01.09.2021 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2021 թվականի մայիսի 26-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 55-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով.
«11) ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 10 նիշի մակարդակով, ինչպես նաև հետագծելիություն իրականացնելու նպատակով ապրանքի քանակական չափման միավորը, 2019 թվականի մայիսի 29-ին ստորագրված` «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի համաձայն, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում հետագծելիության ենթակա ապրանքների մասով:»:
i
Հոդված 2. Օրենսգրքի 57-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «բ» կետից հանել «ինչպես նաև ցանցային կապի միջոցներով ապրանքների հետագծելիությունն ապահովող և հարկային մարմին տեղեկատվություն հաղորդող էլեկտրոնային սարքերով (այսուհետ` ապրանքների հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարք),» բառերը.
2) 3-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
i
Հոդված 3. Օրենսգրքի 358.1-ին հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
i
Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 358.2-րդ հոդվածով.
«Հոդված 358.2. |
Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների հետագծելիությունը |
1. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված` հետագծելիության ենթակա ապրանքների նկատմամբ իրականացվում է հետագծելիություն` 2019 թվականի մայիսի 29-ին ստորագրված` «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրին (այսուհետ սույն հոդվածում` Համաձայնագիր) համապատասխան:
2. Կառավարությունը սահմանում է այն հանգամանքները, որոնք ի հայտ գալու դեպքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված` «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով չձևակերպված ապրանքները, որոնք առգրավվել կամ այլ ձևով դարձել են պետության սեփականությունը և (կամ) դատարանի որոշմամբ բռնագրավվել են մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման հաշվին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան` մաքսային մարմինների կողմից արգելանքի վերցված և այդ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձանց կողմից սահմանված ժամկետներում չպահանջված ապրանքները ենթակա են հետագծելիության:
3. Համաձայնագրին համապատասխան` հետագծելիության մեխանիզմի իրագործման համակարգումն ապահովող, հետագծելիության ազգային համակարգում ներառվող տեղեկությունների հավաքումը, հաշվառումը, պահպանումն ու մշակումը և (կամ) հետագծելիության մեխանիզմի իրագործումն ապահովող լիազոր մարմինը սահմանում է Կառավարությունը:
4. Համաձայնագրի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում տեղեկատվական համակարգերի անսարքության մասին անձանց տեղեկացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:
i
Հոդված 5. Օրենսգրքի 410-րդ հոդվածից հանել «կամ ապրանքների հետագծելիության ապահովման», «կամ առանց ապրանքների հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքի» բառերը և 8-րդ մասի վերջին նախադասությունը:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի մայիսի 29-ին ստորագրված` «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող յոթերորդ ամսվա 1-ից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. հունիսի 9 Երևան ՀՕ-245-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 10 հունիսի 2021 թվական: