակառուցում 8,530.7
Դալարիկ համայնքի հանդիսությունների սրահի և մարզասրահի տանիքի վերակառուցում 4,096.0
Ակնաշեն համայնքի Կարեն Դեմիրճյան, 15-րդ և 16-րդ փողոցների գազա- ֆիկացում 2,264.7
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան 89,201.5
այդ թվում` ըստ ուղղությունների
Լուսակունք համայնքի ոռոգման ջրատարի հիմսանորոգում 5,743.8
Զովաբեր համայնքի խմելու ջրի խողովակաշարի կապիտալ վերա­նորոգում 9,375.0
Վերին Գետաշեն համայնքի ոռոգման առուների կառուցման աշխա­տանքներ 30,243.6
Վարդենիս համայնքի Այրք բնակավայրի խմելու արտաքին ջրագծի կառուցում 33,946.5
Ախպրաձոր համայնքի փողոցային լուսավորության կառուցում 9,892.6
ՀՀ Լոռու մարզպետարան 62,504.7
այդ թվում` ըստ ուղղությունների
Վահագն համայնքի կարիքների համար գյուղտեխնիկայի և գյուղսար- քավորումների ձեռքբերում 4,000.0
Լոռի Բերդ համայնքի Յաղդան բնակավայրի ջրամատակարարման ցանցի կառուցում 8,938.1
Լոռի բերդ համայնքի Բովաձոր, Լեջան, Լոռի Բերդ, Յաղդան, Կողես, Ուռուտ, Սվերդլով բնակավայրերի համար հակակարկտային կայանների ձեռքբերում 9,450.0
Լոռի Բերդ համայնքի Լեջան բնակավայրի ջրամատակարարման ներքին ցանցի մասնակի փոխարինում, ՕԿՋ-ի ամրացում 12,785.8
Ախթալա համայնքի ճոճկան բնակավայրի մշակույթի տան գույքի ձեռքբերում 5,249.4
Ախթալա համայնքի Շամլուղ և Ախթալա բնակավայրերի հանդիսու­թյունների սրահների հիմնանորոգում 7,328.1
Ախթալա համայնքի ԲԲՇ-ի տանիքների վերանորոգում 14,753.3
ՀՀ Կոտայքի մարզպետարան 133,829.7
այդ թվում` ըստ ուղղությունների
Բալահովիտ համայնքի ներհամայնքային 1-ին թաղամասի, 1-ին փողոցի 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի ասֆալտապատման աշխատանքներ 12,332.7
Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի ասֆալտապատում և եզրաքարերի փոխարինում 112,101.5
Աղավնաձորի մանկապարտեզի տարածքի բարեկարգում 9,395.5
ՀՀ Սյունիքի մարզպետարան 49,366.8
այդ թվում` ըստ ուղղությունների
Գորայք բնակավայրի Խ. Աբգարյան և Վ. Հովակիմյան փողոցների ասֆալտապատում 49,366.8

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2020 թվականի հոկտեմբերի 6-ի
N 1646-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2020 թվականի հոկտեմբերի 6-ի
N 1646-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 5 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 4 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
տարի
ծրագիրը միջոցա­ռումը ընդամենը այդ թվում`
դրամաշնոր- հային
միջոցներ
համա-ֆինանսա- վորում
ԸՆԴԱՄԵՆԸ, այդ թվում` (557,305.5) - (557,305.5)
- ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ - - -
- ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ (557,305.5) - (557,305.5)
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, այդ թվում` (557,305.5) - (557,305.5)
1040 Կոշտ թափոնների կառավարում (557,305.5) - (557,305.5)
այդ թվում`
32006 Եվրոպական միության հարևանության ներդրումային գործիքի աջակցությամբ իրականացվող Երևանի կոշտ թափոնների կառավարման դրամաշնորհային ծրագիր (507,938.7) - (507,938.7)
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ տարածքային կառավարման և ենթակաոուցվածքների նախարարություն (507,938.7) - (507,938.7)
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ (507,938.7) - (507,938.7)
- Շենքերի և շինությունների շինարարություն (507,938.7) (507,938.7)
32004 Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Կոտայքի և Գեղարքունիքի մարզի կոշտ թափոնների կառավարման դրամաշնորհային ծրագիր (49,366.8) (49,366.8)
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (49,366.8) (49,366.8)
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ (49,366.8) (49,366.8)
- Շենքերի և շինությունների շինարարություն (49,366.8) (49,366.8)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2020 թվականի հոկտեմբերի 6-ի
N 1646-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.8 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակաոուցվածքների նախարարություն

