ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԳԾԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ». ԱՌԱՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿ |
1. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-001 |
a. 2 |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է ուսանողին սովորեցնել կատարել պարզ երկրաչափական մարմինների և կենցաղային առարկաների գծապատկերում` օգտագործելով կառուցման, տոնի, լուսաստվերի և ծավալների ստացման առանձնահատկությունները: |
2. |
Մոդուլի տևողությունը |
72 ժամ |
a. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ հարկավոր չեն: |
3. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
4. |
Ուսումնառության արդյունք 1 |
Կատարել պարզ երկրաչափական մարմինների գծապատկերում և կառուցում թղթի վրա |
5. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է ընտրում թուղթը, մատիտը (տարբեր կոշտության) և ռետինը` ըստ առաջադրանքի, 2) կարողանում է գծապատկերել (տեղադրել) առաջադրված պարզ երկրաչափական մարմինները (բուրգ, կոն, գլան, գունդ) թղթի վրա, 3) տիրապետում է շտրիխների հիմնական ձևերին, 4) ճիշտ է կատարում շտրիխները, 5) կարողանում է տեսնել համաչափությունները և ճիշտ կառուցել երկրաչափական մարմինները հարթության վրա, 6) ճիշտ է ստանում պարզ երկրաչափական մարմինների չափերը և ծավալները լույսի և ստվերի. Շտրիխների միջոցով, 7) ճիշտ է կատարում պարզ երկրաչափական մարմինների փոխկապակցվածության արտահայտումը լույսի և ստվերի միջոցով, 8) ճիշտ է կատարում եռաչափ կառուցում` լուծելով հեռանկարի խնդիրները: |
6. |
Ուսումնառության արդյունք 2 |
Կատարել կենցաղային առարկաների գծապատկերում և կառուցում թղթի վրա |
7. |
Կատարման չափանիշներ |
1) Ճիշտ է տեղադրում երկու կամ երեք կենցաղային առարկաներով նատյուրմորտը թղթի վրա և նկարել գծային եղանակով, 2) ճիշտ է ստանում կենցաղային առարկաների չափերը և ծավալները լույսի, ստվերի և կիսաստվերի միջոցով, 3) ճիշտ է ստանում կենցաղային առարկաները տոնային լուծումներով, 4) ճիշտ է կատարում կենցաղային առարկաների եռաչափ կառուցում` լուծելով հեռանկարի խնդիրները, նույն առաջադրանքը կարողանում է կատարել տարբեր խնդիրների լուծմամբ ու բազմազան նյութերով, 5) նույն առաջադրանքը կատարում տարբեր դիտակետերից, լույսին հակառակ և լույսը դիմացից պահպանելով առարկաների ծավալները: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԳԾԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ». ԵՐԿՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿ |
8. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-002 |
9. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է ուսանողին սովորեցնել կատարել ոչ բարձր և բարձր ռելիեֆով զարդաքանդակից գծապատկերում և գիպսե խոյակի գծանկարում` օգտագործելով կառուցման, տոնի, լուսաստվերի և ծավալների ստացման առանձնահատկությունները: |
10. |
Մոդուլի տևողությունը |
72 ժամ |
11. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԴԻԶ-5-20-001 «Գծանկարչություն». Առաջին մակարդակ մոդուլը: |
12. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
13. |
Ուսումնառության արդյունք 1 |
Կատարել ոչ բարձր ռելիեֆով գիպսե զարդաքանդակից գծանկար |
14. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է գծապատկերում ոչ բարձր ռելիեֆով գիպսե զարդաքանդակ, 2) ճիշտ է ստանում ոչ բարձր ռելիեֆով գիպսե զարդաքանդակի տոնային լուծումը` լույսի և ստվերի միջոցով, 3) ճիշտ է նկարում ոչ բարձր ռելիեֆով գիպսե զարդաքանդակը` նրան տալով նուրբ և սահուն ձև: |
15. |
Ուսումնառության արդյունք 2 |
Կատարել բարձր ռելիեֆով գիպսե զարդաքանդակից գծանկար: |
16. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է գծապատկերում բարձր ռելիեֆով գիպսե զարդաքանդակ, 2) ճիշտ է կատարում վարդակի կառուցումը` կիրառելով գծանախագծային մեթոդը, 3) ճիշտ է գծանկարելիս ստանում բարձր ռելիեֆով գիպսե զարդաքանդակի տոնային լուծումը` լույսի և ստվերի միջոցով, 4) ճիշտ է գծանկարում բարձր ռելիեֆով գիպսե զարդաքանդակը` նրան տալով նուրբ և սահուն ձև: |
17. |
Ուսումնառության արդյունք 3 |
Կատարել գիպսե խոյակի գծանկարում |
18. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է գծապատկերում (տեղադրում) առաջադրված գիպսե առաջադրանքը թղթի վրա, 2) ճիշտ է գծանկարում գիպսե խոյակը լույսի և ստվերի միջոցով, 3) ճիշտ է նկարում գիպսե խոյակը` կիրառելով գծակառուցողական մեթոդը: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԳԾԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ». ԵՐՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿ |
19. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-003 |
20. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է ուսանողին սովորեցնել կատարել գիպսե աչքի, քթի, ականջի և շուրթերի գծապատկերում` օգտագործելով կառուցման, տոնի, լուսաստվերի և ծավալների ստացման առանձնահատկությունները: |
21. |
Մոդուլի տևողությունը |
72 ժամ |
22. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԴԻԶ-5-20-002 «Գծանկարչություն». Երկրորդ մակարդակ մոդուլը: |
23. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
24. |
Ուսումնառության արդյունք 1 |
Կատարել գիպսե աչքի գծանկարում |
25. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է գծապատկերում (տեղադրում) աչքը թղթի վրա, 2) ճիշտ է կառուցում աչքը` կիրառելով գծակառուցողական մեթոդը, 3) ճիշտ է գծանկարում գիպսե աչքի տոնային լուծումը` լույսի և ստվերի միջոցով: |
26. |
Ուսումնառության արդյունք 2 |
Կատարել գիպսե քթի, ականջի և շուրթերի գծանկարում |
27. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է գծապատկերում (տեղադրում) քիթը, ականջը և շուրթերը թղթի վրա, 2) ճիշտ է կառուցում քիթը, ականջը և շուրթերը` կատարելով կառուցողական-անատոմիական վերլուծություն, 3) ճիշտ է գծանկարում գիպսե քիթը, ականջը և շուրթերը լույսի և ստվերի միջոցով: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԳԾԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ». ՉՈՐՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿ |
28. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-004 |
29. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է ուսանողին սովորեցնել կատարել գիպսե գլխի և գանգի գծապատկերում` օգտագործելով կառուցման, տոնի, լուսաստվերի և ծավալների ստացման առանձնահատկությունները: |
30. |
Մոդուլի տևողությունը |
72 ժամ |
31. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԴԻԶ-5-20-003 «Գծանկարչություն». Երրորդ մակարդակ մոդուլը: |
32. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
33. |
Ուսումնառության արդյունք 1 |
Կատարել գիպսե գլխի գծանկարում |
34. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է գծապատկերում (տեղադրում) գիպսե գլուխը թղթի վրա, 2) ճիշտ է գծապատկերում գլխի ձևը խոշոր կտորներով, 3) ճիշտ է գծանկարում գիպսե գլուխը` պահպանելով համաչափությունը, 4) ճիշտ է մշակում գլխի մասերը գծանկարելիս, 5) ճիշտ է գծանկարում գիպսե գլուխը կառուցողական մեթոդով` թեթև լույսի և ստվերի միջոցով, 6) ճիշտ է կատարում նույն առաջադրանքը տարբեր դիտակետերից: |
35. |
Ուսումնառության արդյունք 2 |
Կատարել գիպսե գլխի և գանգի գծանկարում: |
36. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է գծապատկերում (տեղադրում) գիպսե գլուխը և գանգը թղթի վրա, 2) ճիշտ է կատարում գիպսե գլխի և գանգի գծանկարում` ճիշտ ընդգծելով գանգը և դեմքի մկանները, 3) ճիշտ է կատարում առաջադրանքը, կառուցողական մեթոդով` թեթև լույսի և ստվերի միջոցով, 4) ճիշտ է կատարում գիպսե գլխի և գանգի գծանկարում նույն շարժման մեջ: |
37. |
Ուսումնառության արդյունք 3 |
Կատարել ուսագոտիով գիպսե գլխի գծանկարում` կառուցողական լուծումներով |
38. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է գծապատկերում ուսագոտիով գիպսե գլուխը` տալով կառուցողական լուծում, 2) գծապատկերելիս ճիշտ է լուծում բարդ խնդիրներ` մոդելի բնույթի բարդությունից կախված, 3) գծանկարելիս ճիշտ է ստանում ուսագոտիով գիպսե գլխի տոնային լուծումը` լույսի և ստվերի միջոցով, 4) ճիշտ է գծապատկերում ուսագոտիով գիպսե գլուխը տալով հորինվածքային լուծում, 5) կարողանում է ուսագոտիով գիպսե գլուխը գծապատկերելիս շեշտել մեծ դետալները: |
39. |
Ուսումնառության արդյունք 4 |
Կատարել ինտերիերի դեկորի գծանկարում |
40. |
Կատարման չափանիշներ |
1) առաջադրանքից ելնելով ճիշտ է ընտրում նյութը` մատիտ, ածուխ, սանգինա, պաստել, ջրաներկ և այլն, 2) ճիշտ է գծանկարում շարժումը, պլաստիկան և համաչափությունը, 3) գծանկարելիս ճիշտ է օգտագործում գիծը` ծավալն ու պլաստիկան արտահայտելու համար, 4) գծանկարելիս լույսի ու ստվերի միջոցով ճիշտ է կառուցում առարկաները` պահպանելով համաչափությունն ու պլաստիկան, 5) ճիշտ է կատարում առարկաների եռաչափ կառուցում` լուծելով հեռանկարի խնդիրները: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԳԾԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ». ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿ |
41. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-005 |
42. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել գծանկարչության մեջ օգտագործվող նյութերի և տեխնիկայի մասին գիտելիքներ և դրանք գործնականում կիրառելու կարողություններ: |
43. |
Մոդուլի տևողությունը |
72 ժամ |
44. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԴԻԶ-5-20-004 «Գծանկարչություն». Չորրորդ մակարդակ մոդուլները: |
45. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
46. |
Ուսումնառության արդյունք 1 |
Կատարել բնորդի գլխի գծանկարում, ճեպանկարում (երկու դիրքերում) |
47. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է գծապատկերում (տեղադրել) բնորդի գլուխը թղթի վրա, 2) ճիշտ է գծապատկերում բնորդի գլխի բնույթը, 3) ճիշտ է գծանկարում բնորդի գլուխը մեկ թերթի վրա առջևից և պրոֆիլից, 4) գծանկարելիս ճիշտ է ստանում բնորդի գլխի տոնային լուծումը` լույսի և ստվերի միջոցով, 5) բնորդի գլուխը գծանկարելիս ճիշտ է հետևում հեռանկարում կրճատումներին, 6) գծանկարելիս ուշադրություն դարձնել գլխի դիրքին տարածության մեջ, 7) գծանկարելիս ճիշտ է հաշվի առնում գլխի կառուցվածքը` գծանկարին հաղորդել ռակուրս: |
48. |
Ուսումնառության արդյունք 2 |
Կատարել մարդու գանգի գծանկարում |
49. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է կատարում մարդու գանգի գծանկարում երեք դիրքերում, 2) գծանկարելիս ճիշտ է ստանում մարդու գանգի տոնային լուծումը` լույսի և ստվերի միջոցով, առանց ֆոնի, 3) ճիշտ է նկարում գանգը տարբեր ռակուրսներով: |
50. |
Ուսումնառության արդյունք 3 |
Կատարել բնորդի գլխի և մարդու գանգի գծանկարում |
51. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է կատարում բնորդի գլխի և մարդու գանգի հորինվածքային տեղադրումը թղթի վրա, 2) ճիշտ է գծանկարում բնորդի գլուխն ու մարդու գանգը` կիրառելով կառուցողական մեթոդը, 3) ճիշտ է գծանկարում բնորդի գլուխն առանց ավելորդ դետալների, 4) բնորդի գլուխը գծանկարելիս ճիշտ է ստանում տոնային լուծումը` թույլ լույս և ստվերի միջոցով, 5) մարդու գանգը գծանկարելիս ճիշտ է որոշում հիմնական հարթությունները, որոնք ստեղծում են գանգի մակերևույթը: |
52. |
Ուսումնառության արդյունք 4 |
Կատարել բնորդի գլխի գծանկարում ռակուրսում (երկու առաջադրանք) |
53. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է կատարում իր աչքի մակարդակից բարձր գտնվող բնորդի գլխի գծանկարում, 2) գծանկարելիս ճիշտ է ստանում բնորդի գլխի տոնային լուծումը` լույսի և ստվերի միջոցով, 3) բնորդի գլուխը գծանկարելիս ճիշտ է հետևում հեռանկարում կրճատումներին, 4) ճիշտ է կատարում բնորդի գլխի գծանկարում` տեսքը վերևից, 5) գծանկարելիս ուշադրություն է դարձնում գլխի դիրքին տարածության մեջ, 6) գծանկարելիս հաշվի է առնում գլխի կառուցվածքը` գծանկարին հաղորդելով ռակուրս: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԳԾԱՆԿԱՐ» |
54. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-006 |
55. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է ուսանողին սովորեցնել կատարել ավարտուն գծանկար` օգտագործելով գծանկարի կատարման համաչափության, կառուցման, տոնային և լուսաստվերային առանձնահատկությունները: |
56. |
Մոդուլի տևողությունը |
72 ժամ |
57. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԴԻԶ-5-20-005 «Գծանկարչություն». Հինգերորդ մակարդակ մոդուլը: |
58. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների լիարժեք ապահովումն է: |
59. |
Ուսումնառության արդյունք 1 |
Կատարել կոմպոզիցիա գիպսե երկրաչափական մարմինների կառուցմամբ |
60. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է նախապատրաստում թուղթը և մատիտները գծանկարի համար, 2) ճիշտ է տեղադրում առարկան կամ առարկաները թղթի վրա, վարժ կատարելով զուգահեռագծեր, առանցքներ, 3) ճիշտ է կառուցում երկրաչափական պատկերներ և մարմիններ, 4) ճիշտ է լուծում լույս-ստվերային և տարածական խնդիրները շտրիխների միջոցով, 5) ճիշտ է ստանում մարմինների ծավալներ, 6) ճիշտ է կատարում ճեպանկարներ` դիմանկարից երկրաչափական և կենցաղային առարկաներից: |
61. |
Ուսումնառության արդյունք 2 |
Կատարել կտորի և դրա ծալվածքների պատկերում |
62. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է տարբերակում լույս-ստվերային խնդիրները և կառուցումները, 2) ճիշտ է պատկերում կտորի թափանցիկությունը և ծավալը, 3) ճիշտ է տարբերակում լույս-ստվերային հակադրությունները և անդրադարձումները: |
63. |
Ուսումնառության արդյունք 3 |
Նկարել գլխի գիպսե մանրամասների պատկերներ (քիթ, բերան, ականջ և այլն) |
64. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է կառուցում դետալը` այն համեմատության մեջ դնելով երկրաչափական մարմնի հետ, 2) ճիշտ է օգտագործում երկրաչափական պարզեցման մեթոդը, 3) ճիշտ է օգտագործում գիծը ծավալ ստանալու համար, 4) ճիշտ է պատկերում դիմագծի արտահայտչականությունը: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՌԵԱԼԻՍՏԱԿԱՆ ԳԾԱՆԿԱՐ» |
65. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-007 |
66. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ զարգացնել գծանկարի վարպետություն: |
67. |
Մոդուլի տևողությունը |
72 ժամ |
68. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԴԻԶ-5-20-006 «Գծանկար» մոդուլը: |
69. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
70. |
Ուսումնառության արդյունք 1 |
Կատարել դիմանկար |
71. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է կառուցում դիմանկարը, 2) ճիշտ է պահպանում համաչափությունները, 3) ճիշտ է պատկերում կրճատումները, 4) ճիշտ է պատկերում դեմքի արտահայտչականությունը, 5) ճիշտ է տարբերակում լույս-ստվերային ծավալային խնդիրները: |
72. |
Ուսումնառության արդյունք 2 |
Կատարել մարմնի մասերի պատկերում |
73. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է կառուցում մարմնի համաչափությունները, 2) ճիշտ է տարբերակում լույս-ստվերային ծավալային խնդիրները: |
74. |
Ուսումնառության արդյունք 3 |
Կատարել մերկ բնորդի գունանկարչական պատկերում |
75. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է կառուցում մարդու կերպարանք, 2) ճիշտ է արտահայտում համաչափությունը և մարդու կերպարանքի շարժումը, 3) ճիշտ է տարբերակում լույս-ստվերային ծավալային խնդիրները, 4) ճիշտ է ներկայացնում բնորդի անատոմիական արտահայտչականությունը: |
76. |
Ուսումնառության արդյունք 4 |
Կատարել բնորդի գծանկարչական պատկերում |
77. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է կառուցում մարդու կերպարանքը հագուստով, 2) ճիշտ է արտահայտում մարմինը հագուստի տակից, 3) ճիշտ է արտահայտում մարմնի, գործվածքի ֆակտուրան և գույնի խնդիրները զուգահեռագծերի միջոցով: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԳԵՂԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ». ԱՌԱՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿ |
78. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-008 |
79. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել կարողություն գրագետ կիրառելու ազգային, դասական գեղանկարչության օրենքները, զարգացնել գունային հարմոնիա, ճաշակ, գունային գամմայի ամբողջական ընկալում: |
80. |
Մոդուլի տևողությունը |
72 ժամ |
81. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ հարկավոր չեն: |
82. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
83. |
Ուսումնառության արդյունք 1 |
Տարբերել գեղանկարչական նյութերը (ջրաներկ, տեմպերա, յուղաներկ, պաստել, գուաշ) |
84. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է ընտրում գեղանկարչական նյութերը, 2) ճիշտ է ներկայացնում գույների մասնագիտական անունները, 3) ճիշտ է տարբերակում սառը և տաք գույները, քրոմատիկ և աքրոմատիկ գուներանգները, 4) պարզ առարկան տեսնում է գույնով միջավայրի մեջ, 5) ճիշտ է ներկայացնում էտյուդի կառուցման հաջորդականությունը: |
85. |
Ուսումնառության արդյունք 2 |
Կատարել գունային հարաբերությունների լուծման խնդիրներով առաջադրանքներ ջրաներկով պարզ առարկաներից |
86. |
Կատարման չափանիշներ |
1) տեսնում ու տարբերակում է գունային երանգները միևնույն առարկայի վրա, ամենատարբեր գունային միջավայրերում, 2) ճիշտ է կատարում կարճատև առաջադրանքներ ջրաներկով, պահպանելով գունային ամբողջականությունը, 3) կարողանում է թեթև պահել թղթի մակերեսը և գունային հարաբերությունները, օգտագործելով ջրաներկի տեխնիկան, 4) վրձնահարվածներով ճիշտ է ստանում առարկաների ծավալները` պահպանելով գույնի մաքրությունն ու ներդաշնակությունը, 5) գունանկարելիս ճիշտ է լուծում լույս ու ստվերի, տարածության խնդիրները, 6) ջրաներկով գունանկարելիս ճիշտ է արտահայտում հստակ և պարզ առարկաների տոնայնությունը, 7) ջրաներկով գունակարելիս ճիշտ է արտահայտում պարզ առարկայի ձևը, 8) ջրաներկով գունանկարելիս ճիշտ է արտահայտում կոնտրաստային գույների տարբերությունը գունային հարաբերությունների համեմատմամբ, 9) կատարում է գույնով մոտիկ առարկաներից նատյուրմորտի գունանկար ջրաներկով (տաք և սառը գույներով), 10) պարզ առարկաները ջրաներկով գունանկարելիս ճիշտ է արտահայտում տարբեր ֆակտուրաները (ձևի արտահայտումը գույնով): |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԳԵՂԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ». ԵՐԿՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿ |
87. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-009 |
88. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել կարողություն գրագետ կիրառելու ազգային, դասական գեղանկարչության օրենքները, զարգացնել գունային հարմոնիա, ճաշակ, գունային գամմայի ամբողջական ընկալում: |
89. |
Մոդուլի տևողությունը |
72 ժամ |
90. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԴԻԶ-5-20-008 «Գեղանկարչություն». Առաջին մակարդակ մոդուլը: |
91. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
92. |
Ուսումնառության արդյունք 1 |
Կատարել գունային հարաբերությունների լուծման խնդիրներով առաջադրանքներ յուղաներկով` պարզ առարկաներից |
93. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է ներկայացնում է յուղաներկերը և դրանց համապատասխան վրձիններն ու լուծիչները, 2) կարողանում է գրունտ անել կտավը, 3) ճիշտ է կազմակերպում ներկերն ու ներկապնակը յուղաներկերով աշխատելիս, 4) ճիշտ է ներկայացնում էտյուդի կառուցման հաջորդականությունը յուղաներկով աշխատելիս, 5) հստակ և պարզ ձև ունեցող առարկաները յուղաներկերով գունակարելիս ճիշտ է օգտագործել գրիզայլի տեխնիկան, 6) յուղաներկերով գունակարելիս ճիշտ է արտահայտում պարզ առարկայի ձևը միջավայրում և տարածության մեջ: |
94. |
Ուսումնառության արդյունք 2 |
Կատարել նատյուրմորտի գունանկարում յուղաներկերով |
95. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է կատարում է մի քանի պարզ առարկաներից նատյուրմորտի գունանկարում յուղաներկերով` գունային հարաբերությունների արտահայտմամբ, 2) կատարում է կենցաղային խոշոր առարկաներից, կողային լուսավորմամբ, նատյուրմորտի գունանկարում յուղաներկերով` գունային հարաբերությունների բացահայտմամբ, 3) առաջադրանքը կատարելիս ճիշտ է որոշում կտավի ֆորմատը և լուծել առարկաների կոմպոզիցոն կառուցումը, 4) կատարում է կոնտրաստով տարբեր մի քանի առարկաներից նատյուրմորտի գունանկարում յուղաներկերով` գունային հարաբերությունների բացահայտմամբ, 5) ճիշտ է կատարում է ձևով պարզ, նյութով տարբեր կենցաղային առարկաներից նատյուրմորտի գունանկարում յուղաներկերով: |
96. |
Ուսումնառության արդյունք 3 |
Կատարել պարզ աշնանային նատյուրմորտի գունանկարում յուղաներկերով |
97. |
Կատարման չափանիշներ |
1) կատարում է մրգերից և բանջարեղենից, կողային լուսավորմամբ, նատյուրմորտի գունանկարում յուղաներկերով` գունային հարաբերությունների բացահայտմամբ, 2) առաջադրանքը կատարելիս ճիշտ է լուծում առարկաների կոմպոզիցոն կառուցումը: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԳԵՂԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ». ԵՐՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿ |
98. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-010 |
99. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել կարողություն գրագետ կիրառելու ազգային, դասական գեղանկարչության օրենքները, զարգացնել գունային հարմոնիա, ճաշակ, գունային գամմայի ամբողջական ընկալում: |
100. |
Մոդուլի տևողությունը |
72 ժամ |
101. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԴԻԶ-5-20-009 «Գեղանկարչություն». Երկրորդ մակարդակ մոդուլները: |
102. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
103. |
Ուսումնառության արդյունք 1 |
Կատարել նատյուրմորտի գունանկարում ինտերիերում` խոշոր կենցաղային իրերից |
104. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է արտահայտում խոշոր կենցաղային իրերի գունանկարային միջավայրը, 2) գունանկարելիս ճիշտ է արտահայտում խոշոր կենցաղային իրերը տարածության մեջ: |
105. |
Ուսումնառության արդյունք 2 |
Կատարել ինտերիերի էտյուդ |
106. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է իրականացնում էտյուդի կառուցման հաջորդականությունը, 2) կառուցում է ինտերիերի գծային հեռանկար, հաշվի առնելով տարածության արտահայտումը, 3) կառուցում է ինտերիերի գունային հեռանկար, լուծելով տարածության տրման խնդիրը: |
107. |
Ուսումնառության արդյունք 3 |
Կատարել նատյուրմորտի գունանկարում մարդու գիպսե դիմակից և էտյուդ գիպսե գլխից |
108. |
Կատարման չափանիշներ |
1) մարդու գիպսե դիմակ գունանկարելիս ճիշտ է արտահայտում գույների կոնտրաստները, 2) մարդու գիպսե դիմակ գունանկարելիս ճիշտ է արտահայտում ձևը լույսի և ստվերի միջոցով, 3) ճիշտ է կատարում գիպսե գլխից էտյուդի կառուցման հաջորդականությունը, 4) կողային ցերեկային լուսավորմամբ մարդու գիպսե դիմակը գունանկարելիս ճիշտ է արտահայտում խոշոր ձևերը գույնով 5) ճիշտ է կառուցում գիպսե գլխի դետալները գունանկարելիս, 6) գունակարելիս ճիշտ է բացահայտում գլխի և ֆոնի կապը և ընդհանրացումը: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԳԵՂԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ». ՉՈՐՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿ |
109. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-011 |
110. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել կարողություն գրագետ կիրառելու ազգային, դասական գեղանկարչության օրենքները, զարգացնել գունային հարմոնիա, ճաշակ, գունային գամմայի ամբողջական ընկալում: |
111. |
Մոդուլի տևողությունը |
72 ժամ |
112. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ԴԻԶ-5-20-010 «Գեղանկարչություն». Երրորդ մակարդակ մոդուլները: |
113. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
114. |
Ուսումնառության արդյունք 1 |
Կատարել էտյուդ ծեր բնորդի գլխից (գրիզայլ) |
115. |
Կատարման չափանիշներ |
1) գունանկարելիս ներկայացնում է կենդանի մոդելի հետ աշխատելու առանձնահատկությունները, 2) ճիշտ է կառուցում ծեր բնորդի գլխից էտյուդ` ըստ հաջորդականության, 3) կարողանում է կողային գիշերային լուսավորմամբ ծեր բնորդի գլուխը գունանկարելիս խոշոր ձևերը արտահայտել գույնով, 4) ճիշտ է արտահայտում ծեր բնորդի դեմքի բնութագրիչ գծերը գունանկարելիս, 5) գունակարելիս ճիշտ է բացահայտում գլխի և ֆոնի կապը և ընդհանրացումը, 6) A–3 չափի աշխատանքները մեծացնում է ամենատարբեր չափերի` կատարելով ընդհանրացումներ: |
116. |
Ուսումնառության արդյունք 2 |
Կատարել էտյուդ բնորդի գլխից ուսագոտու հետ |
117. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է կառուցում ուսագոտու հետ բնորդի գլխից էտյուդ` ըստ հաջորդականության, 2) կողային լուսավորմամբ բնորդի գլուխը ուսագոտու հետ գունանկարելիս ճիշտ է արտահայտում գույնով, 3) բնորդի գլուխն ուսագոտիով գունանկարելիս դետալներին (աչքեր, քիթ, բերան) տալիս է գեղանկարչական լուծումներ, 4) բնորդի գլուխն ուսագոտիով գունակարելիս ճիշտ է արտահայտում պարանոցի մկանները, 5) բնորդի գլուխն ուսագոտիով գունակարելիս գույնով արտահայտել գլխի կապը ուսագոտու հետ: |
118. |
Ուսումնառության արդյունք 3 |
Կատարել էտյուդներ տղամարդու և կնոջ կիսամարմիններից (տորս) |
119. |
Կատարման չափանիշներ |
1) գունանկարելիս ճիշտ է արտահայտում բնորդի անհատական առանձնահատկությունները, 2) ճիշտ է կառուցում տորսի էտյուդ` ըստ հաջորդականության, 3) ճիշտ է մշակում ձեռքի թաթը` գունանկարելիս, 4) գունակարելիս ճիշտ է արտահայտում մարմնի դետալներկ կապը, 5) գունակարելիս ճիշտ է արտահայտում հագուստի վառ գույները, 6) գունակարելիս ճիշտ է տալիս կոմպոզիցիոն լուծում, 7) գունային հարաբերությունների միջոցով ճիշտ է տալիս մարմնի խոշոր ձևերը, 8) գունակարելիս ճիշտ է տալիս թեմատիկ լուծում: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՌԵԱԼԻՍՏԱԿԱՆ ԳՈՒՆԱՆԿԱՐ» |
120. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-012 |
121. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել գունանկար կատարելու վարպետություն: Մոդուլն ուսումնասիրելու արդյունքում ուսանողը կկարողանա պատկերել նատյուրմորտ, բնապատկերներ, բնորդ: |
122. |
Մոդուլի տևողությունը |
72 ժամ |
123. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԴԻԶ-5-20-011 «Գեղանկարչություն». Չորրորդ մակարդակ մոդուլը: |
124. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
125. |
Ուսումնառության արդյունք 1 |
Կատարել նատյուրմորտ կենցաղային առարկաներով |
126. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է տարբերակում իրերը` կառուցման մեջ կիրառելով համեմատությունը երկրաչափական մարմինների հետ, երկրաչափական պարզեցման մեթոդով, 2) ճիշտ է պատկերում գորգի կամ կարպետի զարդանախշը, ճանաչում է զարդանախշի տեսակը (բուսական, կենդանական, վիշապագորգ), 3) ճիշտ է տարբերակում նյութականությունը (կավ, մետաղ, գործվածք), 4) ճիշտ է տարբերակում լուսաստվերային և տարածական խնդիրները` ուշադրություն դարձնելով լույսի և գույների անդրադարձումներին: |
127. |
Ուսումնառության արդյունք 2 |
Կատարել դիմանկար |
128. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է կառուցում դիմանկարը և գունավորում, 2) ճիշտ է տարբերակում լույս-ստվերային, ծավալային խնդիրները: |
129. |
Ուսումնառության արդյունք 3 |
Գույնով պատկերել մերկ ֆիգուրա (երկրաչափական մարմիններ, արձան և այլն) |
130. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է տեղադրում և կառուցում պատկերը կտավի վրա, 2) ճիշտ է ստանում լույս և ստվերը, տարածությունը, լույսի անդրադարձումը, 3) ճիշտ է պատկերում ֆորման, ծավալը և նյութականությունը: |
131. |
Ուսումնառության արդյունք 4 |
Կատարել գրիզայլ |
132. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է պատկերում սպիտակ առարկաները մեկ գույնով, 2) ճիշտ է պատկերում խառը տիպի առարկաներից դրված կոմպոզիցիան ներկի մեկ գույնով, բայց տարբեր երանգներով, 3) ճիշտ է լուծում լույս-ստվերային խնդիրները, ստանում է տարածությունը: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԿԵՐՊԱՐՎԵՍՏՈՒՄ ԳԵՂԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՉԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԿՈՄՊՈԶԻՑԻՈՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ» |
133. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-013 |
134. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել գունանկարի արտահայտչամիջոցների փոփոխման, զարգացման, կոմպոզիցիոն և թեմատիկ խնդիրների բազմազանության մասին գիտելիքներ և դրանք գործնականում կիրառելու կարողություններ: |
135. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
136. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԴԻԶ-5-20-012 «Ռեալիստական գունանկար» մոդուլները: |
137. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
138. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել գունանկարչության արտահայտչամիջոցների և նյութի փոփոխման ժամանակային զարգացման պայմանները |
139. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է արտահայտչամիջոցների տարբերակները հեղինակային աշխատանքներում, 2) կատարում է նատյուրմորտ` մակերեսի սպիտակ ծածկույթով կտավի վրա, 3) կատարում է բարդ նատյուրմորտ մուգ ծածկույթով կտավի վրա` ակտիվ ներկերով, 4) կատարում է կոմպոզիցիոն աշխատանք տարբեր գունային և տոնային ծածկույթներ ունեցող ստվարաթղթի վրա ակրիլ ներկերով, 5) կատարում է բնանկար` ջրաներկի համար նախատեսված հատուկ թղթի վրա, 6) կատարում է գունանկարչական առաջադրանք օգտագործելով տարբեր էֆեկտներ: |
140. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնում է կոմպոզիցիոն և թեմատիկ բազմազանությունը գունանկարչությունում |
141. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է կոմպոզիցիոն խնդիրների բազմազանությունը գունանկարում, 2) կատարում է սիմետրիկ կոմպոզիցիոն լուծումով առաջադրանք (նատյուրմորտ, որմնանկար), 3) կատարում է ծաղիկներով նատյուրմորտ` կիրառելով գունային շեշտադրման սկզբունքը, 4) նկարում է նատյուրմորտ խառը տեխնիկայով` իրականացնելով տոնային խնդիրները, 5) կատարում է բնանկար գունային շերտերի տեխնիկայի կիրառմամբ, նյութերի ազատ ընտրությամբ: |
142. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել գունանկարի կատարման առանձնահատկությունները կերպարվեստի պատմական զարգացման հիմքով |
143. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է ոճի, կատարման տեխնիկայի և կոմպոզիցիոն լուծումների համալիր դրվածքի կարևորությունը գունանկարչությունում, 2) կատարում է ռեալիստական ոճով երկարատև աշխատանք, 3) կատարում է կրկնօրինակման աշխատանք` ճանաչված վարպետների գործերից, 4) ներկայացնում է առարկայական նատյուրմորտ տարբեր ոճերով` ռեալիստական, դեկորատիվ, աբստրակտ, սյուռեալիստական և տարբեր ժամանակակից ոճերով: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՌԵԱԼԻՍՏԱԿԱՆ ԴԻՄԱՆԿԱՐ (ԳՈՒՆԱՆԿԱՐ)» |
144. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-014 |
145. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է ուսանողին սովորեցնել կատարել կոնկրետ անձի դիմանկար` դրանում արտահայտելով խիստ բնութագրիչ դիմագծերը և տարիքային արտահայտությունները: |
146. |
Մոդուլի տևողությունը |
72 ժամ |
147. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԴԻԶ-5-20-012 «Ռեալիստական գունանկար» մոդուլները: |
148. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
149. |
Ուսումնառության արդյունք 1 |
Կառուցել դիմանկար |
150. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է կառուցում դիմանկարը նախանկարի համար ընտրված նյութով, 2) ճիշտ է պատկերում այդ նկարին հատուկ համաչափությունները, 3) ճիշտ է ստանում դիմանկարը և նրա արտահայտչականությունը շտրիխներով, 4) ճիշտ է ստանում մաշկի և մազերի գույնը, տպավորությունը, աչքերի փայլը: |
151. |
Ուսումնառության արդյունք 2 |
Գույնով պատկերել դիմանկարը |
152. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է կառուցում դիմանկարը գույնով` ուշադրություն դարձնելով այդ դեմքի համաչափություններին, 2) ճիշտ է ստանում դեմքի արտահայտչականությունը, մաշկի գույնը, աչքերի փայլը, սևեռուն հայացքը: |
153. |
Ուսումնառության արդյունք 3 |
Կատարել արտահայտիչ դիմանկարներով թեմատիկ կոմպոզիցիա |
154. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է կատարում կոմպոզիցիոն նախանկար անմիջապես բնորդներից արված ճեպանկար-դիմանկարներից, որտեղ առկա են դեմքերի արտահայտչականությունը, 2) ճիշտ է հասցնում նախանկարն ավարտուն վիճակի` չխախտելով դիմանկարի արտահայտչականությունը գույնի միջոցով, 3) ճիշտ է կատարում գրավյուրան առաջադրանքի մեկ մանրամասնությունից: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԳԵՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ՃԱՆԱՉՈՂՈՒԹՅՈՒՆ» |
155. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-015 |
156. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է ուսանողին ծանոթացնել արվեստի գեղագիտական հարստությանը, նրա ստեղծման պատմությանը, սովորեցնել դիտարկել գեղագիտությունը` որպես գիտություն և տեսություն, բնորոշել նրա հիմնախնդիրների դաշտը և արժեքը, ներկայացնել արվեստը` որպես սոցիալական երևույթ և հասարակական գիտակցության ձև, տալ նպատակային բացատրություն արվեստի տեսակների մասին: |
157. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
158. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ հարկավոր չեն: |
159. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
160. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել արվեստի գեղագիտական հարստությունը, նրա ստեղծման պատմությունը, գիտական և տեսական հիմնավորումը |
161. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է արվեստի գեղագիտական հարստությունը, 2) ներկայացնում է արվեստի ստեղծման պատմությունը, 3) ներկայացնում է գիտական և տեսական հիմնավորումը: |
162. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել գեղագիտության հիմնախնդիրները և նրա արժեքների տեսական համակարգերը |
163. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է արվեստի գեղագիտական հիմնախնդիրները, 2) ներկայացնում է գեղագիտության տեսական համակարգերը, 3) ներկայացնում է հիմնախնդիրներից և տեսական համակարգից բխող վերլուծական հիմնավորումներ: |
164. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել արվեստը որպես սոցիալական երևույթ և հասարակական գիտակցության ձև |
165. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է արվեստը որպես սոցիալական երևույթ, 2) ներկայացնում է արվեստի փուլային և պատմական զարգացումը, 3) ներկայացնում է արվեստը որպես հասարակական գիտակցության և գաղափարախոսության արտահայտման ձև: |
166. |
Ուսումնառության արդյունք 4 |
Ներկայացնել արվեստի տեսակները, նրանց դասակարգումը և զարգացումը, ըստ ժանրերի և կոմպոզիցիոն դրվածքի |
167. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է արվեստի տեսակներն` ըստ իրենց պատմական դրվածքի և զարգացման, 2) ներկայացնում է արվեստի տեսակներն` ըստ ժանրերի, 3) ներկայացնում է արվեստի ստեղծագործություններն` ըստ կոմպոզիցիոն դրվածքի: |
168. |
Ուսումնառության արդյունք 5 |
Բնութագրել դիզայնը որպես գիտության և արվեստի սինթեզ, նպատակն ու ոլորտները և նախագծային դրվածքը |
169. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է դիզայնը որպես գիտության և արվեստի սինթեզ, 2) ներկայացնում է դիզայնը որպես արվեստի ինքնուրույն տեսակ, 3) ներկայացնում է դիզայնի նպատակը և ոլորտները, 4) ներկայացնում է դիզայնի նախագծային դրվածքը: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆ ԳԾԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» |
170. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-016 |
171. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել գծագրական երկրաչափության օրենքների և մեթոդների կիրառման կարողություններ: |
172. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
173. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ հարկավոր չեն: |
174. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
175. |
Ուսումնառության արդյունք 1 |
Տիրապետել գծագրման աշխատանքային մեթոդներին և առանձնահատկություններին |
176. |
Կատարման չափանիշներ |
1) տիրապետում է գծագրման աշխատանքային մեթոդներին, 2) տիրապետում է գծագրման աշխատանքային առանձնահատկություններին: |
177. |
Ուսումնառության արդյունք 2 |
Իրականացնել ծավալային մոդելների գծագրական պրոյեկցիոն կառուցման մեթոդները` կոորդինատների առանցքների և երեք պատկերային հարթությունների օգնությամբ, ինչպես նաև գծագրական գործիքներն ու օժանդակ միջոցները |
178. |
Կատարման չափանիշներ |
