Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

26 նոյեմբերի 2020 թվականի N 1902-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳԱՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը, 23-րդ հոդվածի 3-րդ մասը, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետը, 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի NN 2 և 3 աղյուսակներում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

2. Անհետաձգելի համարել Մ-9, Մ-1-Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահմանի կմ1+300-կմ3+600 (Թալինի բնակավայր) և Հ8, Երևան-Արտաշատ-Այգեվան կմ 33+500 կմ 42+600 (Արարատ բնակավայր) ճանապարհատվածների վրա առկա` սույն որոշման 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում նշված ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի վերակառուցման աշխատանքների գնման կարիքը:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին`

1) Հ8, Երևան-Արտաշատ-Այգեվան կմ 33+500 կմ 42+600 (Արարատ բնակավայր) ճանապարհահատվածի վրա գտնվող ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի վերակառուցման աշխատանքները ձեռք բերել «Վահագն և Սամվել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից` մեկ անձից գնման ընթացակարգով.

2) Մ-9, Մ-1-Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահմանի կմ1+300-կմ3+600 (Թալինի բնակավայր) ճանապարհահատվածի վրա գտնվող ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի վերակառուցման աշխատանքները ձեռք բերել «Էն Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից` մեկ անձից գնման ընթացակարգով.

3) Մ-9, Մ-1-Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահմանի կմ1+300-կմ3+600 (Թալինի բնակավայր) և Հ8, Երևան-Արտաշատ-Այգեվան կմ 33+500 կմ 42+600 (Արարատ բնակավայր) ճանապարհահատվածների վրա գտնվող ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի վերակառուցման աշխատանքների նկատմամբ որակի տեխնիկական հսկողության ծառայությունները ձեռք բերել «Էգիս Ինթերնեյշնլ» ընկերությանից, մեկ անձից գնման ընթացակարգով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Էգիս Ինթերնեյշնլ» ընկերության միջև 03.07.2020 թ. «ՏԿԵՆ-ՄԱԾՁԲ-2020/1ՏՀ» ծածկագրով կնքված պայմանագրով սահմանված ֆինանսական միջոցների շրջանակում:

4. Սույն որոշման N 7 հավելվածում նշված «Ջրամատակարարման խողովակաշարերի հետ կապված աշխատանքներ» գնման առարկաների ձեռքբերումն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի, բացառությամբ նույն ենթակետի «զ» պարբերության պահանջի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

5. Սույն որոշման 3-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված «Տեխնիկական հսկողության ծառայություններ» գնման առարկաների ձեռքբերումն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

    Ն. Փաշինյան


2020 թ. դեկտեմբերի 1 
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2020 թվականի նոյեմբերի 26-ի
N 1902-Ն որոշման

 

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ծրագիրը միջոցառումը տարի
1192 ԸՆԴԱՄԵՆԸ 0.00
այդ թվում`
ՀՀ տարածքային կառավարման և ենթակաոուցվածքների նախարարություն 0.00
1049 Ծրագրի անվանումը`
Ճանապարհային ցանցի բարելավում (241,759.3)
Ծրագրի նպատակը`
Ճանապարհային ցանցի բարելավում և անվտանգ երթևեկության ապահովում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ճանապարհների ծածկի որակի և փոխադրումների արդյունավետության բարելավում` ճանապարհների վիճակով պայմանավորված պատահարների նվազում
Ծրագրի միջոցառումներ
21001 Միջոցառման անվանումը`
Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում (241,759.3)
Միջոցառման նկարագրությունը
Միջպետական` հանրապետական և մարզային նշանակության ավտոճանա­պարհների քայքայված ծածկի վերանորոգում` մաշված ծածկի փոխարինում
Միջոցառման տեսակը
Հանրության կողմից անմիջականորեն օգտագործվող ակտիվների հետ կապված միջոց առումներ
1072 Ծրագրի անվանումը`
Ջրամատակարարման և ջրահեռացման բարելավում 241,759.3
Ծրագրի նպատակը`
Ջրամատակարարման ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համակարգի բարելավում` կորուստների կրճատում
Ծրագրի միջոցառումներ
31010 Միջոցառման անվանումը`
Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում 241,759.3
Միջոցառման նկարագրությունը
Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հիմնանորոգման նախագծերի և աշխատանքների ձեռքբերում
Միջոցառման տեսակը
Պետական մարմինների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ
ՀՀ կառավարություն 0.00
1139 Ծրագրի անվանումը
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 0.00
Ծրագրի նպատակը
Պետական բյուջեում չկանխատեսված, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ծախսերի ֆինանսավորման ապահովում
Վերջնական արդյունքի նկարագրությունը`
Պահուստային ֆոնդի կառավարման արդյունավետության և թափանցիկության ապահովում
11001 Միջոցառման անվանումը
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (241,759.3)
Միջոցառման նկարագրությունը
ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման` պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում
Միջոցառման տեսակը
Ծառայությունների մատուցում
11001 Միջոցառման անվանումը
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 241,759.3
Միջոցառման նկարագրությունը`
ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման` պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում
Միջոցառման տեսակը
Ծառայությունների մատուցում

