Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒ ...

27.10.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1900  -ից մինչեւ   27.10.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 30.08.05 թիվ 444-Ն որոշում)

i

050.0069.190302

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մարտի 2002 թվականի թիվ 69

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 11-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածներով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի դրույթները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առուվաճառքի սակարկությունների լիցենզավորումը, կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 11-ը (կցվում է):

i

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի փետրվարի 28-ի թիվ 46 որոշումը և դրանով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բորսաների կողմից արտարժութային սակարկությունների կազմակերպման լիցենզիայի տրամադրման կարգը»:

3. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կանոնակարգ 11-ով սահմանված կարգով արտարժույթի առուվաճառքի գործառնությունների իրականացման լիցենզիաներ են տրվում այն անձանց, որոնք սույն որոշմամբ հաստատված կանոնակարգ 11-ով նախատեսված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ են ներկայացրել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի, խորհրդի աշխատակազմին`

4.1. սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում ապահովել կանոնակարգ 11-ի անգլերեն, ռուսերեն թարգմանությունը.

4.2. սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կազմակերպել կանոնակարգ 11-ի հայերեն, անգլերեն, ռուսերեն հրատարակումը:

5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը` մեկամսյա ժամկետում ձեռք բերել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից արժեթղթերի համար սահմանված պաշտպանվածության աստիճան ունեցող լիցենզիաներ` 10 օրինակ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակման պահից:

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2002 թվականի մարտի 19-ի

թիվ 69 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 11

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Կանոն 1. Կանոնակարգի կարգավորման առարկան

 

1.1. Սույն կանոնակարգը, հիմնվելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին», «Լիցենզավորման մասին» և ՀՀ այլ օրենքներով ՀՀ կենտրոնական բանկին (այսուհետև` Կենտրոնական բանկ) վերապահված իրավասությունների վրա, սահմանում է արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզավորման, կարգավորման և վերահսկողության ընթացակարգերը:

1.2. Սույն կանոնակարգով նախատեսված լիցենզիաները Կենտրոնական բանկի սահմանած պահանջներին բավարարելու դեպքում անժամկետ տրամադրվում են այն ինքնակարգավորվող կազմակերպություններին, որոնք ՀՀ օրենսդրությանը համապատասխան իրավունք ունեն իրականացնել արտարժույթի, որպես ֆոնդային ապրանքի, առուվաճառքի սակարկությունների կազմակերպում:

1.3. Սույն կանոնակարգով հաստատված լիցենզիաների ձևերը համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր, որոնց հաշվառումն ու պահպանումն իրականացնում է Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտը:

1.4. Արտարժույթի հասկացությունը սահմանված է «Արժութային կարգավորման և վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 4-րդ կետով:

 

ԳԼՈՒԽ 2. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

 

Կանոն 2. Արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման

լիցենզիայի տրամադրումը

 

2.1. Հայտատուներն արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզիա ստանալու համար Կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

ա) լիցենզիա ստանալու մասին հայտ (հավելված 2),

բ) ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությունը,

գ) ինքնակարգավորվող կազմակերպության կողմից հաստատված` արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման ներքին կանոնակարգը` աճուրդների կազմակերպման կանոններն ու արարողակարգը,

դ) լիցենզիա ստանալու համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը:

ե) ինքնակարգավորվող կազմակերպության իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման մասին,

զ) ինքնակարգավորվող կազմակերպության գրանցման վկայականը:

2.2. Վերոհիշյալ փաստաթղթերը Կենտրոնական բանկ մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում, Կենտրոնական բանկը տալիս է լիցենզիա (հավելված 1) կամ որոշում է կայացնում լիցենզիա ստանալու հայտը մերժելու մասին: Եթե նշված ժամկետում լիցենզիա ստանալու հայտը չի մերժվում, ապա հայտը համարվում է բավարարված, և դիմող անձն այդ օրվանից իրավունք ունի զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեությամբ` անկախ նրան լիցենզիա հանձնելու կամ չհանձնելու հանգամանքից:

Լիցենզիա տալու կամ լիցենզիա ստանալու հայտի մերժման վերաբերյալ որոշումները կայացնում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