1) գծում է գծագիրը` որպես իրի հարթ գրաֆիկական պատկեր, 2) ճիշտ է կիրառում ծավալային մոդելների գծագրական պրոեկցիոն կառուցման տեսակները, 3) ճիշտ է կիրառում կոորդինատների առանցքների և երեք պատկերային հարթությունների կիրառման սկզբունքները, 4) ճիշտ է կիրառում գծագրական գործիքները և օժանդակ միջոցները: |
179. |
Ուսումնառության արդյունք 3 |
Տիրապետել գծագրական երկրաչափության տարաբնույթ խնդիրների իրականացման մեթոդներին և գծագրական խնդիրներն իրականացնող համակարգչային նախագծային ծրագրերին |
180. |
Կատարման չափանիշներ |
1) գծագրում է միջավայրի մարմինները հեռանկարային սկզբունքով, 2) գծագրում է մարմինները ստվերների և հայելային պատկերների արտահայտմամբ, 3) կիրառում է համակարգչային ծրագրերը գծագրական աշխատանքի ընթացքում: |
181. |
Ուսումնառության արդյունք 4 |
Ներկայացնել գծագրական երկրաչափության տեխնիկական կատարման սկզբունքները |
182. |
Կատարման չափանիշներ |
1) կատարում է իրի չափագրում` պահանջվող մեթոդներով և գործիքներով: 2) կիրառում է գծագրական ֆորմատների ընդունված ձևերը, 3) ճիշտ է կարդում աշխատանքային և գաբարիտային գծագրերը: |
183. |
Ուսումնառության արդյունք 5 |
Ներկայացնել դետալի գծագրական հատույթների, պատռվածքների, լծորդումների և առանձին կարևոր հանգույցների գծագրման մեթոդները և պահանջները |
184. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է կատարում դետալի գծագրական հատույթները, 2) ճիշտ է կատարում դետալի պատռվածքները, 3) ճիշտ է կատարում դետալի գծագրական լծորդումները, 4) ճիշտ է կատարում դետալի կարևոր հանգույցների գծագրումը: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՊՐՈՅԵԿՑԻՈՆ ԳԾԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ՕՐԵՆՔՆԵՐԸ, ՄԵԹՈԴՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ» |
185. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-017 |
186. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է ուսանողին տալ մասնագիտական գիտելիքներ` պրոյեկցիոն գծագրության օրենքների մասին և դրանք գործնականում կիրառելու կարողություններ: |
187. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
188. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԴԻԶ-5-20-016 «Երկրաչափական գծագրության հիմնախնդիրները» մոդուլը: |
189. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
190. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել պրոյեկցիոն գծագրության աշխատանքային գործընթացը և կատարման մեթոդները |
191. |
Կատարման չափանիշներ |
1) իրականացնում է գծագրի կատարման նախապատրաստական աշխատանքները, 2) իրականացնում է շարժական քանոնի ամրացումը, 3) պատրաստում է աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր գծագրական գործիքները, 4) ճիշտ է կատարում գծագրվող առարկայի չափագրում, 5) ճիշտ է կատարում թղթի վրա առարկայի պրոյեկցիաների, իզոմետրիայի և դետալների դասավորության էսքիզային սխեման: |
192. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել տրամաբանական տարածական պատկերացման խնդիրները` պարզ, միջին և բարդ լուծումներով |
193. |
Կատարման չափանիշներ |
1) գծագրում է գլանաձև հիմքով առարկայի պրոյեկտման պարզ տրամաբանական խնդիր, 2) գծագրում է ուղղանկյան հիմքով առարկայի միջին բարդության տրամաբանական խնդիր, 3) գծագրում է բազմանկյան ձևով առարկայի պրոյեկտման բարդ լուծումներով խնդիր: |
194. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել պրոյեկցիոն և երկրաչափական գծագրության պրակտիկ կիրառման կարևորությունը նախագծային աշխատանքներում, |
195. |
Կատարման չափանիշներ |
1) իրականացնում է պարզ իրի նախագծային գծագիր պրոյեկցիաներով, կտրվածքով, տարածական տեսքով, 2) գծագրում է նախագծի դետալների և հանգույցների գծագրեր լծորդումներով և կտրվածքներով, 3) գծագրում է նախագծված իրի առանձին դետալների հավաքման սխեման տարածական պատկերներով, 4) իրականացնում է իրերի գաբարիտային գծագրերը` գծերի տարբեր տեսակների օգտագործմամբ: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆ ԳԾԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ, ՄԵԹՈԴՆԵՐԸ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» |
196. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-018 |
197. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է ուսանողին տալ մասնագիտական գիտելիքներ երկրաչափական գծագրության մեթոդների, պահանջների և հնարավորությունների մասին: |
|
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
198. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԴԻԶ-5-20-016 «Երկրաչափական գծագրության հիմնախնդիրները» մոդուլը և ԴԻԶ-5-20-017 «Պրոյեկցիոն գծագրության խնդիրները, օրենքները, մեթոդները և պահանջները» մոդուլը: |
199. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
200. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել երկրաչափական գծագրության պահանջները և հնարավորությունները |
201. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է ներկայացնում գծագրական խնդիրների կատարման տարբերակներ տարբեր ֆորմատների վրա, 2) ճիշտ է ներկայացնում առարկայի պրոյեկցիաները պլաստիկ լուծումներով, 3) ճիշտ է ներկայացնում մասշտաբային լուծումներ գծագրերում, 4) ճիշտ է ներկայացնում է երկրաչափական գծագրերի չափանշումը սլաքների և թվանշման արտահայտմամբ, 5) ճիշտ է ներկայացնում չափերի շղթայի կիրառումը գծագրում, 6) ճիշտ է ներկայացնում երկրաչափական գծագրության հնարավորությունները նախագծային գրաֆիկական լուծումներում: |
202. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել լծորդումների կատարման մեթոդները և խնդիրների բազմազանությունը |
203. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է լծորդվող կետերի և գծերի միացման մեթոդները, 2) ներկայացնում է գծից-գիծ սահմանանցման ձևերը` լծորդման ձևերով, 3) ներկայացնում է երկու շրջանագծերի լծորդման մեթոդները, 4) ներկայացնում է լծորդման խնդիրների տարբերակներ` օգտագործելով շրջանագիծ և գիծ, 5) ներկայացնում է կազմած գծերի համակարգը կազմված մի քանի կորերից կամ կորերից և ուղիղներից: |
204. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել գծագրության ժամանակ օգտագործվող գծերի տեսակները |
205. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է հիմնական հոծ գծերի օգտագործումը գծագրում, 2) ներկայացնում է բարակ հոծ գծի օգտագործումը գծագրում, 3) ներկայացնում է ալիքավոր հոծ գծի օգտագործումը գծագրում, 4) ներկայացնում է ընդհատվող գծակետային բարակ գծի օգտագործումը գծագրում, 5) ներկայացնում է ընդհատվող գծիկային գծի կիրառման տարբերակներ, 6) ներկայացնում է չափասլաքի, չափագծի, արտաբերման գծերի կիրառման պահանջները գծագրերում: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԿՏՐՎԱԾՔՆԵՐԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՊՐՈՅԵԿՑԻՈՆ ԳԾԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ» |
206. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-019 |
207. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել կտրվածքները և գծագրերը կիրառելու վերաբերյալ կարողություններ: |
208. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
209. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԴԻԶ-5-20-018 «Երկրաչափական գծագրության պահանջները, խնդիրները, մեթոդները և հնարավորությունները» մոդուլը: |
210. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
211. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել կտրվածքի տեսակները և առանցքային տարբերությունները |
212. |
Կատարման չափանիշներ |
1) կատարում է առարկայի ֆրոնտալ կտրվածքի գծագիր, 2) կատարում է առարկայի հորիզոնական կտրվածքի գծագիր, 3) կատարում է առարկայի պրոֆիլ կտրվածքի գծագիր, 4) ներկայացնում է երեք կտրվածքների միասնական կարևորությունը, 5) իրականացնում է կտրվածքների շտրիխավորում: |
213. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել կտրվածքը աքսոնոմետրիկ պրոեկցիաների համակարգում |
214. |
Կատարման չափանիշներ |
1) կատարում է գլանաձև առարկայի կտրվածքի գծագիր իզոմետրիկ համակարգում,
2) կատարում է ուղղանկյուն հիմքով պրիզմայի կտրվածքի գծագիր դիմետրիկ համակարգում, 3) ներկայացնում է տարբեր երկրաչափական ձևաստեղծում ունեցող առարկաների հատման համար ճիշտ պրոեկցիոն համակարգ, 4) ներկայացնում է կտրող հարթության արտահայտման ձևերը: |
215. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել կտրվածքի կիրառումը նախագծային առաջարկներում |
216. |
Կատարման չափանիշներ |
1) կատարում է առանցքային ֆրոնտալ կտրվածքի գծագիր նախագծված իրի համապատասխան, 2) կատարում է իրի կտրվածքի գծագիր գունային ընդգծվածություն, 3) կատարում է ֆունկցիոնալ կտրվածքների գծագիր մի քանի հարթություններով, 4) կատարում է կտրվածքի գծագիր մանրակերտի վրա էլեմենտների մասնատման շնորհիվ: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԳՈՒՆԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ» |
217. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-020 |
218. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել դիզայնի նախագծային գործունեության ոլորտներում գունատեսության վերաբերյալ գիտելիքներ: |
219. |
Մոդուլի տևողությունը |
18 ժամ |
220. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԴԻԶ-5-20-008 «Գեղանկարչություն». Առաջին մակարդակ մոդուլը: |
221. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
222. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել գունատեսությունը որպես գիտություն |
223. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է գունատեսությունը որպես գիտություն, 2) ներկայացնում է գունատեսության կիրառման կարևորությունը նախագծային հորինվածքներում: |
224. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնում է մարդու կողմից գույնի ընկալման առանձնահատկությունները |
225. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է գույնի ընկալման առանձնահատկությունները, 2) ներկայացնում է գույնը որպես գեղարվեստական արտահայտչականության ինքնատիպ միջոց, 3) ներկայացնում է գույնը որպես դիզայն նախագծային մտքի բացահայտման կարևորագույն միջոց: |
226. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել գույնի կիրառման տեսությունը պրակտիկ նախագծային գործունեության տարբեր ոլորտներում |
227. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է գույնի հատկությունների հիմնական տեսական դրույթները, 2) ներկայացնում է գունային հորինվածքների կազմակերպման եղանակները, 3) ներկայացնում է գունային հորինվածքների կազմակերպման սկզբունքները: |
228. |
Ուսումնառության արդյունք 4 |
Ներկայացնել գույնի տեսության և գույնի դասակարգման խնդիրները, |
229. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է քրոմատիկ և աքրոմատիկ գույների համակարգերը, 2) ներկայացնում է գույնը որպես ֆիզիկական և հոգեֆիզիոլոգիական մեծություն, 3) ներկայացնում է գունային սանդղակի (սպեկտրի) հիմնական, լրացուցիչ, օժանդակ և հակադիր գույները: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀՈՐԻՆՎԱԾՔԻ (ԿՈՄՊՈԶԻՑԻԱՅԻ) ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ ԴԻԶԱՅՆՈՒՄ» |
230. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-021 |
231. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է ուսանողին ծանոթացնել ծավալային պատկերացման և մտածելակերպի, ինչպես նաև հորինվածքի (կոմպոզիցիոն) հիմնական հարցադրումներին` հիմնվելով հորինվածքի գործոնների ֆունկցիոնալ կիրառման օրինաչափությունների վրա: |
232. |
Մոդուլի տևողությունը |
18 ժամ |
233. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ հարկավոր չեն: |
234. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
235. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել ծավալային պատկերացման և ձևաստեղծման վերլուծություն և հիմնավորում |
236. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է պարզ կենցաղային իրերի ֆունկցիոնալ և ծավալագոյացման վերլուծություն, 2) ներկայացնում է հորինվածքի գործոնների համաչափությունների, ռիթմիկ դրվածքի, հակադրությունների, ինչպես նաև մասշտաբային հիմնախնդիրների կիրառումը առարկայական միջավայրում: |
237. |
Ուսումնառության արդյունք 2 |
Բացատրել հարթային, ծավալային և ծավալա-տարածական հորինվածքում գույնի կիրառման կարևորությունը |
238. |
Կատարման չափանիշներ |
1) բացատրում է հորինվածքի ծավալային իրականացման հնարավորությունը աքրոմատիկ (միագույն) և քրոմատիկ (բազմագույն) լուծումների տարբերակներով, 2) ներկայացնում է ծավալա-տարածական հորինվածքը պրակտիկ աշխատանքով: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՆՅՈՒԹԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» |
239. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-022 |
240. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է ուսանողին ծանոթացնել ավանդական և ժամանակակից կոնստրուկտիվ և հարդարման նյութերի հիմնական տեսակներին, նրանց կիրառման ձևերին, առանձնահատկություններին: |
241. |
Մոդուլի տևողությունը |
18 ժամ |
242. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ հարկավոր չեն: |
243. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
244. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել ավանդական և ժամանակակից կոնստրուկտիվ ու հարդարման նյութերի հիմնական տեսակները, կիրառման ձևերը, առանձնահատկությունները և հնարավորությունները (քար, փայտ, մետաղ, պլաստմասսա, ապակի, սինթետիկ նյութեր, ներկեր և ծածկույթներ) |
245. |
Կատարման չափանիշներ |
1) օգտագործում է ավանդական կոնստրուկտիվ և հարդարման նյութերի հիմնական տեսակները, 2) ներկայացնում է ավանդական կոնստրուկտիվ և հարդարման նյութերի կիրառման ձևերը, 3) օգտագործում է ժամանակակից կոնստրուկտիվ և հարդարման նյութերի հիմնական տեսակները, 4) ներկայացնում է ժամանակակից կոնստրուկտիվ և հարդարման նյութերի կիրառման ձևերն ու առանձնահատկությունները: |
246. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել նյութերի բազմաբնույթ հատկությունները, դասակարգել դրանք և գնահատել որակը |
247. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է նյութերի բազմաբնույթ հատկությունները, 2) կատարում է նյութերի դասակարգում, 3) կատարում է նյութերի որակի գնահատում: |
248. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել նյութերի արտադրման և կիրառման տեխնոլոգիաները, նրանց ֆիզիկական ու քիմիական առանձնահատկությունները: Ներկայացնել մեթոդական ցուցումներ` նյութերի ռացիոնալ ընտրության, համատեղ կիրառման վերաբերյալ: |
249. |
Կատարման չափանիշներ |
1) կիրառում է նյութերի արտադրման և կիրառման տեխնոլոգիաները, 2) ներկայացնում է նյութերի ֆիզիկական և քիմիական առանձնահատկությունները, 3) իրականացնում է նյութերի ռացիոնալ ընտրություն և համատեղ կիրառում: |
250. |
Ուսումնառության արդյունք 4 |
Բացատրել նյութերի ծավալագոյացման առանձնահատկությունները, նրանց մշակման հնարավորությունները, ներկայացնել նյութերի տեխնիկական մշակման հաստոցները և գործիքները |
251. |
Կատարման չափանիշներ |
1) բացատրում է նյութերի ծավալագոյացման առանձնահատկությունները, 2) բացատրում է նյութերի մշակման հնարավորությունները, 3) ներկայացնում է նյութերի տեխնիկական մշակման հաստոցները և գործիքները: |
252. |
Ուսումնառության արդյունք 5 |
Ներկայացնել նյութերի նկատմամբ կիրառվող ֆունկցիոնալ, գեղագիտական, տնտեսական, արտադրական պահանջները: Բացատրել բնական և արհեստական նյութերի բազմազանությունը |
253. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է նյութերի նկատմամբ կիրառվող գեղագիտական պահանջները, 2) ներկայացնում է նյութերի նկատմամբ կիրառվող տնտեսական և արտադրական պահանջները, 3) ներկայացնում է բնական նյութերի բազմազանությունը, 4) ներկայացնում է արհեստական նյութերի բազմազանությունը: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԾԵՓԱԿԵՐՏՈՒՄ» |
254. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-023 |
255. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է ուսանողին զինել մարդու, մեզ շրջապատող առարկաների ծավալապլաստիկ ձևերի իմացությամբ և տալ մեր իրականությունը ծեփակերտման միջոցով արտահայտելու կարողություններ: |
256. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
257. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԴԻԶ-5-20-011 «Գծանկարչություն». Առաջին մակարդակ մոդուլը: |
258. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
259. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել քանդակի տեսակներն ու ժանրերը: Ցուցադրել ծեփակերտման գործիքները և նյութերը |
260. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է թվարկում և տարբերակում քանդակի տեսակներն ու ժանրերը, 2) ճիշտ է ներկայացնում ծեփակերտման գործիքները և նյութերը, 3) ճիշտ է տարբերակում ծեփակերտման գործիքները ըստ ծեփակերտման գործընթացի, 4) ճիշտ է ներկայացնում ծեփակերտման նյութերը ըստ կիրառման: |
261. |
Ուսումնառության արդյունք 2 |
Պատրաստել ծեփակերտման գործիքները և կարկասը |
262. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է պատրաստում ծեփակերտման համար գործիքները փայտից և մետաղալարից, 2) ճիշտ է պատրաստում կարկասի փայտե հիմքը, 3) ճիշտ է պատրաստում կարկասի մետաղական հատվածը իր խաչուկներով, 4) ճիշտ է ամրացնում կարկասի մետաղական հատվածը փայտե հիմքին: |
263. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ծեփակերտել երկրաչափական մարմիններ |
264. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է գտնում և կառուցում երկրաչափական մարմինների հիմնական կետերը և առանցքները տարածության մեջ, 2) ճիշտ է մշակում երկրաչափական մարմինների հարթ և սֆերիկ (գնդային, կոր, գոգավոր) մակերեսները, 3) ճիշտ է գտնում երկրաչափական մարմինների փոխադարձ կապը տարածության մեջ, 4) ճիշտ է արտահայտում երկրաչափական մարմինների փոխհատման գծերը: |
265. |
Ուսումնառության արդյունք 4 |
Ծեփակերտել գիպսե գլխի հատվածներ (բերան, քիթ, ականջ, աչք) |
266. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է որոշում գիպսե գլխի հատվածների հիմնական համաչափությունները, 2) ճիշտ է որոշում գիպսե գլխի հատվածների առանցքները, դիրքը և համաչափությունները, 3) ճիշտ է ներկայացնում գիպսե գլխի հատվածների պլաստիկ բնութագրումները: |
267. |
Ուսումնառության արդյունք 5 |
Ծեփակերտել անտիկ դիմակ |
268. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է ծեփակերտում դիմակի ծավալը և ձևը, 2) ճիշտ է գտնում դիմակի համաչափությունները, 3) ճիշտ է ծեփակերտում գլխի և պարանոցի փոխադարձ շարժումները, 4) ճիշտ է պահպանում ծեփակերտման փուլերը, 5) ճիշտ է կիրառում անհրաժեշտ մեթոդները: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՏԻՊՈԳՐԱՖԻԿԱ ԵՎ ՇՐԻՖՏ» |
269. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-024 |
270. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել գիտելիքներ շրիֆտի ստեղծման պատմության, կառուցվածքի, կիրառման, ոճերի, տառատեսակների, շրիֆտների մշակման հիմնական կանոնների վերաբերյալ: |
271. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
272. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ հարկավոր չեն: |
273. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
274. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել շրիֆտի ստեղծման պատմությունը, կառուցվածքը և կիրառման օրինաչափությունները |
275. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է շրիֆտի ստեղծման պատմությունը, 2) ներկայացնում է շրիֆտի կառուցվածքը, 3) ներկայացնում է շրիֆտի կիրառման օրինաչափությունները: |
276. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել շրիֆտի ոճերը, տառատեսակները և նրանց մշակման հիմնական կանոնները |
277. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է շրիֆտի ոճերը, 2) կատարում է տառատեսակի մշակում, 3) ներկայացնում և կիրառում է տառատեսակների գրաֆիկական կատարման պահանջվող կանոնները: |
278. |
Ուսումնառության արդյունք 3 |
Բացատրել տիպոգրաֆիկայի` տեքստի գրաֆիկական ձևավորման հիմունքները և առանձնահատկությունները |
279. |
Կատարման չափանիշներ |
1) բացատրում է տիպոգրաֆիկայի` տեքստի գրաֆիկական ձևավորման հիմունքները, հիմք ընդունելով հայկական այբուբենի տառատեսակները (մեծատառ և փոքրատառ), 2) բացատրում է հայերեն տեքստի գրաֆիկական և առարկայական ձևավորումը, 3) ներկայացնում է երկու տարբեր այբուբենների նմանատիպ տառատեսակների բազմակողմանի գրաֆիկական ձևավորումը (եզրագծային, նեգատիվ, գունավոր և ռելիեֆային տարբերակներով), 4) ներկայացնում է երկու տարբեր այբուբենների նմանատիպ տառատեսակների առանձնահատկությունները: |
280. |
Ուսումնառության արդյունք 4 |
Ներկայացնել տառատեսակի և տեքստի գրաֆիկական ձևավորման տարբերակները |
281. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է տեսողական վիզուալ խաբկանքի կիրառման հնարավորությունները` տառատեսակների ձևավորման ժամանակ, 2) ներկայացնում է հորինվածքի հիմնական գործոնների կարևորությունը և առանձնահատկությունները, տառատեսակների և տեքստային գրաֆիկական ձևավորումների ստեղծման դեպքում: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ» |
282. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-025 |
283. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է ուսանողին ծանոթացնել համաշխարհային արվեստի կարևորագույն դարաշրջաններին, արվեստագետներին և նրանց ստեղծագործություններին: Ներկայացնել արվեստի հիմնական տեսակները, ոճերը, ժանրերը: |
284. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
285. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ հարկավոր չեն: |
286. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է |
287. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել համաշխարհային արվեստի կարևորագույն դարաշրջանները, արվեստագետներին և նրանց ստեղծագործությունները |
288. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է համաշխարհային արվեստի կարևորագույն դարաշրջանները, 2) ներկայացնում է համաշխարհային արվեստում ճանաչում ստացած արվեստագետներին, 3) ներկայացնում է համաշխարհային արվեստի կարևորագույն տեսակների ստեղծագործությունները: |
289. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել արվեստի հիմնական տեսակները, ոճերը, ժանրերը, ինչպես նաև կատարողական տեխնիկաները և նյութերի կիրառումը |
290. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է արվեստի հիմնական տեսակները` կերպարվեստ, ճարտարապետություն, դիզայն, դեկորատիվ-կիրառական, թատրոն, երաժշտություն, 2) ներկայացնում է արվեստի հիմնական ոճերը` ըստ դարաշրջանների, 3) ներկայացնում է արվեստի հիմնական ժանրերը` արվեստի տարբեր տեսակներում, 4) ներկայացնում է արվեստի տարբեր ճյուղերում կատարողական տեխնիկաները, 5) ներկայացնում է արվեստի տարբեր ճյուղերում նյութերի կիրառման հնարավորությունները և սկզբունքները: |
291. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել, վերլուծել և արժեքավորել արվեստի ցանկացած ստեղծագործություն |
292. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է արվեստի ցանկացած ստեղծագործություն, 2) ներկայացնում է արվեստի հեղինակային ստեղծագործությունների վերլուծումն ու արժեքավորումը: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԴԱՐԱՇՐՋԱՆՆԵՐԸ |
293. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-026 |
294. |
Մոդուլի նպատակը |
Այս մոոդուլի նպատակն է ուսանողին ներկայացնել համաշխարհային արվեստի հիմնական դարաշրջանների, գեղարվեստական ոճերի, պատմական զարգացման կարևոր փուլերը: |
295. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
296. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ հարկավոր չեն: |
297. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
298. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել համաշխարհային արվեստի պատմության հիմնական դարաշրջանները |
299. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է նախնադարյան դարաշրջանի արվեստը, 2) ներկայացնում է անտիկ աշխարհի արվեստը` կերպարվեստի և ճարտարապետության ոլորտում, 3) ներկայացնում է միջնադարի արվեստը իր բազմազանությամբ, 4) ներկայացնում է վերածննդի արվեստը տարբեր երկրներում (կերպարվեստ, ճարտարապետություն, թատրոն, երաժշտություն), 5) ներկայացնում է բարոկոյի, ռոկոկոյի արվեստի զարգացումը եվրոպական երկրներում, 6) ներկայացնում է կլասիցիզմի դարաշրջանը արվեստում, նրա պահանջները, 7) ներկայացնում է ժամանակակից արվեստի գեղագիտական սկզբունքները և ուղղությունները, 8) ներկայացնում է սկզբունքների ամբողջականությունը արվեստի տարբեր տեսակներում: |
300. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետների, ընդգծելով նրանց դերը արվեստի զարգացման գործում |
301. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է մեծ արվեստագետների, որպես հիմնադիրներ արվեստի նոր ուղղությունների, 2) ներկայացնում է Միրոնի և Ֆիդիասի ստեղծագործական մեծ դերը հունական արվեստում, 3) ներկայացնում է իտալական բարձր վերածննդի արվեստի երեք տիտանների` Լեոնարդոյին, Միքելանջելոյին և Ռաֆայելին, 4) ներկայացնում է ֆրանսիական իմպրեսիոնիզմի և պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչների արվեստը` Մանե, Մոնե, Դեգա, Վան Գոգ, Սեզան, Գոգեն, Ռոդեն, 5) ներկայացնում է Հոլանդիայի մեծ վարպետ Ռեմբրանդի մեծ արվեստը, որպես պորտրետային ժանրի խոշոր ներկայացուցիչ, 6) ներկայացնում է Պիկասոյի արվեստը, 7) ներկայացնում է Դալիի արվեստը որպես սյուրռեալիստական արվեստի վառ ներկայացուցիչ, 8) ներկայացնում է 20-րդ դարի «մոդեռն» արվեստի խոշոր ներկայացուցիչներին: |
302. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել ռեալիստական արվեստի դերը, նշանակությունը և զարգացման առանձնահատկությունները |
303. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է ռեալիստական արվեստի ակունքները նախնադարի արվեստում, 2) ներկայացնում է ռեալիստական արվեստի պահանջները և խնդիրները, 3) ներկայացնում է ռեալիստական արվեստի խոշոր ներկայացուցիչներին համաշխարհային արվեստի զարգացման տարբեր փուլերում, 4) ներկայացնում է ռեալիստական արվեստի կոմպոզիցիոն պահանջները և նրա զարգացումը, 5) ներկայացնում է ռեալիստական արվեստի դերը կերպարվեստում, 6) ներկայացնում է ռեալիստական արվեստի ազգային առանձնահատկությունները: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԸՍՏ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ» |
304. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-027 |
305. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի ուսումնասիրման արդյունքում ուսանողը ձեռք կբերի գիտելիքներ ըստ տարածաշրջանների համաշխարհային արվեստի պատմության և զարգացման վերաբերյալ: |
306. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
307. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ հարկավոր չեն: |
308. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
309. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել համաշխարհային զարգացման հին մշակույթի փուլերը և հիմնական օջախները |
310. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է քարե դարը` պալեոլիտ, մեզոլիտ և նեոլիտ, 2) ներկայացնում է հին մշակույթի հիմնական կենտրոնները, 3) ներկայացնում է Հին Եգիպտոսի արվեստը, 4) ներկայացնում է Հին Միջագետքի արվեստը, 5) ներկայացնում է անտիկ աշխարհի արվեստը (Էգեյան, Կրետե Միքենյան), 6) ներկայացնում է հին հունական արվեստը, 7) ներկայացնում է հին Հռոմի արվեստը և նրա կապը էտռուսկյան և հունական արվեստի հետ: |
311. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել վերածննդի արվեստը Եվրոպայում իր զարգացման փուլերով |
312. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է վերածննդի արվեստի ընդհանուր բնութագիրը և զարգացման փուլերը, 2) ներկայացնում է իտալական վերածննդի սկզբունքները, 3) ներկայացնում է իտալական վերածննդի` Տրեչենտոյի արվեստը, 4) ներկայացնում է իտալական վերածննդի արվեստը Ֆլորենցիայի, Պադուայի, Վենետիկի դպրոցներ 5) ներկայացնում է բարձր վերածննդի արվեստը Ֆլորենցիայում և Վենետիկում, 6) ներկայացնում է իտալական վերածննդի վերջին փուլը` ուշ վերածնունդ, 7) ներկայացնում է վերածննդի արվեստը եվրոպական երկրներում` Ֆրանսիա, Գերմանիա: |
313. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել մոնումենտալ քանդակագործության և գեղանկարչության անբաժանելի կապը ճարտարապետության հետ |
314. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է մոնումենտալ արվեստի հիմնախնդիրները ճարտարապետական կառույցում, 2) ներկայացնում է հունահռոմեական արվեստը մոնումենտալ արվեստում և ճարտարապետությունում, 3) ներկայացնում է իտալական մոնումենտալ արվեստը, 4) ներկայացնում է ճարտարապետության զարգացման պատմությունը և նրա ֆունկցիոնալ կապը մոնումենտալ արվեստի հետ: 5) ներկայացնում է ծավալային և հարթային ընկալման հնարավորությունները ճարտարապետական կառույցներում, 6) ներկայացնում է ճանաչված վարպետների մոնումենտալ արվեստի ստեղծագործությունները, 7) կատարում է վերլուծական աշխատանք արվեստի պատմության հիմնախնդիրների մասին: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՅ ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» |
315. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-028 |
316. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ հայ արվեստի պատմական փուլերի, նրա առանձին տեսակների զարգացման և օրինաչափությունների մասին: |
317. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
318. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ հարկավոր չեն: |
319. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
320. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել հայ կերպարվեստը և նրա ճանաչված վարպետներին |
321. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է հայ կերպարվեստի առանձնահատկությունները, 2) ներկայացնում է հայ միջնադարյան գեղանկարչությունը, 3) ներկայացնում է հայ մանրանկարչության ճանաչված դպրոցները և վարպետներին, 4) ներկայացնում է դիմանկարի ժանրը հայ կերպարվեստում` Հովնաթանյաններ, 5) ներկայացնում է 18-19-րդ դարերի հայ գեղանկարչությունը` իր զարգացման առանձնահատկություններով 6) ներկայացնում է Այվազովսկու, Սուրենյանցի, Բաշինջաղյանի արվեստը, 7) ներկայացնում է հայ արվեստում գրաֆիկական արվեստի առանձնահատկությունները` Էդգար Շահին, 8) ներկայացնում է հայ քանդակագործությունը և նրա զարգացումը` Հակոբ Գյուրջյան, Արա Սարգսյան, Արա Հարությունյան, Երվանդ Քոչար: 9) ներկայացնում է 20-րդ դարի հայ կերպարվեստը և նրա ներկայացուցիչներին, 10) ներկայացնում է Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի արվեստը: |
322. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել հայ ճարտարապետության օրինաչափությունները և զարգացման առանձնահատկությունները ըստ դարաշրջանների |
323. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է հայ ճարտարապետության միջնադարյան կոթողները և ճարտարապետներին, 2) ներկայացնում է հայ ճարտարապետության ազգային և ոճային առանձնահատկությունները, 3) ներկայացնում է ճարտարապետական կառույցներում դեկորատիվ զարդամոտիվային և քանդակային լուծումները, 4) ներկայացնում է շինարարական նյութերի ինքնատիպ տեխնոլոգիաների կիրառումը, ներկայացնում է հայ ճարտարապետության ծավալագոյացման և մասշտաբային խնդիրները, 5) ներկայացնում է ժամանակակից ճարտարապետությունը և նրա հիմնական խնդիրները: |
324. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել հայկական դեկորատիվ կիրառական արվեստը |
325. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է հայկական կիրառական արվեստը իր ինքնատիպ ուղղություններով, 2) ներկայացնում է մետաղագործության զարգացումը և նրա դերը կիրառական արվեստում, 3) ներկայացնում է խեցեգործությունը որպես կիրառական արվեստի կարևոր ուղղություններից մեկը, 4) ներկայացնում է հայ դարբնագործությունը, 5) ներկայացնում է զարդարվեստը և նրա պատմական զարգացումը, 6) ներկայացնում է գորգագործության ազգային առանձնահատկությունները, 7) ներկայացնում է ժամանակակից կիրառական արվեստը և զարգացման օրինաչափությունները: |
326. |
Ուսումնառության արդյունք 4 |
Ներկայացնել դիզայնի նպատակը և խնդիրները, նրա դերը մարդու կյանքում |
327. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է դիզայնի նպատակը, 2) ներկայացնում է դիզայնի հիմնախնդիրները` նախագծային գործունեության ոլորտում, 3) ներկայացնում է դիզայնի հզոր դերը մարդու ապրելակերպի բարելավման գործում, 4) ներկայացնում է նորագույն տեխնոլոգիաների կիրառման կարևորությունը դիզայնում: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԴԻԶԱՅՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» |
328. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-029 |
329. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի ուսումնասիրման արդյունքում ուսանողը ձեռք կբերի դիզայնի պատմության և ժամանակագրության, զարգացման հիմնական փուլերի, ոլորտների, ոճերի, մեթոդների և ուղղությունների վերաբերյալ գիտելիքներ ու դրանք գործնականում կիրառելու կարողություններ: |
330. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
331. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ հարկավոր չեն: |
332. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
333. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել դիզայնի պատմության և ժամանակագրության զարգացման հիմնական փուլերը |
334. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է դիզայնի պատմությունը, 2) ներկայացնում է դիզայնի ժամանակագրության զարգացման հիմնական փուլերը, 3) ներկայացնում է դիզայնի ապագա զարգացման նորագույն և հեռանկարային ոլորտները: |
335. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել դիզայնի հիմնական ոլորտները, ոճերը, մեթոդները և ուղղությունները |
336. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է դիզայնի հիմնական ոլորտները` իրենց նախագծային և ֆունկցիոնալ առանձնահատկություններով (արդյունաբերական, գրաֆիկական, միջավայրի, առարկայական, հագուստի, կիրառական), 2) ներկայացնում է դիզայն նախագծային գործունեության ոճային բազմազանությունը և մեթոդները, 3) ներկայացնում է դիզայնի տարբեր դպրոցներում կիրառվող նախագծային մեթոդները և ուղղությունները: |
337. |
Ուսումնառության արդյունք 3 |
Բնութագրել դիզայնը որպես արվեստի ինքնուրույն տեսակ, ներկայացնել դիզայնը որպես 20-րդ դարի արվեստ, նրա պատմական ակունքները և ստեղծման օրինաչափությունները |
338. |
Կատարման չափանիշներ |
1) բնութագրում է դիզայնը որպես արվեստի ինքնուրույն տեսակ, շեշտադրելով նրա նախագծային դրվածքը, 2) ներկայացնում է դիզայնը որպես 20-րդ դարի արվեստ, 3) ներկայացնում է դիզայնի պատմական ակունքները (դիզայնի գերմանական դպրոց), 4) ներկայացնում է դիզայնի ստեղծման օրինաչափությունները` արդյունաբերության զարգացումը, նորագույն տեխնոլոգիաները, նյութերի կիրառումը և շուկայի մրցակցությունը: |
339. |
Ուսումնառության արդյունք 4 |
Ներկայացնել դիզայնի նպատակը և խնդիրները, նրա դերը մարդու կյանքում |
340. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է դիզայնի նպատակը, 2) ներկայացնում է դիզայնի հիմնախնդիրները` նախագծային գործունեության ոլորտում, 3) ներկայացնում է դիզայնի հզոր դերը մարդու ապրելակերպի բարելավման գործում, 4) ներկայացնում է նորագույն տեխնոլոգիաների կիրառման կարևորությունը դիզայնում: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ» |
341. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-030 |
342. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել զարդակիրառական, ժողովրդական արհեստների, համաշխարհային և հայկական մանրանկարչական արվեստի ընդհանուր սկզբունքների ու ոճային առանձնահատկությունները կիրառելու կարողություն: |
343. |
Մոդուլի տևողությունը |
72 ժամ |
344. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԴԻԶ-5-20-028 «Հայ արվեստի պատմությունը և դրա զարգացման օրինաչափությունները» մոդուլը: |
345. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
346. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել համաշխարհային և հայկական մանրանկարչության դերն ու նշանակությունը զարդակիրառական արվեստում |
347. |
Կատարման չափանիշներ |
1) բացատրում է մանրանկարչության դերը համաշխարհային գրքարվեստում, 2) ներկայացնում է ձեռագիր-մատյաններում ընդգրկված մանրանկարչությունը և նրա դերը միջնադարյան Հայաստանի արվեստում, 3) բացատրում է ձեռագիր-գրքի ստեղծումը` որպես ամբողջական գործողությունների շարք, 4) ներկայացնում է տարբեր դարաշրջաններում Հայաստանում և նրա սահմաններից դուրս գործող մանրանկարչական կենտրոնների և գրչօջախների ազգային նկարագիրը: |
348. |
Ուսումնառության արդյունք 2 |
