Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐ ...

01.03.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.04.2021  -ից մինչեւ   01.03.2023  -ը:
 

(ուժը կորցրել է 29.12.2022 թիվ 2066-Ն որոշում)

i

040.1789.211102

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» նոյեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 սեպտեմբերի 2002 թվականի N 1789-Ն

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

i

2. «Սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Թումանյանի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Սպիտակի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Ստեփանավանի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Տաշիրի տարածքային կենտրոն» պետական հիմնարկները վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմի Վանաձորի սոցիալական աջակցության տարածքային գործակալության, Թումանյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության, Սպիտակի սոցիալական աջակցության տարածքային գործակալության, Ստեփանավանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության և Տաշիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալության հիմնարկի առանձնացված ստորաբաժանումների կարգավիճակով:

(2-րդ կետը փոփ. 04.06.15 թիվ 582-Ն որոշում)

3. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն N 3 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(որոշումը փոփ. 29.12.05 թիվ 2337-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

սեպտեմբերի 19-ի N 1789-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետը (այսուհետ` մարզպետ) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի (այսուհետ` մարզպետարան) միջոցով մարզում իրականացնում է պետական կառավարում, իրագործում Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությունը և համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը:

2. Մարզպետարանն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու այլ իրավական ակտերին համապատասխան:

3. Մարզպետարանը կազմված է մարզպետից և մարզպետարանի աշխատակազմից: Մարզպետարանի համակարգում ընդգրկվում են պետական ոչ առևտրային կազմակերպություններ, հիմնարկներ և մարզային ենթակայության այլ կազմակերպություններ:

 

II. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

4. Մարզպետարանի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

5. Մարզպետարանի աշխատակազմի նպատակը և խնդիրը մարզպետի` Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին մարզպետի մասնակցության ապահովումն է:

6. Մարզպետի աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

7. Մարզպետարանի աշխատակազմն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

8. Մարզպետարանի աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

9. Մարզպետարանի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

10. Մարզպետարանի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Մարզպետարանի աշխատակազմի կատարած գործառնությունների ու մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափերով և կարգով:

11. Մարզպետարանի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Մարզպետարանի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև մարզպետի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի իրականացման շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:

12. Մարզպետարանի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

13. Մարզպետարանի աշխատակազմի անվանումն է` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ:

14. Մարզպետարանի աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Վանաձոր, Հայքի հրապարակ:

 

III. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

15. Մարզպետարանի աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու մարզպետը` օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունների սահմաններում: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարումն իրականացվում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը:

16. Մարզպետն ունի տեղակալ (տեղակալներ), որը`

ա) համակարգում է մարզպետարանի աշխատանքները` մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության` իրեն հանձնարարված բնագավառում.

բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է մարզպետին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ` մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվող աշխատանքները` տալով ցուցումներ և հանձնարարականներ.

գ) մարզպետարանի աշխատակազմի նպատակներին ու խնդիրներին համապատասխան սահմանում է իրեն հանձնարարված բնագավառի` մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումներին կոնկրետ տրվող հանձնարարականները և առաջադրանքները, իրականացնում դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

դ) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների կողմից իրականացվող մասնագիտական ուսումնասիրությունները և դրանց իրականացման ընթացքի օպերատիվ վերլուծության հետ կապված աշխատանքները.

զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

ը) պարբերաբար մարզպետին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող վիճակի մասին.

թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետի կարգադրությունների և որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին.

ժ) մարզպետին և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասություններին վերապահված հարցերի վերաբերյալ.

ժա) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

i

17. Մարզպետն ունի երկու խորհրդականներ և երկու օգնականներ, որոնց միջև պարտականությունների բաշխումը կատարում է մարզպետը: Մարզպետի խորհրդականներին և օգնականներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մարզպետը:

(17-րդ կետը փոփ. 01.06.06 թիվ 742-Ն, 14.04.11 թիվ 392-Ն, 06.04.16 թիվ 365-Ն որոշումներ)

18. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) վերակազմակերպում և դադարեցնում է մարզպետարանի աշխատակազմի գործունեությունը.

բ) հաստատում է մարզպետարանի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

գ) որոշում է մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) հաստատում է մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքը.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

19. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, մարզպետի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն` օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության ու մարզպետի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

20. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

21. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, մարզպետի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները և կարգադրությունները:

22. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը կամ օրենքով նախատեսված դեպքերում` այլ պաշտոնատար անձ` մարզպետի որոշմամբ:

23. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը`

i

ա) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրություններով սահմանված կարգով տնօրինում է մարզպետարանի աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

գ.1) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.

դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է մարզպետարանի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ ու տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.

ե.1) մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստն է.

զ) մարզպետի հաստատմանն է ներկայացնում մարզպետարանի աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է մարզպետարանի աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելն ու ներկայացնելը, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումների արդյունքում հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

է) մարզպետին ներկայացնում է առաջարկություններ մարզպետարանի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

ը) կազմակերպում է մարզպետարանի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

թ) կազմակերպում է մարզպետարանում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

ժ) վերահսկում է մարզպետարանի աշխատակազմի կողմից` սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

ժա) մարզպետի ստորագրությանն է ներկայացնում մարզպետի որոշումների և կարգադրությունների նախագծերը.

ժբ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

ժգ) կազմակերպում է մարզպետարանում գործակալության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(23-րդ կետը փոփ. 07.12.06 թիվ 1751-Ն, 10.12.09 թիվ 1424-Ն որոշումներ)

24. Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է մարզպետի անմիջական ղեկավարությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

(24-րդ կետը փոփ. 10.12.09 թիվ 1424-Ն որոշում)

25. Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների մասին հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

IV. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

26. Մարզպետարանի աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից մարզպետարանի աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մարզպետարանի աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

27. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու մարզպետարանի աշխատակազմի գույքը:

28. Մարզպետարանի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իրեն հանձնված գույքը:

 

V. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

i

29. Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն):

(29-րդ կետը փոփ. 25.02.2021 թիվ 251-Ն որոշում)

30. Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատվում են մարզպետի կողմից:

(30-րդ կետը փոփ. 25.02.2021 թիվ 251-Ն որոշում)

 

VI. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

31. Մարզպետարանի աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների, վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

32. Մարզպետարանի աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

VII. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

33. Մարզպետարանի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

 

Հավելված N 2

i

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

սեպտեմբերի 19-ի N 1789-Ն որոշման

 

i

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Վարչություններ

Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչություն

Քաղաքաշինության վարչություն

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն

Կրթության, մշակույթի և սպորտի վարչություն

Առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն

Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչություն

 

2. Քարտուղարություն

 

3. Բաժիններ

Իրավաբանական բաժին
Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին Հողաշինության և հողօգտագործման բաժին - մարզային հողային պետական տեսչություն Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին Անձնակազմի կառավարման բաժին Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին Զորահավաքային նախապատրաստության բաժին

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ

(II բաժինն ուժը կորցրել է 25.02.2021 թիվ 251-Ն որոշում)

 

(կառուցվածքը փոփ. 27.10.05 թիվ 1833-Ն, 29.06.06 թիվ 928-Ն, 07.12.06 թիվ 1751-Ն, 20.09.07 թիվ 1083-Ն, 02.04.09 թիվ 329-Ն, 10.06.10 թիվ 718-Ն, 29.03.12 թիվ 365-Ն, 06.02.14 թիվ 105-Ն, 04.06.15 թիվ 582-Ն, 05.10.17 թիվ 1233-Ն, 09.01.2020 թիվ 8-Ն, 25.02.2021 թիվ 251-Ն որոշումներ)

 

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

սեպտեմբերի 19-ի N 1789-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ

 

._________________________________________________________________________.

