Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Պ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱ ...

 

 

040.1792.211102

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» նոյեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 սեպտեմբերի 2002 թվականի N 1792-Ն

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

i

2. «Սոցիալական ծառայության Գյումրի-1 տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Գյումրի-2 տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Ախուրյանի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Ամասիայի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Աշոցքի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Արթիկի տարածքային կենտրոն» և «Սոցիալական ծառայության Մարալիկի տարածքային կենտրոն» պետական հիմնարկները վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմի Գյումրի-1 սոցիալական աջակցության տարածքային գործակալության, Գյումրի-2 սոցիալական աջակցության տարածքային գործակալության, Ախուրյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության, Ամասիայի սոցիալական աջակցության տարածքային գործակալության, Աշոցքի սոցիալական աջակցության տարածքային գործակալության, Արթիկի սոցիալական աջակցության տարածքային գործակալության և Մարալիկի սոցիալական աջակցության տարածքային գործակալության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանումների կարգավիճակով:

(2-րդ կետը փոփ. 04.06.15 թիվ 582-Ն որոշում)

3. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն N 3 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(որոշումը փոփ. 29.12.05 թիվ 2337-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

սեպտեմբերի 19-ի N 1792-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետը (այսուհետ` մարզպետ) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի (այսուհետ` մարզպետարան) միջոցով մարզում իրականացնում է պետական կառավարում, իրագործում է Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում է հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը:

2. Մարզպետարանն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

3. Մարզպետարանը կազմված է մարզպետից և մարզպետարանի աշխատակազմից: Մարզպետարանի համակարգում ընդգրկվում են պետական ոչ առևտրային կազմակերպություններ, հիմնարկներ և մարզային ենթակայության այլ կազմակերպություններ:

 

2. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

4. Մարզպետարանի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

5. Մարզպետարանի աշխատակազմի նպատակն ու խնդիրը մարզպետի` Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովումն է, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին մարզպետի մասնակցությունը:

6. Մարզպետարանի աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

7. Մարզպետարանի աշխատակազմն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

8. Մարզպետարանի աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

9. Մարզպետարանի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

10. Մարզպետարանի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Մարզպետարանի աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:

11. Մարզպետարանի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Մարզպետարանի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև մարզպետի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

12. Մարզպետարանի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

13. Մարզպետարանի աշխատակազմի անվանումն է` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ:

14. Մարզպետարանի աշխատակազմի գտնվելու վայրն է` քաղ. Գյումրի, Գարեգին Նժդեհի 16:

 

3. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

15. Մարզպետարանի աշխատակազմի կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու մարզպետը` օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարումն իրականացնում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը:

16. Մարզպետն ունի տեղակալ (տեղակալներ), որը`

ա) համակարգում է մարզպետարանի աշխատանքները` մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության` իրեն հանձնարարված բնագավառում.

բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է մարզպետին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ` մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվող աշխատանքները` տալով ցուցումներ և հանձնարարականներ.

գ) մարզպետարանի աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառի` մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումներին կոնկրետ հանձնարարականների ու առաջադրանքների սահմանում, դրանց կատարման վերահսկողություն.

դ) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակումը և իրականացումը.

ը) մարզպետին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն իր կողմից համակարգվող բնագավառներում տիրող իրավիճակի մասին.

թ) ապահովում է իր կողմից համակարգվող բնագավառներում մարզպետի կարգադրությունների և որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին.

ժ) մարզպետին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.

ժա) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

i

17. Մարզպետն ունի երկու խորհրդականներ և երկու օգնականներ, որոնց միջև պարտականությունների բաշխումը կատարում է մարզպետը: Մարզպետի խորհրդականներին և օգնականներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մարզպետը:

(17-րդ կետը փոփ. 01.06.06 թիվ 742-Ն որոշում)

18. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) վերակազմակերպում և դադարեցնում է մարզպետարանի աշխատակազմի գործունեությունը.