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2020 թվականի նոյեմբերի 26-ի
N 1902-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 3 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և ուղղությունների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ընդամենը այդ թվում`
ծրագիրը միջոցառումը կառուցման աշխա-տանքներ վերակառուց-ման, վերա-նորոգման և վերա-կանգնման աշխա-տանքներ նախագծահե- տազոտական, գեոդեզիա- քարտեզա-գրա­կան աշխա­տանքներ ոչ ֆինան­սական ա յլ ակտիվների ձեռքբերում
ԸՆԴԱՄԵՆԸ 0.0 0.0 0.0 0.0 0.0
այդ թվում`
- ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎ ԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 0.0 0.0 0.0 0.0 0.0
այդ թվում`
1049 21001 Պետական նշանակության ավտոճանա­պարհների հիմնանորոգում (241,759.3) - (241,759.3) - -
այդ թվում`
1 Միջպետական նշանակության ավտոճանապարհներ, այդ թվում (241,759.3) - (241,759.3)
1.2 Մ- 3, Թուրքիայի սահման-Մարգարա- Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման (241,759.3) (241,759.3)
կմ45+300-կմ53+000 հատվածի հիմնանորոգում (241,759.3) (241,759.3)
1072 31010 Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի հիմնանորոգում 241,759.3 - 241,759.3 - -
այդ թվում` -
ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Սպանդարյան, Քոթանյան, Գայի փողոցների ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի վերակառուցում 103,360.5 103,360.5
ՀՀ Արարատի մարզի Գ. Արարատ համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 138,398.8 138,398.8

