Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

030.1067.160302

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետությունում պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման, ինչպես նաև «Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կատարումն ապահովելու նպատակով որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայությունը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կազմում գործող «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով ու ընդունել սույն հրամանագրից բխող որոշումներ:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթները (կցվում է):*

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի մասին» ՆՀ-145 հրամանագիրը (Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հունվարի 8-ի ՆՀ-776 հրամանագրի խմբագրությամբ):

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

16 մարտի 2002 թ.

ՆՀ-1067

 

------------------------------------------------------------

* ԻՐՏԵԿ - հիմնադրույթները միայն ծառայողական օգտագործման համար են և չեն հրապարակվել

 

 

pin
ՀՀ Նախագահ
16.03.2002
N ՆՀ-1067
Հրամանագիր