| NN |              Գույքի անվանումը                |Քանակը |Հաշվեկշռային |

| ը/կ|                                              |       |արժեքը (դրամ)|

|____|______________________________________________|_______|_____________|

| 1  |                     2                        |   3   |       4     |

|____|______________________________________________|_______|_____________|

|1.  |Վարչական շենք                                 |1      |91221200     |

|____|______________________________________________|_______|_____________|

|2.  |Վանաձորի մշակույթի տան շենք                   |1      |531475       |

|____|______________________________________________|_______|_____________|

|3.  |Մշակույթի տան կապիտալ շինարարական աշխատանքներ |       |292642       |

|____|______________________________________________|_______|_____________|

|4.  |Գյուղշինարարության տեխնիկում                  |1      |3922471      |

|____|______________________________________________|_______|_____________|

|5.  |Մարզային ենթակայության ճանապարհներ            |       |159965300    |

|____|______________________________________________|_______|_____________|

|6.  |Մարզպետարանի անցակետ                          |1      |598261       |

|____|______________________________________________|_______|_____________|

|7.  |Քիմ. գործարանի հանգստի տան բազա               |1      |335762       |

|____|______________________________________________|_______|_____________|

|8.  |Ավտոմեքենա «ԳԱԶ-31029»                        |1      |844530       |

|____|______________________________________________|_______|_____________|

|9.  |Ավտոմեքենա «ԳԱԶ-3102»                         |1      |446636       |

|____|______________________________________________|_______|_____________|

|10. |Ավտոմեքենա «ԳԱԶ-2410»                         |1      |323235       |

|____|______________________________________________|_______|_____________|

|11. |Ավտոմեքենա «ԳԱԶ-3129»                         |1      |529000       |

|____|______________________________________________|_______|_____________|

|12. |Ավտոմեքենա «ՈՒԱԶ» ավտոկատաֆալկա (մշակույթի    |1      |2942         |

|    |պալատի)                                       |       |             |

|____|______________________________________________|_______|_____________|

|13. |Համակարգիչ «Պենտիում-133» IBM 286             |2      |769000       |

|____|______________________________________________|_______|_____________|

|14. |Համակարգիչ «Պենտիում-133» IBM 286             |2      |492480       |

|____|______________________________________________|_______|_____________|

|15. |Համակարգիչ «Պենտիում-133» IBM 286             |1      |246240       |

|____|______________________________________________|_______|_____________|

|16. |Համակարգիչ «Պենտիում»                         |2      |980804       |

|____|______________________________________________|_______|_____________|

|17. |External zip drive oreguwetent                |1      |60771        |

|____|______________________________________________|_______|_____________|

|18. |Autosultches 2 PV-I PTn                       |1      |9512         |

|____|______________________________________________|_______|_____________|

|19. |Համակարգիչ «Պանասոնիկ» ATC                    |1      |1172880      |

|____|______________________________________________|_______|_____________|

|20. |Համակարգիչ Dell Power Egge 1300               |1      |2583995      |

|____|______________________________________________|_______|_____________|

|21. |Համակարգիչ Dell Optiplex-110 zip drive VECAH  |6      |4469898      |

|____|______________________________________________|_______|_____________|

|22. |Համակարգիչ Dell Optiplex-100                  |23     |14438595     |

|____|______________________________________________|_______|_____________|

|23. |Համակարգիչ «Պենտիում-III» H8R                 |10     |6173460      |

|____|______________________________________________|_______|_____________|

|24. |Համակարգիչ «Ինթել Պենտիում-III»               |5      |3959350      |

|____|______________________________________________|_______|_____________|

|25. |Համակարգիչ «Ինթել Պենտիում-III»               |3      |3219576      |

|____|______________________________________________|_______|_____________|

|26. |Տպող սարք «LJ-2100»                           |4      |1487880      |

|____|______________________________________________|_______|_____________|

|27. |Տպող սարք «LJ-1100»                           |13     |2810613      |

|____|______________________________________________|_______|_____________|

|28. |Տպող սարք «DJ-840C»                           |1      |213596       |

|____|______________________________________________|_______|_____________|

|29. |Տպող սարք «DJ-840C»                           |1      |101589       |

|____|______________________________________________|_______|_____________|

|30. |Տպող սարք Scanner A3AP                        |1      |230267       |

|____|______________________________________________|_______|_____________|

