Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ Հ ...

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

26 հոկտեմբերի 2020 թվականի N 1717-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ  ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասով և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1.2-րդ հոդվածի 14-րդ մասի «ա» կետով, 17-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով և 23-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև համաձայն «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի և 12-րդ կետի «բ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամից ընդունել 37,488.0 հազ. դրամի չափով նվիրաբերություն` COVID-19 համավարակին արձագանքման շրջանակներում խոցելի իրավիճակներում գտնվող տարեցներին ճգնաժամից դուրս գալու համար անհրաժեշտ լրացուցիչ օժանդակություն տրամադրելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) 7-օրյա ժամկետում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գումարի նվիրաբերության պայմանագիր.

2) ապահովել նվիրաբերության պայմանագրով սահմանված դրույթների իրականացումը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված գումարի մուտքագրման համար ապահովել Հայաստանի Հանրապետության գանձապետարանում հաշվի բացումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն:

4. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 2, 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

5. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված 37,488.0 հազ. դրամն ուղղվելու է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում (01.08.2020 թվականի տեղեկատվական բազայի տվյալներով) հաշվառված և նպաստառու հանդիսացող, մինչև 31.12.1934 թվականը ներառյալ ծնված, միայնակ, չաշխատող կենսաթոշակառու ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու համար:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

    Ն. Փաշինյան


2020 թ. հոկտեմբերի 26
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2020 թվականի հոկտեմբերի 26-ի
N 1717-Ն որոշման


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 (հազ. դրամ)

Ցուցանիշների փոփոխությունը
(գումարների ավելացումը նշված է դրական նշանով)
Եկամուտների գծով 37,488.0
Ծախսերի գծով 37,488.0
Դեֆիցիտը (պակասուրդը) -

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2020 թվականի հոկտեմբերի 26-ի
N 1717-Ն որոշման 

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  
 

(հազ. դրամ)

Պետական բյուջեի եկամուտները Ցուցանիշների փոփոխությունը
(գումարների ավելացումը նշված է դրական նշանով)
տարի
ԸՆԴԱՄԵՆԸ 37,488.0
այդ թվում`
Պաշտոնական դրամաշնորհներ 37,488.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2020 թվականի հոկտեմբերի 26-ի
N 1717-Ն որոշման
 


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
ծրագիրը միջոցառումը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ 37,488.0
ՀՀ աշխատանքի և սոցիայական հարցերի նախարարություն 37,488.0
1011 Ծրագրի անվանումը` 37,488.0
Անապահով սոցիալական խմբերին աջակցություն
Ծրագրի նպատակը`
Օժանդակե] անապահով ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանը
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Աղքատության մեղմում և ծայրահեղ աղքատության կրճատում
Ծրագրի միջոցառումներ
12003 Միջոցառման անվանումը` 37,488.0
Ճգնաժամային իրավիճակներին արձագանքող խոցելի իրավիճակներում գտնվող տարեցներին ճգնաժամից դուրս գալու համար լրացուցիչ օժանդակության տրամադրում
Միջոցառման նկարագրությունը
COVID-19-ի արձագանքման շրջանակներում միանվագ դրամական օգնություն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում (01.08.2020 թ. տեղեկատվական բազայի տվյալներով) հաշվառված և նպաստառու հանդիսացող, մինչև 31.12.1934 թ. ներառյալ ծնված, միայնակ, չաշխատող կենսաթոշակառու ընտանիքներին
Միջոցառման տեսակը
Տրանսֆերտների տրամադրում

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2020 թվականի հոկտեմբերի 26-ի
N 1717-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

 (հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցառումը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ 37,488.0
այդ թվում`
10 Սոցիայական պաշտպանություն 37,488.0
այդ թվում`
04 Ընտանիքի անդամներ և զավակներ 37,488.0
այդ թվում`
01 Ընտանիքի անդամներ և զավակներ 37,488.0
այդ թվում`
1011 Անապահով սոցիալական խմբերին աջակցություն 37,488.0
այդ թվում`
12003 Ճգնաժամային իրավիճակներին արձագանքող խոցելի իրավիճակներում գտնվող տարեցներին ճգնաժամից դուրս գալու համար լրացուցիչ օժանդակության տրամադրում 37,488.0
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ աշխատանքի և սոցիաչական հարցերի նախարարության սոցիաչական ապահովութ/ան ծառա/ութ/ուն 37,488.0
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 37,488.0
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ 37,488.0
Սոցիալական օգնության դրամական արտահայտությամբ նպաստներ (բյուջեից)
- Երեխաների կամ ընտանեկան նպաստներ բյուջեից 37,488.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2020 թվականի հոկտեմբերի 26-ի
N 1717-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 5 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 4 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ 

