Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՄԱԿԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ Փ ...

 

 

040.0281.210302

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» մարտի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 մարտի 2002 թվականի N 281

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների սոցիալական ապահովության անհատական ծածկագրային համակարգի ներդրման հայեցակարգի մասին» N 733 որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների սոցիալական ապահովության անհատական ծածկագրային համակարգի ներդրման հայեցակարգի «Ներդրման աշխատանքների փուլերը և ժամանակացույցը» բաժնի «ժա» ենթակետի պահանջի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում անհատական համարանիշերի համակարգի ներդրման փորձնական ծրագիրը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետությունում անհատական համարանիշերի համակարգի ներդրման փորձնական ծրագիրն իրականացնել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Կոտայքի նախկին վարչական շրջանի տարածքում և Աբովյան քաղաքում:

3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` ապահովել սույն որոշման 2-րդ կետի պահանջի կատարման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների իրականացումը:

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին, մյուս շահագրգիռ նախարարություններին ու գերատեսչություններին և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` համակողմանիորեն օժանդակել Հայաստանի Հանրապետությունում անհատական համարանիշերի համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացմանը:

5. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` Հայաստանի Հանրապետությունում անհատական համարանիշերի համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման ընթացքում և ավարտից հետո 1-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել նշված ծրագրի իրականացման ընթացքի ու արդյունքների մասին հաշվետվություն և անհատական համարանիշերի համակարգը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ներդնելու վերաբերյալ առաջարկություններ:

i

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների սոցիալական ապահովության անհատական ծածկագրային համակարգի ներդրման հայեցակարգի մասին» N 733 որոշման 2-րդ կետը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 21-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2002 թվականի

մարտի 21-ի N 281 որոշմամբ

 

ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. 1999 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների սոցիալական ապահովության անհատական ծածկագրային համակարգի ներդրման հայեցակարգը, որով կարևորվում է պետական նպաստ ստացողների և սոցիալական ապահովագրության ծրագրերում ներգրավվածների մասին ժամանակին ու համապարփակ տեղեկատվություն ապահովող համակարգի ստեղծման անհրաժեշտությունը: Սա թույլ կտա արդյունավետորեն կառավարել սոցիալական ծրագրերը, կատարել ճշգրիտ ֆինանսական կանխատեսումներ և նպաստել որոշումների ընդունման գործընթացին:

Նշված հայեցակարգով նախատեսվող միջոցառումների շրջանակում մշակվել են «Անհատական համարանիշերի մասին» և «Անհատական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը, ստեղծվել են Հայաստանի Հանրապետությունում անհատական համարանիշերի համակարգի ներդրման ծրագրի կառավարման միջգերատեսչական խորհուրդ, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կազմում` «Նեմրութ» տեղեկատվական-վերլուծական կենտրոն (այսուհետև` «Նեմրութ» կենտրոն), որը պատասխանատու է լինելու քաղաքացիներին անհատական համարանիշեր տրամադրելու համար: «Նեմրութ» կենտրոնը հագեցված է անհատական համարանիշերի համակարգի վարման համար անհրաժեշտ համակարգիչներով և ծրագրային փաթեթներով: Հայաստանի Հանրապետությունում անհատական համարանիշերի համակարգի ներդրման փորձնական ծրագրով (այսուհետև` փորձնական ծրագիր) նախատեսվող աշխատանքները ներառում են անհատական համարանիշերի տրամադրումը, անհատական համարանիշերի համակարգի շահագործումը, Հայաստանի Հանրապետության տարբեր նախարարությունների և գերատեսչությունների կողմից տվյալների օգտագործման կանոնների մշակումը, տվյալների բազաների թարմացման ու զտման ընթացակարգերը, կենտրոնական և տարածքային մարմինների կողմից տվյալների օգտագործումը, համակարգչավորված տվյալները բազաների ու տեղեկատվական համակարգի կառավարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության և տարածքային ստորաբաժանումների աշխատողների ուսուցումը:

 

2. ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

2. Փորձնական ծրագիրը նախ և առաջ նպատակ ունի գնահատելու անհատական համարանիշերի համակարգի ներդրման առաջարկվող մեխանիզմը, սոցիալական ապահովության և սոցիալական ապահովագրության ծրագրերի հասցեականության ու արդյունավետության բարձրացման առումով` համակարգի ներդրման արդյունքները: Փորձնական ծրագիրը, մասնավորապես, նպատակ ունի`

ա) փորձարկելու անհատական համարանիշ ստանալու մասին դիմումի ձևը բաժանելու (տպելու) տարբերակների առավելությունները և թերությունները.