Կատարել գրքային գեղանկարչության մանրանկարների կրկնօրինակումներ |
349. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է պատրաստում թղթի մակերեսը կրկնօրինակության համար, 2) ճիշտ է պատրաստում և կիրառում գունային ներկապնակը կրկնօրինակության համար, 3) ճիշտ է ներկայացնում մանրանկարի գունային լուծումը և աշխատաձևը, 4) կիրառում է կերպարների լուծման պայմանականության սկզբունքը կրկնօրինակելիս, 5) կիրառում է մանրանկարների հորինվածքային կառուցման կանոնները կրկնօրինակելիս, 6) կիրառում է հակառակ հեռանկարի սկզբունքը մանրանկարի գծանկարը կառուցելիս: |
350. |
Ուսումնառության արդյունք 3 |
Կատարել մանրանկարչական ստեղծագործական հորինվածք |
351. |
Կատարման չափանիշներ |
1) կատարում է հոգևոր բովանդակություն ունեցող նախանկարներ` ցուցաբերելով ժամանակակից մտածելակերպ, 2) կատարում է հեղինակային գունազարդում` օգտագործելով ժամանակակից նյութեր, 3) կատարում է մանրանկարի հեղինակային հորինվածք` կիրառելով մանրանկարչության արտահայտչամիջոցներ: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՊԼԱՍՏԻԿ ԱՆԱՏՈՄԻԱ» |
352. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-031 |
353. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է ուսանողին ծանոթացնել մարդու մարմնի, մասնավորապես, նրա ոսկրային և մկանային անատոմիական կառուցվածքի, մարդու անատոմիական կարևորագույն միացությունների և ֆունկցիոնալ հանգույցների շարժունակության հետ: |
354. |
Մոդուլի տևողությունը |
54 ժամ |
355. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ նախնական մասնագիտական գիտելիքներ հարկավոր չեն: |
356. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
357. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել մարդու մարմնի, մասնավորապես նրա ոսկրային և մկանային, անատոմիական կառուցվածքը |
358. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է մարդու մարմնի ընդհանուր կառուցվածքը, 2) ներկայացնում է մարդու անատոմիական առանձնահատկությունները, 3) ներկայացնում է մարդու անատոմիայի ոսկրային համակարգը, 4) ներկայացնում է մարդու անատոմիայի մկանային համակարգը: |
359. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել անատոմիան որպես կերպարվեստի և յուրաքանչյուր արվեստի հիմք, մարդու անատոմիական մարմնակազմության տարատեսակները, համաչափությունները և շարժումները, նույնիսկ զգացմունքների մկանային արտահայտման տարբեր տիպերը |
360. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է անատոմիական գիտելիքների անհրաժեշտությունը կերպարվեստում և այլ արվեստներում, 2) բացատրում է մարդու անատոմիական մարմնակազմության տարատեսակները, 3) բացատրում է մարդու անատոմիական մարմնակազմության համաչափությունները և շարժումները, 4) բացատրում է մարդու հոգեբանական իրավիճակներն արտահայտող մկանային համակարգը: |
361. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել մարդու անատոմիական կարևորագույն միացությունների և ֆունկցիոնալ հանգույցների շարժունակությունը |
362. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է ներկայացնում է մարդու անատոմիական կարևորագույն միացությունները, հանգույցները և նրանց շարժունակությունը, 2) ներկայացնում է անատոմիական կառուցվածքային տարբերությունները տարբեր տարիքի և սեռերի մարդկանց մոտ: |
363. |
Ուսումնառության արդյունք 4 |
Ներկայացնել անատոմիայի տերմինաբանություն, վերլուծություն և համեմատական սխեմաների մշակման մեթոդները |
364. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է անատոմիայի տերմինաբանությունը և կատարում վերլուծություն, 2) ներկայացնում է համեմատական սխեմաների մշակման մեթոդները: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅՈՒՆ» |
365. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-032 |
366. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել բիզնես գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գործնական հմտություններ: Դրանք ներառում են ինքնուրույն բիզնես կազմակերպելու և վարելու համար անհրաժեշտ գործողությունների իրականացման հմտություններ, որոնցում հաշվի է առնված ինչպես գործարար ոլորտին հատուկ սկզբունքները, այնպես էլ բիզնես գործունեությունը կարգավորող իրավական դաշտի առանձնահատկությունները: |
367. |
Մոդուլի տևողությունը |
72 ժամ |
368. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլի 1 և 2 Ուսումնառության արդյունքներն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չէ: Մյուս Ուսումնառության արդյունքների ուսումնասիրությունը նպատակահարմար է իրականացնել որոշակի մասնագիտական մոդուլներ յուրացնելուց հետո, որպեսզի դրանց գործնական ձեռքբերումները օգտագործվեն համապատասխան ծրագրեր մշակելու համար: |
369. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
370. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել հիմնավորված բիզնես-գաղափարի ձևավորման գործընթացը |
371. |
Կատարման չափանիշներ |
1) բիզնես-գործունեության էությունը ճիշտ է մեկնաբանում, 2) բիզնես-գործունեության տեսլականը, նպատակը և ռազմավարությունը ճիշտ է սահմանում, 3) բիզնես-գործունեության համար նախընտրելի անձնային հատկանիշների կարևորությունը հիմնավորում է, 4) բիզնես-գործունեության համար սեփական հնարավորությունների գնահատումը ճիշտ է, 5) բիզնես-գաղափարի էությունը ճիշտ է մեկնաբանում, 6) բիզնես-գաղափարի ձևավորման գործընթացի բաղադրիչների իմաստը ճիշտ է մեկնաբանում, 7) ըստ իրավիճակների հիմնավորում է ձևավորված բիզնես-գաղափարները, 8) բիզնես-գաղափարի տարբերակի գնահատումը ճիշտ է: |
372. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել կազմակերպության ստեղծման և գրանցման կարգը, կառավարման գործընթացը |
373. |
Կատարման չափանիշներ |
1) կազմակերպության կազմակերպչա-իրավական ձևերի բնութագիրը ճիշտ է, 2) կազմակերպության աշխատանքը կարգավորող իրավական ակտերի պահանջների ընկալումը ճիշտ է, 3) կազմակերպության ստեղծման քայլերի հաջորդականությունը ճիշտ է մեկնաբանում, 4) կազմակերպության ստեղծման համար պահանջվող փաստաթղթերի ձևավորումը ճիշտ է, 5) կազմակերպության կառավարման անհրաժեշտությունը և խնդիրները ճիշտ է մեկնաբանում, 6) կառավարման ֆունկցիաների բնութագրերը ճիշտ է, 7) կառավարման ոճերի բնութագրերը ճիշտ է, 8) կառավարման ֆունկցիոնալ բաժինների ձևավորման մոտեցումները ճիշտ է, 9) աշխատատեղերի ձևավորման և պարտականությունների բաշխման մոտեցումները հիմնավոր է, 10) աշխատողների ընտրության կարգը հիմնավոր է, 11) կազմակերպության կառավարմանն առնչվող փաստաթղթերի ձևավորումը ամբողջական և հիմնավոր է, 12) կնքվելիք պայմանագրերի կազմը և բովանդակությունը իրավաբանորեն ճիշտ է, 13) կառավարման արդյունավետության գնահատման մոտեցումները հիմնավոր է: |
374. |
Ուսումնառության արդյունք 3 |
Կատարել շուկայի հետազոտման և գնահատման գործողություններ |
375. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է մեկնաբանում «շուկա» հասկացությունը, 2) շուկայի հետազոտման անհրաժեշտությունը հիմնավորում է, 3) շուկայի հետազոտման հիմնական ուղղությունները բացահայտում է, 4) շուկայի հետազոտման գործընթացի փուլերը ճիշտ է բնութագրում, 5) ըստ փուլերի շուկայի հետազոտման մեթոդների ընտրությունը հիմնավոր է, 6) շուկայական պահանջարկի ծավալի բացահայտման մոտեցումները ճիշտ է, 7) շուկայի վրա ազդող գործոնների և գնորդի վարքագծի գնահատումը ճիշտ է, 8) շուկայական մրցակցության գնահատումը հիմնավոր է, 9) շուկայի հատվածավորումը իրատեսական է, 10) մարքեթինգի գաղափարների /4P և 7P/ նշանակությունը ճիշտ է բացահայտում, 11) մարքեթինգային ռազմավարության մշակման մոտեցումները հիմնավորված է: |
376. |
Ուսումնառության արդյունք 4 |
Բնութագրել կազմակերպության ռեսուրսները և գնահատել օգտագործման արդյունավետությունը |
377. |
Կատարման չափանիշներ |
1) կազմակերպության ռեսուրսների կազմը և կառուցվածքը ճիշտ է բացահայտում, 2) կազմակերպության ռեսուրսների խմբերի միջև օպտիմալ հարաբերակցության ապահովման անհրաժեշտությունը հիմնավորում է, 3) նյութական ռեսուրսների խմբերի տնտեսագիտական բնութագրերը ճիշտ է, 4) աշխատանքային ռեսուրսների բնութագիրը և դրանց առնչվող ցուցանիշների մեկնաբանությունը ճիշտ է, 5) աշխատանքի տեխնիկական նորմավորման էությունը ճիշտ է բացատրում, նորմաների մեծության ձևավորման մեխանիզմը ճիշտ է ներկայացնում, 6) ֆինանսական ռեսուրսների հետ կապված հասկացությունների բացատրությունը ճիշտ է, 7) ֆինանսական ռեսուրսների համալրման աղբյուրների առանձնահատկությունները ճիշտ է մեկնաբանում, 8) ռեսուրսների պահանջվելիք մեծության հաշվարկման մոտեցումները հիմնավոր է, 9) հիմնական կապիտալի առանձին խմբերի օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է, 10) շրջանառու կապիտալի օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է, 11) աշխատանքային ռեսուրսների օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է, 12) ռեսուրսների օգտագործման վերաբերյալ պարզ վերլուծական գործողությունները և ըստ արդյունքների եզրահանգումները հիմնավոր է: |
378. |
Ուսումնառության արդյունք 5 |
Կատարել ծախսերի հաշվարկ, ձևավորել ապրանքի /ծառայության/ գինը |
379. |
Կատարման չափանիշներ |
1) «ծախս» հասկացության բովանդակությունը ճիշտ է մեկնաբանում, 2) տարբերակում է ծախսերի խմբերը, 3) ծախսերը հիմնավորող փաստաթղթերի տեսակները և վավերապայմանները ճիշտ է ներկայացնում, 4) ծախսերի տարբեր խմբերի հաշվապահական ձևակերպումները ճիշտ է, 5) ապրանքների տարբեր տեսակների և ծառայությունների տարբեր խմբերի համար պահանջվող ծախսերի կազմը հիմնավոր է ներկայացնում, 6) ապրանքի կամ ծառայության ինքնարժեքի մեջ ներառվող ծախսերի հոդվածները ճիշտ է ներկայացնում, 7) ինքնարժեքի տարբեր հոդվածների մեծության հաշվարկման մեթոդաբանությունը ճիշտ է կիրառում, 8) հաշվում է ապրանքի կամ ծառայության միավորի ինքնարժեքը, 9) ինքնարժեքի իջեցման հնարավորությունները ճիշտ է գնահատում, 10) ինքնարժեք-շուկայական գին մարժայի տարբերության հիմնավորումը ճիշտ է, 11) անհատական գնից շուկայական գնի անցման տրամաբանությունը բացատրում է: |
380. |
Ուսումնառության արդյունք 6 |
Մշակել բիզնես պլան և գործողությունների ծրագիր |
381. |
Կատարման չափանիշներ |
1) բիզնես գործունեության համար բիզնես պլանի անհրաժեշտությունը հիմնավորում է, 2) բիզնես պլանի բաժինների բովանդակության մեկնաբանությունները ճիշտ է, 3) բիզնես պլանի մշակման համար անհրաժեշտ ելակետային տվյալների կազմը և ձեռք բերման աղբյուրները ճիշտ է ներկայացնում, 4) ճիշտ է կատարում SWOT վերլուծություն, 5) SWOT վերլուծության արդյունքները կիրառում է բիզնես պլանը մշակելու գործընթացում, 6) բիզնես պլանով նախատեսվող միջոցառումները հիմնավորված է, 7) բիզնես պլանի կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը, ժամանակացույցը հիմնավոր է, 8) բիզնես պլանի կատարումն ապահովող ռեսուրսների մեծությունները ճիշտ է սահմանվել, 9) բիզնես պլանով նախատեսված միջոցառումների իրականացման ռիսկերը և դրանց հաղթահարման քայլերը հիմնավոր են: |
382. |
Ուսումնառության արդյունք 7 |
Հաշվել հարկեր, տուրքեր, կազմել ֆինանսական հաշվետվություններ |
383. |
Կատարման չափանիշներ |
1) հարկային օրենսդրության հիմնական դրույթները ճիշտ է մեկնաբանում, 2) հարկային օրենսդրության հիմնական հասկացությունները ճիշտ է բացատրում, 3) հարկերի և տուրքերի մեծությունը հաշվելու համար կիրառվող ելակետային ցուցանիշների հաշվարկը ճիշտ է կատարում, 4) հարկերի և տուրքերի մեծությունը ճիշտ է հաշվարկում, 5) հարկերի վճարման ժամկետների գնահատումը համապատասխանում է օրենսդրության պահանջներին, 6) ֆինանսական հաշվետվությունների կազմը ճիշտ է ներկայացնում, 7) անհրաժեշտ ֆինանսական հաշվետվությունները ճիշտ է լրացնում, 8) ստուգումների իրականացման իրավական ակտերի պահանջները ճիշտ է բացատրում, 9) ստուգումների հետ կապված տնտեսվարողի իրավունքներն ու պարտականությունները ճիշտ է ներկայացնում: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԴԻԶԱՅՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ» |
384. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-033 |
385. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է ուսանողին ներկայացնել դիզայնի կոմպոզիցիոն նախագծային մտածելակերպը, ուսումնասիրման և պրակտիկ կատարման մեթոդները, ձևերը, նրանց փուլային կատարման սխեման, դիզայն նախագծման նպատակն ու հիմնախնդիրները: |
386. |
Մոդուլի տևողությունը |
18 ժամ |
387. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԴԻԶ-5-20-021 «Հորինվածքի (կոմպոզիցիայի) հիմունքները դիզայնում» մոդուլը: |
388. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
389. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել դիզայնի կոմպոզիցիոն ուսումնասիրման և պրակտիկ կատարման մեթոդները |
390. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է «Դիզայն նախագծումը» որպես մասնագիտության հիմք, 2) ներկայացնում է «Դիզայն նախագծումը» որպես կոմպոզիցիոն նախագծային մտածելակերպի և ծավալի կերպարայնության բացահայտման միջոց, 3) կիրառում է դիզայնի կոմպոզիցիոն լեզուն, 4) օգտագործում է նախագծային օբյեկտի ուսումնասիրման և պրակտիկ կատարման մեթոդները: |
391. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել նախագծային ուսուցման մեթոդական ձևերը, նրանց փուլային կատարման մեթոդական սխեման |
392. |
Կատարման չափանիշներ |
1) կիրառում է նախագծային ուսուցման մեթոդական ձևերը, 2) մշակում է կատարման մեթոդական սխեման, 3) կիրառում է գրաֆիկական պատկերման մեթոդներն ու ձևերը: |
393. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել դիզայն նախագծման նպատակը և հիմնական խնդիրները |
394. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է դիզայն նախագծման սպառողական ֆունկցիոնալ վերլուծության մեթոդական հարցադրումները, 2) կիրառում է ընդհանուրից մասնակի և պարզից-բարդ սկզբունքը, 3) ներկայացնում է դիզայն նախագծման նպատակը և հիմնական խնդիրները: |
395. |
Ուսումնառության արդյունք 4 |
Ներկայացնել դիզայն նախագծման ֆունկցիոնալ, կոնստրուկտիվ տեխնոլոգիական, էրգոնոմիկական և կոմպոզիցիոն հարցադրումների փոխկապակցությունը և օրինաչափությունները, դիզայն նախագծում կոմպոզիցիոն հիմնական գործոնների կիրառումը |
396. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է դիզայն նախագծման ֆունկցիոնալ և կոնստրուկտիվ տեխնոլոգիական հարցադրումների փոխկապակցությունը և օրինաչափությունները, 2) ներկայացնում է դիզայն նախագծման էրգոնոմիկական և կոմպոզիցիոն հարցադրումների փոխկապակցությունը և օրինաչափությունները, 3) ներկայացնում է դիզայն նախագծման կոմպոզիցիոն հիմնական գործոնների կիրառումը: |
397. |
Ուսումնառության արդյունք 5 |
Ներկայացնել ունիֆիկացված և մոդուլային համակարգերի կիրառման ձևերը, դիզայն նախագծման երկու մեթոդական ուղղությունները` երկրաչափական ձևերի և բիոնիկական հիմքով: |
398. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է ունիֆիկացված և մոդուլային համակարգերի կիրառման ձևերը և հիմնավորումը դիզայն նախագծերում, 2) ներկայացնում է դիզայն նախագծման մեթոդը երկրաչափական ձևերի հիմքով, 3) ներկայացնում է դիզայն նախագծման մեթոդը բիոնիկական ուսումնասիրության հիմքով: |
399. |
Ուսումնառության արդյունք 6 |
Ներկայացնել դիզայնի տարբեր ոլորտներում նախագծային հիմնախնդիրների դասակարգումը |
400. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է դիզայնի տարբեր ոլորտներում նախագծային հիմնախնդիրների դասակարգումը, 2) ներկայացնում է դիզայն նախագծի ամբողջական փաթեթի ստեղծման պահանջը, 3) ներկայացնում է դիզայն նախագծի ներկայացման ձևերը: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆ ՊԱՐԶ ՁԵՎԵՐՈՎ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԵՎ ԿՈՄՊՈԶԻՑԻՈՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» |
401. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-034 |
402. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ նախագծային և կոմպոզիցիոն խնդիրների երկրաչափական պարզ ձևերի հարթային ու ծավալային տեսքի մասին: |
403. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
404. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԴԻԶ-5-20-033 «Դիզայն նախագծման հիմունքները» մոդուլը: |
405. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
406. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել նախագծային և կոմպոզիցիոն խնդիրների իրականացման տարբերակներ` երկրաչափական պարզ ձևերի օգնությամբ |
407. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է նախագծային և կոմպոզիցիոն պարզ խնդիրներ, 2) բացահայտում է երկրաչափական պարզ ձևերի դերը կոմպոզիցիոն և նախագծային խնդիրներում, 3) տարբերակում է նախագծերում երկրաչափական հարթային պատկերների և ծավալային ձևերի կոմպոզիցիոն կիրառման տարբերություններն ու հնարավորությունները: |
408. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել երկրաչափական պարզ ձևերը, որպես նախագծային և կոմպոզիցիոն մտքի հիմք |
409. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է բոլոր պարզ երկրաչափական ձևերը հարթային և ծավալային տեսքով, 2) բացատրում է երկրաչափական ձևերի և մարմինների կառուցման սկզբունքը, 3) ներկայացնում է երկրաչափական ձևերով կատարված կոմպոզիցիայի առանցքային դրվածքը և համաչափությունների փոխհարաբերությունը, 4) բացատրում է երկրաչափական ձևերի և մարմինների առանցքային դրվածքն ու համաչափությունների փոխհարաբերությունը, 5) բացատրում է կոմպոզիցիոն առաջարկներում երկրաչափական մարմինների համատեղ կիրառման հնարավորություններ և տարբերակներ: |
410. |
Ուսումնառության արդյունք 3 |
Իրականացնել կոմպոզիցիոն և նախագծային կարճատև աշխատանքներ` կիրառելով կոմպոզիցիոն կարևոր գործոններ |
411. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է նախագծային կարճատև աշխատանքի` կլաուզուրայի կատարման պայմանները և պահանջները, 2) վերլուծում և դասակարգում է կոմպոզիցիոն բոլոր գործոնները, 3) մեկնաբանում է կոմպոզիցիոն գործոնների առանձնահատկությունները, 4) պարզաբանում է կոմպոզիցիոն գործոնների փոխկապվածությունը և համատեղ կիրառման հնարավորությունը: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՐԽԻՏԵԿՏՈՆԻԿԱ» |
412. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-035 |
413. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել ծավալա-ձևերի հիմնական հատկությունների և նրանց կառուցման օրինաչափությունների, տեկտոնիկ համակարգերի և ձևաստեղծման մեթոդների ու գեղարվեստական արտահայտչականության միջոցների վերաբերյալ գիտելիքներ և դրանք գործնականում կիրառելու կարողություններ: |
