Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ԼՈՒԿԱՇԻՆԻ ԵՎ ՇԻ ...

 

 

040.0245.160302

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«16» մարտի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 մարտի 2002 թվականի N 245

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ԼՈՒԿԱՇԻՆԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՆԻՍՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքային, Լուկաշինի և Շիրակի մարզի Գեղանիստի գյուղական համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 824510 դրամ` Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

(1-ին կետը փոփ. 18.04.02 թիվ 434 որոշում)

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքային, Լուկաշինի և Շիրակի մարզի Գեղանիստի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 16-ից:

 

Հավելված

i

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

մարտի 16-ի N 245 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ԼՈՒԿԱՇԻՆԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՆԻՍՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

_____________________________________________________________

       NN                      Ծախսերը                     Գումարը

       ը/կ                                                 (դրամ)

_____________________________________________________________

        1.  Աշխատանքի վարձատրության ֆոնդ                    30000

 

այդ թվում`

 

            տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,     30000

            նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ

 

        2.  Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ     15000

 

        3.  Տրանսպորտի ծառայության վճարներ                   5000

 

        4.  Կապի ծառայության վճարներ                         1000

 

        5.  Գրասենյակային ծախսեր                             1000

           ________________________________________________________

               ընդամենը                                     52000

 

            տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր    676000

            (13 x 52000 դրամ)

 

            Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր     148510

            (28287 ընտրող + 28287 x 0,05) x 5 դրամ

           ________________________________________________________

               Ընդամենը                                    824510

 

(հավելվածը խմբ. 18.04.02 թիվ 434 որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.03.2002
N 245
Որոշում