2.3. Լիցենզավորված անձին լիցենզիա տրամադրելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման ընդունումից հետո մեկօրյա ժամկետում Կենտրոնական բանկը լիցենզավորված անձին տալիս է լիցենզիա: Լիցենզիայի հետ տրամադրվում են նաև գործունեության ընթացքում պարտադիր պահպանման ենթակա նորմերի և կանոնների ու պարտադիր պահանջներ կամ պայմաններ սահմանող իրավական ակտերի ցանկերը:

Կենտրոնական բանկը նշված ցանկերում կատարված փոփոխությունների մասին հայտնում է լիցենզավորված անձին ոչ ուշ, քան այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 15-օրվա ընթացքում:

2.4. Սույն կարգի 2.1 կետով նախատեսված փաստաթղթերն ուսումնասիրվում են.

- 3-օրյա ժամկետում` բանկային վերահսկողության դեպարտամենտի կողմից,

- 3-օրյա ժամկետում` ֆինանսական գործառնությունների դեպարտամենտի կողմից,

- 3-օրյա ժամկետում` իրավաբանական վարչության կողմից,

- 3-օրյա ժամկետում` հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների զարգացման դեպարտամենտի կողմից,

և ներկայացվում են վերահսկողության և լիցենզավորման հանձնաժողովի քննարկմանը:

 

Կանոն 3. Արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման

լիցենզիայի հայտի մերժումը

 

3.1. Կենտրոնական բանկի խորհուրդը մերժում է լիցենզիա ստանալու հայտը, եթե`

ա) ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված,

բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ օրենսդրության այլ պահանջներին,

գ) դիմող անձն օրենքի համաձայն իրավունք չունի զբաղվել արտարժույթի առուվաճառքով:

3.2. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության դեպքում լիցենզավորող մարմինը հայտը կարող է բավարարել վերապահումով, որ լիցենզիան հայտատուին կտրվի դրանց վերացման դեպքում:

3.3. Փաստաթղթերի թերի լինելու հիմքով լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձևով նախազգուշացումը Կենտրոնական բանկի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող տաս օրվա ընթացքում հայտատուն չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր: Ընդ որում, Կենտրոնական բանկը ներկայացված փաստաթղթերի թերի լինելու վերաբերյալ նախազգուշացումն ուղարկում է դրանք ստանալու օրվանից տաս օրվա ընթացքում:

3.4. Լիցենզիայի հայտը մերժելու դեպքում հայտատուն իրավունք ունի լիցենզիա ստանալու նոր հայտ ներկայացնել ընդհանուր կարգով:

3.5. Հայտը մերժելու դեպքում Կենտրոնական բանկն այդ մասին գրավոր տեղեկացնում է հայտատուին` նշելով մերժման պատճառները և իրավական հիմքերը:

 

Կանոն 4. Արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման

լիցենզիայի կրկնօրինակի տրամադրումը, վերաձևակերպումը և

գործունեության իրականացման վայրի փոփոխումը կամ այլ վայրում

ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելը

 

4.1. Արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզիայի կրկնօրինակի տրամադրումը, վերաձևակերպումը և գործունեության իրականացման վայրի փոփոխումը կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելը կատարվում է համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի:

 

ԳԼՈՒԽ 3. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Կանոն 5. Հաշվետվությունների ներկայացումը

 

5.1. Արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզիա ստացած ինքնակարգավորվող կազմակերպությունները պարտավոր են սակարկությունների անցկացման օրվա մինչև ժամը 17:00-ը Կենտրոնական բանկ ներկայացնել սակարկությունների ընթացքում արտարժույթի առուվաճառքի ծավալների և ձևավորված փոխարժեքների վերաբերյալ հաշվետվություն (հավելված 3, ձև 1): Նշված ժամից հետո իրականացված սակարկությունների ընթացքում արտարժույթի առուվաճառքի ծավալների և ձևավորված փոխարժեքների վերաբերյալ հաշվետվությունը ներկայացվում է հաջորդ օրը ներկայացվող հաշվետվության հետ մեկտեղ:

Ինքնակարգավորվող կազմակերպություններն ապահովում են վերոհիշյալ տեղեկությունների հրապարակայնությունը:

5.2. Անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկը կկազմակերպի նաև ստուգումներ:

 

Կանոն 6. Լիցենզիայի գործողության կասեցումը, դադարեցումը, հայտերի

մերժման, լիցենզիայի գործողության կասեցման, դադարեցման մասին

որոշումների բողոքարկումը

 

6.1. Լիցենզիայի գործողության կասեցումը, դադարեցումը, հայտերի մերժման, լիցենզիայի գործողության կասեցման, դադարեցման մասին որոշումների բողոքարկումն իրականացվում է համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի:

 

Հավելված 1

 

Արտարժույթի առուվաճառքի սակարկությունների

կազմակերպման լիցենզիայի ձև

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

_ __________________ 200--թ.