բ) հաստատում է մարզպետարանի կանոնադրությունն ու դրանում կատարվող փոփոխությունները.

գ) որոշում է մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) հաստատում է մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքը.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

19. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, մարզպետի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի ընթացիկ գործունեությունն ու կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և մարզպետի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

20. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

21. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, մարզպետի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումներն ու կարգադրությունները:

22. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը, կամ օրենքով նախատեսված դեպքերում` այլ պաշտոնատար անձ` մարզպետի որոշմամբ:

23. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը`

i

ա) իր իրավասության սահմաններում, առանց լիազորագրի, հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրություններով սահմանված կարգով տնօրինում է մարզպետարանի աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

գ.1) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.

դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է մարզպետարանի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

ե.1) մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստն է.

զ) մարզպետի հաստատմանն է ներկայացնում մարզպետարանի աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է մարզպետարանի աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումների արդյունքում հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

է) մարզպետին ներկայացնում է առաջարկություններ մարզպետարանի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

ը) կազմակերպում է մարզպետարանի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

թ) կազմակերպում է մարզպետարանում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

ժ) վերահսկում է մարզպետարանի աշխատակազմի կողմից` սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

ժա) մարզպետի ստորագրությանն է ներկայացնում մարզպետի որոշումների և կարգադրությունների նախագծերը.

ժբ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

ժգ) կազմակերպում է մարզպետարանում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(23-րդ կետը փոփ. 07.12.06 թիվ 1751-Ն, 10.12.09 թիվ 1424-Ն որոշումներ)

24. Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական ու հաշվապահական ծառայությունները, գործում է մարզպետի անմիջական ղեկավարությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

(24-րդ կետը փոփ. 10.12.09 թիվ 1424-Ն որոշում)

25. Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական (բյուջետային), հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների մասին հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

4. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

26. Մարզպետարանի աշխատակազմի գույքը ձևավորվում է օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից մարզպետարանի աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մարզպետարանի աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

27. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու մարզպետարանի աշխատակազմի գույքը:

28. Մարզպետարանի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իրեն հանձնված գույքը:

 

5. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

i

29. Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն):

(29-րդ կետը փոփ. 25.02.2021 թիվ 251-Ն որոշում)

30. Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատվում են մարզպետի կողմից:

(30-րդ կետը փոփ. 25.02.2021 թիվ 251-Ն որոշում)

 

6. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

31. Մարզպետարանի աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների, վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

32. Մարզպետարանի աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

7. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

33. Մարզպետարանի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

 

Հավելված N 2

i

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

սեպտեմբերի 19-ի N 1792-Ն որոշման

 

i

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Վարչություններ

Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչություն

Քաղաքաշինության վարչություն

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն

Կրթության, մշակույթի և սպորտի վարչություն

Առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն

Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչություն

 

2. Քարտուղարություն

 

3. Բաժիններ

Իրավաբանական բաժին
Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին Հողաշինության և հողօգտագործման բաժին - մարզային հողային պետական տեսչություն Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին Անձնակազմի կառավարման բաժին Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին Զորահավաքային նախապատրաստության բաժին

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ

(II բաժինն ուժը կորցրել է 25.02.2021 թիվ 251-Ն որոշում)

 

(կառուցվածքը փոփ. 23.06.05 թիվ 980-Ն, 27.10.05 թիվ 1833-Ն, 29.06.06 թիվ 928-Ն, 07.12.06 թիվ 1751-Ն, 20.09.07 թիվ 1083-Ն, 02.04.09 թիվ 329-Ն, 10.06.10 թիվ 718-Ն, 29.03.12 թիվ 365-Ն, 06.02.14 թիվ 105-Ն, 04.06.15 թիվ 582-Ն, 05.10.17 թիվ 1233-Ն, 09.01.2020 թիվ 11-Ն, 25.02.2021 թիվ 251-Ն որոշումներ)

 

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

սեպտեմբերի 19-ի N 1792-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻ ԵՎ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ

 

._______________________________________________________________.

| NN |           Գույքի անվանումը          |Քանակը|Հաշվեկշռային |

|ը/կ |                                     |      |արժեքը (դրամ)|

|____|_____________________________________|______|_____________|

| 1  |                  2                  |3     | 4           |

|____|_____________________________________|______|_____________|

| 1. |«Վան» հյուրատան քարից տնակներ        | 3    |  1187230    |

| 2. |Գորգ «Էրեբունի»                      | 3    |    60013    |

| 3. |Գորգ «Էրեբունի»                      | 2    |    69246    |

| 4. |Գորգ «Էրեբունի»                      | 1    |    79592    |

| 5. |Գորգ «Էրեբունի»                      | 1    |    33471    |

| 6. |Գորգ «Էրեբունի»                      | 2    |    76600    |

| 7. |Գորգ 2,5x3,5                         | 3    |   197658    |

| 8. |Գորգ                                 | 7    |   115256    |

| 9. |Գորգ` փոքր                           | 3    |   103869    |

|10. |Գորգ                                 | 1    |   100022    |

|11. |Նախասրահի կահույք                    | 1    |    47472    |

|12. |Ննջասենյակի կահույք 1/3              | 1    |    41162    |

|13. |Ննջասենյակի կահույք  1/2             | 2    |   120641    |

|14. |Ննջասենյակի կահույք 1/4              | 1    |    47471    |

|15. |Նախասրահի կահույք (փափուկ կահույք)   | 2    |    42163    |

|16. |Նախասրահի կահույք (փափուկ կահույք)   | 1    |   104253    |

|17. |Նախասրահի կահույք (փափուկ կահույք)   | 3    |    84249    |

|    |1/2                                  |      |             |

|18. |Նախասրահի կահույք (փափուկ կահույք)   | 3    |    35777    |

|19. |Կահույք «Մեչտա» 1/6                  | 1    |    51984    |

|20. |Կահույք «Մեչտա» 1/7                  | 5    |   277368    |

|21. |Կահույք ճաշասենյակի  (թագավորական)   | 1    |   183501    |

|22. |Կահույք ննջասենյակի  (թագավորական)   | 1    |   124642    |

|23. |Խոլ ԳՃՕ                              | 3    |    75016    |

|24. |Եռահայելի (տրիլյաժ)                  | 1    |     7309    |

|25. |Կահույքի լրակազմ                     | 1    |    36400    |

|26. |Կահույքի լրակազմ                     | 1    |    16600    |

|27. |Կահույք պատ                          | 1    |    68900    |

|28. |Փափուկ կահույք                       | 1    |   287387    |

|29. |Գրասեղան` հատուկ                     | 1    |    83975    |

|30. |Գրասեղան` դիմադիրով                  | 1    |    88877    |

|31. |Գրասեղան` դիմադիրով                  | 1    |    37000    |

|32. |Գրասեղան` 2 դարակաշարով              | 1    |    11940    |

|33. |Գրասեղան` սովորական                  | 1    |    17690    |

|34. |Գրասեղան` 4 կտորից                   | 1    |    38500    |

|35. |Գրասեղան` հատուկ                     | 1    |    28300    |

|36. |Գրասեղան` հատուկ                     | 1    |    29000    |

|37. |Գրասեղան` հատուկ                     | 2    |    61722    |

|38. |Գրասեղան` 2 դարակաշարով              | 1    |    21270    |

|39. |Գրասեղան` դիմադիրով                  | 1    |    21100    |

|40. |Գրասեղան` հատուկ                     | 1    |    35700    |

|41. |Գրասեղան` հատուկ                     | 1    |    44200    |

|42. |Գրասեղան` հատուկ դիմադիրով           | 1    |    30861    |

|43. |Գրասեղան` հատուկ դիմադիրով           | 2    |    40700    |

|44. |Գրասեղան` 2 դարակաշարով              | 1    |    20350    |

|45. |Գրասեղան` հատուկ                     | 1    |    21756    |

|46. |Գրասեղան` դիմադիրով                  | 1    |    30914    |

|47. |Գրասեղան հատուկ դիմադիրով            | 1    |    30991    |

|48. |Գրասեղան` 2 դարակաշարով              | 1    |    21100    |

|49. |Դիմադիր սեղան                        | 1    |    47358    |

|50. |Դիմադիր սեղան                        | 2    |    70070    |

|51. |Նիստերի սեղան, ամբիոն                | 1    |    35035    |

|52. |Բազկաթոռ                             | 1    |    12081    |

|53. |Երկաթյա պահարան                      | 2    |    53900    |

|54. |Երկաթյա պահարան                      | 1    |     9465    |

|55. |Երկաթյա պահարան                      | 1    |    21200    |

|56. |Գրապահարան                           | 1    |    12900    |

|57. |Գրապահարան                           | 3    |    16200    |

|58. |Գրապահարան                           | 1    |     6500    |

|59. |Գրապահարան                           | 1    |    36435    |

|60. |Գրապահարան                           | 1    |    26400    |

|61. |Գրապահարան                           | 1    |    22400    |

|62. |Գրապահարան                           | 2    |    48978    |

|63. |Գրապահարան                           | 1    |    63700    |

|64. |Պատի պահարան                         | 1    |   162000    |

|65. |Զգեստապահարան                        | 1    |    39200    |

|66. |Զգեստապահարան                        | 3    |    38700    |

|67. |Պահարան մատուցողի                    | 2    |    29375    |

|68. |Տպագրական մեքենա` հայերեն            | 1    |    23850    |

|69. |Տպագրական մեքենա` ռուսերեն           | 1    |    23850    |

|70. |Տպագրական մեքենա` հայերեն            | 1    |    37200    |

|71. |Տպագրական մեքենա` հայերեն            | 1    |    23600    |

|72. |Տպագրական մեքենա` հայերեն            | 1    |    37000    |

|73. |Տպագրական մեքենա (Յատրան)            | 1    |    49524    |

|74. |Տպագրական մեքենա (Յատրան)            | 1    |    22500    |

|75. |Տպագրական մեքենա` հայերեն            | 3    |    42068    |

|76. |Տպագրական մեքենա` ռուսերեն           | 1    |    13466    |

|77. |Տպագրական մեքենա` հայերեն            | 1    |    57800    |

|78. |Էլ. սալիկ 2 տեղ.                     | 1    |     8309    |

|79. |Լվացարան` 2 տեղանի                   | 1    |     7694    |

|80. |Ջահ                                  | 2    |    42530    |

|81. |Ջահ` բյուրեղապակյա                   | 14   |   204660    |

|82. |Ջահ` բյուրեղապակյա                   | 3    |    46625    |

|83. |Զինանշան                             | 1    |    42223    |

|84. |Զինանշան                             | 1    |    42000    |

|85. |Բազմոց-բազկաթոռի լրակազմ             | 1    |    36735    |

|86. |Սառնարան «Սնեժինկա»                  | 4    |    47702    |

|87. |Սառնարան «Ապշերոն»                   | 1    |    10381    |

|88. |Սառնարան                             | 4    |   292372    |

|89. |Սառնարան (Սարատով-1225M)N12459       | 1    |   120988    |

|90. |Սառնարան` ճաշարանի                   | 1    |    20100    |

