Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈ ...

 

01.07.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2021 թվականի մայիսի 26-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում`

1) «գ» և «դ» ենթակետերի «ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող» բառերը փոխարինել «ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների» բառերով.

2) «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե. ուսումնասիրության կամ ստուգման արդյունքներով արձանագրված (հիմնավորված)` միասնական հաշվին մուտքագրման ենթակա ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարներից,»:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 53-րդ հոդվածի 11-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) այն հաշվետու ժամանակաշրջանին, որի արդյունքներով առաջացած ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվել է Օրենսգրքի 348-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան` Կառավարության սահմանած պարզեցված ընթացակարգով:»:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 74-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 74. Պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի հաշվարկման կարգը

 

1. Հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարը հաշվարկվում է որպես ԱԱՀ վճարող համարվելու հաշվետու ժամանակաշրջանում իրականացված` Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված` հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարի և Օրենսգրքի 71-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվանցվող (պակասեցվող) ԱԱՀ-ի գումարների (եթե Օրենսգրքի 72-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ) բացասական տարբերություն (այսուհետ` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար): ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար է համարվում նաև հարկման հատուկ համակարգում գործող հարկ վճարողի կողմից ներկայացված` ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով առաջացող ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը, որը վերաբերում է ԱԱՀ վճարող համարվելու հաշվետու ժամանակաշրջանին:

2. Հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով առաջացող ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարն ուղղվում է հաշվետու ժամանակաշրջանների գործունեության արդյունքներով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացող` պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների, ինչպես նաև Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքով արձանագրվող` ԱԱՀ-ի լրացուցիչ գումարների մարմանը: Եթե յուրաքանչյուր հաշվետու ամսվա ավարտից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման օրվան հաջորդող օրվա դրությամբ հարկ վճարողն ունի ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար, ապա այդ գումարը հարկ վճարողի գրավոր դիմումի հիման վրա Օրենսգրքի 348-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված պարզեցված ընթացակարգով կամ Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշվին:»:

 

i

Հոդված 4. Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասում «2-րդ և 3-րդ մասերով սահմանված դեպքերում» բառերը փոխարինել «2-րդ մասով սահմանված դեպքում» բառերով:

 

i

Հոդված 5. Օրենսգրքի 348-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի, յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի» բառերը փոխարինել «յուրաքանչյուր հաշվետու ամսվա ավարտից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման օրվան հաջորդող օրվա» բառերով.

2) 5-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 8-րդ մասի «ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի, ինչպես նաև Օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված գործարքների իրականացման դեպքում ակցիզային հարկի փոխհատուցվող գումարի հաշվարկն իրականացվում է ըստ հաշվետու ժամանակաշրջանների, իսկ յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին կամ Օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված` յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի» բառերը փոխարինել «Օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված գործարքների իրականացման դեպքում ակցիզային հարկի փոխհատուցվող գումարի հաշվարկն իրականացվում է ըստ հաշվետու ժամանակաշրջանների, իսկ յուրաքանչյուր հաշվետու ամսվա ավարտից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման օրվան հաջորդող օրվա կամ Օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված` յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի» բառերով.

4) 9-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

5) 10-րդ մասի «ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով, ինչպես նաև յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին» բառերը փոխարինել «յուրաքանչյուր հաշվետու ամսվա ավարտից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման օրվան հաջորդող օրվա» բառերով:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից և վերաբերում է 2021 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացվող ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացող ԱԱՀ փոխհատուցվող գումարներին:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան


2021 թ. հունիսի 9
Երևան
ՀՕ-244-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 10 հունիսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ 26.05.2021
N ՀՕ-244-Ն օրենք