Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐ ՍՏԱՑՈՂ ՈՉ ՌԵ ...

04.03.2010 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.04.2002  -ից մինչեւ   04.03.2010  -ը:
 

(ուժը կորցրել է 18.02.10 թիվ 136-Ն որոշում)

i

040.0301.010402

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«1» ապրիլի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 ապրիլի 2002 թվականի N 301

 

i

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐ ՍՏԱՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՌԵԶԻԴԵՆՏՈՒԹՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՅԴ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԼԻՆԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԸ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՅԴ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ մասի «ե» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) հայաստանյան աղբյուրներից շահաբաժիններ ստացող ոչ ռեզիդենտի ռեզիդենտության պետությունում այդ եկամուտների մասով հարկման ենթակա չլինելու և այդ շահաբաժինների փաստացի սեփականատեր հանդիսանալու մասին տեղեկանքը տալու կարգը (կցվում է).

բ) հայաստանյան աղբյուրներից շահաբաժիններ ստացող ոչ ռեզիդենտի ռեզիդենտության պետությունում այդ եկամուտների մասով հարկման ենթակա չլինելու և այդ շահաբաժինների փաստացի սեփականատեր հանդիսանալու մասին տեղեկանքի ձևը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թ.

ապրիլի 1-ի N 301 որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐ ՍՏԱՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՌԵԶԻԴԵՆՏՈՒԹՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՅԴ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԼԻՆԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԸ ՏԱԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է հայաստանյան աղբյուրներից շահաբաժիններ ստացող ոչ ռեզիդենտի ռեզիդենտության պետությունում այդ եկամուտների մասով հարկման ենթակա չլինելու և այդ շահաբաժինների փաստացի սեփականատեր հանդիսանալու մասին տեղեկանքը (այսուհետև` տեղեկանք) լրացնելու և տալու կարգը:

2. Տեղեկանքը ներկայացվում է շահաբաժիններ բաշխող կազմակերպություն` հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստացած շահաբաժինները եկամտի վճարման աղբյուրի մոտ զրո դրույքաչափով հարկվելու նպատակով` «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ մասով նախատեսված բոլոր պայմանների միաժամանակյա առկայության դեպքում:

3. Տեղեկանք ստանալու համար շահաբաժիններ ստացող ոչ ռեզիդենտը կամ նրա լիազորված անձը գրավոր դիմում է շահաբաժիններ բաշխող կազմակերպության գտնվելու (հաշվառման) վայրի` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության տարածքային (մարզային) հարկային տեսչության մարմին (այսուհետև` տարածքային (մարզային) հարկային տեսչության մարմին):

Դիմումում նշվում են ոչ ռեզիդենտի լրիվ անվանումը, ոչ ռեզիդենտի ռեզիդենտության պետությունը, շահաբաժիններ վճարող կազմակերպության լրիվ անվանումը, այն ժամանակահատվածը, որի համար բաշխվում են շահաբաժինները, և շահաբաժինների վճարման ժամկետը:

Դիմումին կցվում են նաև ոչ ռեզիդենտի` ստացվող շահաբաժինների նկատմամբ փաստացի սեփականատիրությունը հաստատող փաստաթղթերը (մասնավորապես, քաղվածք բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի սեփականատերերի ռեեստրից):

4. Տարածքային (մարզային) հարկային տեսչության մարմինը դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմումի և դիմումին կից ներկայացված փաստաթղթերի պատճենները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն (այսուհետև` նախարարություն):

5. Նախարարությունը դիմումի և դիմումին կից ներկայացված փաստաթղթերի պատճեններն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր դիմում է հայաստանյան աղբյուրներից շահաբաժիններ ստացող ոչ ռեզիդենտի ռեզիդենտության պետության համապատասխան գերատեսչություն` այդ պետությունում հարցվող տարվա ընթացքում շահաբաժինները հարկման ենթակա չլինելու փաստը պարզելու նպատակով:

6. Նախարարությունը շահաբաժիններ ստացող ոչ ռեզիդենտի ռեզիդենտության պետությունից հարցման արդյունքների մասին գրավոր պատասխանն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր հայտնում է ոչ ռեզիդենտին շահաբաժիններ բաշխող կազմակերպության գտնվելու (հաշվառման) վայրի տարածքային (մարզային) հարկային տեսչության մարմնին:

7. Շահաբաժիններ բաշխող կազմակերպության գտնվելու (հաշվառման) վայրի տարածքային (մարզային) հարկային տեսչության մարմինը նախարարությունից սույն կարգի 6-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում դիմողին է տրամադրում տեղեկանքը, եթե հայաստանյան աղբյուրներից շահաբաժիններ ստացող ոչ ռեզիդենտի ռեզիդենտության պետությունում շահաբաժինները ենթակա չեն հարկման` հայաստանյան աղբյուրներից շահաբաժինների վճարման տարվա ընթացքում, և շահաբաժիններ ստացող ոչ ռեզիդենտը հանդիսանում է շահաբաժինների փաստացի սեփականատերը:

Հակառակ դեպքում` հայաստանյան աղբյուրներից շահաբաժիններ ստացող ոչ ռեզիդենտի ռեզիդենտության պետությունում շահաբաժինների հարկման ենթակա լինելու կամ ստացվող շահաբաժինների փաստացի սեփականատեր չհանդիսանալու դեպքում շահաբաժիններ բաշխող կազմակերպության գտնվելու (հաշվառման) վայրի տարածքային (մարզային) հարկային տեսչության մարմինը գրավոր մերժում է տեղեկանքի տրամադրումը:

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թ.

ապրիլի 1-ի N 301 որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

.________________.

|                | տարածքային (մարզային) հարկային տեսչություն

.________________.

.________________.

|N               | փաստաթղթի հերթական համարը

.________________.

 

ՏԵՂԵԿԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐ ՍՏԱՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՌԵԶԻԴԵՆՏՈՒԹՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՅԴ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԼԻՆԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

I. ՏԵՂԵԿԱՆՔԸ ՏՐՎՈՒՄ Է`

 

Հայաստանյան աղբյուրներից                       ._______________________.

շահաբաժիններ ստացող ոչ                         |                       |

ռեզիդենտի լրիվ անվանումը                       ._______________________.

                                                                      

Ոչ ռեզիդենտի ռեզիդենտության պետությունը        ._______________________.

._______________________.

II. ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐ ԲԱՇԽՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ`

 

Լրիվ անվանումը                                 ._______________________.

._______________________.

Հասցեն (գտնվելու վայրը)                        ._______________________.

._______________________.

Հարկ վճարողի հաշվառման համարը                  ._______________________.

._______________________.

III. ՀԱՍՏԱՏՎՈՒՄ Է,

 

որ շահաբաժիններ ստացող ոչ ռեզիդենտը հանդիսանում է շահաբաժինների փաստացի սեփականատերը և 200__ թվականի ընթացքում այդ շահաբաժինների մասով ենթակա չէ հարկման` իր ռեզիդենտության պետությունում:

 

Տարածքային (մարզային)

    հարկային տեսչության պետ            _____________________

                                         (ստորագրությունը)

 

_____________________

                                         (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.04.2002
N 301
Որոշում