Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի ՆՀ-116 ԵՎ 19 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1992 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆԻՍԻ 21-Ի ՆՀ-116 ԵՎ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ՆՀ-158 ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ, որոշում եմ.

i

1. Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցած, այդ պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողների և ազատամարտիկների, ինչպես նաև զոհվածների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների մասին» հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները`

ուժը կորցրած ճանաչել հրամանագրի 1-ին և 2-րդ կետերը, 3-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը, «զ» ենթակետը` հեռախոսային աբոնենտային վարձը 50 տոկոս զեղչով վճարելու մասում, «ը» ենթակետը և 4-րդ կետի «ա» ենթակետը.

հրամանագրի 3-րդ կետի երկրորդ պարբերությունից և 4-րդ կետի «բ» ենթակետից հանել «բ» և «ը» տառերը:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների մասին» հրամանագրի 3-րդ կետը:

3. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

12 ապրիլի 1994 թվականի

ՆՀ-285

 

 

pin
ՀՀ Նախագահ
12.04.1994
N ՆՀ-285
Հրամանագիր