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
տարի
ծրագիրը միջոցա-ռումը ընդամենը այդ թվում`
դրամաշնոր- հային միջոցներ համա- ֆինանս­ավորում
ԸՆԴԱՄԵՆԸ այդ թվում՛ 37,488.0 37,488.0 -
- ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 37,488.0 37,488.0 -
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 37,488.0 37,488.0 -
1011 Անապահով սոցիալական խմբերին աջակցություն 37,488.0 37,488.0 -
այդ թվում`
12003 Ճգնաժամային իրավիճակներին արձագանքող խոցելի իրավիճակներում գտնվող տարեցներին ճգնաժամից դուրս գալու համար լրացուցիչ օժանդակության տրամադրում 37,488.0 37,488.0 -
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն 37,488.0 37,488.0 -
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 37,488.0 37,488.0 -
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 37,488.0 37,488.0 -
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ 37,488.0 37,488.0 -
Սոցիալական օգնության դրամական արտահայտությամբ նպաստներ (բյուջեից) 37,488.0 37,488.0 -
- Երեխաների կամ ընտանեկան նպաստներ բյուջեից 37,488.0 37,488.0 -

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության
2020 թվականի հոկտեմբերի 26-ի
N 1717-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1011 Անապահով սոցիաչական խմբերին աջակցություն
Ծրագրի միջոցառումները
Ծրագրի դասիչը` 1011 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը` 12003 տարի
Միջոցառման անվանումը` Ճգնաժամային իրավիճակներին արձագանքող խոցելի իրավիճակներում գտնվող տարեցներին ճգնաժամից դուրս գալու համար լրացուցիչ օժանդակության տրամադրում
Նկարագրությունը` COVID-19-ի արձագանքման շրջանակներում միանվագ դրամական օգնություն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում (01.08.2020 թ. տեղեկատվական բազայի տվյալներով) հաշվառված և նպաստառու հանդիսացող, մինչև 31.12.1934 թ. ներառյալ ծնված, միայնակ, չաշխատող կենսաթոշակառու ընտանիքներին
Միջոցառման տեսակը` Տրանսֆերտների տրամադրում
Շահառուների ընտրության չափանիշները Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքի անապահովության միավորի հիման վրա
Արդյունքի չափորոշիչներ
Ընտանեկան նպաստի ծրագրում ներառված միայնակ, չաշխատող կենսաթոշակառու ընտանիքների թիվ, հատ 781
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 37,488.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության
2020 թվականի հոկտեմբերի 26-ի
N 1717-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.1.20 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն

 

ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1011 Անապահով սոցիաչական խմբերին աջակցություն
Ծրագրի միջոցառումները
Ծրագրի դասիչը` 1011 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը` 12003 տարի
Միջոցառման անվանումը` Ճգնաժամային իրավիճակներին արձագանքող խոցելի իրավիճակներում գտնվող տարեցներին ճգնաժամից դուրս գալու համար լրացուցիչ օժանդակության տրամադրում
Նկարագրությունը` COVID-19-ի արձագանքման շրջանակներում միանվագ դրամական օգնություն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում (01.08.2020 թ. տեղեկատվական բազայի տվյալներով) հաշվառված և նպաստառու հանդիսացող, մինչև 31.12.1934 թ. ներառյալ ծնված, միայնակ, չաշխատող կենսաթոշակառու ընտանիքներին
Միջոցառման տեսակը` Տրանսֆերտների տրամադրում
Շահառուների ընտրության չափանիշները Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքի անապահովության միավորի հիման վրա
Արդյունքի չափորոշիչներ
Ընտանեկան նպաստի ծրագրում ներառված միայնակ, չաշխատող կենսաթոշակառու ընտանիքների թիվ, հատ 781
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 37,488.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Է. Աղաջանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 26 հոկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.10.2020
N 1717-Ն
Որոշում