|31. |Պատճենահանող սարք «Քենոն 1215»                |1      |992266       |

|____|______________________________________________|_______|_____________|

|32. |Պատճենահանող սարք «Քենոն ՖՍ-230»              |1      |304029       |

|____|______________________________________________|_______|_____________|

|33. |Պատճենահանող սարք «Քենոն 528-45»              |1      |422760       |

|____|______________________________________________|_______|_____________|

|34. |Տպող սարք «LJ-1100»                           |1      |233280       |

|____|______________________________________________|_______|_____________|

|35. |Հոսանքի կարգավորիչ «APC Smart-UPS»            |1      |239645       |

|____|______________________________________________|_______|_____________|

|36. |Հոսանքի կարգավորիչ «APC Smart-UPS»            |11     |1203433      |

|____|______________________________________________|_______|_____________|

|37. |Հիշողության սարք «Zip Drive EXT Lonad. 100 MB»|1      |67726        |

|____|______________________________________________|_______|_____________|

|38. |Հիշողության սարք «Zip Drive EXT Lonad. 100 MB»|2      |156290       |

|____|______________________________________________|_______|_____________|

|39. |Հիշողության սարք «Zip Drive Lnt Lonad. 100»   |5      |169315       |

|____|______________________________________________|_______|_____________|

|40. |Մոդեմ «US Robotics»                           |10     |625160       |

|____|______________________________________________|_______|_____________|

|41. |Մոդեմ «US Robotics»                           |2      |260484       |

|____|______________________________________________|_______|_____________|

|42. |Մոդեմ «Elcom-56K»                             |5      |169315       |

|____|______________________________________________|_______|_____________|

|43. |Մոդեմ «US Robotics»                           |2      |67726        |

|____|______________________________________________|_______|_____________|

|44. |Ցանցային բաժանիչ սարք «HUB 16x30 Co 140 Office|2      |224016       |

|    |Connect»                                      |       |             |

|____|______________________________________________|_______|_____________|

|45. |Ցանցային բաժանիչ սարք «HUB 8x3 Com Office     |2      |72936        |

|    |Connect»                                      |       |             |

|____|______________________________________________|_______|_____________|

|46. |Ցանցային բաժանիչ սարք «HUB 8xHP Pro Curve-10  |5      |182340       |

|    |Bace-T»                                       |       |             |

|____|______________________________________________|_______|_____________|

|47. |Ցանցային բաժանիչ սարք «HUB 8xDlink 10 Bace-T» |2      |83354        |

|____|______________________________________________|_______|_____________|

|48. |Սելեկտոր-կոմուտատոր                           |1      |150000       |

|____|______________________________________________|_______|_____________|

|49. |Սելեկտոր-կոմուտատոր                           |2      |234000       |

|____|______________________________________________|_______|_____________|

|50. |Սելեկտոր «Կոմաքս»                             |1      |42000        |

|____|______________________________________________|_______|_____________|

|51. |Կոմուտատոր                                    |1      |1200000      |

|____|______________________________________________|_______|_____________|

|52. |Ֆաքսի ապարատ                                  |2      |395400       |

|____|______________________________________________|_______|_____________|

|53. |Ֆաքսի «KX F1110»                              |1      |289000       |

|____|______________________________________________|_______|_____________|

|54. |Սելեկտոր                                      |1      |55556        |

|____|______________________________________________|_______|_____________|

|55. |Ֆաքսի ապարատ 9600                             |1      |140039       |

|____|______________________________________________|_______|_____________|

|56. |BP X տիպի մինի ավտոմատ հեռախոսակայան 16       |1      |-            |

|    |ապարատով և  1 սիստեմայով                      |       |             |

|____|______________________________________________|_______|_____________|

|57. |Հեռախոս-ֆաքս Electronic moduler swinching     |1      |674131       |

|    |sistem KX-T                                   |       |             |

|____|______________________________________________|_______|_____________|

|58. |Ֆաքսի ապարատ «Քենոն B-150»                    |1      |214638       |

|____|______________________________________________|_______|_____________|

|59. |Լուսարձակ «Սոնի VPL Px-20»                    |1      |4251089      |

|____|______________________________________________|_______|_____________|

|60. |Պատճենահանող մեքենա UTAX 2113                 |1      |5506619      |

|____|______________________________________________|_______|_____________|

|61. |Office 97 (License for multiple sites)        |1      |214022       |