 

ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1212 Տարածքային զարգացում

 

Ծրագրի միջոցառումները

 

Ծրագրի դասիչը 1212 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը 12007 տարի
Միջոցառման անվանումը ՀՀ մարզերին սուբվենցիաների տրամադրում ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Նկարագրությունը ՀՀ մարզերին սուբվենցիաների տրամադրում ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Միջոցառման տեսակը Տրանսֆերտների տրամադրում
Միջոցառումն իրականացնողի անվանումը ՀՀ համայնքներ
Արդյունքի չափորոշիչներ
Համայնքների թիվ 35
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 557,305.5

 

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1040 Կոշտ թափոնների կառավարում

 

Ծրագրի միջոցառումները

 

Ծրագրի դասիչը 1040 Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
Միջոցառման դասիչը 32006 տարի
Միջոցառման անվանումը Եվրոպական միության հարևանության ներդբումային գործիքի աջակցությամբ իրականացվող Երևանի կոշտ թափոնների կառավարման դրամաշնորհային ծրագիր
Նկարագրությունը Կոշտ թափոնների կառավարման համակարգի բարելավում և նոր աղբավայրի ստեղծում
Միջոցառման տեսակը Այլ պետական կազմակերպությունների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ
Միջոցառումն իրականացնողի անվանումը Մասնագիտացված միավոր
Արդյունքի չափորոշիչներ
Եվրոպական չափորոշիչներով 29 հա տարածքում նոր քաղաքային աղբավայրի կառուցում, տոկոս
Գործող թվով 2 աղբանոցների (Նուբարաշեն և Աջափնյակ) մեկուսացման վերջնական նախագիծ, հատ
Քաղաքային նոր աղբավայրի կառուցման վերջնական նախագիծ, հատ
Աղբանոցներում առաջացող գազերի բռնկման հնարավորության նվազեցում, տոկոս
Աղբահանություն իրականացնող կազմակերպությունների մեքենաների համար աղբի տեղադրման հնարավորությունների ստեղծում, մեք/օր
Շրջական միջավայրը աղտոտող աղբից առաջացող ստորգետնյա ջրերի ծավալի կրճատում, տոկոս
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (507,938.7)

 

Ծրագրի միջոցառումները

 

Ծրագրի դասիչը 1040 Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
Միջոցառման դասիչը 32004 տարի
Միջոցառման անվանումը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Կոտայքի և Գեղարքունիքի մարզի կոշտ թափոնների կառավարման դրամաշնորհային ծրագիր
Նկարագրությունը Կոշտ թափոնների կառավարման համակարգի բարելավում և նոր աղբավայրի ստեղծում
Միջոցառման տեսակը Այլ պետական կազմակերպությունների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ
Միջոցառումն իրականացնողի անվանումը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Արդյունքի չափորոշիչներ
Ծրագրում ընդգրկված համայնքների թիվը, հատ
Նոր ստեղծվող աղբավայրերի թիվ, հատ
Վերաբեռնման կայանի կառուցում
Երկու մարզերում շահագործվող աղբանոցների թվի կրճատում, տոկոս
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (49,366.8)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության
2020 թվականի հոկտեմբերի 6-ի
N 1646-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.1.8 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 

 

Պաշտոնական հրապարակման օրը` 7 հոկտեմբերի 2020 թվական:

 

pin
ՀՀ կառավարություն
06.10.2020
N 1646-Ն
Որոշում