Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2020 թվականի հոկտեմբերի 27-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

 Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 408-րդ հոդվածի 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո իրականացվող համալիր հարկային ստուգման արդյունքում հայտնաբերված` մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդած ժամանակահատվածներին վերաբերող իրավախախտումների նկատմամբ Օրենսգրքի 408-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված տուգանքը չի կիրառվում, իսկ համալիր հարկային ստուգման արդյունքում կազմված ակտով արձանագրված տուգանքները հարկ վճարողին չեն առաջադրվում, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին կազմված ակտն Օրենսգրքի 398-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն չի համարվել անբողոքարկելի:

 

 

Հայաստանի Հանրապետության
նախագահ

Ա. Սարգսյան


2020 թ. հոկտեմբերի 29
Երևան
ՀՕ-476-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 29 հոկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ 27.10.2020
N ՀՕ-476-Ն օրենք