|____|______________________________________________|_______|_____________|

|62. |Lazer printer memory 4 MB                     |1      |414833       |

|____|______________________________________________|_______|_____________|

|63. |Սնուցող սարք «UPS 600»                        |2      |96178        |

|____|______________________________________________|_______|_____________|

|64. |WIN 98 (English)                              |1      |60772        |

|____|______________________________________________|_______|_____________|

|65. |Գրամեքենա «Ռոբոտրոն 202»                      |1      |16736        |

|____|______________________________________________|_______|_____________|

|66. |Գրամեքենա «Լիտվիցա»                           |1      |8675         |

|____|______________________________________________|_______|_____________|

|67. |Գրամեքենա «Օպտիմա»                            |1      |27394        |

|____|______________________________________________|_______|_____________|

|68. |Գրամեքենա «Օպտիմա»                            |1      |45125        |

|____|______________________________________________|_______|_____________|

|69. |Կահույք` արտասահմանյան                        |1      |114881       |

|____|______________________________________________|_______|_____________|

|70. |Կահույք «Անդրեյ»                              |1      |38400        |

|____|______________________________________________|_______|_____________|

|71. |Կահույք պատ                                   |1      |150000       |

|____|______________________________________________|_______|_____________|

|72. |Փափուկ կահույք` նախասրահի                     |1      |24259        |

|____|______________________________________________|_______|_____________|

|73. |Փափուկ կահույք` նախասրահի                     |1      |294000       |

|____|______________________________________________|_______|_____________|

|74. |Փափուկ կահույք` նախասրահի                     |1      |110000       |

|____|______________________________________________|_______|_____________|

|75. |Փափուկ կահույք` նախասրահի                     |1      |230000       |

|____|______________________________________________|_______|_____________|

|76. |Կահույք` խոհանոցի                             |1      |150000       |

|____|______________________________________________|_______|_____________|

|77. |Սեղանի լրակազմ (դահլիճի)                      |1      |550000       |

|____|______________________________________________|_______|_____________|

|78. |Գրասեղանի լրակազմ                             |1      |8600         |

|____|______________________________________________|_______|_____________|

|79. |Գրասեղանի լրակազմ                             |5      |29000        |

|____|______________________________________________|_______|_____________|

|80. |Սեղան` նախագահական                            |2      |84640        |

|____|______________________________________________|_______|_____________|

|81. |Սեղան` նախագահական                            |1      |27400        |

|____|______________________________________________|_______|_____________|

|82. |Գրապահարան                                    |52     |410072       |

|____|______________________________________________|_______|_____________|

|83. |Գրապահարան (լրակազմ)                          |3      |41736        |

|____|______________________________________________|_______|_____________|

|84. |Բազկաթոռ` կաշվե                               |1      |120000       |

|____|______________________________________________|_______|_____________|

|85. |Բազկաթոռ` կաշվե                               |2      |72000        |

|____|______________________________________________|_______|_____________|

|86. |Պահարան                                       |1      |60000        |

|____|______________________________________________|_______|_____________|

|87. |Փոշեկուլ                                      |1      |66800        |

|____|______________________________________________|_______|_____________|

|88. |Գրասեղանի լրակազմ                             |1      |45000        |

|____|______________________________________________|_______|_____________|

|89. |Բաք` ջրի (էլ. տաքացուցիչ)                     |1      |120000       |

|____|______________________________________________|_______|_____________|

|90. |Հեռախոս «Պանասոնիկ»                           |4      |287680       |

|____|______________________________________________|_______|_____________|

|91. |Հեռախոս «Պանասոնիկ»                           |2      |127440       |

|____|______________________________________________|_______|_____________|

|92. |Հեռախոս «ՍԵՀԱՈ»                               |1      |808000       |

|____|______________________________________________|_______|_____________|

|93. |Դիկտոֆոն                                      |1      |27300        |

|____|______________________________________________|_______|_____________|

|94. |Հեռուստացույց «Վիտյազ»                        |1      |23000        |

