Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 92 ՈՐՈՇՄԱ ...

 

 

041.0156.260302

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մարտի 2002 թվականի N 156

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 92 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության լեռնային բնակավայրերի զարգացման հիմնախնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 92 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 22-ի N 222 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

i

որոշման 1-ին կետով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

    «Հ. Աբրահամյան         - ՀՀ տարածքային կառավարման և  

                             ենթակառուցվածքների գործունեությունը

                             համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահ)

    Վ. Տերտերյան           - ՀՀ տարածքային կառավարման և  

                             ենթակառուցվածքների գործունեությունը

                             համակարգող նախարարի տեղակալ (հանձնաժողովի

                             նախագահի տեղակալ)

    Ա. Զիրոյան             - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

    Ռ. Ալավերդյան          - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

    Հ. Քլոյան              - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

    Ա. Թոփուզյան           - ՀՀ կրթության և  գիտության նախարարի տեղակալ

    Հ. Դարբինյան           - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

    Ս. Թովմասյան           - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի

                             կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

    Ս. Օհանյան             - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության

                             և բնական ռեսուրսների վարչության պետ

    Կ. Ղաֆադարյան          - ՀՀ պատմության և  մշակույթի հուշարձանների

                             պահպանության վարչության պետի տեղակալ

    Մ. Երանոսյան           - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության

                             բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման

                             գլխավոր վարչության պետ

    Մ. Մինասյան            - ՀՀ քաղաքաշինության նախարարության

                             քաղաքաշինության քաղաքականության և տարածքների

                             պլանավորման վարչության պետ

    Գ. Քոչարյան            - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարարության

                             առևտրի և տարածքային զարգացման վարչության

                             պետ

    Վ. Կաժոյան             - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային

                             կազմակերպությունների վարչության պետ

    Է. Կարապետյան          - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարության

                             ներդրումների և շինարարական ծրագրերի

                             վարչության պետ

    Ս. Կարապետյան          - ՀՀ կառավարությանն առընթեր սեյսմիկ

                             պաշտպանության ազգային ծառայության պետի

                             տեղակալ

    Ա. Թանանյան            - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ

                             իրավիճակների վարչության պետի տեղակալ

    Գ. Ավագյան             - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

                             ակադեմիկոս

    Հ. Ֆարազյան            - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

                             տնտեսագիտության ինստիտուտի խմբի ղեկավար

    Ս. Բաղդասարյան         - ՀՀ ազգային անվտանգության նախարարության

                             ներկայացուցիչ

                           - ՄԱԿ-ի զարգացման Հայաստանի գրասենյակի

                             ներկայացուցիչ

    Կ. Ամյան               - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային

                             կառավարման և տեղական ինքնակառավարման

                             վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի

                             պատասխանատու քարտուղար)»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.03.2002
N 156
Որոշում