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2020 թվականի նոյեմբերի 26-ի
 N 1902-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցառումը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ -
այդ թվում
ՀՀ տարածքային կառավարման և ենթակաոուցվածքների նախարարություն -
04 1192 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (241,759.3)
05 այդ թվում`
Տրանսպորտ (241,759.3)
այդ թվում`
01 Ճանապարհային տրանսպորտ (241,759.3)
այդ թվում`
11010 ՀՀ տարածքային կառավարման և ենթակաոուցվածքների նախարարություն
1049 Ճանապարհային ցանցի բարելավում (241,759.3)
21001 այդ թվում`
Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում (241,759.3)
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ տարածքային կառավարման և ենթակաոուցվածքների նախարարություն (241,759.3)
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ (241,759.3)
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ (241,759.3)
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ (241,759.3)
ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (241,759.3)
- Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում (241,759.3)
06 ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 241,759.3
այդ թվում`
03 Ջրամատակարարում 241,759.3
այդ թվում`
01 Ջրամատակարարում 241,759.3
այդ թվում`
ՀՀ տարածքային կառավարման և ենթակաոուցվածքների նախարարություն 241,759.3
այդ թվում`
1072 Ջրամատակարարման և ջրահեռացման բարեյավում 241,759.3
այդ թվում`
31010 Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի հիմնանորոգում 241,759.3
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ տարածքային կառավարման և ենթակաոուցվածքների նախարարության ջրային կոմիտե 241,759.3
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 241,759.3
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ 241,759.3
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ 241,759.3
ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ 241,759.3
- Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում 241,759.3
ՀՀ կառավարություն 0.0
11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ 0.0
ՖՈՆԴԵՐ
այդ թվում`
01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 0.0
այդ թվում`
01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 0.0
այդ թվում`
ՀՀ կառավարություն 0.0
այդ թվում`
1139 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 0.0
այդ թվում`
11001 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 241,759.3
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ կառավարություն 241,759.3
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 241,759.3
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 241,759.3
ԱՅԼ ԾԱԽՍԵՐ 241,759.3
Պահուստային միջոցներ 241,759.3
11001 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (241,759.3)
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ կառավարություն (241,759.3)
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ (241,759.3)
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (241,759.3)
ԱՅԼ ԾԱԽՍԵՐ (241,759.3)
Պահուստային միջոցներ (241,759.3)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
 2020 թվականի նոյեմբերի 26-ի
N 1902-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և ուղղությունների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ծրագիրը միջոցառումը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ 0.0
այդ թվում`
- ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎ ԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 0.0
այդ թվում`
1049 21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում (241,759.3)
այդ թվում ըստ կատարողների
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (241,759.3)
այդ թվում` ըստ ուղղությունների
1 Միջպետական նշանակության ավտոճանապարհներ, այդ թվում (241,759.3)
1.2 Մ- 3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման (241,759.3)
կմ45+300-կմ53+000 հատվածի հիմնանորոգում (241,759.3)
1072 31010 Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի հիմնանորոգում 241,759.3
այդ թվում ըստ կատարողների
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե 241,759.3
այդ թվում` ըստ ուղղությունների
ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Սպանդարյան, Քոթանյան, Գայի փողոցների ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի վերակառուցում 103,360.5
ՀՀ Արարատի մարզի Գ. Արարատ համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 138,398.8

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 5
 ՀՀ կառավարության
2020 թվականի նոյեմբերի 26-ի
N 1902-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ NN 9.8 ԵՎ 9.47 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հավելված N 6
 ՀՀ կառավարության
2020 թվականի նոյեմբերի 26-ի
N 1902-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.1.8 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության
 2020 թվականի նոյեմբերի 26-ի
 N 1902-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Կոդը Անվանումը Գնման ձևը Չափի միավորը Միավորի գինը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
քանակը գումարը
(հազ. դրամ)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե
Ծրագիր «Ջրամատակարարման և ջրահեռացման բարելավում» Միջոցառում «Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում» 241,759.3
Բաժին N 06, Խումբ N 03, Դաս N 01, Ծրագիր N 1072, Միջոցառում N 31010 241,759.3
ՄԱՍ II. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ 240,462.4
45231131/ Ջրամատակարարման խողովակաշարերի հետ կապված աշխատանքներ ՀՄԱ դրամ 102,708,000 1 102,708.0
45231131/ Ջրամատակարարման խողովակաշարերի հետ կապված աշխատանքներ ՀՄԱ դրամ 137,754,390 1 137,754.4
ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1,296.9
98111140/ հեղինակային հսկողության ծառայություններ ՄԱ դրամ 652,534 1 652.5
98111140/ հեղինակային հսկողության ծառայություններ ՄԱ դրամ 644,400 1 644.4
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Ծրագիր «Ճանապարհային ցանցի բարելավում» Միջոցառում «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» (241,759,300.0)
Բաժին N 04, Խումբ N 05,Դաս N 01, Ծրագիր N 1049, Միջոցառում N 21001 (241,759,300.0)
ՄԱՍ II. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ (241,759,300.0)
45231177/569 ճանապարհների վերանորոգման աշխատանքներ ՀԲՄ դրամ (241,759,300)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Է. Աղաջանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 1 դեկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.11.2020
N 1902-Ն
Որոշում