|____|______________________________________________|_______|_____________|

|95. |Հեռուստացույց «Վիտյազ 381»                    |1      |30780        |

|____|______________________________________________|_______|_____________|

|96. |Հեռուստացույց «JVC»                           |1      |230000       |

|____|______________________________________________|_______|_____________|

|97. |Հեռուստացույց «JVC»                           |2      |410000       |

|____|______________________________________________|_______|_____________|

|98. |Տեսամագնիտոֆոն                                |1      |120000       |

|____|______________________________________________|_______|_____________|

|99. |Սառնարան «Մինսկ»                              |1      |13300        |

|____|______________________________________________|_______|_____________|

|100.|Սառնարան «Դոնբաս»                             |1      |13620        |

|____|______________________________________________|_______|_____________|

|101.|Սառնարան «Օրսկ»                               |1      |23546        |

|____|______________________________________________|_______|_____________|

|102.|Սառնարան «Օրսկ»                               |1      |9300         |

|____|______________________________________________|_______|_____________|

|103.|Գրասեղան (Տասիսից)                            |1      |286011       |

|____|______________________________________________|_______|_____________|

|104.|Գրասեղան                                      |3      |843966       |

|____|______________________________________________|_______|_____________|

|105.|Գրասեղան                                      |3      |562644       |

|____|______________________________________________|_______|_____________|

|106.|Պահարան                                       |3      |468870       |

|____|______________________________________________|_______|_____________|

|107.|Գրասեղան                                      |1      |218806       |

|____|______________________________________________|_______|_____________|

|108.|Բազկաթոռ` ճոճվող                              |1      |481373       |

|____|______________________________________________|_______|_____________|

|109.|Ճոճաթոռ                                       |4      |187548       |

|____|______________________________________________|_______|_____________|

|110.|Բազկաթոռ` ճոճվող                              |3      |168793       |

|____|______________________________________________|_______|_____________|

|111.|Աթոռներ` սովորական                            |7      |196925       |

|____|______________________________________________|_______|_____________|

|112.|Շարժական գրատախտակ                            |2      |312580       |

|____|______________________________________________|_______|_____________|

|113.|Գրատախտակ                                     |1      |31258        |

|____|______________________________________________|_______|_____________|

|114.|Գրադարակ                                      |1      |62516        |

|____|______________________________________________|_______|_____________|

|115.|Գրադարակ                                      |2      |187548       |

|____|______________________________________________|_______|_____________|

|116.|Ջահ                                           |1      |156290       |

|____|______________________________________________|_______|_____________|

|117.|Կախիչ` հագուստի                               |1      |37510        |

|____|______________________________________________|_______|_____________|

|118.|Սառնարան                                      |1      |187548       |

|____|______________________________________________|_______|_____________|

|119.|Ջեռուցիչ «ՈՒֆեսա»                             |2      |93774        |

|____|______________________________________________|_______|_____________|

|120.|Ջեռուցիչ «Ceepass»                            |1      |93774        |

|____|______________________________________________|_______|_____________|

|121.|Անվտանգության համակարգ                        |2      |500128       |

|____|______________________________________________|_______|_____________|

|122.|Դաշնամուր (մշակույթի պալատից)                 |1      |248          |

|____|______________________________________________|_______|_____________|

|123.|Նկարներ                                       |3      |495          |

|____|______________________________________________|_______|_____________|

|124.|Հայկական տարազներ (Էսքիզներ)                  |9      |671          |

|____|______________________________________________|_______|_____________|

|125.|Կինոպրոյեկտոր «23-ԿՊԽ»                        |1      |696          |

|____|______________________________________________|_______|_____________|

|126.|Կինոպրոյեկտոր «23-ԿՊԽ»                        |2      |1390         |

|____|______________________________________________|_______|_____________|

|127.|Կարապիկ (լիբյոտկա)                            |1      |182          |

