Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐ ...

01.01.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.07.2004  -ից մինչեւ   01.01.2013  -ը:
 

(ուժը կորցրել է 01.01.13 թվականից` 27.09.12 թիվ 1220-Ն որոշում)

i

040.0284.250302

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» մարտի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մարտի 2002 թվականի N 284

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՑ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ (ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՏԱՑԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից ֆիզիկական անձանց ստացած եկամուտներից եկամտահարկի վճարման և հայտարարագրման կարգը (կցվում է).

բ) (1-ին կետի բ ենթակետն ուժը կորցրել է 20.05.04 թիվ 852-Ն որոշում)

i

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը`

ա) ձեռնարկել համապատասխան միջոցներ` Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հիմնարկներին և միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններին` նախորդ տարվա ընթացքում եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց մասին մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը տեղեկություններ (անուն, ազգանուն, մշտական բնակության վայր) տրամադրելու անհրաժեշտության մասին տեղեկացնելու համար.

բ) Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից ստացված տեղեկությունները 5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը:

3. Ուժը կորցրած ճանաչել`

i

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից ֆիզիկական անձանց ստացած եկամուտների հայտարարագրի ձևի և հայտարարագրման կարգի մասին» N 397 որոշումը.

i

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի դեկտեմբերի 24-ի N 388 և 1996 թվականի դեկտեմբերի 30-ի N 397 որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 73 որոշման 2-րդ կետը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2002 թ.

մարտի 25-ի N 284 որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՑ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ (ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՏԱՑԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից (այսուհետև` դիվանագիտական և միջազգային կազմակերպություններ) ֆիզիկական անձանց ստացած եկամտահարկի վճարման և հայտարարագրման կարգը:

2. Սույն կարգի գործողությունը չի տարածվում`

ա) դիվանագիտական և միջազգային կազմակերպություններից եկամուտներ ստացող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց վրա, եթե նրանք կամ նրանց ստացած եկամուտները միջազգային պայմանագրերի համաձայն ազատված են եկամտահարկից.

բ) ՄԱԿ-ում և դրա մասնագիտացված գործակալություններում աշխատող (բացառությամբ ժամավճարով և հատուկ ծառայությունների մատուցման պայմանագրերով աշխատող) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա` այդ կազմակերպություններից ստացված եկամուտների մասով.

գ) դիվանագիտական և միջազգային կազմակերպություններից ֆիզիկական անձանց ստացած` «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված, եկամտի վճարման աղբյուրի մոտ չհարկվող եկամուտների վրա, որոնց հարկումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

i

3. Դիվանագիտական և միջազգային կազմակերպություններից եկամուտներ ստացող ֆիզիկական անձինք պարտավոր են յուրաքանչյուր ամիս կատարել եկամտահարկի վճարների մուծումներ` տվյալ ամսվա համախառն եկամտի (հաշվի առնելով միայն «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված նվազեցումները) 10 տոկոսի չափով` յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 15-ից (իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա` այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից) ոչ ուշ:

(3-րդ կետը փոփ. 20.05.04 թիվ 852-Ն որոշում)

i

4. Ֆիզիկական անձը դիվանագիտական և միջազգային կազմակերպություններից ստացած եկամուտները ներառում է տարեկան եկամուտների մասին հայտարարագրում` «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով, և եկամտահարկը հաշվարկում է նույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույքաչափերով` սահմանված կարգով հաշվարկված տարեկան հարկվող եկամտից, հաշվանցելով հաշվետու տարվա համար սույն կարգի 3-րդ կետին համապատասխան մուծված եկամտահարկի վճարները:

Եթե հաշվետու տարվա փաստացի եկամտահարկի գումարը պակաս է տվյալ տարվա համար կատարված եկամտահարկի վճարների մուծումների հանրագումարից, ապա դրանց տարբերությունը ենթակա է հաշվանցման` հարկատուի այլ հարկային պարտավորությունների հաշվին, կամ վերադարձման` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի համաձայն:

Եթե հաշվետու տարվա փաստացի եկամտահարկի գումարն ավելի է տվյալ տարվա համար կատարված եկամտահարկի վճարների մուծումների հանրագումարից, ապա հարկատուն պարտավոր է առաջացած տարբերությունը սույն կարգի 6-րդ կետում նշված ժամկետում վճարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

Հայտարարագրին կից ներկայացվում է դիվանագիտական և միջազգային կազմակերպության կողմից տրված` տվյալ քաղաքացուն հաշվետու տարում եկամուտների վճարման ամսաթվի, ամսվա, տարեթվի, վճարված եկամտի տեսակի, գումարի և արժույթի մասին տեղեկանք` «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հարկային մարմինը նշված տեղեկանքի բացակայության դեպքում հայտարարագրի պատճենը տրամադրում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` համապատասխան դիվանագիտական և միջազգային կազմակերպությանը հավաստելու նպատակով ներկայացնելու համար: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նշված կազմակերպությունից ստացված լրացուցիչ տեղեկությունները (հավաստումը) 5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը:

(4-րդ կետը փոփ. 20.05.04 թիվ 852-Ն որոշում)

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 20.05.04 թիվ 852-Ն որոշում)

i

6. Ֆիզիկական անձինք պարտավոր են դիվանագիտական և միջազգային կազմակերպություններից ստացված եկամուտներից հայտարարագրի հիման վրա հաշվարկված` վճարման ենթակա եկամտահարկի գումարը վճարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` մինչև նշված եկամուտներն ստանալու տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը (իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա` այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը):

(6-րդ կետը փոփ. 20.05.04 թիվ 852-Ն որոշում)

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 20.05.04 թիվ 852-Ն որոշում)

i

8. Ֆիզիկական անձինք սույն կարգի պահանջները խախտելու համար (այդ թվում` հայտարարագիրը սահմանված ժամկետներում չներկայացնելու, հայտարարագրում հարկվող օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու, եկամտահարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու համար) կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2002 թ.

մարտի 25-ի N 284 որոշմամբ

 

Ձև

._________________________________________________________________________.

|Հայաստանի Հանրապետությունում  |Փաստաթղթի մուտքագրման համարը (լրացվում է  |

|օտարերկրյա պետությունների     |հարկային մարմնի կողմից)                   |

|դիվանագիտական                 |                                          |

|ներկայացուցչություններից և    |                                          |

|հյուպատոսական հիմնարկներից ու |                                          |

|միջազգային (միջկառավարական)   |                                          |

|կազմակերպություններից         |                                          |

|ֆիզիկական անձի ստացած         |                                          |

|եռամսյակային եկամուտների      |                                          |

|մասին                         |                                          |

|       ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ           |                                          |

|                              |__________________________________________|

|          ԲԱԺԻՆ I             |Փաստաթղթի մուտքագրման ամսաթիվը, ամիսը,    |

|                              |տարեթիվը (լրացվում են հարկային մարմնի     |

|                              |կողմից)                                   |

|______________________________|__________________________________________|

|1. Հաշվետու ժամանակաշրջանը    |2. Հարկային տարին|3. Անձնական հաշվի համարը|

|(եռամսյակը)                 ._|     .___________|            .___________|

|______________________________|__________________________________________|

|4. Ֆիզիկական անձի անունը,     |5. Մշտական բնակության վայրը (հասցեն)      |

|հայրանունը, ազգանունը         |                                          |

|______________________________|__________________________________________|

|6. Հայաստանի                  |7. Տան հեռախոսահամարը|8. Աշխատանքային     |

|Հանրապետությունում ժամանակավոր|                     |հեռախոսահամարը      |

|բնակության վայրը (հասցեն)     |                     |                    |

|______________________________|_____________________|____________________|

|9. Գործունեության վայրի հասցեն|10. Անձնագրի սերիան, |11. Տրված է         |

|                              |համարը               |                    |

|                              |_____________________|    .___________.   |

|_________________________________________________________________________|

|12. Հարկային մարմին ներկայացնելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը              |

|_________________________________________________________________________|

|13. Բանկային հաշիվները (ներառյալ բանկի անվանումը, գտնվելու վայրը)        |

._________________________________________________________________________|

|Չափի միավորը|                  |

|   (դրամ)   |                  |

._______________________________.

 

Հետևյալ կետերում նշվում են`

1, 2-ում` հաշվետու ժամանակաշրջանը (եռամսյակը) և հարկային տարին,

3-ում` ֆիզիկական անձի անձնական հաշվի համարը,

4-ում` ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը,

5-ում` ֆիզիկական անձի անձնագրում գրանցված մշտական բնակության վայրը

(հասցեն),

6-ում` ֆիզիկական անձի` Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր

բնակության վայրը (հասցեն),

7, 8-ում` ֆիզիկական անձի տան և աշխատանքային հեռախոսահամարները,

9-ում` ֆիզիկական անձի գործունեության իրականացման վայրը (հասցեն),

10-ում` ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը,

11-ում` անձնագիր տված լիազորված մարմնի անվանումը (կոդը),

12-ում` հարկային մարմին հայտարարագիրը ներկայացնելու ամսաթիվը, ամիսը,

տարեթիվը,

13-ում` ֆիզիկական անձի բանկային հաշիվների համարները (պարտադիր նշելով

բանկի կամ բանկի մասնաճյուղի անվանումը):

 

Բաժին II. Աշխատանքների կատարումից, քաղաքացիաիրավական պայմանագրերով նախատեսվող և նվիրատվության կարգով ստացված եկամուտներ

._________________________________________________________________________.