թիվ __________ որոշում

 

Լիցենզիա N ____

 

Համաձայն «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների` արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզիան տրվում է

________________________________________________________________________

(ինքնակարգավորվող կազմակերպության անվանումը)

արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման համար:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

 

Հավելված 2

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

պարոն _____________________

 

Հայտ

 

Խնդրում ենք տրամադրել արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզիա

_________________________________________________________________________

(ինքնակարգավորվող կազմակերպության անվանումը)

որի գտնվելու վայրն է _______________________________________________

 

Ինքնակարգավորվող կազմակերպության ղեկավար կազմը ______________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

 

Ղեկավար _____________

.... ___________ 200__ թ.

Կ.Տ.

 

Հավելված 3

Ձև 1

(օրական)

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

___________________________________________________________________

              (Ինքնակարգավորվող կազմակերպության անվանումը)

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

________________ 200__ թ.

.___________________________________________________________________.

|  |Միջնորդի   |Միջնորդի |Գործարքի |Փոխարկվող  |Լոտերի|1     |Փոխար-|

|  |կազմակերպա-|անվանումը|տեսակը և |արժույթները|քանակը|լոտի  |ժեքը  |

|  |իրավական   |         |ժամկետայ-|(վաճառվող/ |      |արժեքը|      |

|  |տեսակը     |         |նությունը|գնվող)     |      |      |      |

|__|___________|_________|_________|___________|______|______|______|

|  |   1       |   2     |   3     |   4       |  5   |  6   |  7   |

|__|___________|_________|_________|___________|______|______|______|

| 1|           |         |         |           |      |      |      |

| 2|           |         |         |           |      |      |      |

| 3|           |         |         |           |      |      |      |

| 4|           |         |         |           |      |      |      |

| 5|           |         |         |           |      |      |      |

| 6|           |         |         |           |      |      |      |

.___________________________________________________________________.

Ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ ________________________

 

Կ.Տ

 

Գլխավոր հաշվապահ _____________________________

 

Ձև 1 հաշվետվությունը (օրական) լրացվում է ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից:

«Միջնորդի կազմակերպաիրավական տեսակը» սյունակում լրացվում են արժութային գործարք իրականացնող համապատասխան միջնորդի կազմակերպաիրավական տեսակը, օր.` անկախ բրոքեր, բրոքերային գրասենյակ, բրոքեր, արժութային դիլեր և այլն:

«Միջնորդի անվանումը» սյունակում լրացվում է արժութային գործարք իրականացնող համապատասխան միջնորդի անվանումը:

«Գործարքի տեսակը և ժամկետայնությունը» սյունակում լրացվում է սփոթ, ֆորվարդ, ֆյուչերս, սվոփ և միջազգային պրակտիկայում ընդունված այլ գործարքների տեսակները և դրանց իրականացման ժամկետը:

«Փոխարկվող արժույթներ (վաճառվող/գնվող)» սյունակում լրացվում են համապատասխան փոխարկվող արժույթների ISO կոդերը (օրինակ` ԱՄՆ դոլար` USD, հայկական դրամ` AMD, անգլիական ֆունտ ստեռլինգ` GBP և այլն):

«Լոտերի քանակը» սյունակում լրացվում է վաճառված/գնված լոտերի քանակը:

«1 լոտի արժեքը» սյունակում լրացվում է վաճառվող արժույթով արտահայտված 1 լոտի արժեքը:

«Փոխարժեքը» սյունակում լրացվում է գործարքի փոխարժեքը:

Նախորդ տվյալների ճշգրտման դեպքում ներկայացվում են նաև այդ օրերի ճշգրտված հաշվետվությունները:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
19.03.2002
N 69
Որոշում