Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈ ...

 

21.05.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

19 մայիսի 2021 թվականի N 797-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 796-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և փոփոխություններ ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և լրացումներ ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցների տարեկան չափաքանակները հաստատելու մասին» N 796-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.

1) որոշումը լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով`

i

«2.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել կանխավճար Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված «1096. Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի «11007. ՀՀ Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունների, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման գործընթացի ապահովում» միջոցառման շրջանակներում հատկացված 484,000.0 հազ. դրամ գումարի 50 տոկոսի չափով` առանց կանխավճարի ապահովման միջոցի կիրառման:».

i

2) որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետում «2,390,000.0 հազ. դրամի» բառերը փոխարինել «2,394,000.0 հազ. դրամի» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

  Ն. Փաշինյան


2021 թ. մայիսի 19
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2021 թվականի մայիսի 19-ի
N 797-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ծրագիրը միջոցառումը
    Ընդամենը - - -
    ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով 4,000.0 4,000.0 4,000.0
1096   Ծրագրի անվանումը` 4,000.0 4,000.0 4,000.0
Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում      
Ծրագրի նպատակը`      
Օրինական և թափանցիկ ընտրական գործընթացների կազմակերպում և ապահովում      
Վերջնական արդյունքի նկարագրությունը`      
    Ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության մակարդակի բարձրացում      
Ծրագրի միջոցառումներ      
    Միջոցառման անվանումը` 4,000.0 4,000.0 4,000.0
    ՀՀ Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունների, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման գործընթացի ապահովում      
    Միջոցառման նկարագրությունը`      
  11007 ՀՀ Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունների, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման գործընթացի կազմակերպում և իրականացում      
    Միջոցառման տեսակը      
    Ծառայությունների մատուցում      
    ՀՀ կառավարություն (4,000.0) (4,000.0) (4,000.0)
    Ծրագրի անվանումը` (4,000.0) (4,000.0) (4,000.0)
    ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ      
    Ծրագրի նպատակը`      
1139   Պետական բյուջեում չկանխատեսված, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ծախսերի ֆինանսավորման ապահովում      
    Վերջնական արդյունքի նկարագրությունը`      
    Պահուստային ֆոնդի կառավարման արդյունավետության և թափանցիկության ապահովում      
Ծրագրի միջոցառումներ      
    Միջոցառման անվանումը` (4,000.0) (4,000.0) (4,000.0)
    ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ      
    Միջոցառման նկարագրությունը`      
  11001 ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում      
    Միջոցառման տեսակը      
    Ծառայությունների մատուցում      

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
                ղեկավար
Ա. Թորոսյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2021 թվականի մայիսի 19-ի
N 797-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային ծրագրերի միջոցառումների, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցառումը առաջին կիսամյակ ինն ամիս տարի
          ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ - - -
          այդ թվում`      
01         ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 4,000.0 4,000.0 4,000.0
          այդ թվում`      
  06       Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) 4,000.0 4,000.0 4,000.0
          այդ թվում`      
    01     Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) 4,000.0 4,000.0 4,000.0
          այդ թվում`      
          ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով 4,000.0 4,000.0 4,000.0
      1096   Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում 4,000.0 4,000.0 4,000.0
          այդ թվում`      
        11007 ՀՀ Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունների, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման գործընթացի ապահովում 4,000.0 4,000.0 4,000.0
          այդ թվում` ըստ կատարողների      
          ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով 4,000.0 4,000.0 4,000.0
          այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ      
          ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 4,000.0 4,000.0 4,000.0
          ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 4,000.0 4,000.0 4,000.0
          ԱՅԼ ԾԱԽՍԵՐ 4,000.0 4,000.0 4,000.0
          Այլ ծախսեր 4,000.0 4,000.0 4,000.0
11         ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ (4,000.0) (4,000.0) (4,000.0)
          այդ թվում`      
  01       ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ (4,000.0) (4,000.0) (4,000.0)
          այդ թվում`      
    01     ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (4,000.0) (4,000.0) (4,000.0)
          այդ թվում`      
          ՀՀ կառավարություն (4,000.0) (4,000.0) (4,000.0)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
                ղեկավար
Ա. Թորոսյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2021 թվականի մայիսի 19-ի
N 797-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ NN 9.22 ԵՎ 9.47 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1096 Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում

 

Ծրագրի դասիչը` 1096 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը` 11007 առաջին կիսամյակ ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը` ՀՀ Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունների, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման գործընթացի ապահովում

Նկարագրությունը`

ՀՀ Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունների, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման գործընթացի կազմակերպում և իրականացում

     

Միջոցառման տեսակը`

Ծառայությունների մատուցում

     

Միջոցառումն իրականացնողի անվանումը`

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով

     
 

Արդյունքի չափորոշիչներ

     

Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

4,000.0

4,000.0

4,000.0

 

ՀՀ կառավարություն

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1139 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

 

Ծրագրի դասիչը` 1139 Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
Միջոցառման դասիչը` 11001 առաջին կիսամյակ ինն ամիս   տարի  
Միջոցառման անվանումը` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
Նկարագրությունը`   ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, ՀՀ պետական բյուջեում

չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում

        

Միջոցառման տեսակը`

Ծառայությունների մատուցում

Միջոցառումն իրականացնողի անվանումը`

ՀՀ կառավարություն

 

Արդյունքի չափորոշիչներ

Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

(4,000.0)

(4,000.0)

(4,000.0)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
                ղեկավար
Ա. Թորոսյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2021 թվականի մայիսի 19-ի
N 797-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ NN 9.1.23 ԵՎ 9.1.58 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՑՈՒՆՔԱՑԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1096 Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում

 

Ծրագրի դասիչը` 1096 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը` 11007 առաջին կիսամյակ ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը` ՀՀ Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունների, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման գործընթացի ապահովում
Նկարագրությունը` ՀՀ Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունների, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման գործընթացի կազմակերպում և իրականացում      
Միջոցառման տեսակը` Ծառայությունների մատուցում
Միջոցառումն իրականացնողի անվանումը` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
  Արդյունքի չափորոշիչներ
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 4,000.0 4,000.0 4,000.0

 

ՀՀ կառավարություն

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1139 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

 

Ծրագրի դասիչը` 1139 Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
Միջոցառման դասիչը` 11001 առաջին կիսամյակ ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
Նկարագրությունը` ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, ՀՀ պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում      
Միջոցառման տեսակը` Ծառայությունների մատուցում      
Միջոցառումն իրականացնողի անվանումը` ՀՀ կառավարություն      
  Արդյունքի չափորոշիչներ      
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (4,000.0) (4,000.0) (4,000.0)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
                ղեկավար
Ա. Թորոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 20 մայիսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.05.2021
N 797-Ն
Որոշում