բ) փորձարկելու անհատական համարանիշ ստանալու մասին դիմումների տվյալները համակարգիչներով ընթեռնելի մուտքագրելու տարբերակների առավելությունները և թերությունները տարածքային կենտրոններում.

գ) փորձարկելու սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններից, զբաղվածության հանրապետական ծառայության տարածքային կենտրոններից և սոցիալական ապահովագրության հիմնադրամի տարածքային կենտրոններից «Նեմրութ» կենտրոնին տվյալների փոխանցման համակարգերի արդյունավետությունը.

դ) փորձարկելու «Նեմրութ» կենտրոնի կողմից մշակված անհատական համարանիշերի տրամադրման ծրագրային փաթեթի արդյունավետությունը.

ե) փորձարկելու անհատական համարանիշերի տրամադրման ծանուցագրերը «Նեմրութ» կենտրոնից տարածքային կենտրոններին ու անհատներին տրամադրելու տարբերակների առավելություններն ու թերությունները.

զ) գնահատելու սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների, զբաղվածության հանրապետական ծառայության տարածքային կենտրոնների և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային կենտրոնների աշխատողների գիտելիքների ու նրանց ուսուցման պահանջվող մակարդակը, ինչը թույլ կտա ապահովել նրանց արդյունավետ մասնակցությունն անհատական համարանիշերի համակարգի ներդրման գործին.

է) մշակելու անհատական համարանիշերի համակարգի ներդրման համար անհրաժեշտ ուսումնական և հասարակական իրազեկման նյութերը:

 

3. ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

3. Փորձնական ծրագրով նախատեսված աշխատանքները պետք է իրականացվեն 7 փուլով: Փորձնական ծրագրի 1-ին փուլում պետք է մշակվեն համակարգի գործունեության համար անհրաժեշտ ձևաթղթերը, անհատական համարանիշեր ստանալու մասին դիմումների տվյալների մուտքագրման ընթացակարգերը, անհատական համարանիշերի հատկացումը գրանցելու համակարգը, փաստաթղթերի վերահսկման համակարգի բնութագիրը, ծանուցագրերի համակարգը, փաստաթղթերն արխիվացնելու համակարգը, ինչպես նաև կփորձարկվի փաստաթղթերի հոսքի համակարգի ներդրումը: Փորձնական ծրագրի 1-ին փուլում կորոշվեն բնակչության գրանցման առաջնահերթ խմբերը: Այս փուլում`

ա) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Կոտայքի նախկին վարչական շրջանի տարածքում և Աբովյան քաղաքում (այսուհետև` փորձնական ծրագրի իրականացման վայր) գրանցված բոլոր իրավաբանական անձինք, գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերը (նաև իրենց ընտանիքների անդամների համար) և անհատ ձեռնարկատերերը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային կենտրոնում կստանան անհատական համարանիշ ստանալու մասին դիմումի ձևը` իրենց բոլոր աշխատողների համար, կապահովեն դրանց ճիշտ լրացումն աշխատողների կողմից, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային կենտրոնի կողմից սահմանված ժամկետներում նրան կվերադարձնեն լրացված դիմումները.

բ) փորձնական ծրագրի իրականացման վայրում հաշվառված` աղքատության ընտանեկան նպաստ ստացող բոլոր ընտանիքներն իրենց բոլոր անդամների համար սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնից կստանան անհատական համարանիշ ստանալու մասին դիմումի ձևը, դրանք կլրացնեն ու կվերադարձնեն սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն.

գ) փորձնական ծրագրի իրականացման վայրում հաշվառված` գործազրկության նպաստ ստացող ֆիզիկական անձինք զբաղվածության հանրապետական ծառայության տարածքային կենտրոնից կստանան անհատական համարանիշ ստանալու մասին դիմումի ձևը, այն կլրացնեն ու կվերադարձնեն զբաղվածության ծառայության տարածքային կենտրոն.