|____|______________________________________________|_______|_____________|

|128.|Ապարատ «Սալիստ»                               |1      |828          |

|____|______________________________________________|_______|_____________|

|129.|Գորգ                                          |1      |236          |

|____|______________________________________________|_______|_____________|

|130.|Նախագահական սեղան                             |5      |767          |

|____|______________________________________________|_______|_____________|

|131.|Դարակներ` երկաթյա                             |10     |1354         |

|____|______________________________________________|_______|_____________|

|132.|Լուսարձակ                                     |6      |1185         |

|____|______________________________________________|_______|_____________|

|133.|Լուսարձակ (հետնամասի)                         |1      |984          |

|____|______________________________________________|_______|_____________|

|134.|Գրամեքենա «Պրոգրես»                           |1      |353          |

|____|______________________________________________|_______|_____________|

|135.|Բիլիարդի սեղան                                |1      |230          |

|____|______________________________________________|_______|_____________|

|136.|Բարձրախոս                                     |2      |354          |

|____|______________________________________________|_______|_____________|

|137.|Լուսամփոփ «Ախթամար»                           |4      |51526        |

|____|______________________________________________|_______|_____________|

|138.|Լուսամփոփ «Վանաձոր 15»                        |1      |6831         |

|____|______________________________________________|_______|_____________|

|139.|Լուսամփոփ «Վանաձոր 18»                        |2      |21637        |

|____|______________________________________________|_______|_____________|

|140.|ՈՒժեղացուցիչ «Էլեկտրոն»                       |1      |298          |

|____|______________________________________________|_______|_____________|

|141.|ՈՒժեղացուցիչ «Պուլս 4-001»                    |1      |345          |

|____|______________________________________________|_______|_____________|

|142.|Էլեկտրական նվագարկիչ 006                      |1      |276          |

|____|______________________________________________|_______|_____________|

|143.|Ջահ «Զվարթնոց»                                |4      |52132        |

|____|______________________________________________|_______|_____________|

|144.|Ջահ 184 լամպանոց                              |2      |75016        |

|____|______________________________________________|_______|_____________|

|145.|Ջահ «Մալմեխ»                                  |2      |25578        |

|____|______________________________________________|_______|_____________|

|146.|Բազմոց                                        |1      |942          |

|____|______________________________________________|_______|_____________|

|147.|Բազկաթոռ                                      |1      |922          |

|____|______________________________________________|_______|_____________|

|148.|Ջահ «Վանաձոր-18»                              |4      |40417        |

|____|______________________________________________|_______|_____________|

|149.|Որմնալամպ «Տաթև-5»                            |14     |24279        |

|____|______________________________________________|_______|_____________|

|150.|Հաշվիչ մեքենա                                 |1      |109          |

|____|______________________________________________|_______|_____________|

|151.|Տրանսֆորմատոր                                 |1      |953          |

|____|______________________________________________|_______|_____________|

|152.|(152-րդ տողը հանվել է 29.06.06 թիվ 928-Ն որոշում)                   |

i

|____|______________________________________________|_______|_____________|

|153.|Թումանյանի սոցիալական աջակցության             |       |2045200      |

|    |տարածքային գործակալության գույք               |       |             |

|____|______________________________________________|_______|_____________|

|154.|Սպիտակի սոցիալական աջակցության                |       |2655800      |

|    |տարածքային գործակալության գույք               |       |             |

|____|______________________________________________|_______|_____________|

|155.|Ստեփանավանի սոցիալական աջակցության            |       |2199900      |

|    |տարածքային գործակալության գույք               |       |             |

|____|______________________________________________|_______|_____________|

|156.|Տաշիրի սոցիալական աջակցության      տարածքային |       |1123600      |

|    |գործակալության գույք                          |       |             |

|____|______________________________________________|_______|_____________|

|    |Ընդամենը                                      |       |344156991    |

._________________________________________________________________________.

 

(3-րդ հավելվածը փոփ. 04.06.15 թիվ 582-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.09.2002
N 1789-Ն
Որոշում