|          Ցուցանիշի անվանումը           |  1-ին    |  2-րդ    |  3-րդ    |

|                                        |ամիսը [14]|ամիսը [15]|ամիսը [16]|

|________________________________________|__________|__________|__________|

|                   1                    |    2     |     3    |    4     |

|________________________________________|__________|__________|__________|

|Աշխատանքների կատարումից ստացված         |          |          |          |

|եկամուտներ                          [17]|          |          |          |

|________________________________________|__________|__________|__________|

|Քաղաքացիաիրավական պայմանագրերով         |          |          |          |

|նախատեսվող եկամուտներ               [18]|          |          |          |

|________________________________________|__________|__________|__________|

|Նվիրատվության կարգով ստացված            |          |          |          |

|եկամուտներ                          [19]|          |          |          |

|________________________________________|__________|__________|__________|

|Պարտադիր սոցիալական ապահովագրության     |          |          |          |

|վճարներ                             [20]|          |          |          |

|________________________________________|__________|__________|__________|

|Անձնական նվազեցում                  [21]|          |          |          |

|________________________________________|__________|__________|__________|

|Հարկվող եկամուտ                     [22]|          |          |          |

|________________________________________|__________|__________|__________|

|Բարեգործական և  այլ անհատույց           |          |          |          |

|հատկացումներ                        [23]|          |          |          |

|________________________________________|__________|__________|__________|

|Ամսական հարկվող եկամուտ             [24]|          |          |          |

|________________________________________|__________|__________|__________|

|Ամսական եկամտահարկի գումար          [25]|          |          |          |

._________________________________________________________________________.

[14], [15] և [16] սյունակներում նշվում են հաշվետու եռամսյակի (ըստ ամիսների) ցուցանիշերը, իսկ հետևյալ տողերում`

[17], [18] և [19]-ում` աշխատանքի կատարումից, քաղաքացիաիրավական պայմանագրերով նախատեսվող և նվիրատվության կարգով ստացված եկամուտները, որոնք հարկային գործակալի կողմից հարկվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված դրույքաչափերով,

[20]-ում` ստացված եկամուտների համար հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները,

[21]-ում` անձնական նվազեցումները,

[22]-ում` ստացված եկամուտների գծով արդյունքները (տող [17]+ տող [18]+ + տող [19])-(տող [20]+ տող [21]),

[23]-ում` ամսվա ընթացքում կատարված բարեգործական և այլ անհատույց հատկացումների նվազեցվող գումարները (տող [22)-(տող [22]/1,05),

[24]-ում` ստացված եկամուտների մասով ամսական հարկվող եկամուտը (տող [22])-(տող [23]),

[25]-ում` հարկվող եկամտից հաշվարկված ամսական եկամտահարկի գումարները:

 

Բաժին III. Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերով նախատեսվող եկամուտներ

._________________________________________________________________________.

|          Ցուցանիշի անվանումը           |  1-ին    |  2-րդ    |  3-րդ    |

|                                        |ամիսը [26]|ամիսը [27]|ամիսը [28]|

|________________________________________|__________|__________|__________|

|Ռոյալթի                             [29]|          |          |          |

|________________________________________|__________|__________|__________|

|Տոկոս                               [30]|          |          |          |

|________________________________________|__________|__________|__________|

|Վարձակալության դիմաց վճար               |          |          |          |

|(վարձավճար)                         [31]|          |          |          |

|________________________________________|__________|__________|__________|

|Ամսական եկամտահարկի գումար          [32]|          |          |          |

._________________________________________________________________________.

 

[26], [27] և [28] սյունակներում նշվում են եռամսյակում` ըստ հերթական ամիսների համապատասխան ցուցանիշերը, իսկ հետևյալ տողերում`

[29]-ում` ռոյալթիները,

[30]-ում` տոկոսները,

[31]-ում` վարձակալության դիմաց ստացված վճարները (վարձավճարները),

[32]-ում` ռոյալթիներից, տոկոսներից և վարձավճարներից ստացված եկամուտներից հաշվարկված ամսական եկամտահարկի գումարները:

 

Բաժին IV. Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վերադարձման (հաշվանցման) ենթակա եկամտահարկի հաշվարկ

.________________________________________________________________________.

|Ընդամենը` եռամսյակի համար հաշվարկված եկամտահարկ             [33] |      |

|_________________________________________________________________|______|

|Եռամսյակի ընթացքում վճարված եկամտահարկը                     [34] |      |

|_________________________________________________________________|______|

|Ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե    [35] |      |

|_________________________________________________________________|______|

|Ենթակա է վերադարձման (հաշվանցման) Հայաստանի Հանրապետության       |      |

|պետական բյուջեից                                            [36] |      |

.________________________________________________________________________.

Հետևյալ տողերում նշվում են`

[33]-ում` եռամսյակի համար հաշվարկված եկամտահարկի հանրագումարը (տող [25]+ տող [32]),

[34]-ում` հաշվետու եռամսյակի ընթացքում վճարված եկամտահարկը,

[35]-ում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա եկամտահարկի գումարը (տող [33]- տող [34] > 0),

[36]-ում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վերադարձման (հաշվանցման) ենթակա եկամտահարկի գումարը (տող [33]-տող [34]) <>

 

    Հայտարարագիրը ներկայացնողի         Հայտարարագրի ընդունման ամսաթիվը,

    ստորագրությունը _______________    ամիսը, տարեթիվը ______________

Հայտարարագիրն ընդունողի անունը,

    ազգանունը _____________________    Ստորագրությունը ______________

 

_______________

Հայտարարագիրը լրացվում է 2 օրինակից, որոնք ներկայացվում են հարկային մարմին: Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո 1 օրինակը հանձնվում է ֆիզիկական անձին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.03.2002
N 284
Որոշում