դ) փորձնական ծրագրի իրականացման վայրում գտնվող Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային կենտրոնը պարտավոր է տեղում գրանցված բոլոր իրավաբանական անձանց տրամադրել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից հաստատված` անհատական համարանիշ ստանալու մասին դիմումի ձևը, այդ իրավաբանական անձանցից ստանալ լրացված դիմումները (այդ թվում` նաև էլեկտրոնային կրիչով), ստացված բոլոր դիմումների էլեկտրոնային տարբերակն ստեղծել «Նեմրութ» կենտրոնի սահմանած ձևով ու նրա տրամադրած համակարգչային ծրագրի միջոցով և սահմանված ժամկետներում «Նեմրութ» կենտրոն ներկայացնել իրավաբանական անձանցից ստացված դիմումներն ու այդ տվյալների էլեկտրոնային տարբերակը.

ե) փորձնական ծրագրի իրականացման վայրում գտնվող սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը պարտավոր է աղքատության ընտանեկան նպաստ ստացող բոլոր ֆիզիկական անձանց տրամադրել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից հաստատված` անհատական համարանիշ ստանալու մասին դիմումի ձևը, այդ անհատներից ստանալ լրացված դիմումները, ստացված բոլոր դիմումների էլեկտրոնային տարբերակն ստեղծել «Նեմրութ» կենտրոնի սահմանած ձևով ու նրա տրամադրած համակարգչային ծրագրի միջոցով և սահմանված ժամկետներում «Նեմրութ» կենտրոն ներկայացնել ֆիզիկական անձանցից ստացված դիմումներն ու այդ տվյալների էլեկտրոնային տարբերակը.

զ) փորձնական ծրագրի իրականացման վայրում գտնվող զբաղվածության հանրապետական ծառայության տարածքային կենտրոնը պարտավոր է գործազրկության նպաստ ստացող բոլոր ֆիզիկական անձանց տրամադրել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից հաստատված` անհատական համարանիշ ստանալու մասին դիմումի ձևը, այդ անհատներից ստանալ լրացված դիմումները, ստացված բոլոր դիմումների էլեկտրոնային տարբերակն ստեղծել «Նեմրութ» կենտրոնի սահմանած ձևով ու նրա տրամադրած համակարգչային ծրագրի միջոցով և սահմանված ժամկետներում «Նեմրութ» կենտրոն ներկայացնել ֆիզիկական անձանցից ստացված դիմումներն ու այդ տվյալների էլեկտրոնային տարբերակը.

է) «Նեմրութ» կենտրոնը պարտավոր է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային կենտրոնին, սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնին և զբաղվածության հանրապետական ծառայության տարածքային կենտրոնին տրամադրել դիմումի ձևերը, նրանցից ստանալ լրացված դիմումներն ու դրանց էլեկտրոնային տարբերակն ու նրանց փոխանցել դիմում լրացրած բոլոր անձանց անհատական համարանիշեր տրամադրելու փաստը հավաստող փաստաթուղթ, որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը:

4. Փորձնական ծրագրի 2-րդ փուլի ընթացքում պետք է մշակվեն անհատական համարանիշերի հատկացման համակարգերն ու ընթացակարգերը, որոնց մեջ մտնում եմ անհատական համարանիշեր հատկացնող համակարգչային ծրագրի մշակումն ու փորձարկումը, անհատական համարանիշերի համակարգչային տվյալների բազայի մշակումն ու փորձարկումը, անհատական համարանիշերի հատկացման վերահսկման և մոնիտորինգի համակարգի մշակումն ու փորձարկումը, տվյալների բազայի թարմացումը և այլ հարակից խնդիրներ: Այս փուլում «Նեմրութ» կենտրոնը պարտավոր է փորձարկել տվյալների ստուգման և վավերացման համակարգերը, ուղղումներ կատարել դիմումների ձևերում` օգտագործելով սխալների ուղղման թերթիկը, որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը, նախագծել և փորձարկել անհատական համարանիշ տրամադրելու համակարգերն ու ընթացակարգերը, անհատական համարանիշ տրամադրել դիմում ներկայացրած բոլոր անձանց:

5. Փորձնական ծրագրի 3-րդ փուլը ներառում է անհատական տվյալների գաղտնիությունը պաշտպանելու ընթացակարգերի մշակումն ու ներդրումը (Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության սահմանած չափանիշների և պահանջների համաձայն): Այս փուլում «Նեմրութ» կենտրոնը պարտավոր է ստեղծել և փորձարկել տվյալները վարչական շտեմարանում պահելու և տեղեկություններն օգտագործելու լիազորություն ունեցող մարմինների միջև տվյալները փոխանակելիս անհատական տվյալների գաղտնիությունը պաշտպանելու համակարգերի բնութագրերը և ավարտին հասցնել այլ հարակից խնդիրների լուծումը:

6. Փորձնական ծրագրի 4-րդ փուլի ընթացքում պետք է մշակվի և փորձարկվի տվյալների միջգերատեսչական տեղեկությունների փոխանակման մասին (Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների սոցիալական ապահովության վարչությունների միջև) արձանագրությունների համակարգերի ներդրումը: Փորձնական ծրագրի այս փուլում կփորձարկվեն նաև տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունից ստանալու և փոխանցելու մասին արձանագրությունները, անհատական համարանիշեր ունեցող անձանց անվան մեջ կատարված փոփոխությունները համապատասխան մարմիններից ձեռք բերելու և գրանցելու ընթացակարգերը:

7. Փորձնական ծրագրի 5-րդ փուլի ընթացքում կմշակվեն և կներդրվեն անհատական համարանիշերի համակարգի հաղորդակցության համակարգերը: Այս փուլում կպատրաստվեն անհրաժեշտ տվյալների չափի, անհատական համարանիշերի համակարգից օգտվող գերատեսչությունների միջև տեղեկությունների փոխանցման հաճախականության բնութագրերը և կորոշվեն առկա հաղորդակցության ռեսուրսները, հաղորդակցության ծրագրերը, ու կկատարվի այլընտրանքային հաղորդակցության համակարգերի արդյունավետության վերլուծություն, ինչպես նաև կներդրվեն հաղորդակցության նոր համակարգեր:

8. Փորձնական ծրագրի 6-րդ փուլի ընթացքում կմշակվի անհատական համարանիշերի համակարգի ներդրմանն առնչվող ուսուցման ծրագիրը, կպատրաստվեն Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի, զբաղվածության հանրապետական ծառայության, սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների և իրավաբանական անձանց աշխատողներին անհատական համարանիշերի համակարգին առնչվող խնդիրներին ծանոթացնելու համար համապատասխան ձեռնարկները և կկազմակերպվեն դասընթացներ: Անհատական համարանիշեր օգտագործող գերատեսչություններում և մարզային վարչություններում անհատական համարանիշերից օգտվելու և տվյալները փոխանակելու ընթացակարգերի կիրառման ընթացակարգերը նույնպես այս փուլում կմշակվեն: Այս փուլում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունն ու «Նեմրութ» կենտրոնը պարտավոր են նախապատրաստել բոլոր անհրաժեշտ ձեռնարկներն ու վերապատրաստման դասընթացները, վերապատրաստման դասընթաց կազմակերպել փորձնական ծրագրի մասնակից Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի, զբաղվածության հանրապետական ծառայության, սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների և իրավաբանական անձանց աշխատողների համար:

9. Անհատական համարանիշերի համակարգն ամբողջ հանրապետությունում ներդնելու վերաբերյալ բոլոր եզրակացություններն ու առաջարկությունները կպատրաստվեն փորձնական ծրագրի վերջին` 7-րդ փուլում:

10. Փորձնական ծրագիրն ամբողջությամբ իրականացվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: Հայաստանի Հանրապետության սոցիալական բարեփոխումների ծրագրի շրջանակներում PADCO կազմակերպությունը կտրամադրի ծրագրի իրականացման համար անհրաժեշտ փորձագիտական և տեխնիկական օգնություն:

 

4. ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

i

11. Փորձնական ծրագիրն իրականացվելու է 2002 թվականի մարտի 21-ից մինչև դեկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում:

(11-րդ կետը փոփ. 24.10.02 թիվ 1675-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.03.2002
N 281
Որոշում