|91. |Վաճառասեղան-սառնարան                 | 1    |    35882    |

|92. |Հեռուստացույց «Գորիզոնտ»             | 2    |    55396    |

|93. |Հեռուստացույց «Բերյոզա»              | 1    |    27698    |

|94. |Հեռուստացույց «Ռուբին»               | 1    |    53600    |

|95. |Փոշեծծիչ                             | 1    |     9766    |

|96. |Հեռախոս ԿՏ-151 /ներքին/              | 1    |    55404    |

|97. |Հեռախոսասարք                         | 1    |    70700    |

|98. |Ռադիոկայան /ռացիա/                   | 1    |   129122    |

|99. |Միացման սարք                         | 1    |    55556    |

|100.|Երկարացման սարք                      | 1    |    30000    |

|101.|Բազմացնող (ռոտատոր) մեքենա           | 1    |    33100    |

|102.|Սելեկտոր                             | 1    |   120000    |

|103.|Սելեկտոր                             | 1    |    72300    |

|104.|Սելեկտոր                             | 1    |   102000    |

|105.|Սելեկտոր                             | 1    |    33886    |

|106.|Սելեկտոր                             | 1    |    20113    |

|107.|Օդափոխիչ                             | 2    |   464084    |

|108.|Օդափոխիչ                             | 2    |    65300    |

|109.|Օդափոխիչ                             | 1    |    30954    |

|110.|Օդափոխիչ                             | 1    |             |

|111.|Համակարգիչ                           | 1    |   700014    |

|112.|Համակարգիչ                           | 1    |   103750    |

|113.|Տրանսֆորմատոր                        | 1    |    20750    |

|114.|Ֆաքս                                 | 1    |     7695    |

|115.|Պատճենահանման սարք «Canon» PC-6KE    | 1    |   126000    |

|116.|Համակարգիչ                           | 2    |   982975    |

|117.|Լազերային տպիչ                       | 1    |   415752    |

|118.|Zip Drive կամ համարժեք               | 1    |    60906    |

|119.|U P S-600                            | 2    |    96391    |

|120.|Autoswitches 2Pc-1prn                | 1    |     9533    |

|121.|Ֆաքսի հարթ թուղթ 9600 bod            | 1    |   140349    |

|122.|Ֆոտոտպիչներ A4 ֆորմատ (12 էջ րոպեում)| 1    |   423696    |

|123.|Ֆաքս «Մուրատա - 5»                   | 1    |   514800    |

|124.|Պատճենահանման սարք                   | 1    |  1404000    |

|125.|Համակարգիչ /Ռոբոտրոն/                | 1    |    65300    |

|126.|Համակարգիչ XI-DA-456 ԲՆ              | 1    |   504400    |

|127.|Համակարգիչ ՍՄՍ -1427X                | 1    |   312000    |

|128.|Հեռաֆաքս «Մուրատա-5 ԺՆ»              | 1    |   748800    |

|129.|Պատճենահանման սարք «XD -104          | 1    |   723600    |

|    |2957716248»                          |      |             |

|130.|Պատճենահանման սարք «Canon»           | 1    |   276200    |

|131.|Պատճենահանման սարք                   | 1    |   310000    |

|132.|Էլ. ջեռուցիչ                         | 12   |   212620    |

|133.|Էլ. ջեռուցիչ (կախովի)                | 1    |     2308    |

|134.|Էլ. հաշվիչ մեքենա                    | 1    |    45785    |

|135.|Էլ. հաշվիչ մեքենա                    | 1    |     6695    |

|136.|Հաշվիչ մեքենա                        | 2    |    28000    |

|137.|«Գազ 31-02»  ավտոմեքենա  038 ԼԼ - 10 | 1    |  1994590    |

|138.|«Հոնդայի-Պոնի»  ավտոմեքենա 426 ԼԼ -  | 1    |  3770000    |

|    |01                                   |      |             |

|139.|«Հոնդայի - Ակցետ» ավտոմեքենա  266 ԼԼ | 1    |  4800000    |