414. |
Մոդուլի տևողությունը |
18 ժամ |
415. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԴԻԶ-5-20-034 «Երկրաչափական պարզ ձևերով նախագծային և կոմպոզիցիոն խնդիրների իրականացում» մոդուլը: |
416. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
417. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել ընդհանուր տեղեկություններ արխիտեկտոնիկայի, երկրաչափական ձևերի, հարթային, ծավալային, հորինվածքների ձևաստեղծման հիմունքների մասին: |
418. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է ընդհանուր տեղեկություններ արխիտեկտոնիկ ձևաստեղծման` հարթ մակերևույթի ձևափոխումը ռելիեֆի և ծավալային ձևերի, 2) ներկայացնում է մոդուլային համակարգերի ձևաստեղծման տարբերակները (կոմբինատոր փոխակերպումներ), 3) ներկայացնում է տեկտոնիկ համակարգերը ծավալա-տարածական կառուցվածքներում: |
419. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել ընդհանուր տեղեկություններ հորինվածքային օրինաչափությունների մասին |
420. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է էլեմենտների համաչափության և փոխկապակցության, կենտրոնի դոմինանտի առկայության, մասերի հավասարակշռության և ամբողջականության մասին, 2) ներկայացնում է հորինվածքային օրինաչափությունների կիրառման հնարավորությունը հարթային, ծավալային և տարածական ձևաստեղծումներում: |
421. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել ընդհանուր տեղեկություններ հորինվածքների գեղարվեստական միջոցների մասին |
422. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է ընդհանուր տեղեկություններ հորինվածքի հիմնական գործոնների (ռիթմ, համաչափություն, հավասարակշռություն, սիմետրիա, ասիմետրիա, դինամիկա, ստատիկա, մասշտաբայնություն, ֆակտուրա, գույնի) մասին, 2) ներկայացնում է հորինվածքի գեղարվեստական միջոցների արխիտեկտոնիկ կիրառումը դիզայնի տարբեր ոլորտներում, 3) ներկայացնում է հորինվածքի կմախքային (կարկասային) և թաղանթային, թաղանթային և ծալքային համակարգերի ստեղծման մեթոդները և ստեղծված մակերևույթների դեկորատիվ հատկությունները, 4) ներկայացնում է երկրաչափական նմանության և համաչափության դերը ձևի տեսողական (վիզուալ) ընկալման մեջ: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԲԻՈՆԻԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» |
423. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-036 |
424. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է ուսանողին ներկայացնել բիոնիկական` կենդանական և բուսական աշխարհի ուսումնասիրության մեթոդները, ծավալային ձևափոխման և զարգացման հանրահայտ ձևերը: |
425. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
426. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ հարկավոր չեն: |
427. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
428. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել կենդանական և բուսական աշխարհի բիոնիկական ուսումնասիրության մեթոդները |
429. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է կենդանական աշխարհի բիոնիկական վերլուծության տարբերակ, 2) ներկայացնում է բուսական աշխարհի բիոնիկական վերլուծության տարբերակ: |
430. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել բիոնիկական մարմինների ծավալային ձևափոխման և կոնստրուկտիվ զարգացման ձևերը |
431. |
Կատարման չափանիշներ |
1) կատարում է կենդանական աշխարհի հիմքով բիոնիկական մարմնի ծավալային ձևափոխման և նմանակման համեմատական աշխատանք, 2) կատարում է բուսական աշխարհի հիմքով բիոնիկական զարգացման և ծավալային ձևափոխման աշխատանք, 3) պարզաբանում է բիոնիկական ուսումնասիրության հիմքով իրականացվող նախագծերի մեթոդական առանձնահատկությունները: |
432. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել բիոնիկական ուսումնասիրության հիմքով նոր ֆունկցիոնալ ծավալների բացահայտման հնարավոր ձևերը և մեթոդները |
433. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է բիոնիկական ուսումնասիրությունը և վերլուծությունը` նախագծային կոնկրետ պահանջներին համապատասխան, 2) ներկայացնում է բիոնիկական ուսումնասիրության հիմքով իրականացված ճարտարապետական և դիզայներական նախագծեր, 3) բացահայտում է նախագծային ոլորտում բիոնիկական հարցադրումների հեռանկարային զարգացման հնարավորությունները: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՀԻՄՔՈՎ ՆՈՐ ԷԼԵՄԵՆՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ» |
434. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-037 |
435. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ երկրաչափական մարմինների կառուցվածքային առանձնահատկությունների և ֆունկցիոնալ նոր ծավալների ստեղծման հնարավորությունների վերաբերյալ: |
436. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
437. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ հարկավոր չեն: |
438. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
439. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել երկրաչափական մարմինների տեսակները` իրենց կառուցվածքային առանձնահատկություններով |
440. |
Կատարման չափանիշներ |
1) կատարում է երկրաչափական մարմինների համաչափությունների համեմատական վերլուծություն, 2) ապահովում է երկրաչափական մարմինների կառուցվածքը` առանցքային դրվածքով, 3) իրականացնում է երկրաչափական մարմինների կառուցվածքային գրաֆիկական և ծավալային լուծումների տարբերակներ: |
441. |
Ուսումնառության արդյունք 2 |
Կիրառել երկրաչափական մարմինների ծավալային ձևավորման մեթոդները |
442. |
Կատարման չափանիշներ |
1) իրականացնում է երկրաչափական մարմինների ձևափոխման ինքնուրույն աշխատանք նյութի վրա, 2) կատարում է ստացված նոր էլեմենտով ինքնատիպ կոմպոզիցիոն լուծումներ, 3) կիրառում է գունային լուծումների և ակցենտավորման ձևերն ու մեթոդները ծավալային լուծումներում: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՊԱՐԶ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԻՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ» |
443. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-038 |
444. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է ուսանողին ներկայացնել ծավալային նախագծման սկզբունքները և առանձնահատկությունները: |
445. |
Մոդուլի տևողությունը |
54 ժամ |
446. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԴԻԶ-5-20-024 «Տիպոգրաֆիկա և շրիֆտ», և ԴԻԶ-5-20-037 «Երկրաչափական մարմինների կառուցվածքային հիմքով նոր էլեմենտների ձևավորում», մոդուլները: |
447. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
448. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել ծավալային նախագծման հնարավոր մեթոդները և ուղղությունները |
449. |
Կատարման չափանիշներ |
1) կիրառում է ծավալային նախագծման հնարավոր մեթոդները, 2) օգտագործում է ծավալային նախագծման հնարավոր ուղղությունները, 3) իրականացնում է ծավալային նախագծման հիմնախնդիրները: |
450. |
Ուսումնառության արդյունք 2 |
Բացահայտել ծավալային նախագծման ֆունկցիոնալ առանձնահատկությունները |
451. |
Կատարման չափանիշներ |
1) իրականացնում է նախագծվող իրի ֆունկցիոնալ անհրաժեշտ պայմանները, 2) իրականացնում է ֆունկցիոնալ հիմնախնդիրների իրականացումը կոնստրուկտիվ լուծումների միջոցով, 3) ներկայացնում է առաջարկվող ծավալային լուծման և ֆունկցիայի համատեղությունը: |
452. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել երկրաչափական էլեմենտների հիմքով կենցաղային իրի նախագծման հնարավոր պահանջները |
453. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է երկրաչափական մարմինների ձևափոխման հնարավոր տարբերակները, 2) կիրառում է պլաստիկայի հիմնախնդիրները ֆունկցիոնալ իրի ձևաստեղծման ընթացքում, 3) իրականացնում է նախագծված իրի արտաքին գունագրաֆիկական լուծումը և հարդարումը, 4) պահպանում է նախագծված իրի մասշտաբային պահանջները, 5) պատրաստում է նախագծված իրի մանրակերտը: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՓԱԹԵԹԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ՈՃԱՎՈՐՈՒՄՈՎ» |
454. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-039 |
455. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ պարզ փաթեթների, տոպրակների նախագծման պահանջների և նախագծային հիմնախնդիրների վերաբերյալ: |
456. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
457. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԴԻԶ-5-20-024 «Տիպոգրաֆիկա և շրիֆտ»,ԴԻԶ-5-20-037 «Երկրաչափական մարմինների կառուցվածքային հիմքով նոր էլեմենտների ձևավորում», և ԴԻԶ-5-20-028 «Պարզ ֆունկցիոնալ կենցաղային իրի նախագծում» մոդուլները: |
458. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
459. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել պարզ փաթեթների նախագծման պահանջները և հիմնախնդիրները |
460. |
Կատարման չափանիշներ |
1) իրականացնում է մեկ անգամ օգտագործվող պարզ փաթեթների գոյություն ունեցող տարբերակներ, 2) վերլուծում է պարզ փաթեթների դրական և բացասական հատկանիշները, 3) իրականացնում է փաթեթի նախագծային պահանջները, 4) իրականացնում է փաթեթի նախագծային հիմնախնդիրները: |
461. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել նախագծային գործընթացում նյութի և պատրաստման տեխնոլոգիայի ճիշտ ընտրության կարևորությունը |
462. |
Կատարման չափանիշներ |
1) կիրառում է փաթեթների պատրաստման համար օգտագործվող հիմնական նյութերը, 2) բացատրում է ընտրված նյութերի տեխնոլոգիական հնարավորությունները, 3) Կատարում է նախագծային էսքիզներ, 4) պատրաստում է փաթեթի աշխատանքային մանրակերտ նմուշ ընտրված նյութով: |
463. |
Ուսումնառության արդյունք 3 |
Բացահայտել փաթեթների նախագծման կոնստրուկտիվ և ֆունկցիոնալ պարզ լուծումների անհրաժեշտությունը, գրաֆիկական ոճավորման ձևերը |
464. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է փաթեթների կոնստրուկտիվ լուծումների տարբերակներ և ֆունկցիոնալ հիմնավորում, 2) ներկայացնում է փաթեթի կոնստրուկտիվ լուծման ինքնուրույն տարբերակ, 3) մշակում է փաթեթի արտաքին գրաֆիկական ոճավորման ինքնատիպ լուծումներ: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՖԻՐՄԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԿԱՄ ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ» |
465. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-040 |
466. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է ուսանողին ծանոթացնել կողմնորոշիչ և ֆիրմային նշանների գրաֆիկական նախագծման մեթոդներին և պահանջներին: |
467. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
468. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԴԻԶ-5-20-034 «Արխիտեկտոնիկա», մոդուլը: |
469. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
470. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել ֆիրմային ոճը որպես գրաֆիկական նախագծման ինքնուրույն ոլորտ |
471. |
Կատարման չափանիշներ |
1) իրականացնում է ֆիրմային ոճը որպես գրաֆիկական դիզայնի ինքնուրույն ոլորտ, 2) ներկայացնում է ֆիրմային ոճի առանձնահատկությունները, 3) ներկայացնում է ֆիրմային ոճի կիրառման յուրահատկությունները, 4) դասակարգում է ֆիրմային ոճի էլեմենտները` ըստ ֆունկցիոնալ խմբերի: |
472. |
Ուսումնառության արդյունք 2 |
Բացահայտել ֆիրմային ոճի հիմնական էլեմենտների կարևորությունը |
473. |
Կատարման չափանիշներ |
1) բացահայտում և դասակարգում է ֆիրմային ոճի հիմնական էլեմենտները, ըստ ֆունկցիոնալ կարևորության, 2) ներկայացնում է ֆիրմային էլեմենտների նախագծման ոճային ամբողջականությունը, 3) ներկայացնում է ապրանքանիշի դերը ֆիրմային ոճում, 4) կատարում է ապրանքանիշի գրաֆիկական նախագծային առաջարկ, 5) կատարում է ֆիրմային գույներին բնորոշ ընտրություն` ոլորտին համապատասխան, 6) ներկայացնում է ֆիրմային ոճի ընտրված տառատեսակ: |
474. |
Ուսումնառության արդյունք |
Պահպանել նախագծային լուծումներում ֆիրմային էլեմենտների ոճային ամբողջականությունը |
475. |
Կատարման չափանիշներ |
1) իրականացնում է տարբեր ոճերով կատարված աշխատանքային էսքիզներ, 2) կատարում է ֆիրմային նշանի կամ ապրանքանիշի գրաֆիկական լուծումների գունաֆակտուրային տարբերակներ, 3) կատարում է ֆիրմային նշանի կամ ապրանքանիշի գրաֆիկական լուծումների ֆունկցիոնալ կիրառման տարբերակներ, 4) իրականացնում է ֆիրմային բլոկի գրաֆիկական կատարման տարբերակ: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԲՆԱԿԵԼԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՏԱՐԱԾՔԻ ԿԱՐՃԱՏԵՎ ՆԱԽԱԳԾԻ (ԿԼԱՈՒԶՈՒՐԱ) ԿԱՏԱՐՈՒՄ» |
476. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-041 |
477. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է ուսանողին ծանոթացնել միջավայրի նախագծման պահանջներին և կարճատև աշխատանքի կազմակերպման մեթոդներին: |
478. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
479. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԴԻԶ-5-20-018 «Երկրաչափական գծագրության հիմնախնդիրները», և ԴԻԶ-5-20-019 «Կտրվածքների ֆունկցիոնալ կարևորությունը պրոեկցիոն գծագրության մեջ» մոդուլները: |
480. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
481. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել նախագծվող տարածքի պահանջների կարևորությունը |
482. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է կարճատև նախագծի (կլաուզուրայի) կատարման մեթոդները, 2) կատարում է նախագծային տարածքի ֆունկցիոնալ վերլուծություն, 3) կատարում է տարածքի հատակագծի չափագրում և գոտիավորում, 4) կատարում է տարածքի ֆունկցիոնալ նախագծի առաջարկ: |
483. |
Ուսումնառության արդյունք 2 |
Բացահայտել տարածքի վերահատակագծման հնարավորությունները |
484. |
Կատարման չափանիշներ |
1) կատարում է հատակագծի ֆունկցիոնալ բաշխման ինքնուրույն տարբերակ, 2) կազմում է տարածքի կազմակերպման հիմնական էլեմենտների անվանացանկը, 3) ներկայացնում է տարածքի պատերի փռվածքի և հեռանկարային լուծման էսքիզային առաջարկ, 4) իրականացնում է տարածքի գունային հարդարման տարբերակներ: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԻՋԱՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԷԼԵՄԵՆՏԻ ՆԱԽԱԳԻԾ» |
485. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-042 |
486. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է ուսանողին ծանոթացնել միջավայրի կազմակերպման օժանդակ դեկորատիվ էլեմենտների անհրաժեշտությանը և նրանց կիրառման կարևորությանը: |
487. |
Մոդուլի տևողությունը |
54 ժամ |
488. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ հարկավոր չեն |
489. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
490. |
Ուսումնառության արդյունք 1 |
Բացահայտել միջավայրում դեկորատիվ էլեմենտների բազմազանությունը և ֆունկցիոնալ կարևորությունը |
491. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է միջավայրում դեկորատիվ էլեմենտների բազմազանությունը, 2) ներկայացնում է միջավայրում դեկորատիվ էլեմենտների կարևորությունը, 3) հիմնավորում է դեկորատիվ էլեմենտներում կիրառվող նյութերի բազմազանությունը, 4) կատարում է դեկորատիվ էլեմենտների էսքիզային աշխատանքներ, 5) իրականացնում է նախագծային առաջարկի տարածական լուծումներ, 6) կատարում է առաջարկվող էսքիզների աշխատանքային գծագրեր, 7) կատարում է առաջարկվող էսքիզների համաչափությունների ճշտում, 8) իրականացնում է առաջարկվող էսքիզների գծագրերի կատարում, 9) ներկայացնում է օգտագործվող նյութերի տեխնոլոգիական և կոնստրուկտիվ հնարավորությունները: |
492. |
Ուսումնառության արդյունք 2 |
Բացահայտել դեկորատիվ վիտրաժի կարևորությունը ֆունկցիոնալ նախագծման ընթացքում |
493. |
Կատարման չափանիշներ |
1) օգտագործում է դեկորատիվ վիտրաժի տարատեսակները, 2) կատարում է դեկորատիվ վիտրաժի կոնստրուկտիվ հնարավոր լուծումները, 3) ներկայացնում է դեկորատիվ վիտրաժում կիրառվող նյութերի բազմազանությունը, 4) իրականացնում է կոմպոզիցիոն լուծումներ` աշխատանքային էսքիզներով կլաուզուրայի պահանջներին համապատասխան: |
494. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել դեկորատիվ էլեմենտների տեղադրման և լուսավորման պահանջները |
495. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է առաստաղին ամրացվող դեկորատիվ էլեմենտների կոնստրուկտիվ պահանջները, 2) ներկայացնում է պատին ամրացվող դեկորատիվ էլեմենտների ձևաստեղծման պահանջները, 3) ներկայացնում է հատակին ամրացվող և միջնորմի դեր կատարող դեկորատիվ էլեմենտների ֆունկցիոնալ առանձնահատկությունը, 4) ներկայացնում է միջավայրում կիրառվող դեկորատիվ էլեմենտների մասշտաբային պահանջները: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՏԵՔՍՏԻԼ ԴԻԶԱՅՆ» |
496. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-043 |
497. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է ուսանողին ներկայացնել դիզայնի մեջ` տեքստիլ դիզայն ճյուղի ստեղծման և զարգացման ուղին և դրա միջոցով զարգացնել մտածելակերպը, ուսումնասիրման և պրակտիկ կատարման մեթոդները, ձևերը, նրանց փուլային կատարման սխեման, հմտությունները և կարողությունները, ինչպես նաև ստեղծագործական ինքնատիպության ամրապնդումը: |
498. |
Մոդուլի տևողությունը |
54 ժամ |
499. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ հարկավոր չեն: |
500. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարարման մակարդակի ապահովումն է: |
501. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել դիզայնի, տեքստիլ բաժնի կոմպոզիցիոն ուսումնասիրման և պրակտիկ կատարման մեթոդները |
502. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է կոմպոզիցիայի կառուցվածքի և գունաբանության հիմունքները, 2) ներկայացնում և տիրապետում է հորինվածքի (կոմպոզիցիա) առանձնահատկություններին` կրկնվելու և մակերես ստեղծելու պահանջին, 3) ներկայացնում է ցանցային կառուցվածք, մեկ մոդուլի միջոցով` ռիթմիկ, հավասարակշռված, կրկնվող (ռապպորտ) հորինվածքի հիման վրա: Տարատեսակ շարվածքներ, ուղիղ, հայելանման, կենտրոնական առանցքի շուրջը պտտվող, ֆրիզային և անընդհատ նոր ձևեր ստեղծելով, 4) ներկայացնում է հորինվածքները, ստեղծվելով երկրաչափական, բիոնիկ ոճավորում` բուսական, կենդանական, մարդկային մոտիվներով, 5) ներկայացնում և օգտագործում է ոճավորումը, կոմպոզիցիոն կառուցվածքի շարվածքի միջոցով, ստանալով մակերես: |
503. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ստեղծում է Էսքիզ և նախագիծ` պահպանելով փուլային կատարման, հաջորդականությունը և առանձնահատկությունները |
504. |
Կատարման չափանիշներ |
1) կիրառում է նախագծային ուսուցման մեթոդական ձևերը և կատարում է զարդապատկերների նախանկարներ, կիրառելով զարդարվեստի գեղագիտական առանձնահատկությունները, 2) մշակում է կատարման մեթոդական սխեման: Էսքիզի մեջ կարևորելով ռիթմը, կառուցվածքը և շարվածքը, որը ստեղծում է արխիտեկտոնիկ դասավորություն հարթությունում, 3) ինքնուրույն կատարում է թեմայի ընտրություն և կոմպոզիցիայի էսքիզի ստեղծում` միատոն և գունային տարբերակներով, 4) Էսքիզը փոխանցում է նյութի (կտորի) վրա, սառը և տաք բատիկ, դաջազարդման տեխնիկա, ձեռքով գեղարվեստական նկարազարդում (ռոսպիս), շոլկոգրաֆիա, պրինտային և այլ տարատեսակ միջոցներով: |
505. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ներկայացնում է կտորի նկարազարդման (ռոսպիս) զարգացումը, դրա պատմությունը, հիմնական խնդիրներն ու կիրառումը: |
506. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է կտորի նկարազարդումը` որպես զարդային կիրառական արվեստ, ազգային արմատներն ու ավանդույթները, 2) ներկայացնում և կիրառում է կտորի նկարազարդումը` ինտերյերի դիզայնի և հագուստի դիզայնի բնագավառում, 3) տիրապետում է կտորի վրա նկարազարդում և դրոշմազարդ անելու հմտություններին ու կարողություններին, կոմպոզիցիոն խնդիրների լուծման և տարատեսակ միջոցների, հիմնական տեխնիկաների օգտագործմանը: |
507. |
Ուսումնառության արդյունք 4 |
Կատարել հորինվածքներ` երկրաչափական, զարդամոտիվային, ոճավորված, ֆրիզային, կրկնվող կամ ռապպորտային |
508. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում և օգտագործում է նկարազարդում (ռոսպիս) հագուստի էլեմենտների, կոստյումների, աքսեսուարների, կոմպոզիցիաների առանձնահատուկ լուծումների, տեխնիկական հնարքների օգտագործման, գույների կոլորիստիկայի լուծման` երեքից չորս գույնի սահմանատակում, 2) ներկայացնում է կոմպոզիցիոն խնդիրների լուծման առանձնահատկությունները` գծապատկերի խարակտերի, ռիթմի, հավասարակշռության, ինչպես նաև մասշտաբների վերաբերյալ, 3) իրականացնում է կիրառական իրերի ձևավորում զարդամոտիվներով կիրառելով զարդարվեստի լավագույն նմուշների կրկնօրինակումներից ձեռք բերած կարողությունները, 4) իրականացնում է հագուստի էլեմենտների, կոստյումների, աքսեսուարների նկարազարդում օգտագործելով կոմպոզիցիոն, տեխնիկական գունային լուծումներ: |
509. |
Ուսումնառության արդյունք 5 |
Կատարել կտորի վրա նկարազարդում և դրոշմազարդ տարատեսակ միջոցներով |
510. |
Կատարման չափանիշներ |
1) կատարում է զարդապատկերներով հորինվածքներ կիրառելով զարդարվեստի և ժողովրդական արհեստների կատարողական հմտություններն ու օրինաչափությունները, 2) կարողանում է ստեղծագործել պանոներ ճիշտ կառուցելով կոմպոզիցիան և ընտրելով գունային գամման, 3) տիրապետում է կտորի ձևավորման և կատարման նյութերին, վերջնարդյունք ստանալու համար` կտոր (մետաքս, շիֆոն), շարժական շրջանակ, կտորի ներկեր, դեկոլա, պերեո, վրձիններ, ռեզերվ, վատման, մատիտ, կոճգամ: |
511. |
Ուսումնառության արդյունք 6 |
Կատարել բատիկ (սառը և տաք տեխնիկա), պահպանելով կոմպոզիցիայի տարատեսակ ձևերը և ոճերը, նյութի հետ աշխատելու առանձնահատկությունները |
512. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է դիզայն նախագծման մեթոդը բիոնիկական ուսումնասիրության հիմքով, 2) կարողանում է օգտագործել բատիկ ինտերիերում, ձևավորելով պանոներ, կատարված խառը տեխնիկայով, 3) ներկայացնում է բատիկ տեխնիկայի տեսակները, տիրապետելով ամենաշատ օգտագործվող տեխնիկային` սառը բատիկ, տիրապետելով նյութի նրբություններին, կտորի, մետաքսի, բամբակի և ներկերի օգտագործման պահանջներին, ռեզերվի կատարողականությանը: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՊՐԱԿՏԻԿ ԱՇԽԱՏԱՆՔ ՆՅՈՒԹԻ ՎՐԱ» |
513. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-044 |
514. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել կարողություններ մանրակերտի առանձնահատկությունների և նյութատեխնիկական միջոցների կիրառման վերաբերյալ: |
515. |
Մոդուլի տևողությունը |
42 ժամ |
516. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ հարկավոր չեն: |
517. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
518. |
Ուսումնառության արդյունք 1 |
Բացահայտել մանրակերտի պատրաստման միջոցով նախագծվող իրի ծավալագոյացման հիմնախնդիրները |
519. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է անհրաժեշտ գործիքներ, սարքավորումներ գործնական աշխատանքների կատարման համար, 2) բացահայտում է մանրակերտի պատրաստման միջոցով նախագծվող իրի ծավալագոյացման հիմնախնդիրները: |
520. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել մանրակերտի տարատեսակները, առանձնահատկությունները և տեխնիկական հնարքները |
521. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է մանրակերտի տարատեսակները, 2) ներկայացնում է մանրակերտի տարատեսակների պատրաստման ծավալային և գունային արտահայտման առանձնահատկությունները, 3) ներկայացնում է նյութերի առանձին և համատեղ օգտագործման, մշակման, հարդարման, հավաքման տեխնիկական հնարքները: |
522. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել տեխնոլոգիական ժամանակակից հնարքները և աշխատանքային գործընթացները |
523. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է մանրակերտի պատրաստման տեխնոլոգիական ժամանակակից հնարքները, 2) դասակարգում է մանրակերտի կատարման ժամանակ աշխատանքային գործընթացը: |
524. |
Ուսումնառության արդյունք 4 |
Ներկայացնել մանրակերտի պատրաստման մասշտաբային խնդիրները |
525. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում և հիմնավորում է մանրակերտի պատրաստման մասշտաբային խնդիրները, 2) իրականացնում է աշխատանքային գծագրերը: |
526. |
Ուսումնառության արդյունք 5 |
Ներկայացնել արտադրական տարբեր ոլորտների տեխնիկական հնարավորությունները |
527. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է ավարտված մանրակերտը, 2) իրականացնում է ավարտված մանրակերտի մատուցման տարբերակները և ձևերը: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԲԻՈՆԻԿԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՐՎԵՍՏՈՒՄ» |
528. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-045 |
529. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է ուսանողին ներկայացնել բիոնիկան` որպես բնության կենդանական և բուսական աշխարհի առանձնահատկությունները բացահայտող գիտություն: Ներկայացնել կենդանի բնության կոնստրուկցիաների և ծավալների, տեխնոլոգիական պրոցեսների պրակտիկ կիրառման հնարավորությունները, ճարտարապետության, դիզայնի և տեխնիկայի բնագավառում: |
530. |
Մոդուլի տևողությունը |
18 ժամ |
531. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԴԻԶ-5-20-036 «Բիոնիկական ուսումնասիրության հիմքով նախագծային առաջարկների իրականացում» մոդուլը: |
532. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
533. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել բիոնիկան` որպես բնության կենդանական և բուսական աշխարհի առանձնահատկությունները ուսումնասիրող գիտություն |
534. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է բիոնիկան և նրա առանձնահատկությունները` որպես բնության կենդանական և բուսական աշխարհի գիտություն, 2) հիմնավորում է բիոնիկայի գիտական վերլուծության և ֆունկցիոնալ կիրառման սկզբունքները: |
535. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել կենդանի բնության կոնստրուկցիաների և ծավալների, տեխնոլոգիական գործընթացների կիրառման հնարավորությունները տեխնիկայում, ճարտարապետությունում և դիզայնում |
536. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է կենդանի բնության կոնստրուկցիաները և ծավալները, 2) պարզաբանում է բիոնիկական հիմքով տեխնոլոգիական պրոցեսների կիրառման հնարավորությունները, 3) ներկայացնում է գիտական հիմքի վրա կիրառման ինքնատիպությունը տեխնիկայում, ճարտարապետությունում և դիզայնում: |
537. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել գիտականորեն հիմնավորված բիոնիկական հետազոտական ուղղությունները |
538. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է կենդանի համակարգերի ֆունկցիոնալ սկզբունքի ուսումնասիրությունը, 2) ներկայացնում է կենդանի օրգանների կերպարների ճանաչողական սկզբունքներին ուղղված հետազոտում: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ«ԱԶԳԱՅԻՆ ՀԱԳՈՒՍՏԻ ԵՎ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ» |
539. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-046 |
540. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է սովորողներին ծանոթացնել ազգային հագուստի հորինվածքին և նորաձևության հիմունքներին, կառուցվածքային առանձնահատկությունների և հագուստի գեղարվեստական մոդելավորման վերաբերյալ տեսական գիտելիքներին ու գործնական հմտություններին: |
541. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
542. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԴԻԶ-5-20-043 «Տեքստիլ դիզայն» մոդուլը: |
543. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
544. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել ազգային հագուստի դերը զարդակիրառական արվեստում |
545. |
Կատարման չափանիշներ |
1) սահմանում է ազգային հագուստի նպատակը, խնդիրները և զարգացման հեռանկարները, 2) բացատրում է ազգային հագուստի կառուցվածքը և տեխնոլոգիան, 3) ներկայացնում է ազգային հագուստի և ժամանակակից հագուստի կառուցվածքի զարգացման օրինաչափությունները: |
546. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել ազգային հագուստը որպես ստեղծագործական երևակայության աղբյուր |
547. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է գործվածքների նկարազարդման, ոճավորման, կոնստրուկտավորման տեխնոլոգիաները, 2) դրսևորում է ստեղծագործական նախանկարների կատարման հմտություններ, 3) սահմանում է ստեղծագործական, տեխնիկական կամ կիրառական մոդելավորման հետազոտման մեթոդները, 4) տիրապետում է ազգային հագուստի և նորաձևության ձևաստեղծման հմտություններին և հորինվածքային առանձնահատկություններին: |
548. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել հայկական զարդարվեստի օրինաչափությունները ազգային հագուստի հորինվածքներում |
549. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է զարդանախշերի տեսակները, դրանց իմաստաբանությունը ազգային հագուստի հորինվածքում, 2) ներկայացնում է ազգային հագուստի զարդանախշերը (ծիսային, գունային և նշանային համակարգեր): |
550. |
Ուսումնառության արդյունք 4 |
Ներկայացնել Հայաստանի տարբեր տարածաշրջանների ազգային հագուստը |
551. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է Թիմարի կամ Մոկսի կանանց և տղամարդկանց տարազների ավանդական ձևերը և ժամանակակից զգեստում նրանց արտացոլումները, 2) ներկայացնում է Վասպուրականի կանանց և տղամարդկանց տարազները (Վան, Շատախ (Թաղ) և այլն) 3) ներկայացնում է Սյունիք-Արցախի կանանց և տղամարդկանց տարազները (Նախիջևան, Սիսիան, Ելիզավետապոլ (Գանձակ)) 4) ներկայացնում է Արարատյան հովտի կանանց և տղամարդկանց տարազները (Երևան, Ալեքսանդրապոլ (Գյումրի)): 5) ներկայացնում է Ջավախքի և Լոռու կանանց ու տղամարդկանց տարազները 6) կատարում է Երևանի տարազի ընդօրինակում և ժամանակակից ոճավորում: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԱՆՐԱԿԵՐՏԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» |
552. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-047 |
553. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է ուսանողին ներկայացնել մանրակերտի պատրաստման համար օգտագործվող դասական և ժամանակակից նյութերը, պարզաբանել դրանց կիրառման հնարավորությունները: |
554. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
555. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ հարկավոր չեն: |
556. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
557. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել մանրակերտի պատրաստման դասական, անցյալում կիրառվող նյութերն իրենց առանձնահատկություններով |
558. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է վատմանը որպես նյութ և կատարում մանրակերտի պարզ աշխատանք, 2) ներկայացնում է ստվարաթուղթը իր հաստ և բարակ տարատեսակներով և կատարում պարզ ծավալային աշխատանք, 3) ներկայացնում է պլաստիլինը` պատրաստելով պարզ ծավալային մոդել, 4) կատարում է գիպսե դետալի մշակման աշխատանք, 5) ներկայացնում է փայտը և կատարում փոքրիկ էլեմենտի կոնստրուկտիվ կամ ծավալային աշխատանք, 6) ներկայացնում է պոլիստիրոլը (պլաստմասսա) և պատրաստում պլաստիկ լուծումով աշխատանք, 7) ներկայացնում է մանրակերտի հավաքման սոսինձներ: |
559. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել մանրակերտի պատրաստման ժամանակակից նյութերը |
560. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է պոլիվինիլխլորիդը իր գունային և ամրության տարատեսակներով, 2) ներկայացնում է օրգանական ապակին իր գունային, ֆակտուրային և հաստության տեսակներով, 3) ներկայացնում է տարբեր ֆիզիկական հատկություններով պլաստիկ և օրգանական նյութեր, 4) ներկայացնում է տարբեր ամրության փրփրանյութեր և իրականացնում փորձնական աշխատանք, 5) ներկայացնում է լամինատե ծածկույթով տարբեր հաստությունների նյութեր, 6) ներկայացնում է սիլիկատային ապակու տարատեսակներ, 7) ներկայացնում է բազմագույն կպչուն թաղանթներ, 8) ներկայացնում է տարբեր նյութերի միացման համար նախատեսված տարատեսակ սոսինձներ: |
561. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել մանրակերտի պատրաստման նախապատրաստական գործընթացը |
562. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է հանձնարարված առաջադրանքի վերջնական էսքիզը, 2) ներկայացնում է հանձնարարված առաջադրանքի գծագիրը, 3) նախապատրաստում է էսքիզով նախատեսված նյութեր, 4) նախապատրաստում է աշխատանքի համար անհրաժեշտ գործիքները, 5) նախապատրաստում է առաջադրանքի համար անհրաժեշտ առանձին դետալներ, 6) գրանցում է աշխատանքային գործընթացի հաջորդականությունը, 7) իրականացնում է առաջադրանքի պատրաստումը` նյութով նշված հաջորդականությամբ: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՊԼԱԿԱՏԻ ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» |
563. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-048 |
564. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ պլակատի պահանջների, կիրառման ոլորտների և առանձնահատկությունների` որպես գրաֆիկական դիզայնի կարևորագույն տարրի մասին,: |
565. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
566. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԴԻԶ-5-20-025 «Արվեստի պատմություն և քաղաքակրթություն» մոդուլը: |
567. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
568. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել պլակատի գրաֆիկական պահանջները և կատարման համար օգտագործվող նյութերի անհրաժեշտությունը |
569. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է պլակատի կատարման գրաֆիկական պահանջները` պարզ, ընկալելի, ընթերցելի և ընդգծված, 2) իրականացնում է պլակատի կոմպոզիցիոն և կատարման խնդիրների վերլուծություն, 3) նախապատրաստում է պլակատի կատարման համար նյութեր և գործիքներ, 4) կատարում է պլակատի գունագրաֆիկական և կոմպոզիցիոն լուծումների էսքիզներ, 5) ծանոթանում է պլակատի կատարման հրատարակչական պահանջներին և չափերին, 6) կատարում է պլակատի ավարտական աշխատանք` ձեռքով, գուաշ նյութով, 7) կատարում է պլակատի ավարտական աշխատանք ապլիկացիոն և ֆոտո մոնտաժման եղանակով, 8) օգտագործում է ներկի օդափչման եղանակ` պլակատի կատարման ժամանակ, 9) իրականացնում է պլակատի էսքիզը համակարգչային Photo shop և Coel DRAW ծրագրերով: |
570. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել պլակատի գրաֆիկական տեսակների առանձնահատկությունները |
571. |
Կատարման չափանիշներ |
1) օգտագործում է գեղարվեստական պլակատի պահանջները և առանձնահատկությունները, 2) իրականացնում է գովազդային պլակատի հնարավորությունները և պահանջները, 3) ներկայացնում է լրատվական պլակատը և նրա ֆունկցիոնալ առանձնահատկությունները, 4) կատարում է շրիֆտային պլակատ և պրակտիկ աշխատանք, 5) իրականացնում է ֆոտո պլակատի պահանջները և կատարում պրակտիկ աշխատանք: |
572. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել պլակատի կիրառման հիմնական ոլորտները |
573. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է պլակատի կիրառման հիմնական ոլորտները` գովազդային, լրատվական, թեմատիկ, գեղարվեստական, քաղաքական, 2) ներկայացնում է գովազդային ոլորտում պլակատի պահանջները և խնդիրները, 3) ներկայացնում է պլակատի դերը ֆիրմային ոճի գրաֆիկական էլեմենտների շարքում, 4) ներկայացնում է ինֆորմացիոն պլակատի կիրառման հնարավորությունները` ցուցահանդես, մշակութային և սպորտային միջոցառումների մատուցում, ազգային տոների ու ծրագրերի իրականացման, հրատապ հարցերի տեղեկացում, 5) ներկայացնում է պլակատի հրատարակման ժամանակակից հնարավորությունները 6) ներկայացնում է քաղաքային միջավայրում պլակատի և գրաֆիկական պաստառի տեղադրման ձևերը և պահանջները: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՓՆՏՐՈՂԱԿԱՆ (ԷՍՔԻԶԱՅԻՆ) ՄԱՆՐԱԿԵՐՏԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՊԱՐԶ ՆՅՈՒԹԵՐՈՎ» |
574. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-049 |
575. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ էսքիզային մանրակերտի պատրաստման անհրաժեշտության և պահանջների մասին: |
576. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
577. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ հարկավոր չեն: |
578. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
579. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել փնտրողական (էսքիզային) մանրակերտի պատրաստման անհրաժեշտությունը |
580. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է ավարտված ճշտված էսքիզները, 2) ներկայացնում է պատրաստվող մոդելի մանրամասն չափագրումը և գաբարիտային գծագրերը, 3) իրականացնում է առաջադրանքի գունագրաֆիկական լուծումները, 4) իրականացնում է աշխատանքի կատարման մասշտաբային հաշվարկներ, 5) ներկայացնում է առաջադրանքի մանրակերտի փորձնական էսքիզային կատարման անհրաժեշտությունը, առաջադրանքի ծավալի, մասշտաբի, գունային լուծումների ճշտման նպատակով: |
581. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել փնտրողական (էսքիզային) մանրակերտի պատրաստման պահանջները |
582. |
Կատարման չափանիշներ |
1) կիրառում է ճիշտ ընտրված նյութեր, 2) ապահովում է պատրաստվող մանրակերտի էսքիզային ճշտությունը, 3) ապահովում է մանրակերտի չափերի ճշտությունը գծագրերի համապատասխան, 4) ներկայացնում է տարբեր ամրության փրփրանյութեր և իրականացնում փորձնական աշխատանք, 5) ապահովում է մանրակերտի գունագրաֆիկական և ֆակտորային լուծումների ճշտությունը ըստ էսքիզի, 6) ապահովում է առաջադրանքի ծավալային ընկալման հնարավորությունը, 7) ապահովում է նախագծային խնդիրների վերլուծության հնարավորությունը: |
583. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել պարզ նյութերի կիրառման հնարավորությունները |
584. |
Կատարման չափանիշներ |
1) կիրառում է մանրակերտի պատրաստման բոլոր պարզ, դասական նյութերը, 2) օգտագործում է նյութերը իրենց ֆիզիկական հատկություններով, 3) նախապատրաստում է վատմանը հարթային և ծավալային լուծումների իրականացման համար, 4) ներկայացնում է վատմանը և ստվարաթուղթը ծալքային, մակերեսային, ծավալային, հանգուցային լուծումներ ստանալու համար, 5) ներկայացնում է պլաստիլինը որպես ծավալային լուծումներ ապահովող նյութ, 6) դասակարգում է բոլոր նյութերը ըստ իրենց ֆունկցիոնալ առանձնահատկությունների և հնարավորությունների, |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԾԱՎԱԼԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐՈՎ ԻՐԻ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ՄԱՆՐԱԿԵՐՏԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՆՅՈՒԹԵՐՈՎ» |
585. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-050 |
586. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ ծավալային իրի ավարտական մանրակերտի պատրաստման պահանջների և ժամանակակից նյութերի կիրառման հնարավորությունների մասին: |
587. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
588. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԴԻԶ-5-20-035 «Արխիտոկտոնիկա» մոդուլը: |
589. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
590. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել ծավալային եռաչափ մոդելի (մանրակերտի) պատրաստման պահանջները |
591. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է նախագծի (առաջադրանքի) վերջնական լուծման բոլոր տվյալները, 2) ապահովում է նախագծի վերջնական ծավալային լուծման գրաֆիկական տեսքը, 3) ապահովում է նախագծի փնտրողական մոդելների, էսքիզային մանրակերտի նմուշները և լուսանկարները, 4) ապահովում է նյութերի ճիշտ ընտրություն, 5) ներկայացնում է մասշտաբային լուծումների հաշվարկի հիմնավորում, 6) ապահովում է պատրաստված մանրակերտի ցուցադրման պահանջները: |
592. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել ժամանակակից նյութերի կիրառման հնարավորությունները |
593. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է ժամանակակից նյութերի ֆիզիկական հնարավորությունները, 2) ներկայացնում է ժամանակակից նյութերի ծավալային և հարթային լուծումներ ապահովելու անսահմանափակ հնարավորությունները, 3) ներկայացնում է ժամանակակից նյութերի գունային և ֆակտորային հնարավորությունները, 4) ներկայացնում է ժամանակակից նյութերի համատեղ օգտագործման հնարավորությունը, 5) ներկայացնում է ժամանակակից նյութերի կայունությունը և դիմացկունությունը: |
594. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել մանրակերտի պատրաստման մասշտաբային լուծումները |
595. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է 1:1 մասշտաբով` իրական չափով պատրաստվող մանրակերտի պահանջները, 2) ներկայացնում է մեծացնող մասշտաբի հնարավորությունները, 3) ներկայացնում է փոքրացնող մասշտաբի հնարավորությունները, 4) ներկայացնում է մանրակերտի պատրաստման ժամանակ մասշտաբների կիրառման կարևորությունը, 5) ներկայացնում է պատրաստվող մանրակերտի չափերի հաշվարկներ տարբեր մասշտաբներով: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԱՆՐԱԿԵՐՏՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՀԱՐԴԱՐՄԱՆ ՁԵՎԵՐՆ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐԸ» |
596. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-051 |
597. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է ուսանողին ներկայացնել պրակտիկ աշխատանքի ընթացքում տարբեր նյութերի, մշակման հարդարման, հավաքման ձևերի ու մեթոդների կիրառումը: |
598. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
599. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԴԻԶ-5-20-035 «Արխիտոկտոնիկա» մոդուլը: |
600. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
601. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել կարծր նյութերի մշակման, հարդարման, հավաքման ձևերը և մեթոդները |
602. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է մետաղների հաստոցային մշակման` կտրման, տաշման, հղկման, փայլեցման ձևերը, 2) ներկայացնում է պլաստմասսայով պատրաստված դետալների հավաքման, երեսպատման, մշակման տարբեր եղանակները, 3) ներկայացնում է փայտով պատրաստված դետալների երեսպատման, մշակման, հարդարման ձևերը, 4) ներկայացնում է տարբեր նյութերից դետալների հավաքման, սոսնձման, մեխանիկական միացման տարբեր եղանակներ: |
603. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել տարբեր նյութերով պատրաստված մանրակերտի արտաքին հարդարման ձևերը և մեթոդները |
604. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է մանրակերտի ակրիլ ներկերով երեսպատման ձևերը, 2) ներկայացնում է ացետոնային ներկերով մանրակերտի երեսպատման տարբերակներ, 3) ներկայացնում է մակերեսների երեսպատման տեխնիկան` վրձնով, սպունգով, փչման եղանակով, 4) ներկայացնում է մակերեսների մածուկներով մշակման ձևերը, 5) ներկայացնում է հարդարման նյութերի քիմիական հատկությունները: |
605. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել մանրակերտի հավաքման ձևերը և մեթոդները |
606. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է մանրակերտի առանձին դետալների պատրաստման ձևերը, 2) ներկայացնում է մանրակերտի պատրաստի դետալների հավաքման տարբերակը, 3) ներկայացնում է գաբարիտային մեծ չափեր ունեցող մանրակերտի բլոկային հավաքման ձևերը, 4) ներկայացնում է ֆունկցիոնալ մանրակերտի հանգույցների շարժունակության ապահովումը, 5) ներկայացնում է մանրակերտի լուսային, ձայնային, էֆեկտների ապահովման մեթոդները և ձևերը, 6) ներկայացնում է ցուցադրական մանրակերտի տակդիրի պատրաստման պահանջները և ձևերը: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԷՐԳՈՆՈՄԻԿԱ ԵՎ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ» |
607. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-052 |
608. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է` ծանոթացնել «Էրգոնոմիկայի» գիտական հիմքերին և դիզայն նախագծային հիմնախնդիրներում նրա կիրառման անհրաժեշտությանը, էրգոնոմիկայի զարգացման հիմնական փուլերին և բաղադրիչ մասերին: |
609. |
Մոդուլի տևողությունը |
18 ժամ |
610. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ հարկավոր չեն: |
611. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
612. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել «Էրգոնոմիկայի» գիտական հիմքերը և դիզայն նախագծային հիմնախնդիրներում նրա կարևորությունը |
613. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է «Էրգոնոմիկայի» գիտական հիմքերը դիզայն նախագծային բոլոր ոլորտներում, 2) ներկայացնում է նրա կարևորությունը մարդ-իր, մարդ-միջավայր, մարդ-արտադրություն փոխհարաբերություններում, 3) իրականացնում է նախագծված և արտադրված իրերի ու նախատիպերի էրգոնոմիկական ֆունկցիոնալ վերլուծություն: |
614. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել նախագծվող օբյեկտի էրգոնոմիկական հետազոտման հիմնավորումը և հաշվարկները |
615. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է ներկայացնում նախագծվող օբյեկտի էրգոնոմիկական հետազոտման սկզբունքները և մասնագիտական հիմնախնդիրները, 2) ներկայացնում է էրգոնոմիկան որպես մասնագիտական կրթամասի կարևոր առարկա, 3) ներկայացնում է էրգոնոմիկայի զարգացման հիմնական փուլերը, 4) ներկայացնում է էրգոնոմիկայի զարգացման հիմնական բաղադրիչ մասերը: |
616. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել էրգոնոմիկական հետազոտությունների և խնդիրների լուծման մեթոդները |
617. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է էրգոնոմիկական հետազոտությունների տեսական և պրակտիկ ձևերը, 2) ներկայացնում է էրգոնոմիկայի խնդիրների լուծման լաբորատոր և գործնական մեթոդները: |
618. |
Ուսումնառության արդյունք 4 |
Ներկայացնել էրգոնոմիկայի գիտական հիմնավորում պահանջող նախագծային ոլորտները (աշխատանքային տեղի կազմակերպում, կենցաղային, գրասենյակային սարքավորումներ, միջավայրի կազմակերպում, արտադրական սարքավորումներ): |
619. |
Կատարման չափանիշներ |
1) բացատրում է դիզայնի նախագծային ոլորտներում էրգոնոմիկայի գիտական վերլուծության պահանջները, 2) բացատրում է նախագծային ոլորտները էրգոնոմիկական տեսանկյունից: |
620. |
Ուսումնառության արդյունք 5 |
Ներկայացնել գույնի կիրառման գիտական հիմնավորումը նշված բոլոր նախագծային օբյեկտներում |
621. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է գույնի կիրառման հիմնական պահանջները, 2) ներկայացնում է գույնը որպես էմոցիոնալ-գեղագիտական փոխազդման գործոն, 3) հիմնավորում է գույնը տեսողական ինֆորմացիայի միջոցների համակարգում: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԴԻԶԱՅՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ» |
622. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-053 |
623. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի ուսումնասիրման արդյունքում ուսանողը ձեռք կբերի լուսանկարչության պատմական զարգացման փուլերի, լուսանկարչական ժամանակակից տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ գիտելիքներ: Ավարտելով այս մոդուլը ուսանողը կտիրապետի գրաֆիկական դիզայնում և գովազդում լուսանկարչության կիրառմանը ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ: |
624. |
Մոդուլի տևողությունը |
18 ժամ |
625. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ հարկավոր չեն: |
626. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
627. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել լուսանկարչության առանձնահատկությունները` որպես արվեստի տեսակ և նրա պատմական զարգացման փուլերը |
628. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է լուսանկարչության առանձնահատկությունները որպես արվեստի տեսակ, 2) ներկայացնում է լուսանկարչության մասնագիտական և ֆունկցիոնալ կարևորությունը |
629. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել լուսանկարչության մասնագիտական կարևոր խնդիրները, սարքերը, սարքավորումները և կիրառման հնարավորությունները |
630. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է լուսանկարչության մասնագիտական կարևոր խնդիրները, 2) ներկայացնում է լուսանկարչական սարքեր, սարքավորումներ, օժանդակ պիտույքները, 3) ներկայացնում է սարքերի և սարքավորումների կառուցվածքը, 4) ներկայացնում է սարքերի և սարքավորումների կիրառման հնարավորությունները: |
631. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել լուսանկարչական և տպագրական տեխնիկաների ժամանակակից ձևերը և հիմնական պահանջները |
632. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է լուսանկարչական և տպագրական տեխնիկաների ժամանակակից ձևերը, 2) ներկայացնում է լուսանկարչական կադրի ընտրման հիմնական պահանջները, 3) ներկայացնում է ժամանակակից տեխնոլոգիաների, մասնավորապես համակարգչային <<Adobe photoshop>> ծրագրի կիրառման հնարավորությունները լուսանկարչական ոլորտում: |
633. |
Ուսումնառության արդյունք 4 |
Ներկայացնել հեղինակային լուսանկարչական աշխատանքների մատուցման ձևերը գրաֆիկական դիզայնում և գովազդում: |
634. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է հեղինակային դիզայն լուսանկարչական աշխատանքների մատուցման ձևերը, 2) ներկայացնում է լուսանկարի ֆունկցիոնալ կիրառման առանձնահատկությունները գրաֆիկական դիզայնում, 3) ներկայացնում է լուսանկարի ֆունկցիոնալ կիրառման առանձնահատկությունները գրաֆիկական գովազդում: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԿԵՏԱՅԻՆ ԳՐԱՖԻԿԱ (ADOBE PHOTOSHOP)» |
635. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-054 |
636. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է ուսանողի տալ գիտելիքներ «Adobe photoshop» ծրագրային փաթեթի վերաբերյալ և այն պրակտիկ աշխատանքում կիրառելու կարողություններ: |
637. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
638. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ հարկավոր չեն:: |
639. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
640. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել գրաֆիկական ծրագրի սրբագրման գործիքների առանձնահատկությունները |
641. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է վնասված լուսանկարի մշակման աշխատանքային խնդիրները, 2) կատարում է լուսանկարի մշակման գործողությունները պահանջվող հաջորդականությամբ: 3) կարգավորում է լուսանկարի պայծառությունը և կոնտրաստը, 4) կատարում է խոշոր բիծերի վերացման աշխատանք, 5) կատարում է գունային տոների կարգավորում հատուկ վրձնի օգնությամբ, 6) իրականացնում է գունային շերտերի տեսանելիության ապահովում: |
642. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել նկարի գունավորման ձևերը և գունային կորերի ստացման տարբերակը |
643. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է լուսանկարի մոնոխրոմ պատկերը, 2) բաժանում է լուսանկարի պատկերը առանձին էլեմենտների: 3) կատարում է լուսանկարի էլեմենտների գունավորում նախատեսված գործիքով և մենյուով, 4) կատարում է լուսանկարի առանձին էլեմենտների գունային փափուկ անցումներ, 5) կատարում է մշակված լուսանկարի անջատում ֆոնից և տեղադրում այլ մակերեսի վրա: |
644. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել ծրագրի գործիքները և մենյուները |
645. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է շերտերի ընտրվածության գործիքները, 2) ներկայացնում է շերտերի գունապատման գործիքները, 3) ներկայացնում է գունային ֆիլտրերը և նրանց կիրառումը, 4) կատարում է լուսանկարի վերջնական տեսքի ապահովում ծրագրային մենյուի օգնությամբ: |
646. |
Ուսումնառության արդյունք 4 |
Ներկայացնել ծրագրային էֆեկտները և էլեմենտների մոնտաժման հնարավորությունները |
647. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է ծրագրային էֆեկտները իրենց ֆունկցիոնալ հնարավորություններով, 2) կատարում է մառախուղի էֆեկտի կիրառում բնապատկերի վրա, 3) իրականացնում է պատկերի տոնային հարաբերությունների փոփոխություն, 4) փոխում է նկարի փափկությունը, 5) ներկայացնում է մոնտաժային աշխատանքների հնարավորությունը, 6) իրականացնում է գիշերային պատկերի ստացման մոնտաժային աշխատանք, 7) ներկայացնում է հիմնական գույների ընտրման կարգը: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՎԵԿՏՈՐԱՅԻՆ ԳՐԱՖԻԿԱ (COREL DRAW)» |
648. |
Մոդուլի դասիչը |
ԴԻԶ-5-20-055 |
649. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է ուսանողի ծանոթացնել վեկտորային գրաֆիկայի Corel DRAW ծրագրային փաթեթին և կիրառական խնդիրների և դրանց լուծման մեթոդներին: |
650. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
651. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ հարկավոր չեն: |
652. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
653. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել գույնի, գունային մոդելների և կոնտուրների առանձնահատկությունները վեկտորային գրաֆիկայում |
654. |
Կատարման չափանիշներ |
1) օգտագործում է գույնը թվային տեսքով, 2) օգտագործում է հիմնական գույները և խառնուրդները, 3) օգտագործում է գունային մոդելները RGBCMYK, 4) օգտագործում է ճառագայթ արձակող և արտացոլված գույները, 5) իրականացնում է գույների կարգավորում, 6) տեղադրում է վեկտորային պատկերի եզրագծային կոնտուրները, 7) օգտագործում է կոնտուր ստեղծող գործիքներ: |
655. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել պարզ օբյեկտների ստեղծման և պահպանման առանձնահատկությունները վեկտորային գրաֆիկում |
656. |
Կատարման չափանիշներ |
1) դասակարգում է պարզ օբյեկտների հատկությունները, 2) կիրառում է մասնատման կամ եզրագծի ռեժիմը, 3) կիրառում է էլիպս գործիքի ռեժիմները, 4) օգտագործում է նախշերի ստացման գործիքները, 5) իրականացնում է օբյեկտի հայելաձև պատկերի ստեղծում, 6) ստեղծում է բազմանկյուն պատկերային էլեմենտներ, 7) կառուցում է սպիրալ տիպի պատկերներ: |
657. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել բարդ օբյեկտների ստեղծումը պարզ օբյեկտների միջոցով |
658. |
Կատարման չափանիշներ |
1) կիրառում է պարզ պատկերների միավորման եղանակները, 2) իրականացնում է պարզ օբյեկտների միացումը և ընդհանուր եզրագծի ստացումը, 3) կատարում է օբյեկտների տեղադրում իրար մեջ, 4) կատարում է կոնտուրների փակում և արտահայտում է գունային լիցքով, 5) ներկայացնում է պարզ օբյեկտի հատկությունների փոխանցումը նոր օբյեկտին: |
659. |
Ուսումնառության արդյունք 4 |
Ներկայացնել սահուն անցման և կրկնվող կոնտուրների էֆեկտները |
660. |
Կատարման չափանիշներ |
1) կիրառում է միջանկյալ օբյեկտների ստացման մեթոդը, 2) կատարում է սահուն անցում հիմնական օբյեկտից միջանկյալ օբյեկտ: 3) իրականացնում է միջանկյալ օբյեկտների քանակի, գույնի փոփոխություն, 4) փոխում է օբյեկտի պտտման անկյան աստիճանը: |
661. |
Ուսումնառության արդյունք 5 |
Ներկայացնել շողքի ստացման և գծային հեռանկարի էֆեկտները |
662. |
Կատարման չափանիշներ |
1) կիրառում է շողքի ստվերի արտահայտման գործիքները, 2) փոփոխում է շողքի գույնը, թափանցիկությունը, խտությունը, ուղղությունը, 3) կիրառում է ստանդարտ ստվերների կատարման ձևերը, 4) կատարում է ստվերների կրկնօրինակում բարդ օբյեկտների վրա, 5) ստեղծում է տարածության մեջ տեղադրված ուղիղ օբյեկտով պատկեր: |