|    |- 01                                 |      |             |

|140.|«Գազ 24-10» ավտոմեքենա 205 ՏՍ - 45   | 1    |   207280    |

|141.|«Գազ 24-10» ավտոմեքենա               | 1    |   207280    |

|142.|«Գազ 24-10» ավտոմեքենա 37-18 ԱԴՎ     | 1    |    34000    |

|143.|«Վազ 21-21» ավտոմեքենա 258 ՏՍ - 46   | 1    |   702400    |

|144.|«Վազ 21-21» ավտոմեքենա 16-30 ԱԴՎ     | 1    |   702410    |

|145.|«Վազ 21-06» ավտոմեքենա 76-80 ԱԴՎ     | 1    |   638470    |

|146.|«Վազ 21-03» ավտոմեքենա 82-43 ԱԴՎ     | 1    |   647310    |

|147.|«Վազ 21-63» ավտոմեքենա 45-01 ԱԴՎ     | 1    |   649110    |

|148.|«ԻԺ 27-15»  ավտոմեքենա 25-97 ԱԴՎ     | 1    |   160000    |

|149.|«ԻԺ 27-15»  ավտոմեքենա 82-02 ԱԴՎ     | 1    |   427000    |

|150.|«ԻԺ 27-15»  ավտոմեքենա 88-93 ԱԴՎ     | 1    |   189400    |

|151.|«ԻԺ 27-15»  ավտոմեքենա 92-67 ԱԴՎ     | 1    |    32180    |

|152.|«ԻԺ 27-412»  ավտոմեքենա 35-39 ԱԴՎ    | 1    |    30840    |

|153.|«ՈՒԱԶ 31-512» ավտոմեքենա 37-31 ԱԴՎ   | 1    |  1150000    |

|154.|Շրջանառու միջոցներ                   |      |  7206272    |

|155.|Առողջապահության մասնաշենք փայտյա     | 1    |  1964990    |

|    |հավաքովի շինություն                  |      |             |

|156.|Առողջապահության մասնաշենք երկաթյա    | 1    |  2381730    |

|    |կոնստրուկցիաներով (հավաքովի          |      |             |

|    |շինություն)                          |      |             |

|157.|Ավստրիական երկհարկանի փայտյա տնակ    | 1    | 37000000    |

|    |(ժամանակավոր կացարան)                |      |             |

|158.|Փայտյա տնակ բնակելի տիպի             | 9    |  2700000    |

|    |(արտասահմանյան)                      |      |             |

|159.|«Լենինական» հյուրանոց (2-րդ հարկ)    | 1    |  8648000    |

|160.|«Վան» պանսիոնատ                      | 1    |  2702440    |

|161.|Շիրակի մարզի կիսակառույցներ          |      |143755440    |

|162.|Գյումրու պետական մանկավարժական քոլեջ | 1    | 26406400    |

|163.|Ճարտարագիտական համալսարանի նախկին    | 1    | 11183700    |

|    |հանրակացարանի շենք                   |      |             |

|164.|Հայկաձորի դպրոց                      | 1    |    89000    |

|165.|Աղինի դպրոց                          | 1    | 11008000    |

|166.|Մարզային ենթակայության ճանապարհներ   |      |149769600    |

|167.|(167-րդ տողը հանվել է 29.06.06 թիվ 928-Ն որոշում)         |

i

|168.|(168-րդ տողը հանվել է 29.06.06 թիվ 928-Ն որոշում)         |

|169.|Ախուրյանի սոցիալական ծառայությունների|      |  1549500    |

|    |տարածքային գործակալության գույք      |      |             |

|170.|Ամասիայի սոցիալական աջակցության      |      |  1885800    |

|    |տարածքային գործակալության գույք      |      |             |

|171.|Աշոցքի սոցիալական աջակցության        |      |  1976800    |

|    |տարածքային գործակալության գույք      |      |             |

|172.|Արթիկի սոցիալական աջակցության        |      |  2032600    |

|    |տարածքային գործակալության գույք      |      |             |

|173.|Մարալիկի սոցիալական աջակցության      |      |  1856800    |

|    |տարածքային գործակալության գույք      |      |             |

|174.|Ընդամենը                             |      |456659494    |

._______________________________________________________________.

 

(3-րդ հավելվածը փոփ. 04.06.15 թիվ 582-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.09.2002
N 1792-Ն
Որոշում